TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+33.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Դատախազությունը զգուշացնում է զերծ մնալ պետական դավաճանության հանգեցնող կամա թե ակամա գործողություններից

15:06 11.07.2022

ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի աղետալի հետևանքներին այս կամ այն չափով հանգեցնելուն վերաբերող, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում ՀՀ և ԱրՀ պաշտպանունակության դեմ պետական դավաճանության դեպքերով իրականացվող քննության ընթացիկ վիճակը: Պետական դավաճանության վերաբերյալ քննված և քննվող քրեական գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ բոլոր […]

̰

15:00 11.07.2022

Արդեն հայտնել ենք, որ ս.թ. հուլիսի 11-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից ոչ հեռու, տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ: «Այս սեյսմիկ ցնցմանը նախորդել են ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ համալիր մոնիթորինգի դիտացանցի տվյալների անոմալ դրսևորումներ, որոնք բնութագրում են երկրակեղևի լարվածա-դեֆորմացիոն վիճակը և որոնք կուտակվել են […]

̰
SHANTNEWS

14:55 11.07.2022

̰
Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը. ՇՄՆ

14:42 11.07.2022

Իրացնելով ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալները՝ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները հուլիսի 10-ին՝ ժամը 20։50-ին, Փոքր Վեդի գյուղի «Խոր Վիրապ» պետական արգելավայրի հարակից համայնքային տարածքից բաժին են բերել 31-ամյա տղամարդու։ Ինչպես տեղեկացնում են ՇՄՆ-ից՝ բաժնում պարզվել է, որ նա ժամը 20։00-ի սահմաններում որսացել է «Կարմիր գրքում» գրանցված քաջահավ թռչուն: «Խիստ դատապարտում ենք նման վերաբերմունքը […]

̰
Երկարաձգվել է ավարտական փաստաթղթերը dimord.am կայքում մուտքագրելու ժամկետը

14:34 11.07.2022

Գնահատման և թեստավորման կենտրոնը հայտարարություն է տարածել, համաձայն որի` բարձրագույն ուսումնական հաստատությունների այս տարվա դիմորդները հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերը dimord.am կայքում կարող են մուտքագրել մինչև սույն թվականի հուլիսի 14-ը` ժամը 23:59-ը ներառյալ։ Հանրակրթական ավարտական փաստաթղթի սերիայի և համարի փոխարեն դիմորդները կարող են լրացնել 4-ից 6 հատ զրո։

̰
Ծիածան գյուղում այրվել է էլեկտրական ենթակայան

14:26 11.07.2022

Հուլիսի 11-ին` ժամը 11։11-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիածան գյուղում այրվում է էլեկտրական ենթակայան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:30-ին, մարվել՝ 11:41-ին: Այրվել է էլեկտրական ենթակայան (մոտ 30 քմ):

̰
Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

14:09 11.07.2022

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ ունենալու դեպքում անհրաժեշտ է զանգահարել ԿԳՄՍՆ իրավաբանական վարչություն, հեռ.՝ 010 599 662:

̰
Սպանություն Ծաղկաձորում

14:00 11.07.2022

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ: Ծաղկաձոր քաղաքի բնակչի (ծնված 1974թ.)` բազմաթիվ հրազենային վնասվածքներով, մահացած վիճակում, «Հրազդանի ԲԿ» ՓԲ ընկերություն տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. հուլիսի 10-ին` ժամը 21:00-ին: Բժշկական կենտրոնից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական […]

̰
Չարենցի փողոցում այրվում է չշահագործվող գործարանի տանիք

13:53 11.07.2022

Հուլիսի 11-ին` ժամը 13։39-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում այրվում է չշահագործվող գործարանի տանիք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս […]

̰
̰
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ

13:37 11.07.2022

Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում կայացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստը: Մինչ նիստի մեկնարկը միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Հակոբ Արշակյանն ու Յուրի Վորոբյովը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների ուղեկցությամբ ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել Հաղթանակի հուշահամալիրի հավերժական կրակի […]

̰
Մեկնարկել են Ոսկեհատի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները

13:26 11.07.2022

Կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում, մեր համայնքի կողմից 2022 թվականին ներկայացված հայտերից մեկով մեկնարկել են Ոսկեհատի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները։ Նորոգվելու են շենքի հիմնական և նկուղային հարկերը, փոխվելու են դռները, պատուհանները, ամրակայվելու և սալիկապատվելու է հատակը, անցկացվելու է ջեռուցման և ջրամատակարարման համակարգ, կատարվելու է ցանկապատի և տաղավարների տեղադրում։ […]

̰
Ջրափրկարարները լողափ են դուրս բերել հեծանվանավակը

13:17 11.07.2022

Հուլիսի 11-ին՝ ժամը 11։39-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի «Հարսնաքար» ռեստորանային համալիրին հարակից լողափում հեծանվանավակը խափանվել է․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրափրկարարները լողափ են դուրս բերել հեծանվանավակը և քաղաքացի Ս․ Բ․ -ին (ծնված 2003 թ․):

̰
Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

13:08 11.07.2022

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ 11.07.-15.07.2022թ. Երևան քաղաքի Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներ: «Նախապես ներողություն ենք խնդրում պատճառվող հնարավոր անհարմարությունների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

̰
Բայդենը կոչ է արել շարունակել բողոքի ակցիաները՝ աբորտների հարցով գերագույն դատարանի որոշման պատճառով

00:22 11.07.2022

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կիրակի օրը կոչ է արել ամերիկացի քաղաքացիներին, որոնք համաձայն չեն Գերագույն դատարանի որոշման հետ, որը չեղյալ է հայտարարել աբորտների նկատմամբ իրավունքների սահմանադրական երաշխիքները, շարունակել իրենց բողոքի ակցիաները: «Շարունակեք արտահայտել բողոքը և ձեր տեսակետը։ Դա իսկապես չափազանց կարևոր է»,- ասել է Բայդենը, որի խոսքը մեջբերում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Այսպիսով, պետության […]

̰
Գառնի-Արտաշատ ճանապարհին բախվել են Nissan Tiida-ն ու Opel Zafira-ն. կա 4 վիրավոր

00:15 11.07.2022

Այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, Գառնի-Արտաշատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Nissan Tiida և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Գ. Դալլաքյանի կողմից նախաձեռնվել է քրեական […]

̰
ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը Հիսուսի արձանի տեղադրման և Հատիս լեռան տարածքում պատմության և մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ

00:05 11.07.2022

ԿԳՄՍՆ-ը պարզաբանում է տարածել «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադրման և Հատիս լեռան տարածքում պատմության և մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ։ ​«2022 թ. փետրվարի 28-ին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից ստացված՝ «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադրմանը վերաբերող գրությանն ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարությունը մարտի 17-ի N 34/14.2/5473-2022 գրությամբ հիմնադրամին տեղեկացրել է, որ «… նախատեսվող մոնումենտալ քանդակ-համալիրի տեղադիրքը որոշելիս անհրաժեշտ […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

23:59 10.07.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Ուհանում խոլերայով հիվանդանալու ենթադրյալ դեպք է հայտնաբերվել

23:55 10.07.2022

Խոլերայով վարակվելու մեկ ենթադրյալ դեպք է հայտնաբերվել Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում: Այս մասին կիրակի հայտնել է չինական տեղեկատվական պորտալը, փոխանցում է TASS-ը։ Աղբյուրի տվյալներով՝ հիվանդը հայտնաբերվել է Ուհանի համալսարանի ինժեներական ֆակուլտետի հանրակացարանում։ Շենքում բնակվող բոլոր ուսանողներին ուղարկել են թեստավորման։ Ինչպես հրատարակությանը հայտնել են համալսարանի վարչակազմում և Ուհանի մունիցիպալ շրջանի առողջապահության կոմիտեում, թեստավորման վերջնական արդյունքները […]

̰
Բայդենն ընկնելուց հետո փոխել է իր հեծանիվի կոնստրուկցիան

23:44 10.07.2022

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը լրագրողներին հայտնել է, որ հեծանիվից հանել է ոտնաթաթաթերը պահող գոտիները այն բանից հետո, երբ այս տարվա հունիսին դրանց պատճառով ընկել է հեծանիվից: «Առաջին հերթին ես ցանկանում եմ, որ դուք իմանաք՝ ես հանել եմ ոտնակներից ամրացումները»,- հուլիսի 10-ին հեծանվավազքի ժամանակ լրագրողներին հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը: Այս հանգստյան օրերին Բայդենը մեկնել է […]

̰
Ուժեղ հրդեհ ԱՄՆ-ի Յուտա նահանգում․ այրվում են հազարավոր հեկտար անտառներ

23:36 10.07.2022

Ամերիկյան Յուտա նահանգում ուժեղ հրդեհ է բռնկվել անտառային տարածքներում՝ տարածվելով գրեթե 3 հազար հեկտար տարածքի վրա, կիրակի օրը հաղորդել է տեղական KUTV հեռուստաալիքը: Աղբյուրի տվյալների համաձայն՝ կրակի առաջին օջախները հայտնաբերվել են այդ գոտում դեռևս հուլիսի 8-ին, երբ արևմտյան Յուտայի մեծ մասը գտնվում էր ռիսկի գոտում՝ ուժեղ քամիների և անոմալ շոգ եղանակի պատճառով: Հրդեհի տարածումը զսպելու […]

̰
Մերձմոսկվայում կայծակը հարվածել է մարդկանց․ նրանցից մեկի վիճակը ծանր է

23:27 10.07.2022

Մերձմոսկվայում կայծակը հարվածել է մարդկանց: Մեկ մարդ ծանր վիճակում է, մյուս երկուսը ՝ միջին ծանրության, ՏԱՍՍ-ին հայտնել են մերձմոսկովյան առողջապահության նախարարության մամուլի ծառայությունում: Նրանք գտնվում են հիվանդանոցում: Ուժեղ տեղատարափ անձրև է տեղացել մայրաքաղաքի տարածաշրջանում երեկոյան։ Մոսկվայում 1 մարդ տեղում մահացել է, նրա վրա ծառ է ընկել։ 10 տուժածներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: […]

̰
Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե ինչպես կարելի է անվանել նախագահին

22:57 10.07.2022

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե ինչպես են Կրեմլում վերաբերվում Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության նախաձեռնությանը ՝ արտասահմանյան «նախագահ» տերմինը փոխարինել «կառավարիչով»: «Կրեմլը դեռևս դիրքորոշում չունի «Նախագահին» «կառավարիչով» փոխարինելու Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության գաղափարի վերաբերյալ»,- ասել է Պեսկովը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ լիբերալ-դեմոկրատներն առաջարկել են «նախագահ» եզրույթը փոխարինել […]

̰
«ՎՏԲ-Հայաստան» բանկի մի քանի մասնաճյուղ դադարեցնում է գործունեությունը

22:50 10.07.2022

Կենտրոնական բանկի նախագահի հուլիսի 1-ի որոշումով թույլատրվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ թիվ 21 (Երևան, Նորք 9 զ-ծ, Վիլնուսի 3/84), թիվ 4 (Երևան, Բաղրամյան 56), Երվանդ Քոչար, Ճամբարակ, Ծաղկահովիտ, Մարալիկ, Ախուրյան, թիվ 57 և Ջերմուկ մասնաճյուղերի գործունեության դադարեցումը: Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

22:35 10.07.2022

Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության տարածքում հուլիսի 10-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 3-5 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-13-ը ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39․․․+41 աստիճանի։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի […]

̰
Ջոկովիչը չորրորդ անգամ անընդմեջ դարձել է Ուիմբլդոնի հաղթող

22:20 10.07.2022

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակչում աշխարհի նախկին առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը հաղթել է ավստրալացի Նիկ Կիրիոսին։ Նշվում է, որ մրցաշարի գործող չեմպիոնը հաղթել է 4:6, 6:3, 6:4, 7:6 (7:3) հաշվով: Հանդիպումը տևել է գրեթե 3 ժամ։ Անձնական հանդիպումների հաշիվը դարձել է 2-1 ՝ հօգուտ Կիրիոսի, որն ավելի վաղ 2 անգամ հաղթել էր Ջոկովիչին 2017 թվականին: […]

̰
Հայաստանը հյուրընկալում է Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի մասնակիցներին և ժյուրիին

21:27 10.07.2022

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկել է Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը: Ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Կենսաբանության միջազգային կոմիտեի նախագահ Րիոչի Մացուդան, ԱԺ պատգամավորներ, այլ բարձրաստիճան այրեր, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, օլիմպիադայի միջազգային կազմկոմիտեի և ժյուրի […]

̰
Մոսկվայում հաստաբուն ծառն ընկել է քաղաքացու վրա, որի հետևանքով նա մահացել է

21:00 10.07.2022

Մոսկվայում վատ եղանակի պատճառով մարդ է զոհվել, հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ալիքում: Նրա խոսքերով` 10 մարդ տարբեր ծանրության վնասվածքներով հիվանդանոցներ է տեղափոխվել։ Քաղաքապետը նշել է, որ այսօր իրավիճակն ավելի բարդ է, քան նախորդ օրերին, քանի որ քամու պոռթկումներն այժմ հասնում են վայրկյանում 25 մետրի։ Մոսկվայի դատախազությունը պարզում է տղամարդու մահվան հանգամանքները, որի վրա […]

̰
Ինչ անել արյան բարձր ճնշումը կարգավորելու համար

19:59 10.07.2022

ՀՀ առողջապահության նախարարությունից հորդորում են արյան բարձր ճնշումը կարգավորելու համար ընտրե՛լ հավասարակշռված սննդակարգ և ակտիվ ապրելակերպ։

̰
Հոլոգրաֆիկ Հերացին միջնադարից ողջունել է Կենսաբանության միջազգային օլիմիպիադայի մասնակիցներին

19:44 10.07.2022

Հոլոգրաֆիկ Հերացին միջնադարից ողջունել է Կենսաբանության միջազգային օլիմիպիադայի մասնակիցներին: Այդ մասին գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ «Օլիմպիադան այս պահին մեկնարկում է մեր մայրաքաղաքում»,- նշել է նա։

̰
BACK_TO_TOP