20:07 12.07.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչներին՝ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ: Վարչապետը ողջունել է հյուրերին և շնորհավորել նրանց Հայ Ավետարանական եկեղեցու 175-ամյակի կապակցությամբ: Զավեն Խանջյանը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին հանդիպման համար ու ներկայացրել Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից իրականացվող ծրագրերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Սփյուռք կապերի, մեր պետության առջև ծառացած մարտահրավերների […]
15:57 12.07.2022
Ոստիկանությունն իր գործունեությունն իրականացնելիս, մասնավորապես, հանցագործությունների քննության ընթացքում պետք է զերծ լինի քաղաքական միջամտությունից, գործի պրոֆեսիոնալ, լինի պրոֆեսիոնալ կառույց, պաշտպանի հանրությանը և դա անի էթիկայի և բարեվարքության սկզբունքներին համապատասխան՝ արդյունավետ, հարգալից կերպով և օրենքին համապատասխան: Սա ապահովելու առանցքային միջոցներից մեկը կառավարության կազմում քաղաքական, սակայն, միևնույն ժամանակ, իր բնույթով քաղաքացիական ներկայացուցչություն ունենալն է: Այս մասին հուլիսի […]
15:52 12.07.2022
Հուլիսի 12-ին՝ ժամը 13։14-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին՝ Նորավան գյուղի էլեկտրական ենթակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 19-րդ կմ-ին «Nissan March» մակնիշի ավտոմեքենան […]
15:50 12.07.2022
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, բացահայտել են Հայաստանում չգրանցված դեղերի վաճառքի դեպքեր: Մասնավորապես, սույն թվականի մայիս-հունիս ամիսներին ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որի արդյունքում բացահայտվել և կանխվել են Հայաստանի տարածքում տարբեր դեղատների միջոցով իրականացվող չգրանցված […]
15:37 12.07.2022
Հայաստանում հաջորդ տարի նախատեսված է կենսաթոշակների, նպաստների և նվազագույն աշխատավարձի բարձրացում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: «Մենք 2023 թվականին նախատեսում ենք բարձրացնել կենսաթոշակներն ու նպաստները: Ինչպես նաև նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին է հայտարարել վարչապետը կառավարության նիստում»,- ասաց Մկրտչյանը: Նախարարի խոսքերով՝ հիմա աշխատանքային կարգով […]
15:30 12.07.2022
ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Յուջին քաղաքում հուլիսի 15-24-ն անցկացվելիք աթլետիկայի աշխարհի առաջնությունում Հայաստանն ունենալու է մեկ մասնակից. գյումրեցի Երվանդ Մկրտչյանը հանդես կգա 1.500 մետր վազքում: Հայաստանի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր Երվանդ Մկրտչյանը նաև Բալկանյան խաղերի և Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող է: Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին ու Երվանդ Մկրտչյանին ԱՄՆ-ում միանալու է նաև նախկին […]
15:24 12.07.2022
Այսօր՝ հուլիսի 12-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների ղեկավարների և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Աղետներին պատրաստվածության կարողությունների գնահատման թիմի անդամների մասնակցությամբ: Հանդիպում-քննարկումը վարել է ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը: Թիմի այցի նպատակն է արտակարգ իրավիճակների պատրաստվածության ռազմաքաղաքացիական ծրագրի շրջանակներում անցկացնել համապետական մակարդակի աղետների պատրաստվածության գնահատում: Թիմի առաջին այցն արտակարգ […]
15:19 12.07.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը հուլիսի 12-ի դրությամբ։ Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 213.84մլն մ³-ով, Ապարանի ջրամբարում՝ 12.17մլն մ³-ով, Մարմարիկի ջրամբարում` 3.35մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 12.51մլն մ³-ով և Արփի լիճ ջրամբարում` 10.90մլն մ³-ով ավելի է։
15:11 12.07.2022
Հուլիս 12-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել Նիդեռլանդների Թագավորության Ազգային օմբուդսման Ռենիեր վան Զուփիենի հետ։ Զրույցի ընթացքում Նիդեռլանդների Թագավորության Ազգային օմբուդսման Ռենիեր վան Զուփիենը ներկայացրել է իր մանդատն ու գործունեության սկզբունքները՝ մատնանշելով դիմումների, բողոքների հիման վրա, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ իրականացվող վարույթների քննությանն առնչվող գործունեությունը, ինչպես նաև հաստատության առաջնահերթությունները։ […]
15:04 12.07.2022
«Մեր արբանյակի միջոցով հավաքագրված բոլոր տվյալները համարվում են ՀՀ-ի սեփականությունը». հարցազրույց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի հետ:
14:50 12.07.2022
Հուլիսի 12-ին՝ ժամը 13։45-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ Կապուտակ Սևան լողափի տարածքում, քաղաքացին հեծանվանավակով հեռացել է ափից և չի կարողանում ինքնուրույն մոտենալ․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրափրկարարները լողափ են դուրս բերել հեծանվանավակը և […]
14:44 12.07.2022
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ում հանդես կգա 22 համարի մարզաշապիկով: Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը:
14:38 12.07.2022
Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության աշխատանքային խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Սուչյանի գլխավորությամբ, հավաքագրելով քաղաքացիների բողոքները, ինչպես նաև վեր հանելով այլ թերացումները, հետևողականորեն շարունակում է կարգապահական վարույթների շրջանակում նախատեսված միջոցներով պայքարել նախարարության ստորաբաժանումներում հայտնաբերվող անբարեխիղճ ծառայողների և արատավոր երևույթների դեմ: 9 նոտարների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների արդյունքում կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ՝ նախազգուշացում, նկատողություն, խիստ նկատողություն […]
14:18 12.07.2022
Հայաստանում նախատեսվում է ստեղծել արտաքին հետախուզական մարմին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարևորությունը» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակում ունեցած ելույթում: Գրիգորյանը ՆԳՆ ստեղծումը, բարեփոխումները դիտարկեց անվտանգության համակարգի կոնտեքստում: «ՀՀ կառավարությունը ԱԺ-ի մեր քաղաքական թիմի հետ 3 ուղղությամբ լայնածավալ բարեփոխումներ է իրականացնում: Դրանցից մեկը ոստիկանության բարեփոխումներն […]
14:14 12.07.2022
Հուլիսի 12-ին՝ ժամը 13։14-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին՝ Նորավան գյուղի էլեկտրական ենթակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Nissan March» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]
02:02 12.07.2022
Հուլիսի 12-ին, ժամը 00։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռ. Մելիքյան փողոցում այրվում է էլեկտրական ենթակայան: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:11-ին:
00:00 12.07.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
23:55 11.07.2022
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հուլիսի 5-ից 11-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4831 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 44 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 45, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 4 վարորդ։ 13 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, […]
23:52 11.07.2022
Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում հուլիսի 11-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-16-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։ Հանրապետության տարածքում հուլիսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում […]
23:50 11.07.2022
Գորշ արջի և նրա քոթոթների առավոտյան զբոսանքը՝ ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանվող տարածքներում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab(iii,iv): Հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով․ տուգանք՝ […]
23:45 11.07.2022
Կանանց Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում: Ինչպես փոխանցում են ֆեդերացիայից, երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը 40-102 հաշվով զիջեց Իսրայելի հավաքականին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողն Ալիս Հատոկան էր՝ վաստակած 20 միավորով: Անցկացրած առաջին խաղում Հայաստանը 49-46 հաշվով հաղթել էր Վրաստանին: Հայաստանի հավաքականը երրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 13-ին` մրցելով Գերմանիայի […]
23:40 11.07.2022
Հուլիսի 3-ին` ժամը 22.35-ին, ոստիկանություն է զանգել Արմենակյան փողոցի բնակիչներից մեկն ու հայտնել, որ տնից գողություն է կատարվել: Մեկնել են ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը, քննիչներ ու փորձաքրեագետներ: Պարզվել է, որ ցերեկվա ժամը երկուսից տանտերը բացակայել էր տնից, իսկ երբ վերադարձել էր, նկատել էր ապակին կոտրած: Գողացել էին նոթբուք: «Իրավապահներն ուսումնասիրեցին տարածքը, փորձեցին […]
23:39 11.07.2022
Հուլիսի 11-ին N զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ։ Զինծառայողները բացազատել են կրակի կառավարման կետերը, մարտական վիճակի բերել հրետանային միջոցները և հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները։
23:17 11.07.2022
Թուրքիայում գործող ազգայնամոլական «Գորշ գայլերի» կազմակերպության կամ այլ կերպ ասած՝ Գաղափարապաշտների ակումբների կրթության և մշակույթի հիմնադրամի նախագահ Ահմեդ Յիղիթ Յըլդըրըմի կողմից երեկ հրապարակված լուսանկարը հերթական լարվածության պատճառն է դարձել Անկարա-Աթենք հարաբերություններում, փոխանցում է Ermenihaber-ը։ Լուսանկարում Յիղիթ Յըլդըրըմը «Գորշ գայլերի» առաջնորդ, «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) ղեկավար Դևլեթ Բահչելիի հետ է, իսկ նրանց ձեռքում քարտեզ է՝ «Մեր […]
23:00 11.07.2022
Հուլիսի 11-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:25-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․19⁰ և արևելյան երկայնության 43․96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը […]