13:50 08.07.2022
ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 8-ին՝ ժամը 16-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Էրթիչի քվարցիտների բաց հանքավայրի տարածքում մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:
13:42 08.07.2022
Հուլիսի 7-ին Բեռլինում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, գերմանական կողմից՝ ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգը։ Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին հայ-գերմանական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, կարևորեցին […]
13:36 08.07.2022
Այս տարի հայկական կինոն նշում է 100-ամյակը: Այդ կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով, և հաստատվել է դրա անհատական կազմը: Հանձնաժողովի նախագահն է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը: Համաձայն որոշման՝ եռամսյա ժամկետում կմշակվի հոբելյանական միջոցառումների ծրագիր` Հայաստանում և արտերկրում իրականացնելու համար:
13:24 08.07.2022
Հուլիսի 8-ին` ժամը 12:11-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաշեն գյուղում այրվում է անասնագոմի տանիք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
13:18 08.07.2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պաշտոնական այցով Փարիզ շրջագայության շրջանակներում հանդիպել եմ Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: «Ուզում եմ նշել, որ Երևանը մեծապես կարևորում է իր գործընկեր ֆրանսիական քաղաքների ունեցած փորձը և այն կիրառելու հնարավորությունը, որոնցից է, օրինակ, Երևանում փակ հանքերի տարածքները կանաչապատելու […]
13:11 08.07.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 8-ին ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Հանդիպման սկզբում ՀՀ ԱԺ նախագահը հետաքրքրվել է Ճապոնիայի նախկին վարչապետ Սինդզո Աբեի վիճակով, որի դեմ մահափորձ է կատարվել այսօր: Կողմերը միմյանց շնորհավորել են Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Երկուստեք բարձրաձայնվել […]
13:02 08.07.2022
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահացել է իր դեմ կատարված մահափորձից հետո։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը։ Հիշեցնենք, որ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի նկատմամբ հրազենի կիրառմամբ մահափորձ է կատարվել: Նա վիրավոր է, անգիտակից վիճակում հոսպիտալացվել էր: Դեպքը տեղի է ունեցել Նարա քաղաքում նրա ելույթի ժամանակ՝ տեղի ժամանակով մոտ 11։30-ին (Երևանի […]
00:00 08.07.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
23:56 07.07.2022
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից Բնակչության միջազգային օրվա համար սահմանված թեմայի («Օգտվել հնարավորություններից, բոլորի համար ապահովել իրավունքներ և տարբերակներ») շրջանակներում Թուրքիայի վիճակագրական կազմակերպությունը տվյալներ է հրապարակել Թուրքիայի բնակչության վերաբերյալ, հաղորդում է Ermenihaber-ը։ ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ 2022 թ․ դրությամբ ամողջ աշխարհի բնակչությունը կազմում է 7 միլիարդ 874 միլիոն 965 հազար 732 մարդ։ Բնակչության ամենամեծ թիվն ունեն Չինաստանը, […]
23:55 07.07.2022
Հանրապետության տարածքում հուլիսի 8-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են տեղային բնույթի կարճատև անձրևներ և ամպրոպ: Հուլիսի 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-12-ն աստիճանաբար կբարձրանա […]
23:41 07.07.2022
Ամերիկացի դերասան Ջեյմս Կաանը, ով առավել հայտնի է Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը» ֆիլմում Սանտինո Կորլեոնեի դերակատարմամբ, մահացել է 82 տարեկանում, հայտնում է Twitter-ի իր էջը։ «Խոր վշտով հայտնում ենք, որ Ջիմին մահացել է հուլիսի 6-ի երեկոյան»,- ասված է հայտարարության մեջ։ Դոն Վիտո Կորլեոնեի ավագ որդու դերի համար դերասանն առաջադրվել է «Օսկարի» և «Ոսկե գլոբուսի»։ Բացի […]
23:25 07.07.2022
Հուլիսի 7-ին` ժամը 22։24-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարաշեն գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
22:55 07.07.2022
Հունաստանի վարչապետ Կիրիակիոս Միցոտակիսը Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ ակնարկել է Թուրքիային զենք վաճառելու արգելանք (էմբարգո) կիրառելու մասին: Այդ հայտարարությունը հնչել է Հունաստան-Թուրքիա լարվածության համատեքստում: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Միցոտակիսը մասնավորապես նա նշել է, որ Թուրքիան բացահայտ կասկածի տակ է դնում Հունաստանի ինքնիշխանությունն այն դեպքում, երբ ձգտում է դառնալ Եվրամիության անդամ: Այդ ամենը, ըստ Հունաստանի վարչապետ, […]
22:30 07.07.2022
Հուլիսի 6-ին, ժամը 16.55-ին, ԱԻՆ Լոռու մարզի «911» ծառայությունից ոստիկանության Ստեփանավանի բաժին հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգել Կուրթան գյուղի 27-ամյա մի բնակիչ և հայտնել, որ ձորաբերանին ներքև իջնող ոտնահետք է նկատել, նաև դիակի հոտ է առնում: Մեկնած օպերատիվ խումբը Լոռու մարզի Կուրթան գյուղի հարակից ձորում հայտնաբերել է տղամարդու հոշոտված դիակ: Նշանակվել է դատաբժշկական […]
22:11 07.07.2022
Սյունիքի մարզում շարունակվում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի այցը: Ներքին Հանդ բնակավայրում նա այցելել է Սոսիների պուրակ, որտեղ նրան դիմավորել է շրջակա միջավայրի նախարարության ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանը: Ինչպես ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, արգելավայրը ստեղծվել է 1958 թվականին, Ներքին Հանդ և Շիկահող գյուղերի մերձակա տարածքում, ՀՀ Կարմիր գրքում գրանցված […]
16:01 07.07.2022
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 7-ին ընդունել է Համահայկական երիտասարդական ֆուտբոլի ասոցիացիայի (Payfa) ղեկավար Արամ Ղահրամանյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, պատգամավոր Արեն Մկրտչյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը: Քննարկվել են հայկական […]
16:00 07.07.2022
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Ղազինյանը հուլիսի 6-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ […]
15:58 07.07.2022
Հուլիսի 5-ին CBC TV Azerbaijan հեռուստաալիքի կողմից հեռարձակված և Հունաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից հունարեն թարգմանաբար տարածվող տեսանյութը Արցախի Մեհմանա գյուղի և պատմամշակութային ժառանգության վերաբերյալ ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանում սովորական դարձած հայատյացության ու հայերի դեմ ատելություն սերմանելու քաղաքականությունն այլ երկրներ «արտահանելու» ջղագրգիռ փորձ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը: «Արցախի Մարտակերտի […]
15:58 07.07.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ միասին հանդիպում է ունեցել Հանրապետության բոլոր պետական բուժհիմնարկների ղեկավար կազմի հետ՝ քննարկելու ոլորտի առկա իրավիճակը և հնգամյա ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները: Պետական նախարարը և առողջապահության նախարարը լսել են Ստեփանակերտի և շրջանային բուժհիմնարկների ղեկավարների կիսամյակային ամփոփ հաշվետվությունները, հետաքրքրվել առկա հիմնախնդիրներով, որոնց լուծման ուղղությամբ տրվել են […]
15:54 07.07.2022
Գործադիրի որոշմամբ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ հասցեում գտնվող անշարժ գույքը հետ կվերցվի և 10 տարի ժամկետով վարձակալությամբ կտրամադրվի Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոնին: Ըստ հիմնավորման՝ մարզի գյուղական համայնքների բնակիչների եկամուտների ավելացմանն աջակցելու համար Ծովագյուղ համայնքում ուսումնացուցադրական կենտրոն ստեղծելու նպատակով 2020 թ. մարտից Ճապոնիայի կառավարությունը Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոնին տրամադրել է 54 222 ԱՄՆ դոլար՝ շենքի […]
15:53 07.07.2022
Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աջակցության ծրագրերի շրջանակում ծագած պարտավորությունների կատարման, ինչպես նաև շարունակականության ապահովման համար՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է մի շարք միջոցառումների իրականացման համար լրացուցիչ հատկացնել 5,951,599.3 հազ. դրամ, որից՝ 230,900.0 հազ. դրամը պաշտոնական դրամաշնորհներից ստացվող եկամուտներից, 5,714,069.3 հազ. դրամը՝ պահուստային ֆոնդի միջոցներից: Մասնավորապես, Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի […]
15:47 07.07.2022
Կառավարությունն ընդունել է «ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում, որով 6 ամսով արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվում խոշոր եղջերավոր կենդանիների, ոչխարների, ձիերի մորթիների արտահանման համար: Այն պայմանավորված է ՀՀ-ի համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքի (անմշակ կաշի) արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով ապահովման, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի […]
15:45 07.07.2022
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել Կոտայքի մարզպետարանին Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող թվով 15 բնակելի տների բնակիչներին բնակարանային պայմանների բարելավման համար: Ըստ հիմնավորման՝ Ողջաբերդ բնակավայրը հանդիսանում է ակտիվ սողանքային գոտի, որտեղ հողի վերին շերտը գտնվում է անընդհատ շարժման մեջ, ինչի հետևանքով […]