22:38 16.07.2022
Առավելագույն զգոնությունը՝ անփոփոխ հրամայական։ Առաջնագծի ամբողջ երկայնքով շուրջօրյա ծառայությունը շարունակվում է։ Շարունակվում է ամառային զորակոչը։ Բանակը համալրվում է ոչ միայն ընդհանուր հիմունքով, այլև մասնագիտական բարձր գիտելիքը հաշվի առնելով։ Հանձնաժողովներն ընտրում են լավագույններին. Մասնագիտացած տղաների մրցակցությունը թեժ է, հաղթահարման նշաձողը՝ բարձր։ Հատուկ մղում, վարորդների ներգրավմամբ: Հայկական բանակի հերթական թիմը պատրաստվում է մասնակցել բանակային միջազգային ութերորդ խաղերին: […]
22:31 16.07.2022
Կոսովոյում ավարտին է մոտենում մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հանդիպումները: Ինչպես տեղեկացրին ֆեդերացիայից, Հայաստանը կիսաեզրափակչում 70:58 հաշվով առավելության հասավ Կոսովոյի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Գրեգորի Մողոյանը: Նա վաստակել է 28 միավոր, 5 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 5 արդյունավետ փոխանցում: Հայաստանը եզրափակչում կմրցի Անդորրա-Ալբանիա զույգի […]
22:17 16.07.2022
Բրիտանական Cobra արտակարգ կառավարական կոմիտեն արդեն երկրորդ նիստն է անցկացրել սաստիկ շոգի պատճառով, հաղորդում է Sky News հեռուստաալիքը: Ուրբաթ օրը բրիտանական օդերևութաբանական ծառայությունը հաջորդ շաբաթվա երկուշաբթի և երեքշաբթի օրը երկրում շոգի պատճառով վտանգի կարմիր մակարդակ է հայտարարել, ինչը մեծ Բրիտանիայի համար առաջին նման դեպքն է դարձել: Օդերևութաբանների կանխատեսումներով ՝ օդի ջերմաստիճանը կգերազանցի +40 աստիճանը։ Ամենաբարձր […]
21:50 16.07.2022
Հուլիսի 16-ին` ժամը 18:24-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի «Լաստիվեր» հանգստյան գոտու ճանապարհին քաղաքացի է ընկել և վնասել ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տուժածը գտնվում է «Անապատ» կոչվող հանգստյան գոտում: Փրկարարները Ռ. […]
21:23 16.07.2022
Այսօր՝ հուլիսի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Ժամը 18:00-ի սահմաններում, Բաղրամյան պողոտայում բախվել են 3 Mercedes, Hyundai և ՎԱԶ-21124 մակնիշի ավտոմեքենաները: Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա՝ 2-ին տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, իսկ մեկն էլ բուժօգնություն […]
21:00 16.07.2022
Հուլիսի 16-ին՝ ժամը 18:39-ին ,Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաղատ գյուղի մոտակա դաշտում տրակտոր է կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շաղատ գյուղի մոտակա դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս «Բելառուս» մակնիշի տրակտորը (վարորդ՝ Ն. […]
20:47 16.07.2022
Անտառային և հարակից բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման, տարածման վտանգի կանխարգելման, բնակչությանը, բնությանը հասցվող վնասների ռիսկերի նվազեցման նկատառումներից ելնելով՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հորդորում է ցուցաբերել առավելագույն զգուշավորություն և պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:
20:34 16.07.2022
Ֆրանսիայի 38 դեպարտամենտներում եղանակային վտանգի նարնջագույն մակարդակի մասին նախազգուշացում է գործում անոմալ բարձր ջերմաստիճանի պատճառով, հայտնել է «Մետեո-Ֆրանսը»: Դրանից քիչ առաջ նման նախազգուշացումը գործել է ընդամենը 16 դեպարտամենտներում։ Օդերևութաբանական գործակալության կանխատեսմամբ՝ առաջիկա օրերին Ֆրանսիայում երկարատև շոգ է սպասվում: Երկրի հարավ-արևելքում օդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի։ Առաջիկա երկուշաբթի օրը, հնարավոր է, ամենաշոգ օրը դառնա Ֆրանսիայում օդերևութաբանական […]
20:13 16.07.2022
Ալբանիայում ավարտին են մոտենում կանանց մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հանդիպումները: Ինչպես տեղեկացնում են Բասկետբոլի ֆեդերացիայից, Հայաստանը կիսաեզրափակչում 75:51 հաշվով առավելության հասավ Մալթայի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Լիա Կրումիանը: Նա վաստակել է 32 միավոր, 9 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում: Հայաստանը եզրափակչում […]
08:20 16.07.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-15:00 Էրեբունի փ. 1 շենք, Նոր Արեշ 11փ. 6-15 սեփական տներ, 11:00-17:00 Սարի Թաղ 13-28 փողոցներ, Տիգրան Մեծի պող. 27, 27ա, 29, 29ա շենքեր, Ագաթանգեղոսի փ. 7 շենք, Խորենացի փ. 29, 29ա […]
00:07 16.07.2022
Կանանց Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Ինչպես տեղեկացնում են ֆեդերացիայից, կայացած վերջին խաղում Հայաստանի հավաքականը 67:41 հաշվով առավելության հասավ Ալբանիայի նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 35 միավորով: Նա նաև 12 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 3 արդյունավետ փոխանցում: Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի […]
00:01 16.07.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հուլիսի 13-16-ը ներառյալ` ժամը 20։00-ից 08։00-ն, Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով դադարեցվելու է երթևեկությունը Սևանից դեպի Երևան ուղղությամբ։ Գործելու է Աբովյան-Բալահովիտ-Երևան այլընտրանքային ավտոճանապարհը: Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ […]
23:59 15.07.2022
Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 15-20-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է […]
23:49 15.07.2022
Կանանց Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում: Կայացած վերջին խաղում Հայաստանի հավաքականը 62:116 հաշվով պարտվեց Շվեյցարիայի հավաքականին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը շվեյցարիացի Սոֆի Լոկատելին էր՝ վաստակած 44 միավորով: Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Մերի Գրիգորյանն էր՝ վաստակած 17 միավորով:
23:47 15.07.2022
Հուլիսի 15-ին՝ ժամը 16։16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նարեկ գյուղի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բակունցի փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:54-ին, […]
23:44 15.07.2022
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հերթական մշտադիտարկման աշխատանքների արդյունքում, որին մասնակցում էր նաև փոխնախարար Արամ Մեյմարյանը, 2022 թվականի հուլիսի 14-ին «Զանգեզուր» մասնաճյուղի «Զանգեզուր» պետական արգելավայրում կրկին արձանագրվել են Հայկական մուֆլոններ, տեղեկացնում են ՇՄ նախարարությունից։ Մուֆլոն. գրանցված է նախկին ԽՍՀՄ –ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cde» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր […]
23:26 15.07.2022
Հուլիսի 15-ին՝ ժամը 17։48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի փողոցում գտնվող խոտանված ավտոմեքենաների կայանատեղիում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։15-ին, մարվել՝ 18։28-ին։ […]
23:20 15.07.2022
Հուլիսի 15-ին` ժամը 13։42-ին, Մարտունու շրջանային ԱԻ բաժնից հաղորդում է ստացվել, որ Գիշի համայնքում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է չոր խոտածածկ տարածք։ Բնակչությանը ժամանակին օգնություն ցուցաբերելու և հրդեհը մարելու նպատակով, ժամը 13։43-ին կանչի վայր է մեկնել Մարտունու ՀՓՄ մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։08-ին, լիամարվել` 14։17-ին։ Նախնական տվյալներով այրվել է մոտ […]
23:16 15.07.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Ղազախստանի հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Նուր-Սուլթանում հանդիպում է ունեցել Ղազախստանի էներգետիկայի նախարար Բոլատ Ակչուլակովի հետ, տեղեկացնում են ՏԿԵնախարարությունից։ Քննարկվել են էներգետիկայի բնագավառում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես Ղազախստանից Հայասատան նավթամթերքի ներմուծման հնարավորությունները և պայմանները՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքների մատակարարման […]
21:57 15.07.2022
Հուլիսի 15-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը: Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության միջավայրը, առկա մարտահրավերները և տարածաշրջանում խաղաղության հաստատման Հայաստանի մոտեցումը։ Այս համատեքստում կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացները։
21:51 15.07.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսին: Զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: