13:28 15.07.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 14-15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 90 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի մաքսանենգության՝ 27, հարկերից խուսափելու՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու` 9, անձնական ունեցվածքի գողության՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 6-ական, խարդախության՝ 5, դրամանենգության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, յուրացնելու կամ վատնելու, համակարգչային հանցագործության, կենդանիների նկատմամբ […]
13:23 15.07.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ Ֆրանսիայի դեսպանությունում կազմակերպված միջոցառմանը: Փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է. «Ձերդ գերազանցություն, տիկին դեսպան Դիվանագիտական կորպուսի հարգարժան ներկայացուցիչներ Հարգելի գործընկերներ Թույլ տվեք Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորել Ֆրանսիայի Ազգային Տոնի կապակցությամբ։ Ավելի քան երկու դար առաջ ֆրանսիացի ժողովուրդը բացեց […]
13:18 15.07.2022
«Ամենահանճարեղ դասական երաժշտությունն անգամ լսելով, միևնույնն է, ինչ-որ պահի ցանկանում ես այլ բան լսել, բայց ժողովրդական երգը երբեք չի հոգնեցնում: Այն մեզ համար կենսաբանություն է: Ժողովրդական երգի՝ մեր հանրային կյանքում ունեցած դերն անհնար է գերագնահատել»,- ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն անդրադարձել է հայկական ժողովրդական արվեստը ներկայացնող երաժշտական և պարային խմբերի միավորմանը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […]
13:13 15.07.2022
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Բանկային գաղտնիքի մասին» և կից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը հանվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից (e-draft.am): Փաթեթը հանրային քննարկման էր ներկայացվել կարծիքների և արձագանքների հավաքագրման նպատակով: Ինչպես Կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, «Բանկային գաղտնիքի մասին» և կից այլ օրենքներում փոփոխություններ […]
13:06 15.07.2022
Հուլիսի 15-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը բացման խոսքով հանդես է եկել «Միգրացիայի կառավարման կարողությունների հզորացում՝ հաջակցություն կառավարության՝ CEPA-ին համահունչ բարեփոխումների օրակարգի» ծրագրի շրջանակներում անցկացվող «Միջազգային պաշտպանության մասին օրենսդրության համապարփակ բարեփոխում» խորագրով շահագրգիռ կառույցների մեկնարկային հանդիպմանը։ Պաշտպանն իր ելույթում նշել է, որ ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին անդրադարձ է կատարվել Մարդու […]
00:00 15.07.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հուլիսի 13-16-ը ներառյալ` ժամը 20։00-ից 08։00-ն, Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով դադարեցվելու է երթևեկությունը Սևանից դեպի Երևան ուղղությամբ։ Գործելու է Աբովյան-Բալահովիտ-Երևան այլընտրանքային ավտոճանապարհը: Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ […]
23:55 14.07.2022
Հուլիսի 11-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություն են ստացել, որ ժամը 17.30-ին բժշկական դիմակ դրած չորս տղամարդիկ մտել են Երևանի Փափազյան փողոցում գործող մի կազմակերպության գրասենյակ, ատրճանակով ու դանակով սպառնացել են և հափշտակել զարդեր, փող, բջջային հեռախոսներ, ժամացույցներ, էլեկտրոնային կրիչներ, վարորդական իրավունքի վկայական, ապա փախել են: Դեպքի վայր են մեկնել օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետներ ու […]
23:47 14.07.2022
Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 14-19-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է […]
23:37 14.07.2022
Կանանց Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության խմբային փուլում: Ինչպես տեղեկացնում են ֆեդերացիայից, երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը 53-62 հաշվով պարտվեց Կիպրոսի հավաքականին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Միկայելա Սավվան էր՝ վաստակած 27 միավորով: Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 22 միավորով: Հայաստանի հավաքականի հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 15-ին` մրցելով Ալբանիայի հետ:
23:14 14.07.2022
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2023թ.-ի Ազգային պաշտպանության վավերացման ակտ օրենքում ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամների ներկայացրած բոլոր չորս լրացումները, տեղեկացնում է ANCA-ն։ 1) Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հետաքննության պահանջ, 2) Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու կոչ, 3) Հորդորում է ներկայացնել Կոնգրեսին Ազատության աջակցման ակտի 907-րդ բանաձևի չեղարկման մանրամասները: Բացի այդ, զեկույցը պետք է […]
22:34 14.07.2022
ԱՄՆ-ը թույլ է տվել Ռուսաստանի հետ գործարքներ իրականացնել՝ կապված պարարտանյութերի, սննդի, սերմերի, դեղամիջոցների, բժշկական սարքավորումների հետ, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Բացի այդ, Վաշինգտոնը պատժամիջոցներից հանել է Alfa-Bank-ի դուստր ձեռնարկությունը Ղազախստանում և «Գազպրոմի» նախկին ստորաբաժանումը՝ Gazprom Germania-ն:
22:16 14.07.2022
Ուկրաինայում անվտանգության իրավիճակը մնում է դաժան և անկանխատեսելի, այս մասին հայտարարություն է տարածել Կիևում ԱՄՆ դեսպանատունը՝ կոչ անելով ամերիկացիներին, անվտանգության նկատառումներից ելնելով, հեռանալ Ուկրաինայից։ Դեսպանատունը նաև զգուշացնում է հայրենակիցներին՝ չմիանալ «մեծ հավաքներին» և չմասնակցել «կազմակերպված միջոցառումներին»։ Ամերիկացի դիվանագետները համաքաղաքացիներին խորհուրդ են տալիս «անհապաղ ապաստան փնտրել» ուժեղ պայթյունների կամ օդային ռմբակոծության ազդանշանների դեպքում և հրթիռակոծության ժամանակ […]
21:59 14.07.2022
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան չի ընդունել վարչապետ Մարիո Դրագիի հրաժարականը, հայտնել է նախագահի գրասենյակը: «Հանրապետության նախագահը չի ընդունել հրաժարականը և վարչապետին հրավիրել է ելույթ ունենալու խորհրդարանում՝ գնահատական տալու Հանրապետության Սենատում այսօր տեղի ունեցած հանդիպման արդյունքում ստեղծված իրավիճակին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտարարել էր, որ հրաժարական կտա կառավարության ղեկավարի պաշտոնից: […]
21:47 14.07.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 15-ին ժամը 10:00-18:00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Գոգոլի, Մյասնիկյան, Ռուբինյանց, Պ.Սևակի, Աճառյան, Ծարավ Աղբյուրի փողոցների, Ռուբինյանց-Ուլնեցու նոր ճանապարհի, Դրոյի 4 շենքի, Դավիթ Սնհաղթի 19 շենքի, Զ.Սարկավագի 72, 72/1 շենքերի և հարակից անհատական տնատիրությունների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների […]
21:28 14.07.2022
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտարարել է, որ հրաժարական կտա կառավարության ղեկավարի պաշտոնից: Այս մասին նա հայտնել է նախարարների խորհրդի նիստում։ «Ցանկանում եմ Ձեզ հայտարարել, որ այս երեկոյան հանրապետության նախագահին կփոխանցեմ հրաժարականի դիմումը»,- նրա խոսքը մեջբերում է Քիջի կառավարական պալատի մամուլի ծառայությունը: Հրաժարականի պատճառը իշխող կոալիցիայի կուսակցություններից մեկի՝ «5 աստղերի շարժումը», որը մինչ վերջերս դրա հիմքն […]
21:21 14.07.2022
Կառավարությունը որոշում է ընդունել «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ ստեղծելու մասին: Ոստիկանապետ Վահե Ղազարյանը զեկուցել է, որ Ոստիկանության ենթակայության ներքո ստեղծվելիք ՊՈԱԿ-ը, տեխնիկական միջոցների օգտագործմամբ, օժանդակելու է հանցագործությունների և վարչական իրավախախտումների հայտնաբերմանը, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի վարչական իրավախախտումների գործերով վարույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացմանը, իսկ այլ դեպքերում՝ լիազոր մարմնի պահանջով տեսալուսանկարահանող համակարգերով հավաքված […]
21:13 14.07.2022
Գործադիրը որոշում է ընդունել Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին: Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը զեկուցել է, որ ռազմավարության ընդունումը պայմանավորված է համակարգային բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությամբ: Նրա խոսքով՝ ոլորտում առկա է մեծ չիրացված ներուժ թե՛ պետական և համայնքային բյուջեների եկամուտների ապահովման, թե՛ տնտեսական զարգացման ու ներդրումների ներգրավման […]
16:00 14.07.2022
Կառավարությունն այսօր պահուստային ֆոնդից 11,8 մլրդ դրամ հատկացրեց պետական նշանակության ավտոճանապարհները հիմնանորոգելու համար։ Հիմնանորոգման ենթակա ճանապարհահատվածներն են՝ Մ-4 միջպետական նշանակության ավտոճանապարհի 5 կմ հատվածը (Դիլիջանի ոլորաններ), Մ-10 միջպետական նշանակության ավտոճանապարհի 8.3 կմ հատվածը (Մարտունի, Գեղհովիտ, Մադինա համայնքներ), Հ-12 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 6.2 կմ հատվածը (Մասիս, Ռանչպար), Հ-13 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5 կմ հատվածը (Դաշտավան, Զորակ, […]
15:57 14.07.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Նուր-Սուլթանում մասնակցել է ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 60-րդ նիստին: Քննարկվել են ԱՊՀ երկրների էներգետիկայի բնագավառում համագործակցության պլանով նախատեսված միջոցառումների ընթացքը, ինչպես նաև վերականգնվող էներգետիկային և էներգաարդյունավետությանը վերաբերող արդիական հարցեր։ Նիստի ընթացքում ներկայացվել է էլեկտրաէներգետիկական խորհրդի գործադիր կոմիտեի տարեկան հաշվետվությունը, կառուցի գործունեությանն առնչվող այլ հարցեր։ ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկական […]
15:55 14.07.2022
2022 թվականի հունիս ամսին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից մանրախճի արտադրությամբ զբաղվող «Վոլֆեն գրուպ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում՝ առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության գործունեություն իրականացնելու համար, կայացվել էր խճի կոտորակիչի գործողությունը կասեցնելու վերաբերյալ որոշում։ Խախտումը վերացնելու նպատակով տրված հանձնարարականով սահմանված ժամկետում Ընկերությունը ստացել է սահմանային թույլատրելի […]
15:55 14.07.2022
Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ավտոճանապարհին այս պահին ընթանում են թերությունների վերացման աշխատանքներ, տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից։
15:51 14.07.2022
ՀՀ կառավարության հուլիսի 14-ի նիստում N 1054 -Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել Կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ։ Բժշկական օգնության և սպասարկման բնագավառի ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթի հավելված N 3-ում կատարվել է փոփոխություն: Համաձայն որի՝ N 3․12 ստուգաթերթը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի (Գյուղական բժշկական ամբուլատորիայում, գյուղական առողջության կենտրոնում, ընտանեկան ավագ բուժաշխատողի գրասենյակում, բուժակ-մանկաբարձական […]
15:47 14.07.2022
Թուրքական ազգային արժույթը՝ լիրան շարունակում է արժեզրկվել, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Հուլիսի 14-ին 1 ամերիկյան դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը հատել է 17․50-ի սահմանը։ Սա 2022 թվականին լիրայի գրանցած ամենացածր ցուցանիշն է։ Լիրայի արժեզրկումը դոլարի նկատմամբ տարեկան կտրվածքով կազմում է 31.99 %, իսկ ամսական՝ 4.78%։ Հիշեցնենք, որ 2021 թվականի վերջին դոլարի փոխարժեքը պատմական ռեկորդ էր սահմանել՝ գերազանցելով […]
15:45 14.07.2022
Ազգային ժողովը հուլիսի 14-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրմամբ, ըստ որի` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը նշանակվում է վարչապետի կողմից` արտաքին գործերի նախարարի առաջարկությամբ` արտաքին գործերի նախարարության համակարգում […]
15:43 14.07.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հուլիսի 13-16-ը ներառյալ` ժամը 20։00-ից 08։00-ն, Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով դադարեցվելու է երթևեկությունը Սևանից դեպի Երևան ուղղությամբ։ Գործելու է Աբովյան-Բալահովիտ-Երևան այլընտրանքային ավտոճանապարհը: Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ […]