TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Ջենիֆեր Լոպեսը ամուսնությունից հետո վերցրել է ամուսնու ազգանունը

20:19 18.07.2022

Ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը դերասան Բեն Աֆլեքի հետ ամուսնությունից հետո վերցրել է ամուսնու ազգանունը: Նորապսակի անունը նշված է որպես Ջենիֆեր Աֆլեք․ հետևում է ամուսնության մասին պաշտոնական գրառումից, որը երկուշաբթի օրը տեղադրվել է Կլարկ շրջանի պորտալում, որտեղ տեղի է ունեցել արարողությունը: Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը նշանադրվել են 2002 թվականի վերջին, սակայն 2004 թվականին […]

̰
Գեղարքունիքի մարզում կիրականացվի «Հոգեկան առողջություն բոլորի համար» ծրագիրը

20:08 18.07.2022

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցությամբ մեկնարկել է Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում առկա բացերին ուղղված գործողությունների «Հոգեկան առողջություն բոլորի համար» խորագրով ծրագիրը, որը կիրականացվի նաև Գեղարքունիքի մարզում։ Ծրագիրը նպատակ ունի նպաստելու հակամարտությունից տուժած բնակչության համար հոգեկան առողջությանն ու հոգեսոցիալական աջակցությանն ուղղված ծառայությունների հասանելիությանը՝ վերապատրաստելով առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողներին։ շԱյդ նպատակով հուլիսի 18-ին […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ

15:57 18.07.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցությանը, ինչպես նաև ԵԱՏՄ օրակարգին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինին շնորհակալություն է հայտնել հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների մի շարք հարցերի օպերատիվ արձագանքելու համար: Քննարկվել են նաև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ օգոստոսին Ղրղզստանում կայանալիք նիստի օրակարգին վերաբերվող […]

̰
Կարևորվել է ՀՀ և ԱՀ քննչական կոմիտեների համագործակցության ամրապնդումը

15:54 18.07.2022

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանի գլխավորությամբ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե այցելած պատվիրակությանը ընդունեց Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, տեղեկացնում են ԱՀ քննչական կոմիտեից։ ՀՀ և ԱՀ քննչական կոմիտեների միջև համագործակցության շրջանակներում քննարկման ենթարկված մի շարք հարցեր տեղում ստացան իրենց լուծումները, իսկ օրենսդրական կարգավորումների, ինչպես նաև առանցքային որոշ հարցերի լուծման […]

̰
Հայտնի է Հայաստանի Առաջին խմբի խաղացանկը

15:49 18.07.2022

Ինչպես արդեն հայտնել էինք՝ հուլիսի 15-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացավ Հայաստանի Առաջին խմբի 2022/23 մրցաշրջանի վիճակահանությունը։ ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հայտնում է, որ հաստատվել է Հայաստանի Առաջին խմբի գալիք առաջնության 33 մրցափուլերի խաղային օրերի խաղացանկը, որին կարող եք ծանոթանալ այստեղ։ Առաջիկա օրերին հայտնի կդառնա նաև առաջին և երկրորդ մրցափուլերի խաղացանկի հաստատված օրերն և ժամերը։

̰
Ժամանակավոր հենակետեր Խոսրովի անտառում. ԱԻՆ-ն իրականացնում է ուժեղացված ծառայություն

15:47 18.07.2022

Հանրապետությունում վերջին օրերին գրանցվում է օդի ռեկորդային բարձր ջերմաստիճան. արդյունքում խոշոր հրդեհների բռնկումները չեն բացառվում: Առավել խոցելի են արգելոցները, խոտածածկ ու բուսածածկ տարածքները: ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի հանձնարարականով՝ հրշեջ-փրկարարական ջոկատները հուլիսի 13-ից անցել են ուժեղացված ծառայության: Խոսրովի անտառ պետական արգելոցում արդեն իսկ ծավալվել են հենակետեր:

̰
Սևանա լճի մակարդակը հուլիսի 11-17-ն իջել է 2սմ-ով

15:43 18.07.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ Սևանա լճի մակարդակը հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.69մ (17.07.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 26սմ-ով։ Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 14.676մլն մ³, իսկ […]

̰
Վահան Քերոբյանը մասնակցել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպում-քննարկմանը

15:41 18.07.2022

Նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 18-ին մասնակցել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպում-քննարկմանը։ Նախարարը մասնավոր հատվածի ներկայացուցիչներին մանրամասն ներկայացրել է կառավարության կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացմանը, գործարար միջավայրի բարելավմանն ու տնտեսության հիմնական ճյուղերի զարգացմանը։ Վահան Քերոբյանը խոսել է տնտեսական ցուցանիշների, գյուղատնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումների, արդյունաբերության ոլորտում […]

̰
Վրաերթ Ջրվեժ գյուղի մոտակայքում․ հայտնի են զոհի և վիրավորների ինքնությունները

15:39 18.07.2022

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հուլիսի 16-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի վերջնամասում՝ գերեզմանատան մոտակայքում, «Հոնդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, որն էլ բախվել է մեկ այլ «Մերսեդեսի»՝ վրաերթի ենթարկելով վարորդին ու երկու տղամարդու: «Մերսեդեսի» 36-ամյա վարորդ Արման Խանզադյանը մահացել է, իսկ մյուս երկու քաղաքացիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: […]

̰
51-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել են ոսկե զարդեր, որոնք պատկանում են 15-ամյա պատանուն

15:34 18.07.2022

Հուլիսի 17-ին՝ ժամը 19։30-ին, պարեկները, անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա, Հրաչյա Ներսիսյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 51-ամյա տղամարդու, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ոսկե շղթա՝ խաչով: Բաժնում պարզվել է, որ ոսկե զարդերը պատկանում են 15-ամյա պատանուն, որի մորից հաղորդում է ընդունվել: 51-ամյա տղամարդը և նախապատրաստված նյութերը ներկայացվել […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա օգոստոսին

15:29 18.07.2022

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա օգոստոսին Մոսկվայում: Այս մասին «Լուրերի» հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Նշվում է, որ հանդիպման հստակ օրվա վերաբերյալ դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա:

̰
Վարկային ծրագրի միջոցներն ուղղվելու են կրթական հաստատությունների բարելավմանը

15:21 18.07.2022

ՀՀ կառավարությունը հուլիսի 14-ին կայացած նիստում հավանություն է տվել Համաշխարհային բանկի (ՀԲ) «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին, որը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ ստորագրվել էր հունիսի 9-ին: Համաձայնագրի համաձայն՝ 22 մլն 600 հազար եվրո գումարի չափով նախատեսվում է ընդլայնել «Կրթության բարելավում» վարկային ծրագրի ուղղությունները՝ դրանք համապատասխանեցնելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «Մարդկային […]

̰
Հոսպիտալացվելուց կարճ ժամանակ անց 49-ամյա տղամարդը մահացել էր. սպանությունը բացահայտվել է թարմ հետքերով

15:08 18.07.2022

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 15-ին՝ ժամը 14։15-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդեցին, որ Դավիթաշենի 2-րդ թաղամասի զբոսայգու մոտ տղամարդ կա ընկած: Նրան այդ վիճակում մի կին էր տեսել ու ահազանգել 1-02։ Անցորդներն ահազանգել էին նաև 1-03։ Ժամանած շտապօգնությունը տղամարդուն տեղափոխել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ախտորոշվել էր «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր»։ Հոսպիտալացվելուց կարճ ժամանակ անց 49-ամյա […]

̰
ԳԹԿ-ն ամփոփել է միասնական քննությունների արդյունքները

15:04 18.07.2022

Գնահատման և թեստավորման կենտրոնը ամփոփել է միասնական քննությունների առաջին ու երկրորդ փուլերի արդյունքները, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։ Այս պահին բուհերում փակցվում են ընդունելության ցուցակները՝ հրապարակվում են անվճար և վճարովի տեղեր զբաղեցրած դիմորդների անունները: Բուհերն այդ ցանկերը տեղադրում են նաև իրենց կայքերում։ Ավելի ուշ՝ օրվա երկրորդ կեսից, դիմորդները հաղորդագրություն կստանան իրենց էլեկտրոնային հասցեներին: […]

̰
Վարչապետին է ներկայացվել  «Կյանքի պուրակի» կառուցման նախագիծը

14:59 18.07.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել են Երևանի բուսաբանական այգու տարածքում՝ արցախյան բոլոր պատերազմների նահատակների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքները: Վարչապետին են ներկայացվել «Կյանքի պուրակի» կառուցման նախագիծը, ճարտարապետական լուծումներն ու ֆունկցիոնալ գոտիավորման սխեման: Նշվել է, որ նախագծային տարածքը մոտ 35 հա է, նախատեսվում է ունենալ զբոսանքի և հանգստի գոտիներ, ծառուղիներ, ճեմուղիներ, հեծանվային […]

̰
Սևանի որոշ հասցեներում 12 ժամ ջուր չի լինի

14:50 18.07.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. հուլիսի 19-ին` ժամը 08։00-20։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Էներգետիկների, Խաղաղության, Գրիբոյեդովի, Գործարանային, Կոմիտասի, Բաբաջանյան, Սարգիս Սևանցու փողոցների, Նալբանդյան 40ա-65, Սայաթ-Նովայի 17-27, Շինարարների 3, 5, Նաիրյան 168-187 համարների, Մաշտոցի անվան թիվ 1 և Զուրաբյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցների, «Գալիք» […]

̰
Մահվան ելքով վթար Սևան-Գավառ ճանապարհին. հայտնի է զոհի ինքնությունը

14:44 18.07.2022

Հուլիսի 18-ին` ժամը 00։45-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Սևան-Գավառ ճանապարհին իրար են բախվել «Լադա» մակնիշի մեքենան և ավտոբուսը, կա զոհ: Պարզվել է, որ ժամը 00։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 24,5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2115» մակնիշի մեքենան և «ՊԱԶ-32053» ավտոբուսը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, «ՎԱԶ-2115»-ի 43-ամյա վարորդ Գևորգ Գրիգորյանը մահացել է, իսկ ավտոբուսի […]

̰
798 դեպք, որից 331-ը՝ արտակարգ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

14:38 18.07.2022

Հուլիսի 11-17-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 798 դեպք, որից 331-ը արտակարգ, այդ թվում՝ 223 հրդեհի, 1 պայթյուն, 10 ինքնասպանության փորձի դեպք, 63 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 222 կենցաղային կանչ. տուժել է 115 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 8 մահ: Արձանագրվել է թունավորման 7 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով […]

̰
Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

14:24 18.07.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին՝ ժամը 14։15-ի դրությամբ, Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է։

̰
ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Լեհաստան

14:19 18.07.2022

Հուլիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Լեհաստանում, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-լեհական հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։ Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի […]

̰
Հայաստանում հուլիսի 22-ից օդի ջերմաստիճանը որոշակի կնվազի

13:57 18.07.2022

Հայաստանում մինչև հուլիսի 21-ը ջերմային ալիքի ազդեցությունը պահպանվելու է: Երևանում և Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը տատանվելու է 38-40 աստիճանի սահմաններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ առաջիկայում տեղումներ չեն սպասվում, միակ փոփոխությունը կլինի այն, որ օրվա առաջին կեսին որոշակի ամպամածություն կդիտվի, սակայն դա ընդհանուր օդի […]

̰
46-ամյա տղամարդը սայթաքել է և անզգուշորեն քաշելով հրացանի ձգանը՝ վնասվածք ստացել

13:51 18.07.2022

Հուլիսի 17-ին՝ ժամը 01։25-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ոտնաթաթի վնասվածքով բուժօգնության է դիմել 46-ամյա տղամարդ: Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նա ժամը 17։30-ի սահմաններում Շնող գյուղի վարչական տարածքի հանդամասում իր օդամղիչ հրացանը ձեռքին քայլելիս զառիթափ տեղանքում սայթաքել է՝ անզգուշորեն քաշելով հրացանի ձգանը, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածք: Կազմված փաստաթղթերն […]

̰
Հայկ Մարտիրոսյանը՝ Բիելի բլից մրցաշարի հաղթող

13:45 18.07.2022

Հայկ Մարտիրոսյանը Բիելի բլից մրցաշարի հաղթող է դարձել։ Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից։ Նա 13 հնարավորից 12,5 միավոր է վաստակել։

̰
ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն․ 698 ահազանգ, որից 76-ը՝ արտակարգ

13:38 18.07.2022

Հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 698 ահազանգ, որից 622-ը ճանաչողական բնույթի: Շաբաթվա ընթացքում գրանցվել է բնածին բնույթի 12, տեխնածին՝ 7 և սոցիալ-կենցաղային բնույթի՝ 19 կանչ: Գրանցված 10 հրդեհի դեպքերի գերակշիռ մասն արձանագրվել է չոր խոտատարածքներում: Ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումները և հրշեջ հենակետերում տեղակայված մարտական հաշվարկները օպերատիվորեն […]

̰
Հայտնի է՝ երբ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը

13:31 18.07.2022

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը տեղի կունենա 2022 թվականի օգոստոսի 23-ին: Այն կանցկացվի Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում: Մրցաշարի անցկացման օրը հաստատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի համապատասխան հրամանով: Հիշեցնենք՝ ավելի վաղ փոփոխություն էր տեղի ունեցել նաև մրցաշարի հաղթողների պարգևատրման կարգում: Ըստ այդմ՝ դրամական մրցանակներ […]

̰
Նռնակով իրեն պայթեցնել սպառնացող տղամարդը վնասազերծվել է. մանրամասներ դեպքից

13:24 18.07.2022

Հուլիսի 16-ին՝ ժամը 22-ին, ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի սուպերմարկետի մոտ նռնակով տղամարդ կա և սպառնում է նռնակով պայթեցնել իրեն։ Ահազանգին արագ արձագանքած Աշտարակի ոստիկանները պարզեցին, որ նա 37 տարեկան է, Բյուրականի բնակիչ։ Տղամարդը սպառնում էր պայթեցնել իրեն, եթե չվերադարձնեն իր երեխային, որը բնակվում է նախկին կնոջ հետ։ […]

̰
Կոմիտաս և Վաղարշյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes-Benz»-ը և էլեկտրական մոպեդը. կա տուժած

00:44 17.07.2022

Հուլիսի 17-ին, ժամը 00։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտաս և Վաղարշյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է մոտոցիկլետին. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և էլեկտրական մոպեդը: Մինչ […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

23:55 16.07.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Էրդողանը Մակրոնի հետ քննարկել է ուկրաինական հացահատիկի արտահանման համար միջանցքի ստեղծումը

23:15 16.07.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ուկրաինական հացահատիկի արտահանման համար միջանցք ստեղծելու հարցը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի թվիթերյան էջը։ «Նախագահ Էրդողանը քննարկել է Ստամբուլում Ուկրաինայից հացահատիկի արտահանման համակարգող կենտրոնի ստեղծման գործընթացը՝ նշելով, որ այն կառավարվելու է Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների կողմից»,- նշվում է […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով

22:52 16.07.2022

Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 16-21-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է […]

̰
BACK_TO_TOP