17:01 08.07.2022
Բեռլինում՝ Բունդեսրաթում, հունիսի 30-ից հուլիսի 1-ը տեղի է ունեցել Խորհրդարանական փաստաթղթերի և հետազոտությունների եվրոպական կենտրոնի (European Centre for Parliamentary Research and Documentation (ECPRD)) կազմակերպած՝ «Խորհրդարանների բյուջետային ինքնիշխանությունը» խորագրով աշխատաժողովը: Քննարկվել են խորհրդարանների՝ իրենց խնդիրներն արդյունավետ լուծելու համար խորհրդարանական բյուջեների միջոցով համապատասխան ֆինանսական ռեսուրսներ ունենալու անհրաժեշտությանն առնչվող հարցեր: Մասնակիցները վերլուծել են, թե որքանով կարող են օրենսդիր […]
16:59 08.07.2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին: Նախարարն իր ելույթում անդրադարձել է այն կարևոր առաքելությանը, որ իրականացնում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը. «Պոլիտեխնիկական ինստիտուտում ստացած կրթությունը պահանջված է եղել բոլոր ժամանակներում, ներկայումս՝ առավել ևս, քանի որ 21-րդ դարը տեխնոլոգիաների դարաշրջան է, որտեղ տեխնոլոգիաները կյանքի բոլոր բնագավառներում […]
16:57 08.07.2022
ՀՀ Զինված ուժերի տոնացույցում հուլիսի 8-ը նշվում է որպես Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի օր: Ռազմական անվտանգության ապահովման բնագավառում ներառված են նաև ՌՔԿՊ զորքերը, ինտեգրված կառավարման սկզբունքների կիրառմամբ ապահովելով զինված ուժերում ճառագայթային, քիմիական ու կենսաբանական իրավիճակի մշտական հսկողությունը: Ոլորտում իրականացվել են հայեցակարգային բնույթի փոփոխություններ՝ ռազմական գործողությունների և ահաբեկչության ընթացքում օպերատիվ գործողությունների, խնդիրների և գործընթացների ընդլայնմամբ:
16:55 08.07.2022
Ընտանիքում 2022 թ․ հունվարի 1-ից հետո ծնված, կարգաթվով երրորդ և հաջորդ երեխաների համար նախատեսված 50,000 դրամ աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է, տեղեկացնում են նախարարությունից։ Հուլիս ամսվա դրությամբ՝ 4133 երեխայի արդեն իսկ նշանակվել է աջակցություն։ Հիշեցնենք, որ աջակցությունը տրամադրվում է մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։ Այն նշանակվում է, եթե՝ աջակցության համար դիմող երեխայի […]
16:53 08.07.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի ստորաբաժանման տրանսպորտի և կապի գծով ղեկավար Հիդեակի Իվասակի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էր նաև ԱԶԲ hայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին։ Նախարարը բարձր է գնահատել ԱԶԲ-ի հետ համագործակցությունը, բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնք այս պահին գտնվում են ակտիվ […]
16:50 08.07.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈՒ) հայաստանյան աշխատանքային խմբի այս տարվա առաջին նիստը, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական վարչության պետի պաշտոնակատար Արմենուհի Պողոսյանը, Մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ուսումնարանների և քոլեջների, սոցիալական գործընկեր կազմակերպությունների, […]
16:45 08.07.2022
ՀՀ ՊՆ ՌՈ ՔՀԲ-ում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ենթադրյալ ապօրինություններ։ 12.11.2020թ. քաղաքացի Խ. Ա.-ի դուստրը՝ Ա. Ա.-ն, դիմում է ներկայացրել «Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների և այլ անձանց» հանձնաժողովին, որում նշել է, թե իր հայրը, որը, ըստ նրա՝ մասնակցել է 44-օրյա պատերազմին, տնից դուրս է եկել և […]
16:22 08.07.2022
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականի հուլիսի 6-ի թիվ 246-Ա որոշմամբ «Վան Քարտ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցել է վարույթ առերևույթ հասարակության մոլորեցման դրսևորմամբ և անտեղի համեմատության կատարմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով իրավախախտումների վերաբերյալ։ Մասնավորապես որոշման համաձայն՝ անբարեխիղճ մրցակցությունը, ի թիվս այլնի, առերևույթ դրսևորվել է ընկերության հետևյալ վարքագծով. Ինչպես տեղեկացնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, «OneCard» բջջային հավելվածում լիցքավորվող […]
16:14 08.07.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ կասեցվել է «Արա-Արեգ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Գեղարքունիքի մարզ, գ. Լճաշեն): Որոշման հիմքը Տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են: Մասնավորապես՝ այդ արտադրամասում արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր և նորոգ վիճակում չեն եղել (մետաղական հատվածները ժանգոտ են, պատերը և […]
16:08 08.07.2022
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին, Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Դեսպանների խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում […]
15:59 08.07.2022
Երեկ՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Թումանյան փողոցի 1-ին հասցեի մոտ Սպիտակ քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Արման Մ-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կամրջից ընկնելով՝ կողաշրջվել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Արման Մ․-ն և ուղևոր՝ Սպիտակ քաղաքի բնակիչ 20-ամյա […]
15:57 08.07.2022
Ե՞րբ և ո՞վ կարող է դիմել առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիր ստանալու համար Ի՞նչ փաստաթղթեր է հարկավոր ներկայացնել Մասնագիտական գործունեության վերաբերյալ հաճախ տրվող հարցերի պատասխանները` տեսանյութում։
15:55 08.07.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տարբեր ոլորտներում զարգացնելու և ընդլայնելու համագործակցությունն Արգենտինայի հետ և հույս հայտնել, որ դեսպանի ակտիվ գործունեությունը կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ ի հեճուկս երկու երկրների միջև հեռավորությանը՝ Հայաստանն ու Արգենտինան ունեն ինտենսիվ հարաբերություններ […]
15:44 08.07.2022
ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները Վահե Ղալումյանի և Գևորգ Պապոյանի նախագահությամբ հուլիսի 8-ին կայացած համատեղ նիստում քննարկել են 2023 թ. պետական բյուջեի նախնական տարբերակը` համապատասխան մասով: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքերով` 2023-2025 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերով նախարարությունը […]
15:38 08.07.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Գայանե Գաբրիելյանը և Արամ Մեյմարյանը ընդունել են Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին և Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) ներկայացուցիչներին, տեղեկացնում են ՇՄ նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ շրջակա միջավայրի ոլորտի առաջնահերթությունները, հնարավոր համագործակցության ընդլայնման ձևաչափերը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Նախարարի տեղակալները բարձր են […]
15:24 08.07.2022
Սյունիքում գտնվող ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը hուլիսի 8-ին Կապանում հանդիպել է«Պոլիպրոպիլենից՝ մինչև վառելիք» գյուտի հեղինակ, Կապանի 3-րդ միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Համբարձումյանի հետ: «Համադպրոցական գիտության փառատոն 2022»-ում նրա նախագիծը ժյուրիի կողմից ստացել է ամենաբարձր գնահատականը։ Վարչապետի տիկնոջը դիմավորել և իր տուն է ուղեկցել Արտյոմը, ներկայացրել գյուտը: 11-րդ դասարանի աշակերտը համակարգչի հովացուցիչի միջոցով […]
15:17 08.07.2022
NHK հեռուստաալիքը հրապարակել է տեսանյութ, որում պատկերված է Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ մահափորձի պահը: Կադրերից դատելով ՝ չարագործը երկու անգամ կրակել է։ Ինչպես գրում են ճապոնական ԶԼՄ-ները՝ քաղաքական գործիչ ընկել է երկրորդ կրակոցից հետո։ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահացել է իր դեմ կատարված մահափորձից հետո։ Հիշեցնենք, որ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի […]
15:10 08.07.2022
Ստեփանակերտի Թումանյան 121 հասցեում շարունակվում են տարածքի բարեկարգման աշխատանքները։ Արդեն մեկնարկել է բակային հատվածի ասֆալտապատման աշխատանքների փուլը։
15:08 08.07.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և շահագրգիռ կառույցների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն դատաիրավական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ: Նախքան օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանին արդարադատության գեներալ-մայորի կոչումն ստանալու կապակցությամբ, որը վերջինիս շնորհվել էր ՀՀ վարչապետի՝ 2022 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ: Վարչապետն անձամբ է հանձնել ՔԿԾ պետին կոչումն ստանալու որոշումը և […]
14:48 08.07.2022
Հայաստանի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Շվեդիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես նշել է, որ Հայաստանն ու Շվեդիան ձևավորել են երկկողմ հարաբերությունների հարուստ օրակարգ, և վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ խթանելու երկկողմ համագործակցությունը: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հայ-շվեդական համագործակցությունը […]
14:40 08.07.2022
«Էստոնիայի հետ մենք ունենք բարեկամական հարաբերությունների շատ լավ պատմություն: Այդ պատմության հիմքերի վրա երկու երկրների համագործակցությունը զարգացնելու իրատեսական նախադրյալներ կան: Որպես Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար` կարևորում եմ համագործակցությունը նաև երկու երկրների օրենսդիր մարմինների միջև խորհրդարանական հարթակում»,- ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հուլիսի 8-ին Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և […]
14:34 08.07.2022
Իրաքում քուրդ զինյալների կողմից սպանվել է Թուրքիայի բանակի զինծառայող, փոխանցում է Ermenihaber-ը։ Դեպքը տեղի ունեցել Իրաքի այն հատվածում, որտեղ 2022թ.-ի ապրիլի 18-ին Թուրքիայի զինված ուժերը ցամաքային գործողություններ սկսեցին «Քուրդիստանի բանվորական կուսակցության» զինյալների դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ: Լուրը հաստատվել է նաև Թուրքիայի պաշտպանության նախարարության կողմից:
14:26 08.07.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր կայացել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր Արտակ Կրկյաշարյանի երդումը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում: «Շնորհավորում եմ Ձեզ և հուսով եմ, որ դուք իրապես կգործեք դատավորի երդման տեքստին համահունչ՝ հանուն արդարադատության և Հայաստանի Հանրապետության»,- մասնավորապես […]
14:23 08.07.2022
Կանանց մինչև 20 տարեկանների հավաքականը հուլիսի 9-17-ը Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում կմասնակցի Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբի հանդիպումներին։ Այսօր առավոտյան Սուրեն Արզումանյանի գլխավորությամբ Սկոպյե են մեկնել հետևյալ խաղացողները. Մերի Գրիգորյան Լուսինե Տիտանյան Մարիամ Վիրաբյան Շուշան Դանիելյան Նառա Զեյնալյան Սոֆյա Հակոբյան Դիանա Սարյան Նարէհ Ավակիան Անի Մկրտչյան Մանե Շահինյան Մարզչական շտաբում ընդգրկված է նաև Նարեգ […]
14:14 08.07.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 19-ին այցելելու է Իրան: Էրդողանը հանդիպելու է Էբրահիմ Ռաիսիի հետ: Սպասվում է, որ կողմերի միջև թուրք-իրանական հարաբերությունները զագացնելու նպատակով համաձայնագիր կստորագրվի: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նախատեսվում է, որ Իրանի ու Թուրքիայի միջև ստեղծվելու են տարբեր ոլորտներում երկարաժամկետ համագործակցության զարգացման համատեղ մեխանիզմներ: Ըստ կայքի հրապարակման՝ Էրդողանը Իրանում պատրաստվում է քննարկել ահաբեկչության դեմ […]
14:08 08.07.2022
Այս տարվանից սկսած պետական նմուշի ավարտական փաստաթղթերը, այսինքն` հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները, տրամադրվում են էլեկտրոնային եղանակով: Հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները ստանալու համար շրջանավարտները պետք է դիմեն իրենց դպրոց, որտեղ նրանց կտրամադրվեն ինչպես ավարտական փաստաթղթի ներբեռնված և տպված տարբերակը, այնպես էլ փաստաթղթի 16 նիշանի ծածկագիրը և տրման ամսաթիվը: Աշակերտը կամ ծնողը կարող է […]
13:58 08.07.2022
Հուլիսի 8-ին՝ ժամը 12:11-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաշեն գյուղում այրվում է անասնագոմի տանիք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։23-ին։