21:16 01.08.2022
Արցախում իրավիճակը գտնվում է մեր ԶՈւ վերահսկողության ներքո: Խոսելով Արցախում տիրող իրավիճակի մասին՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը: «Խոսելով Արցախում տիրող իրավիճակի մասին՝ ասեմ, որ անհանգստանալու և խուճապի մատնվելու կարիք չկա, ամեն ինչ գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության ներքո․ Միայն խնդրում եմ հետևել բացարձակապես պաշտոնական լրահոսին և […]
21:13 01.08.2022
Սյունիքի եւ Գեղարքունիքի հարակից հատվածներում իրադրության լարված լինելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից: Արցախում ադրբեջանական սադրանքի մասին պաշտոնական հաղորդագրությունից հետո համացանցում տեղեկություն տարածվեց այն մասին, թե Սյունիքի եւ Գեղարքունիքի հարակից հատվածներում իրադրությունը ևս լարված է: Ավելի վաղը Արցախի ՊԲ-ն հաղորդել էր, որ Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու […]
20:59 01.08.2022
Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է անվտանգության ոլորտում երկրների համագործակցությունը, Ուկրաինային մակրոֆինանսական աջակցությունը եւ ուկրաինական հացահատիկի արտահանման ավելացումը, հայտնել են Զելենսկու գրասենյակից: Հեռախոսազրույցը տևել է մեկուկես ժամ: «Պետությունների ղեկավարները քննարկել են համագործակցությունն անվտանգության ոլորտում։ Ուկրաինայի նախագահը նշել է նոր ժամանակակից սպառազինության մատակարարման մասին Ֆրանսիայի ընդունած որոշումները, ինչպես նա7 ցուցաբերված պաշտպանական օգնությունը: Կողմերը […]
20:50 01.08.2022
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 110 երեխա՝ 59 տղա և 51 աղջիկ։ 46 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 24 երեխա՝ Գավառի, 26 երեխա՝ Սևանի, 11 երեխա՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 3 երեխա՝ Ճամբարակլի առողջության կենտրոնում։ Ծնվածներից 35-ը լույս աշխարհ են եկել կեսարյան հատումով։
20:43 01.08.2022
Հայաստանի բնության հրաշալիքներից «Խոսրովի անտառ» պետական արգելոցն ու «Դիլիջան» ազգային պարկն ընդգրկվել են «Forbes»-ի առաջարկած նախընտրելի զբոսաշրջային վայրերի ցանկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Կովկասի բնության հինգ գրավիչ հրաշալիքները» խորագրով հրապարկման մեջ հեղինակն առաջարկում է վայելել ազգային պարկերի և բնության արգելոցների տպավորիչ գեղեցկությունը: Ներկայացնելով «Խոսրովի անտառ» պետական արգելոցը՝ նշվում է, որ այն ստեղծվել է 300-ական թվականներին Խոսրով 3-րդ […]
20:25 01.08.2022
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Պետության ղեկավարը ողջույնի խոսք է հղել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի գործողությունը դիտարկող խորհրդաժողովի մասնակիցներին և հյուրերին: Նրա խոսքով ՝ ավելի քան կես դար տևած գոյության ընթացքում պայմանագիրը դարձել է անվտանգության և ռազմավարական կայունության միջազգային համակարգի առանցքային […]
20:11 01.08.2022
Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ «Հայկական կողմից կորուստներ չկան: Իրադրությունը շարունակում է մնալ լարված: Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ […]
20:06 01.08.2022
Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Թեհրանում մասնակցել է Առևտրի, արդյունաբերության և հանքարդյունաբերության հարցերով համատեղ աշխատանքային խմբի նիստին։ Իրանական կողմից նիստի համանախագահն էր ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ Ալի Ռեզա Փեյման Փաքը։ Քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության, ՀՀ-ում միասնաբար արդյունաբերական ավանի ստեղծման, հայ և իրանական ընկերությունների միջև գործարար նոր կապերի հաստատման հնարավորությունները։ Այցի շրջանակում […]
16:00 01.08.2022
Թուրքիայի բնակչության մի մասի շրջանում լուրջ դժգոհություն է առաջացրել օրերս միանգամից 2 նահանգներում ալևիական 3 հաստատությունների (այս թվում և աղոթատեղիներ և սրբավայրեր) վրա իրականացրած հարձակումները, փոխանցում է Ermenihaber-ը։ Բողոքի ակցիային միացել են նաև Թուրքիայի քեմալական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունների որոշ պատգամավորներ։ Բազմաթիվ հասարակական կազմակերպություններ Թուրքիայի մի շարք նահանգներում երթ և հանրահավաք են […]
15:55 01.08.2022
Ծավալուն շինարարությունը չպետք է անհարմարություն պատճառի քաղաքի բնակիչներին: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դժգոհություն է հայտնել շինհրապարակների ոչ պատշաճ կազմակերպման առնչությամբ: Հանձնարարվել է ստուգայցերով մշտական հսկողություն սահմանել և հետևել, որ շինհրապարակներում պահպանվեն կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմանները: *** Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով կշարունակվեն Երևանյան լճի և Հրազդանի կիրճի մաքրման աշխատանքները: Առաջիկայում […]
15:54 01.08.2022
Հուլիսի 25-31-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 671 դեպք, որից 264-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 184 հրդեհի, 2 փլուզման, 16 ինքնասպանության փորձի դեպք, 48 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 181 կենցաղային կանչ. տուժել է 78 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 15 մահ: Արձանագրվել է թունավորման 8 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով […]
15:52 01.08.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Մանի Մանոջին պատկանող (Արարատի մարզ, ք. Մասիս), իսկ Երևանի կենտրոնի տեսուչները՝ «Վենդինգ» ՍՊԸ-ին պատկանող (Երևան, Հանրապետության Հրապարակ 4) հանրային սննդի օբյեկտներում: Պարզվել է, որ այս կազմակերպություններում խախտվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը: Այսպես՝ Մասիս քաղաքում գտնվող սննդի օբյեկտում չեն […]
15:45 01.08.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է քաղաքական ընդդիմության «Դիմադրություն» շարժման կողմից կազմակերպված հավաքի ընթացքում 2022թ. հունիսի 3-ին Երևան քաղաքի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ շարժման ղեկավարների կազմակերպմամբ և ուղղորդմամբ, Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի ուղղությամբ դեպի ՀՀ Ազգային […]
15:41 01.08.2022
Կրծքի կաթը մանկան լավագույն և բնական միակ սնունդն է: Կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը: Ինչպես փոխանցում են ՀՀ առողջապահության նախարարությունից, ամեն տարի օգոստոսի 1-7-ը նշվում է կրծքով կերակրման համաշխարհային շաբաթը. նպատակն է պաշտպանել և խրախուսել կրծքով սնուցումը, բարելավել երեխաների առողջությունը: Մայրական կաթը մաքուր է, ապահով, պարունակում է հակամարմիններ, […]
15:35 01.08.2022
Օգոստոսի 1-ին` ժամը 14։09-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բերդավան գյուղի դաշտամիջյան հատվածում այրվում է երեք վագոն-տնակ։
15:23 01.08.2022
«Ֆեյսբուքում» հերթական կեղծիքն է տարածվում։ Պետք չէ անցնել հղումով ու տվյալներ լրացնել։ Անձնական կամ բանկային տվյալներ տրամադրելու դեպքում կվտանգեք կորցնել դրանք։ Այս մասին տեղեկացնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։
15:13 01.08.2022
2022 թվականի սեպտեմբերի 11-23-ն Իսրայելի «MASHAV» կրթական կենտրոնը կազմակերպում է «Կլիմայի փոփոխության կրթական ռազմավարությունները տարրական և ավագ դպրոցներում» խորագրով միջազգային դասընթաց: Հրավիրող կողմը հոգում է դասընթացի արժեքը, ներքին փոխադրումը, առողջապահական ապահովագրությունը և կեցությունը: Հայտադիմումի ձևը և այլ մանրամասներ կարելի է գտնել կից նյութում, ինչպես նաև հետևյալ հղումով՝ https://bit.ly/3cKmbJy Լրացված հայտադիմումները՝ ներառյալ բժշկական հայտը, անհրաժեշտ է […]
15:00 01.08.2022
Հայաստանի և Սերբիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգն ընդլայնվում է. առողջապահության ոլորտը կարող է դառնալ հիմնական առանցքներից: Առաջիկայում Բելգրադում ՀՀ դեսպանության բացումը նոր շունչ կհաղորդի երկու երկրների համագործակցությանը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Գործընկերներն առանձնացրել են համագործակցությունը զարգացնելու ուղղություններ՝ • բժիշկների փորձի փոխանակման հնարավորություն, • բժշկական […]
14:53 01.08.2022
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ուրիշի գույքը վնասելու և թմրամիջոցների՝ իրացնելու նպատակով ապօրինի շրջանառության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում 2022թ. հուլիսի 29-ին ստացվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողի զեկուցագիրը՝ Մեղրի քաղաքում մի խումբ անձանց կողմից իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու […]
14:40 01.08.2022
Թուրքիան Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը փոխանցել է թուրքական արտադրության ևս 13 միավոր ականազերծող մեքենա (MEMATT): Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ի պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել Թուրքիայի ՊՆ-ն: Նշվել է, որ Ադրբեջանին մատակարարված MEMATT մեքենաների քանակը հասել է 20-ի: Հաղորդվում է նաև, որ մեքենաները կիրառվելու են ԼՂ տարածքում ականազերծման աշխատանքներում:
14:28 01.08.2022
Շիրակի մարզպետ, մարզի քաղաքացիական պաշտպանության պետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է խորհրդակցություն քաղպաշտպանության հանրապետական և մարզային ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ, որի ժամանակ քննարկվել են օգոստոսի 1-5-ը Շիրակի մարզի քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման միջոցառումներին առնչվող հարցեր։ Անդրադառնալով ՀՀ վարչապետի 2019 թվականի՝ «Հայաստանի Հանրապետության պետական, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության […]
14:02 01.08.2022
Նոր Զելանդիան բացել է իր սահմանները բոլոր երկրների ճանապարհորդների համար և սկսել է ընդունել ուսանողական և հյուրի վիզա ստանալու հայտեր, հայտնում են իշխանությունները: Դիմորդները պետք է ամբողջությամբ պատվաստվեն և լրացնեն Նոր Զելանդիայի ճանապարհորդի հայտարարագիրը, QR կոդ ստանալուց հետո նրանց կառաջարկվի գրանցվել թռիչքի համար: Ժամանելուց հետո պահանջվում է էքսպրես թեստ: Այն պետք է կրկնվի նաև մնալու […]
13:53 01.08.2022
Երկուշաբթի Թել Ավիվ-Մոսկվա չվերթն իրականացնող «Էլ Ալ-Ալ» ավիաընկերության ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և ուղևորներից մեկի առողջական խնդիրների պատճառով արտակարգ վայրէջք է խնդրել Բաքվում, հայտնել է Իսրայելի հեռուստատեսության 14-րդ ալիքը: «Բեն Գուրիոնի անվան օդանավակայանից Մոսկվա մեկնած «Էլ Ալ-Ալ» ուղևորատար LY611 ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել՝ գտնվելով Ադրբեջանի օդային տարածքում։ Անձնակազմը մտադիր է վայրէջք կատարել Բաքվում»,- […]
23:59 31.07.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
23:37 31.07.2022
Ֆուտբոլի կանանց Անգլիայի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ տնային Եվրո-ի եզրափակիչ խաղում հաղթելով Գերմանիայի թիմին: Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով լրացուցիչ ժամանակից հետո: https://youtu.be/XHGWDqEED2E Ավելի վաղ Անգլիայի կանանց հավաքականը երկու անգամ դուրս էր եկել Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ (1984 եւ 2009 թվականներին): Գերմանացիները մրցաշարում հաղթել են 8 անգամ, […]
23:32 31.07.2022
88 տարեկանում մահացել է «Բոստոն Սելտիկս»- ի կազմում NBA-ի 11-ակի չեմպիոն Բիլ Ռասելը, հաղորդում է Ռասելի թվիթերյան էջը: Ռասելը խաղացել է կենտրոնական դիրքում, NBA-ի առաջին սևամորթ խաղացողներից մեկն էր: Ամբողջ 13-ամյա կարիերան NBA-ում (1956-1969թթ.) նա հանդես է եկել «Բոստոնում», 1966-1969թթ. եղել է թիմի խաղացող գլխավոր մարզիչ՝ դառնալով NBA-ի կրկնակի չեմպիոն ՝ միաժամանակ լինելով և՛ խաղացող, […]