22:49 11.07.2022
Մադրիդում հուշագրի ստորագրումից հետո Շվեդիան 10 հոգուց բաղկացած ցուցակ է պատրաստել՝ Անկարային արտահանձնելու համար, որոնք ըստ թուրքական կողմի՝ կապ ունեն Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Ավելի վաղ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել էր, որ իրենք Շվեդիային և Ֆինլանդիային գրավոր պահանջ են ուղարկել՝ PKK-ի և գյուլենական համայնքի 33 ենթադրյալ […]
22:40 11.07.2022
Հուլիսի 11-ին N զորամասում անցկացվել են շտաբային մարզումներ, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Ստուգվել են սպաների հմտությունները մարտական գործողությունների վարման ընթացքում, կատարելագործվել կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունները։
22:33 11.07.2022
Հուլիսի 11-ին՝ ժամը 13։39-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում այրվում է չշահագործվող գործարանի տանիք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս […]
22:30 11.07.2022
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցին: «Հուսով եմ, որ նախագահ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը կարագացնի երկու երկիրների միջև ընթացող բնականոնացման գործընթացը»,- սոցցանցի իր էջում գրել է Փայլանը։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ […]
22:20 11.07.2022
Հուլիսի 7-ի գիշերը՝ ժամը 1.23-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացվեց հաղորդում, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել մայրաքաղաքի Եղբայրության փողոցի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ: «Բաժնի քրեական հետախույզները անցան բացահայտման միջոցառումներին՝ համագործակցելով անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ու Ավանի բաժանմունքների ծառայողների հետ: Ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ գիշերվա […]
21:44 11.07.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի սպանության կապակցությամբ: Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Մեծ ցավով տեղեկացա Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի սպանության մասին: Իմ անկեղծ զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին: Կիսելով Ձեր և Ճապոնիայի ժողովրդի վիշտը՝ տոկունություն և համբերություն եմ մաղթում […]
21:33 11.07.2022
Հուլիսի 7-9-ը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացվել է կույր ֆուտբոլի Euro Challenge Cup 2022 մրցաշարը, որին մասնակցել է կույր ֆուտբոլի Հայաստանի հավաքականը։ Մեր թիմը մրցաշարի խմբային փուլում մրցել է և զիջել Շվեդիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի հավաքականներին։
21:22 11.07.2022
Շրջակա միջավայրի նախարարությունն անդրադարձել է Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրման նախագծին․ «Հուլիսի 7-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահի կողմից Հիսուս Քրիստոսի մեծ արձան կառուցելու նախաձեռնության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն, կառավարության մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն։ Հայտնում ենք, որ արձանի տեղադրման տեղադիրքի […]
21:11 11.07.2022
Հուլիսի 9-ին՝ առավոտյան ժամը 10-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ ստացվեց «Հրազդան» բժշկական կենտրոնից: Հայտնեցին, որ մահացած վիճակում տեղափոխվել է Երևանի բնակիչ, 51-ամյա մի տղամարդ: Դիակի վրա, այլ վնասվածքներից բացի, առկա էին նաև մեղվի խայթոցի նմանվող բազմաթիվ հետքեր: Պարզվեց, որ ահազանգից կես ժամ առաջ երևանցի տղամարդը եղել էր Հրազդանի մոտակայքի դաշտավայրում, որտեղ տեղադրված են մեղվի փեթակներ: […]
20:56 11.07.2022
Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:15-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում բախվել են Mercedes և ГАЗ 53 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, այդ թվում՝ երեխաներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն: Փրկարարները սահմանազատել են ավտոմեքենաները, վիրավորներից երկուսին էլ մոտեցրել են […]
20:44 11.07.2022
Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պօղոսեանը հուլիսի 11-ին հանդիպել է Հայաստանում սեպտեմբերի 5-10-ն անցկացվելիք միջազգային STARMUS VI փառատոնի կազմակերպիչների հետ։ Ինչպես տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպմանը ներկայացվել են փառատոնի ընթացքում նախատեսվող միջոցառումները։ Փառատոնի շրջանակում Հայաստան են ժամանելու հայտնի երաժիշտներ, գիտնականներ, Նոբելյան մրցանակակիրներ, անցկացվելու է աստղային երեկույթ (Star Party):
20:29 11.07.2022
Հուլիսի 11-ին N զորամիավորումում ամփոփվել են 2022 թ․ ուսումնական տարվա երկրորդ եռամսյակի աշխատանքների արդյունքները։ Զորամիավորման հրամանատարի տեղակալներն ու զորամասերի հրամանատարները զեկուցել են մարտական պատրաստության և հերթապահության, թիկունքային և տեխնիկական ապահովման աշխատանքների, զորքերի բարոյահոգեբանական վիճակի վերաբերյալ, ներկայացրել առկա բացթողումներն ու նշել լուծման հնարավոր ուղիները: Զորամիավորման հրամանատար, գնդապետ Վ․ Գրիգորյանը, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, տվել է համապատասխան հանձնարարականներ։ […]
20:16 11.07.2022
Երկարացվել է հ.2 տրոլեյբուսային երթուղու վերջնականգառը,տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: «Հարգելի քաղաքացիներ, մայրաքաղաքի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից մինչև Չարբախի շուկա շահագործվող տրոլեյբուսային հ.2 ուղեգծում Երևանի քաղաքապետի որոշմամբ կատարվել է մասնակի փոփոխություն: Երթուղու ուղեգիծը Արտաշիսյան-Շիրակի փողոցների խաչմերուկից երկարացվել է մինչև «Կլայկ» առևտրի կենտրոն, ուր և հ.2 երթուղին հասնում է ս.թ. հուլիսի 11-ից»:
20:08 11.07.2022
Հուլիսի 5-ից 11-ը Երևանի պարեկները մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2082 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 248 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 116, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 177 անձ։ 33 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 11-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 3-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, […]
16:00 11.07.2022
ՀՀ կառավարության որոշմամբ 451.2 մլն դրամ է հատկացվել Հ-32, /Մ-1/ (Գյումրի) – Կապս – Ամասիա – /Մ-1/ 10.680 կմ երկարությամբ հանրապետական նշանակության (կմ 1+100-կմ 11 +780-հատվածի՝ Գյումրի-Վահրամաբերդ-Կապս հատված) ճանապարհի նորոգման աշխատանքների համար։ Շինարարությունն իրականացնելու է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ։
15:59 11.07.2022
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային երկօրյա այց է կատարել Վրաստան: Պատվիրակության կազմում են եղել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ ՖՆ և ՊԵԿ ստրաբաժանումների ներկայացուցիչներ: Տիգրան Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Քուտաշվիլիի և ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ: Վրաստանի ֆինանսների նախարարի հետ հանդիպման ընթացքում կարևորվել […]
15:54 11.07.2022
Արցախում 377 ընտանիք ապահովվել է բնակարանով։ Այս մասին հայտնում են Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի մամուլի ծառայությունից։ Որպես հաշվետու ժամանակահատված է դիտարկվել է 2021-ի նոյեմբերից մինչև 2022 թվականի հուլիսը։ «2021 նոյեմբերից մինչև 2022 թվականի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի կողմից թվով 377 նորակառույց բնակարաններ և բնակելի տներ են տրամադրվել զոհված անձանց ընտանիքներին, 1-ին […]
15:50 11.07.2022
Հունիսի 27-ից հուլիսի 9-ը Չեխիայում կայացավ կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչ փուլը։ ՀՖՖ մրցավար Քրիստինե Գրիգորյանն ընդգրկված էր մրցաշարը սպասարկող մրցավարների կազմում, տեղեկացնում են ՀՖՖ-ից։ Հայ մրցավարը սպասարկել է խմբային փուլի 3 հանդիպում՝ Չեխիա-Ֆրանսիա, Նորվեգիա-Գերմանիա և Ֆրանսիա-Իսպանիա, ինչպես նաև կիսաեզրափակիչ Իսպանիա-Շվեդիա և եզրափակիչ Իսպանիա-Նորվեգիա հանդիպումները։ ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Քրիստինե Գրիգորյանը կիսվել է իր […]
15:43 11.07.2022
Արմեն Գևորգյանը ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հուլիսի 11-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում կայացած 35-րդ նիստում «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության, այդ թվում՝ ՏՏ տեխնոլոգիաների զարգացման և թվայնացման տեմպերի արագացման» թեմայով քննարկման ժամանակ: Ելույթում մասնավորապես ասվում է. «Հարգելի՛ գործընկերներ ԵԱՏՄ թվային […]
15:38 11.07.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իսրայելի նորանշանակ վարչապետ Յայիր Լապիդի միջև կայացել է հեռախոսազրույց: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ ըստ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տեղեկատվության՝ կողմերը քննարկել են թուրք-իսրայելական հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք խնդիրներ: Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը Լապիդին շնորհավորել է վարչապետի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ:
15:37 11.07.2022
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 11-ին Կրասնոյարսկում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստի շրջանակում հանդիպել է Կրասնոյարսկի երկրամասի ղեկավար Ալեքսանդր Ուսի հետ, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Քննարկվել են տարածաշրջանային համագործակցության խթանմանն առնչվող հարցեր: Հակոբ Արշակյանի գնահատմամբ՝ երկկողմ տնտեսական հարաբերությունների ընդլայնման համատեքստում առանձնակի նշանակություն […]
15:34 11.07.2022
Եվրոպական միությունն (ԵՄ) ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 համավարակի արձագանքմանն ուղղված շարունակական աջակցության շրջանակում այսօր սառցարան-մեքենա են նվիրաբերել ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին (ՀՎԿԱԿ): Սառցարան-մեքենան հերթական ներդրումն է՝ պատվաստանյութերի պատշաճ պահեստավորումն ու տեղափոխումը Հայաստանի ամբողջ տարածքում ապահովելու համար: Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՎԿԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության […]
15:33 11.07.2022
Կանանց Մ16 տարեկանների հավաքականը հուլիսի 12-17-ը Ալբանիայի Կորչե քաղաքում կմասնակցի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի հանդիպումներին, տեղեկացնում են ֆեդերացիայից։ Արեգ Վաթյանի գլխավորությամբ Ալբանիա են մեկնել հետևյալ խաղացողները. 1. Սեդա Գաբրիելյան 2. Սուսաննա Խաչատրյան 3. Գետակ Սարգիս 4. Լիա Կրումիան 5. Սուսաննա Հունանյան 6. Էլեն Խաչատրյան 7. Ժաննա Խաչատրյան 8. Սյուզաննա Հայրապետյան 9. Կարինա Սահակյան […]
15:31 11.07.2022
Հուլիսի 10-ին՝ ժամը 14:35-ին, Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից տեղեկություն է ստացվել Սպիտակաշեն համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու և հավանական վտանգները ժամանակին կանխելու նպատակով՝ Մարտունու ՀՓՄ «Սպիտակաշեն» հենակետից անմիջապես կանչի վայր է մեկնել «Ուրալ» մակնիշի հրշեջ մեքենան՝ մեկ մարտական հաշվարկով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:55-ին, մարվել` ժամը 15:05-ին: Ըստ ստացված նախնական տվյալների՝ […]
15:30 11.07.2022
Ճանապարհային դեպարտամենտի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչները հետևել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ հատվածում ընթացող շինարարությանը։ Նշենք, որ տվյալ հատվածը վերակառուցվում է ԱԶԲ և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։ Այս տեղամասում, ինչպես նաև Լանջիկ-Գյումրի հատվածում, ճանապարհի երկու ուղղություններով կատարվում է ասֆալտապատում։ Իրականացվում է նաև տրանսպորտային հանգույցների շինարարություն։
15:26 11.07.2022
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հուլիսի 11-ին՝ ժամը 17:00-ին, 414 դահլիճում կգումարի արտահերթ նիստ, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
15:20 11.07.2022
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության գործերի նախարարության միջև կնքվել է հուշագիր՝ մշակույթի ոլորտում 2022-2024 թվականների համագործակցության վերաբերյալ: Ստորագրող կողմերն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության գործերի նախարարի առաջին տեղակալ Կախա Սիխարուլիձեն: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջունել է Կախա […]
15:14 11.07.2022
Հուլիսի 11-ին` ժամը 13։39-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում այրվում է չշահագործվող գործարանի տանիք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս […]