14:00 19.07.2022
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ըստ ընդունված գործելակերպի՝ արտահանում իրականացնող մեր քաղաքացիները և ընկերությունները, նախքան ապրանքները բեռնատար տրանսպորտային միջոցներում բեռնելը, դատարկ տրանսպորտային միջոցները կշռում էին ժամանակավոր պահպանման պահեստներում, մաքսային հսկողության ներքո՝ մաքսային հայտարարագրերում ապրանքների քաշերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու նպատակով։ ՊԵԿ-ը հայտնում է, որ արտահանման ժամանակ միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների դատարկ քաշերը ճշտելու համար […]
13:54 19.07.2022
Ս.թ. հուլիսի 18-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալմաս Այդարովի հետ։ Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում կայացած հանդիպմանը քննարկվել են հայ-ղազախստանյան առևտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակն ու տնտեսական համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները։ Ընդգծվել է երկու երկրների փոխվարչապետների համանախագահության ներքո գործող տնտեսական համագործակցության հարցերով երկկողմ միջկառավարական հանձնաժողովի հետևողական գործունեության կարևորությունը։ […]
13:47 19.07.2022
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծում է, որ Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի, սակայն հավելում է, որ Լեռնային Ղարաբաղում զորակոչիկները կշարունակեն զորակոչվել պաշտպանության բանակում ծառայելու: Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում, որը ներկայացնում ենք ստորև. -Պարոն Գրիգորյան, վերջին շրջանում առավել հաճախ են դարձել քննադատություններն առ այն, թե Հայաստանի […]
13:40 19.07.2022
Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի պատանի ըմբիշները մասնակցում են Զագրեբում անցկացվող Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությանը: Առաջինը պայքարի են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները և 5 մեդալ նվաճել ԵԱ-ում: Հայաստանի երեք ներկայացուցիչ՝ 44 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 57 կգ քաշային Հայկ Ավանեսյանն ու 75 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը կանգնել են պատվո հարթակի երկրորդ աստիճանին՝ դառնալով […]
13:33 19.07.2022
Տաշքենդում կայացել է ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 61-րդ նիստը: ԱՊՀ գործադիր կոմիտեի կողմից պարգևատրվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ տնօրեն Ալբերտ Բաբայանը։ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 30-ամյակի կապակցությամբ և ստանդարտացման, չափագիտության, համապատասխանության գնահատման և հավատարմագրման ոլորտներում ներդրած ավանդի և անձնական ներդրման […]
13:18 19.07.2022
Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Դերյա Յանըքը հուլիսի 19-21-ը աշխատանքային այցով կգտնվի Ադրբեջանում, փոխանցում է Ermenihaber-ը։ Այցի շրջանակներում նախատեսվում է համագործակցության վերաբերյալ պայմանագրերի կքնում մի շարք ոլորտներում։ Նախարար Յանըքը հանդիպում կունենա ադրբեջանցի իր գործընկերոջ և Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ։ Նշվում է նաև, որ աշխատանքային այցի վերջին օրը՝ հուլիսի 21-ին, թուրք նախարարը կուղևորվի Շուշի և […]
13:11 19.07.2022
Հուլիսի 19-ին` ժամը 11:38-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
13:05 19.07.2022
Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդիրը գտնվում է շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում։ «Սևանա լճում ջրիմուռների (նաև ցիանոբակտերիաների) ծաղկումը հիմնականում պայմանավորված է հետևյալ գործոններով. ✅ ֆոսֆորի և ազոտի միացությունների մեծ քանակություն, որը ծառայում է որպես սննդանյութ, ✅ Ջրի բարձր ջերմաստիճան, ✅ Լույսի բավականին մեծ ինտենսիվություն ✅ Լճի […]
00:46 19.07.2022
Հուլիսի 18-ին՝ ժամը 18:10-ին, Ասկերանի աշրտակարգ իրավիճակների շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում բռնկված հրդեհի մասին: Ըստ նախնական տվյալների՝ այրվում է բնակելի տուն: Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով անմիջապես կանչի վայր է մեկնել Աստղաշենի հրշեջ հենակետի մեքենան՝ մեկ մարտական հաշվարկով: Գնահատելով իրավիճակի լրջությունը Ասկերանի ՀՓՄ-ից ևս մեկ […]
00:17 19.07.2022
Հուլիսի 18-ին ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Դ.-ից (ծնված 1981թ.) դիմում է ստացվել այն մասին, որ ս.թ հուլիսի 11-ին «Facebook» սոցիալական ցանցում հանդիպել է Երևան քաղաքում տրվող բնակարանի վարձակալության հայտարարության, որտեղ նշված էր 093 32-20-78 կոնտակտային հեռախոսահամարը։ Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ-ից, նշված հեռախոսահամարի հետ կապ է հաստատել […]
23:53 18.07.2022
Բրիտանիայում շոգը ռեկորդ է սահմանել դիտարկման ողջ պատմության ընթացքում։ Ուելսի որոշ հատվածներում ջերմաստիճանն առաջին անգամ հասել է Ցելսիուսի 37,1 աստիճանի, հաղորդում է BBC-ն: Նախորդ ռեկորդը սահմանվել էր 1990 թվականին՝ 35,2 աստիճան: Կանխատեսումների համաձայն՝ այս տարի Բրիտանիայում շոգը կարող է հասնել 40 աստիճանի, ջերմաստիճանի գագաթնակետը կլինի հուլիսի 18-ին և 19-ին: Քաղաքացիներին խորհուրդ են տալիս խուսափել ֆիզիկական […]
23:48 18.07.2022
Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 18-20-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը […]
23:37 18.07.2022
Ֆինանսների նախարարության նախկին ղեկավար Ռիշի Սունակը հերթական անգամ Մեծ Բրիտանիայի վարչապետի ընտրությունների երրորդ փուլում հավաքել է առավելագույն թվով ձայներ, երկրորդ տեղում Միջազգային առևտրի փոխնախարար Փենի Մորդոնթն է, հայտարարել է Պահպանողական կուսակցության ղեկավար կոմիտեի ղեկավար գրեմ Բրեյդին՝ ամփոփելով քվեարկության արդյունքները: Թեկնածուների թվում են ֆինանսների նախարարության նախկին ղեկավար Ռիշի Սունակը (115), Միջազգային առևտրի փոխնախարար Փենի Մորդոնտը (82), […]
23:36 18.07.2022
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հուլիսի 11-ից 18-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4903 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 59 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 62, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 2 վարորդ։ 8 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, […]
23:24 18.07.2022
Տղամարդիկ, որոնք ալկոհոլ են օգտագործում և ծխում են, ավելի են հակված խռմփացնելուն, ասել է Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի քնի բժշկության կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Կալինկինը։ Նա նշել է տղամարդկանց և կանանց խռմփոցի տարբերության պատճառը «Մոսկվան խոսող» ռադիոկայանին տված հարցազրույցում։ Ըստ Կալինկինի՝ տղամարդիկ խռմփացնում են մոտ յոթից ութ անգամ ավելի հաճախ, քան կանայք։ «Դա պայմանավորված […]
23:15 18.07.2022
Jubba Airways ավիաընկերության մարդատար ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի՝ հուլիսի 18-ին, մայրաքաղաք Մոգադիշոյի օդանավակայանում վայրէջքի ժամանակ։ Կադրերում երևում է, թե ինչպես է այրվող շրջված ինքնաթիռնը ընկած թռիչքուղու մոտ՝ թանձր ծուխը թափվում է դեպի վեր, հրշեջները հանգցնում են կրակը։ Վթարի ժամանակ ինքնաթիռի թևերը պոկվել են։ Ինքնաթիռում […]
23:05 18.07.2022
Անոմալ շոգի և թռիչքուղու ծածկույթի փափկելու հետ կապված խնդիրների պատճառով Բրիտանիայի ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) ռազմակայանը ՝ Բրայզ-Նորթոնը, շարքից դուրս է եկել, բոլոր թռիչքները դադարեցվել են մինչև օդանավակայանի ենթակառուցվածքի վերականգնումը: Այս մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը։ Հաղորդվում է, որ ասֆալտային ծածկույթը կպչուն է դարձել բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ, ինչը սպառնալիք է դարձել ուսումնական թռիչքային միջոցառումների […]
22:59 18.07.2022
Համաշխարհային տնտեսական ֆորումը (WEF) հրապարակել է գենդերային հավասարության ամենամյա զեկույցը։ WEF-ի կազմած ցանկի առաջնային տեղերում հայտնվել են Իսլանդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Նոր Զելանդիա, Շվեդիան և Ռուանդան։ Վերջին հորիզոնականներում հանգրվանել են գտել Իրանը, Աֆղանստանը, Պակիստանը և Կոնգոն։ Թուրքիան 146 երկրներ ընդգրկող հիշյալ ցանկում զբաղեցրել է 124-րդ տեղը, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշենք, որ Հայաստանը գենդերային հավասարության վարկանիշային աղյուսակում […]
22:35 18.07.2022
Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդ պետական եկամուտների կոմիտեի «Հյուսիսային» մաքսատան տարածքում կայանված մի ավտոմեքենայից գողություն է արել: Հետագա միջոցառումների արդյունքում հուլիսի 14-ին երևանցին մաքսատան տարածքում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Կումայրիի բաժին։ Նա խոստովանել է, որ հուլիսի 13-ի կեսօրին պահպանվող տարածքում կայանված, […]
22:11 18.07.2022
Հուլիսի 18-ին՝ ժամը 17:53-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաղատ գյուղի 3-րդ փողոցի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:43-ին, մարվել՝ 19:30-ին: Այրվել են անասնագոմի մոտ 180 քմ մակերեսով ազբոշիֆերյա տանիքը և փայտե կառուցատարրերը:
21:48 18.07.2022
Հուլիսի 18-ին՝ ժամը 16:42-ին, ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի «Մազի կամուրջ» կոչվող տեղանքում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք և թփուտներ: Ժամը 16:43-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ, հրշեջ մեքենայով մեկնել է կանչի վայր: Հրշեջ-փրկարարները բացազատել են մարտական մեքենան և օպերատիվորեն […]
21:37 18.07.2022
Հայտնի են ՀՀ բուհեր ընդունված դիմորդների անունները: 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության մրցույթի արդյունքների հաշվեգրված դիմորդների ցուցակը` այստեղ։
21:35 18.07.2022
Հուլիսի 18-ին՝ ժամը 18:11-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Կարմիր բանակի փողոցի թիվ 54 շենքի բնակարաններից մեկի պատուհաններից ծուխ է դուրս գալիս: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:26-ին, մարվել՝ 18:34–ին։ Այրվել է խոհանոցի պահարանը (3 քմ)։
21:27 18.07.2022
Հուլիսի 18-ին` ժամը 19:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին լողալով ափից մոտ 70 մետր հեռացել է և դժվարանում է վերադառնալ: Հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները քաղաքացի Ա․ Ք․-ին (ծնված 1973 թ.) մոտորանավակով մոտեցրել են ափ:
21:15 18.07.2022
Ամերիկացի փորձագետները ստեղծել են Dreamer կոչվող նեյրոնային ցանցը, որն օգտագործում է ռոբոտի անցյալի փորձը շրջապատող աշխարհի մոդելը ստեղծելու համար։ Տեխնոլոգիան հիմնված է ալգորիթմների վրա, որոնք պարգևատրում են խելացի մեքենաներին ցանկալի գործողությունների համար, ասում են ինժեներները: Հետազոտության հեղինակները նշել են, որ այս տեսակ ուսուցումը կարող է շատ կարճ ժամանակահատվածում ռոբոտներին նոր հմտություններ սովորեցնել։ Դեմո տեսանյութում նեյրոնային […]
21:04 18.07.2022
Եգիպտոսի հարավում գտնվող Լուքսորում հին եգիպտական հուշարձանների վրա էքսկուրսիայի ժամանակ 28 զբոսաշրջիկներով օդապարիկ է ընկել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ինչպես ճշտել են երկրի քաղավիացիայի նախարարությունում, օդապարիկներից մեկն ուժեղ քամու պատճառով շեղվել է մյուսի կողմը, որի հետևանքով աերոստատը պատռվել է: Օդապարիկը վայր է ընկել 60 մետր բարձրությունից։ Նշվում է, որ երկու մարդ վնասվածքներ է ստացել, […]
20:39 18.07.2022
Բրիտանացի խորհրդարանականներին թույլատրել են նիստերում հրաժարվել խիստ հագուստից՝ երկրում անոմալ շոգերի պատճառով: «Ես չեմ առարկում, որ խորհրդարանի անդամները նիստերի դահլիճում պիջակներ և փողկապներ չկրեն, եթե նրանք այդպես որոշեն», — պալատի նիստից առաջ հայտարարել է Համայնքների պալատի խոսնակ Լինդսի Հոյլը: Հոյլը հավելել է, որ աշնանը ամառային ընդմիջումից հետո երբ օրենսդիր մարմինը վերսկսի աշխատանքը, նրա բոլոր անդամները […]