23:50 09.07.2022
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան և ավագ Հենրիխ Մխիթարյանը յուրօրինակ մեկնաբանությամբ «Ինտեր»-ի երկրպագուներին սովորեցնում է արտասանել իր ազգանունը։ Մխիթարյանն իր անվան ամեն մի տառի հետ ներկայացրել է մի բառ, որոնց թվում կա նաև Հայաստան անվանումը: Մանրամասները` տեսանյութում։
23:10 09.07.2022
Երեկ՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 22-ամյա Գալուստ Շահբազյանը` իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Նորաբաց-Դարակերտ ավտոճանապարհի 400 մետր հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կողնակում գտնվող բետոնե խորանարդին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գ. Շ․-ն, նրա ուղևորներ, Երևանի բնակիչ, 22-ամյա Կարեն Վ․-նն ու Եղվարդ […]
22:53 09.07.2022
Կանանց Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը սկսեց իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում, տեղեկացնում են Բասկետբոլի ֆեդերացիայից։ Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 49-46 հաշվով հաղթեց Վրաստանի հավաքականին: Սա հավաքականի պատմության մեջ առաջին հաղթանակն էր B դիվիզիոնում: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Անի Մկրտչյանն էր՝ վաստակած 14 միավորով: Նա նաև 15 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և իրականացրեց […]
22:25 09.07.2022
Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության տարածքում հուլիսի 9-13-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 4-6 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-13-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39․․․+41 աստիճանի։ Հանրապետության տարածքում հուլիսի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան 2-5՝ մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է […]
22:10 09.07.2022
Իսպանական հայտնի Սան Ֆերմին փառատոնում փողոցներով ցլերի հետ մրցավազքի ժամանակ երեք օրվա ընթացքում առնվազն 22 մարդ է տուժել: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Periódico de España պարբերականը նշում է, որ վազքի առաջին օրը վնասվածք է ստացել 6 մարդ։ Noticias de Navarra լրատվական պորտալի տվյալներով՝ երկրորդ օրը տուժել է 8 մարդ, Նրանց մեծ մասն աննշան […]
21:27 09.07.2022
Մեքսիկայի նախկին նախագահ Լուիս Էչևերիա Ալվարեսը մահացել է 101 տարեկանում։ Այս մասին շաբաթ օրը Twitter-ի իր էջում հայտնել է Մեքսիկայի ներկայիս նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը։ Օբրադորն իր ցավակցությունն է հայտնել Ալվարեսի ընտանիքին և ընկերներին։ Մահվան պատճառների մասին չի հաղորդվում։ Ալվարեսը Մեքսիկայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է վեց տարի՝ 1970-1976 թվականներին:
21:13 09.07.2022
Շրի Լանկայի նախագահ Գոթաբայ Ռաջապաքսան հուլիսի 13-ին հրաժարական կտա երկրի ղեկավարի պաշտոնից: Վկայակոչելով երկրի խորհրդարանի խոսնակ Մահինդա Յապ Աբեյվարդենին՝ այս մասին շաբաթ օրը հայտնել է Newswire լրատվական պորտալը։ Ըստ այդ տվյալների ՝ Ռաջապաքսան խոսնակին տեղեկացրել է իր համապատասխան որոշման մասին։ Շրի Լանկայում ցուցարարները, որոնք ավելի վաղ ներխուժել էին վարչապետի նստավայր, հրկիզել են կառավարական շենքը: Շաբաթ […]
20:58 09.07.2022
Շրի Լանկայում ցուցարարները, որոնք ավելի վաղ ներխուժել էին վարչապետի նստավայր, հրկիզել են կառավարական շենքը: Այս մասին շաբաթ հայտնել է Newswire լրատվական պորտալը: Tense situation near Prime Minister Ranil Wickremesinghe’s private house pic.twitter.com/hxavAFWwtc — NewsWire 🇱🇰 (@NewsWireLK) July 9, 2022 Ավելի վաղ Reuters գործակալությունը նշել էր, որ Լանկայի կառավարության ղեկավար Ռանիլ Վիկրամասինգհեն, ինչպես նաև կղզի-պետության նախագահ […]
20:42 09.07.2022
Հուլիսի 9-ին` ժամը 15։56-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ գյուղում՝ «Ժայռ» հանգստյան գոտու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ճամբարակ-Ծովագյուղ ավտոճանապարհի 24-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra B» (վարորդ՝ Տ․ Ս․, ծնված […]
20:26 09.07.2022
Հուլիսի 9-ին` ժամը 16։32-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափից մոտ 3 կմ հեռավորության վրա նկատվել են հեծանվանավակով քաղաքացիներ, ովքեր չեն կարողանում մոտենալ ափ։ Հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները Սևանի թերակղզու հարավային ափ են դուրս բերել քաղաքացիներին (ՌԴ քաղաքացիներ Ա․ Գ․, ծնված 2002 թ․, Դ․ Մ․, ծնված […]
23:59 08.07.2022
Համատեղության կարգով Դոմինիկյան Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանը (նստավայրը՝ ք. Օտտավա) հուլիսի 6-ին իր հավատարմագրերն է հանձնել Դոմինիկյան Հանրապետության նախագահ Լուիս Ռոդոլֆո Աբինադեր Կորոնային։ Պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Աբինադերը, շնորհավորելով դեսպան Հարությունյանին Դոմինիկյան Հանրապետությունում Հայաստանի առաջին դեսպան նշանակվելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ վերջինիս իր ողջ ջանքերը կներդնի երկու երկրների […]
23:55 08.07.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
23:30 08.07.2022
Հուլիսի 8-ին` ժամը 18:11-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղադիր գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ փողոցում գտնվող երկհարկանի […]
23:13 08.07.2022
Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության տարածքում հուլիսի 8-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 5-7 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-13-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39․․․+41 աստիճանի։ Հանրապետության տարածքում հուլիսի 8-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են տեղային բնույթի կարճատև անձրևներ և ամպրոպ: Հուլիսի […]
23:12 08.07.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մասնակցել է շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը: Նախագահը շնորհավորել է ապագա տնտեսագետներին և հաջողություններ մաղթել: Իր խոսքում նախագահ Խաչատուրյանը մասնավորապես նշել է. «Ես նայում եմ հիմա բոլոր այն մարդկանց, ովքեր համարվում են շրջանավարտ և ուզում եմ հասկանալ, թե ինչ զգացմունք կա նրանց մեջ, որովհետև ուզում եմ ինձ […]
22:52 08.07.2022
Հուլիսի 8-ին N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկն անցկացրել է ցուցադրական պարապմունք։ Զինծառայողները կատարել են մասնագիտական հնարքներ, ձեռնամարտի հատուկ վարժաձևեր՝ ցուցաբերելով բարձր պատրաստվածություն։
22:25 08.07.2022
Փարիզն ու Երևանը վերահաստատում են իրենց երկարատև և ամուր կապերը: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հյուրընկալել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին: Հանդիպման շրջանակում կողմերը նախանշել են այն առաջնահերթությունները, որոնք առաջիկա տարիներին կդառնան գործնական ծրագրեր: Մասնավորապես, համաձայնություն է ձեռք բերվել մշակութային, կանաչապատման ոլորտներում գործակցության ընդլայնման ու երիտասարդական կենտրոնների ստեղծման շուրջ: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն շնորհակալություն է հայտնել […]
22:18 08.07.2022
Հուլիսի 8-ին` ժամը 17:15-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Վեդի գյուղի Հ․ Մանուկյան փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հ․ Մանուկյան փողոցի տներից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:38-ին, մարվել՝ 18:38-ին: […]
22:09 08.07.2022
Հունիսի 26-ից հուլիսի 4-ը քրեական ոստիկանության և ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման համակարգմամբ՝ Հայաստանի վարչական տարածքում և սահմանային անցակետերում անցկացվեց անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված՝ «Նելեգալ-2022» միջոցառման առաջին փուլը: Արդյունքում՝ հայտնաբերվել, ապա ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն են ներկայացվել Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվող շուրջ յոթ երկրի 36 քաղաքացի։ Այդ փաստերով կազմվել են […]
21:49 08.07.2022
Հուլիսի 8-ին զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը։ Անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ և ստացել մարտական առաջադրանք։
21:38 08.07.2022
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկումը պատշաճ իրականցնելու, զինծառայողների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու և մշտադիտարկում իրականացնելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը և Պաշտպանի ներկայացուցիչները 2022 թվականի հունիսի 6-8-ը այցեր են իրականացրել Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղակայված զորամասեր և կայազորային զինվորական հոսպիտալ։ Ինչպես տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից, այցերի ընթացքում Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ներկայացուցիչները դրսևորել […]