15:44 07.07.2022
Սյունիքի մարզում Վերին Խոտանանը շրջանցող և անհրաժեշտ տեխնիկական պայմաններին բավարարող ավտոճանապարհի կառուցման, ինչպես նաև ճանապարհային ցանցի զարգացման նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման, ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված Սյունիքի մարզի հաղորդակցության ուղիներին առնչվող հարցերը դարձել են մտահոգիչ և խնդրահարույց։ Հաշվի առնելով աշխատանքների հրատապությունը, պետական անվտանգության ապահովման հարցում դրանց անհապաղ կատարման անհրաժեշտությունը՝ առաջարկվում է Մ-2, (Սյունիք) /Մ-2/ […]
15:36 07.07.2022
Հուլիսի 7-ին աշխատանքային այցով Մադրիդում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հետ։ Զրուցակիցներն ընդգծել են ԶՀԿ գլխավոր քարտուղարի՝ հունիսի սկզբին Երևան այցի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը՝ ուղղված Հայաստանի և ՄԱԿ ԶՀԿ միջև համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունների և զարգացման ծրագրերի […]
15:23 07.07.2022
Վարչապետը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է նաև Հայաստանում տարբեր տեսակի խաչերի տեղադրմանը: «Ես հանձնարարական տվել եմ և հույս ունեմ, որ մեր տեսչական մարմինները, քաղաքաշինության կոմիտեն, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պատշաճ ժամկետներում մեր մարզպետների աջակցությամբ տեղեկատվություն կտան: Քաղաքաշինությունը պետական կարևորագույն գործառույթ է և քաղաքաշինությանը ուղղակի այնպես նայել, որ ով որտեղ ինչ ուզեց կառուցեց, կիսակառուցեց, բարձրացրեց […]
15:22 07.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հուլիսի 9-19-ը կանցկացնի ժամանակակից դասականների փառատոն։ Այն այսուհետև կրելու է 20-րդ դարի լեգենդար լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու անունը։ Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը հնարավորություն է տալիս ունկնդիրներին ծանոթանալու դասական երաժշտության նորագույն միտումներին, մեր օրերի կոմպոզիտորների ստեղծագործություններին։ Փառատոնի շրջանակում տեղի կունենա երեք սիմֆոնիկ համերգ: […]
15:11 07.07.2022
Վերջին տարիներին հաճախ են արձանագրվում արտադրական վտանգավոր օբյեկտները տեխնիկական անվտանգության պահանջների խախտումներով շահագործելու հետ կապված քաղաքացիների կյանքին ու առողջությանը վնաս պատճառելու դեպքեր: Օրինակ՝ Երևան քաղաքի Դավթաշեն կամրջի հարևանությամբ 2019թ. սեպտեմբերին և «Երազ» այգում 2022թ. ապրիլին արձանագրվել են տեխնիկական անվտանգության պահանջների խախտումներով միաճոպան կախովի մարդատար ճոպանուղիների շահագործման դեպքեր, որոնց հետևանքով 2 քաղաքացի ստացել է առողջության ծանր […]
15:05 07.07.2022
2022 թ. պետբյուջեով «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ին 2020 թ. 3-րդ եռամսյակից սկսած պարետի որոշմամբ ՀՀ ողջ տարածքում կիրառված սահմանափակումների տնտեսական հետևանքների մեղմացման հանգամանքով պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշել է, որ ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված հայտարարված արտակարգ դրության շրջանակում պարետի՝ դեռևս 2020 թ. մարտի 23-ի թիվ 13 որոշմամբ ՀՀ ողջ տարածքում ժամանակավորապես արգելվել են […]
14:50 07.07.2022
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 13.3 միլիարդ դրամ հատկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը` երեք խոշոր ծրագրերի իրականացման համար: Ինչպես նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ծրագրերից մեկը վերաբերվում է ջրամբարաշինությանը` Կապսի ջրամբարին: «Հիմա փաստաթղթերն ուսումնասիրության փուլում են և, եթե ամեն ինչ նորմալ ընթանա, անհրաժեշտություն կառաջանա 3.5 միլիարդ դրամ […]
14:42 07.07.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի ձեռք բերված պայմանավորվածություններին: «Տեղյակ եք, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության՝ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար և Թուրքիա-Հայաստան […]
14:37 07.07.2022
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։29-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակ-Կարճևան ավտոճանապարհին այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմում այրվում է կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։45-ին, մարվել՝ 13։55-ին։
14:30 07.07.2022
Պաշտոնական այցով Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է Փարիզի Կլիմայի ակադեմիա: Հաստատության նպատակն է երիտասարդների շրջանում բարձրացնել կլիմայի և կլիմայական մարտահրավերների վերաբերյալ իրազեկվածությունը։ Փարիզի հայազգի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանի ուղեկցությամբ Երևանի քաղաքապետը շրջել է կրթօջախում, ծանոթացել պայմաններին: Ակադեմիան բաց է Փարիզի բնակիչների համար, այն ներառում է բուսաբանական այգի և երիտասարդական տարածքներ ու լսարաններ՝ […]
13:39 07.07.2022
Վիեննայի դիվանագիտական ակադեմիան 2022 թ. օգոստոսի 8-ից 26-ը Սևծովյան և Հարավկովկասյան տարածաշրջանների երիտասարդ դիվանագետների և պետական պաշտոնյաների համար կազմակերպում է «Եվրոպական և միջազգային հարաբերություններ» թեմայով առցանց դասընթաց: Դասընթացին մասնակցելու համար հայտ կարող են ներկայացնել առնվազն 1-4 տարվա աշխատանքային փորձ ունեցող մինչև 38 տարեկան դիվանագետներ և հանրային ծառայողներ: Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է: Դասընթացին մասնակցության համար […]
13:32 07.07.2022
Հուլիսի 7-ին` ժամը 11։29-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակ-Կարճևան ավտոճանապարհին այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմում այրվում է կուտակած անասնակեր։
23:47 06.07.2022
23:30 06.07.2022
Հուլիսի 6-ին՝ ժամը 22։58-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին «GAZ-53» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել։ Երեք տուժած հոսպիտալացվել են Գյումրու քաղաքի […]
23:16 06.07.2022
Հուլիսի լույս 1-ի գիշերը Կենտրոն վարչական շրջանում ծառայություն իրականացրած պարեկները ժամը 2.30-ի սահմաններում Ազատության հրապարակում նկատում են կասկածելի երկու հոգու: Նրանցից մեկը ձեռքով խփում է սրճարանի մոտ տեղադրված խաղասարքի ապակուն, կոտրում այն և թռցնում բջջային հեռախոս: Տեսնելով մոտեցող պարեկներին՝ փախչում են: Հետապնդումը կարճ է տևում. Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում պարեկներին հաջողվում է բռնել […]
23:06 06.07.2022
Հուլիսի 4-ին և 6-ին N զորամիավորման զորամասերում տեղի են ունեցել զինվորական երդման հանդիսավոր միջոցառումներ: Հրամանատարական կազմի, տեղական ինքնակառավարման մարմինների, հոգևոր դասի ներկայացուցիչների, հարազատների ներկայությամբ նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Հրամանատարները շնորհավորել են նորակոչիկներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն։
22:58 06.07.2022
Երեկ՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:10–ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 35-ամյա Սվետլանա Գ.-ն իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի Թբիլիսյան խճուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:
22:50 06.07.2022
Հանրապետության տարածքում hուլիսի 7-ին, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 8-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-11-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 […]
22:21 06.07.2022
Եղեգնաձորի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ էին ստացել։ Հունիսի լույս 29-ի գիշերը ձեռնարկած միջոցառման արդյունքում Արենի բնակավայրում հայտնաբերվեց ու Եղեգնաձորի բաժին բերման ենթարկվեց 37-ամյա մի տղամարդ՝ իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով: Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ: Տղամարդը հայտնեց, որ թմրամիջոցն իր օգտագործման համար է: Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում […]
22:04 06.07.2022
Հուլիսի 6-ին N զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Զինծառայողներին ներկայացվել է կրակային վարժությունների կատարման կարգը, ստուգվել են կրակի վարման ունակությունները։
21:44 06.07.2022
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր՝ հուլիսի 6-ին, այցելել է Սյունիքի մարզ։ Գորիսում նրան դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, փոխմարզպետ Նարե Ղազարյանը, Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցն ու այլ պաշտոնյաներ։ Վարչապետի տիկնոջ առաջին կանգառը հայ արձակագիր Ակսել Բակունցի տուն-թանգարանն է եղել: Աննա Հակոբյանին ներկայացվել է թանգարանի պատմությունը։ Այն հիմնադրվել է 1968 թվականին Գորիսի […]
21:35 06.07.2022
Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր Գիրոգի Գախարիայի «Վրաստանի համար» կուսակցությունը հայտարարել է, որ միանում է իշխող «Վրացական երազանք»-ի նախաձեռնած գործընթացին՝ կատարելու թեկնածուի կարգավիճակ ստանալու համար Եվրամիության առաջ քաշած 12 կետերը, չնայած այն հանգամանքին, որ նրանց գնահատմամբ, անհայտ են այս գործընթացի իրական նպատակները, փոխանցում է Aliq.ge-ն։ Նշենք, որ «Վրացական երազանքը» հուլիսի 1-ին ներկայացրել է թեկնածուի կարգավիճակ […]
21:27 06.07.2022
Երևանում Իսպանիայի Թագավորության ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչության բացումը, որը տեղի է ունենալու առաջիկայում, ցույց է տալիս Իսպանիայի հետաքրքրությունը ամրապնդելու իր հարաբերությունները Հայաստանի հետ: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոն: Հիշեցնելով, որ այս տարի Իսպանիան և Հայաստանը տոնում են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների […]
21:20 06.07.2022
Հուլիսի 15-ից մեկնարկում է առողջապահության նախարարի հրամանով հաստատված «Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրը», որի նպատակն է բնակչության 50-75 տարիքային խմբում կոլոռեկտալ քաղցկեղի կանխարգելումը և վաղ հայտնաբերումը: Կոլոռեկտալ քաղցկեղը մեծահասակների խմբում ամենահաճախ հանդիպող քաղցկեղներից է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փաստում է, որ աշխարհում առկա է կոլոռեկտալ քաղցկեղի հիվանդացության (տարածվածությամբ 3-4-րդ տեղն է զբաղեցնում չարորակ նորագոյացությունների […]
21:13 06.07.2022
Հուլիսի 2-ին «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում ստացվեց, որ «որովայնի թափանցող, կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Առատաշեն գյուղի մի բնակիչ։ Մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկեց անհետաձգելի միջոցառումներ՝ տեղի ունեցածն արագ բացահայտելու ուղղությամբ։ Բացահայտման միջոցառումներին միացան ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները։ Շուտով նրանք տվյալներ ստացան, որոնք իրացրին Վաղարշապատի բաժնի գործընկերների հետ։ Պարզվեց, որ […]
21:07 06.07.2022
Հուլիսի 6-ին N զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն։ Քննարկվել են մարտական պատրաստության, մարտական հերթապահության և զինվորական ծառայությանն առնչվող այլ հարցեր: Ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ անձնակազմի պատրաստվածության մակարդակն ու զգոնությունը բարձրացնելու համար։
21:01 06.07.2022
Հավատարիմ մնալով իր ռազմավարությանը՝ ՀՖՖ-ն շարունակում է մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացումը։ Հուլիսի 5-ին՝ Տավուշի մարզի Աչաջուր համայնքում, վերաբացվեց ֆուտբոլի խաղադաշտը, որտեղ տարիներ շարունակ հանդես են եկել հայկական և միջազգային ակումբները։ Խաղադաշտի վերաբացմանը ներկա էր ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Մանրամասները՝ ՀՖՖ TV-ի պատրաստած տեսանյութում։