22:22 05.07.2022
Հուլիսի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ»-«Կլուժ» հանդիպումը: Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ-ից, թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով:
22:10 05.07.2022
Ավելի քան 1 միլիարդ դրամ է հատկացվել թատերահամերգային կառույցների կապիտալ նորոգման, արդիականացման համար: Երևանի մնջախաղի պետական թատրոնը վերջապես կունենա սեփական հասցեն, շինաշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են: Շինարարության են պատրաստվում նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Մանրամասները՝ տեսանյութում։
22:00 05.07.2022
Մեծ Բրիտանիայի ֆինանսների և առողջապահության նախարարությունների ղեկավարները հայտարարել են, որ հրաժարական են տալիս վարչապետ Բորիս Ջոնսոնի նկատմամբ անվստահության և նրա ղեկավարման մեթոդների հետ անհամաձայնության պատճառով։ «Հասարակությունն իրավունք ունի ակնկալելու, որ կառավարությունը ճիշտ, լրջորեն և գրագետ կառավարվի: Թող սա լինի իմ վերջին աշխատանքը որպես նախարար, բայց ես կարծում եմ, որ այս չափանիշների համար արժե պայքարել, և, […]
21:43 05.07.2022
Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հուլիսի 4-ին հանդիպել է ալ-Ազհարի գերագույն իմամ Ահմադ Մուհամադ ատ-Տայիբի հետ։ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ ՀՀ դեսպանը շնորհավորել է Գերագույն իմամին Այդ ալ-Ադհա տոնի կապակցությամբ։ Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել թանգարան-ինստիտուտ Մատենադարանի և ալ-Ազհարի համալսարանի միջև ստեղծել համագործակցություն՝ Մատենադարանի արաբերեն և արաբատառ հազարավոր ձեռագրերը ուսումնասիրելու և պահպանելու նպատակով։ […]
21:30 05.07.2022
Հուլիսի 5-ին աշխատանքային այցով Իսպանիայում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկու երկրների ու ժողովուրդների պատմական առնչությունների և ընդհանուր արժեքների վրա հիմնված միջպետական համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները քաղաքական երկխոսության, տնտեսության ու մշակույթի ոլորտներում։ Երկկողմ օրակարգի հարստացման տեսանկյունից կարևորվել է […]
21:20 05.07.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը պարզաբանում է տարածել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում օրերս տեղի ունեցած հանրային միջոցառման առնչությամբ: ««Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում օրերս տեղի ունեցած հանրային միջոցառման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ այն իրականացվել է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանված կարգի, կնքվել է համապատասխան պայմանագիր։ Միջոցառումը տեղի է ունեցել արգելոցի տարածքում և ոչ աշխատանքային ժամերին։ Խստորեն […]
21:09 05.07.2022
Եգիպտոսի քաղաքացիների համար դյուրացվում է Հայաստանի մուտքի արտոնագիր ստանալու գործընթացը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի հուլիսի 11-ից Եգիպտոսի քաղաքացիների համար պարզեցվում է վիզային ռեժիմը։ Մասնավորապես, Եգիպտոսի քաղաքացիներն այլևս ՀՀ ոստիկանության կամ Արտաքին գործերի նախարարության կողմից տրված հրավերի կարիք չեն ունենա։ Այսպիսով, վերոնշյալ օրվանից Եգիպտոսի քաղաքացիները կարող են վիզայի համար դիմել […]
20:59 05.07.2022
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Աթոյան փողոցի թիվ 109-ից մինչև 137 առանձնատների, Նոր Արեշ 12 փողոցի թիվ 94-ից մինչև 144 առանձնատների, Նոր Արեշ 12 փողոցի թիվ 99, 99/1 բազմաբնակարան շենքերի, Նոր Արեշ 14 փողոցի թիվ 55-ից մինչև 94 առանձնատների, Նոր Արեշ 14 փողոցի թիվ 38, […]
20:44 05.07.2022
Սպիտակ խոշորացված համայնքի ամառային զորակոչի առաջին հավաքի նորակոչիկներն այսօր մեկնեցին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ Ինչպես տեղեկացրին Լոռու մարզպետարանից, նրանց ճանապարհելու էին գնացել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը, համայնքապետարանի պաշտոնյաներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, զինակոչիկների հարազատներն ու ընկերները։ Նորակոչիկները օրհնություն և օրհնված խաչեր ստացան՝ անփորձանք լինելու ու զինվորական ծառայությունը պատվով կատարելու մաղթանքով: Գոռ […]
20:29 05.07.2022
Հուլիսի 5-ին դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի զարգացման և տեխնոլոգիայի նախարարության պետքարտուղար, օտարերկրյա ներդրումների հարցով կառավարության լիազոր ներկայացուցիչ, հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Գժեգոժ Պիեխովիակին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական կապերի զարգացմանն ու առկա առևտրատնտեսական ներուժի լիարժեք իրացմանը և հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գալիք նիստի օրակարգին առնչվող հարցեր: Անդրադարձ […]
20:15 05.07.2022
Հուլիսի 5-ին` ժամը 18։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:25-ին, մարվել՝ 18:36-ին: Այրվել է Մաշտոցի փողոցի թիվ 20 շենքին հարակից խորդանոցի տանիքը […]
16:01 05.07.2022
Այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է Սահմանադրության օրը: 1995 թվականի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունված Հայաստանի առաջին սահմանադրությունը տարիների ընթացքում երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների՝ պահպանելով իր հիմնարար դրույթները: Սահմանադրական վերջին փոփոխությունից հետո առաջացել է այն առավել բարեփոխելու անհրաժեշտություն, այդ նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված և արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ գործող Սահմանադրական բարեփոխումների խորհրդի […]
16:00 05.07.2022
Այսօր՝ հուլիսի 5-ին, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հեռախոսազրույց է ունեցել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Վիտալի Իգնատևի հետ։ Դավիթ Բաբայանը շնորհավորել է գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ, մաղթել արդյունավետ գործունեություն և հաջողություններ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը և հնարավոր զարգացումները։ Ընդգծվել է ինչպես Արցախի և Մեձդնեստրի, այնպես էլ երկու երկրների արտաքին գերատեսչությունների […]
15:59 05.07.2022
ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել, սոցիալական ցանցի Whatsapp հավելվածի միջոցով՝ 480.000 եվրո գումարի նվիրատվության փոխանցման գործընթացի խոստման և փաստաթղթերի ձևակերպման պատրվակով, ուրիշի գույքը առանձնապես խոշոր չափերով հափշտակելու նպատակով, խաբեության և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս. Դ.-ի վստահությունը չարաշահելու եղանակով, Money Gram միջազգային բանկային փոխանցման համակարգի միջոցով անհայտ անձանց կողմից 22.026 եվրո […]
15:33 05.07.2022
Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են ռուսական համարանիշներով Mercedes G500 և ЗИЛ մակնիշի կցորդիչով ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 1 հոգի, որին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, որոնք եղել են երիտասարդ տղաներ, Mercedes-ի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և […]
15:20 05.07.2022
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հույս է հայտնել, որ Բելառուսը չի դառնա ուկրաինական հակամարտության կողմ, սակայն խոստովանում է, որ այդ երկրին կարող են ներքաշվել դրա մեջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Զելենսկին ասել է «The Economist»-ի կառավարական կլոր սեղանի առցանց ելույթի ժամանակ։ «Մենք կարծում ենք, որ Բելառուսը չի խառնվի այս պատերազմին, բայց սադրանքներ կան ու կլինեն։ Բելառուսը […]
15:09 05.07.2022
Սահմանադրության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Սամվել Հայրապետյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանին, շնորհվել ոստիկանության գեներալ-մայորի կոչում, Քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արգիշտի Քյարամյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, Հարկային ծառայության առաջին […]
14:50 05.07.2022
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Տիգրան Հարությունյանին Հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Հարկային ծառայության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետ, Հայաստանի Հանրապետության հարկային […]
14:40 05.07.2022
Եկատերինբուրգում «INNOPROM» միջազգային արդյունաբերական 12-րդ ցուցահանդեսի շրջանակում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի և Enterprise Armenia-ի տնօրենի Լևոն Օհանեսյանի երկկողմանի հանդիպումը Սվերդլովսկի նահանգապետ Եվգենի Կույվաշևի և Սվերդլովսկի մարզի միջազգային արտաքին տնտեսական կապերի նախարար Վյաչեսլավ Յարինի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում ընդլայնված համագործակցությանը, ինչպես նաև Եկատերինբուրգ քաղաքում Հայաստանի Հանրապետության […]
14:27 05.07.2022
BusinessPressNews-ի փոխանցմամբ` վերջին մեկ շաբաթում Վրաստանի ազգային արժույթը՝ լարին, դոլարի նկատմամբ ամրապնդվել է 2 տոկոսով. այսօրվա փոխարժեքը 2,8762 է։ Նշվում է, որ մեկ ամսվա ընթացքում լարին ամրապնդվել է 3,18 տոկոսով, իսկ տարեսկզբից՝ 6,89 տոկոսով։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ հատկանշական է, որ մեկշաբաթյա միջակայքում հայկական դրամը դոլարի նկատմամբ փոքր-ինչ ամրապնդվել է՝ 0,21 տոկոսով, տարեսկզբից դրամն ամրապնդվել է 15,12 […]
14:04 05.07.2022
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Արամ Հովհաննիսյանին ոստիկանության գեներալ-մայորի կոչում շնորհելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Կառլենի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում»,- ասված է հրամանագրում:
13:57 05.07.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ի ժամը 10։00-ից մինչև հուլիսի 7-ը՝ ժամը 10։00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի, Հայրենյաց, Հոռոմ, Սարատակ, Լուսակերտ, Բենիամին, Գուսանագյուղ, Ազատան, Արևիկ, Այգաբաց, Քեթի գյուղերի, «Իգիթ» կաթնամթերքի գործարանի, Շաքարի գործարանի, Քեթիի զորամասի և իրավաբանական բաժանորդների ջրամատակարարումը:
13:50 05.07.2022
Հուլիսի 6-ին Չեխիայում կկայանան կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումները։ Քրիստինե Գրիգորյանը նշանակվել է Իսպանիա-Շվեդիա հանդիպման մրցավարի օգնական:
13:28 05.07.2022
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հուլիսի 5-ին սոցիալական կայքի օգտատերերից մեկը, ապա նաև ԶԼՄ-ներում հրապարակում է արվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գիշերային չվերթերի ժամանումից հետո անձնագրային բաժանմունքում Հայաստան ժամանած օտարերկրացիներին մուտքի վիզա տրամադրելու համար աշխատակիցները տեղում չեն եղել, ինչը պատճառաբանվել է իբրև ոչ աշխատանքային օր լինելու հանգամանքով: «Հրապարակման կապակցությամբ պարզաբանում ենք՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և […]
13:21 05.07.2022
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Արգիշտի Քյարամյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արգիշտի Էլբեկի ՔՅԱՐԱՄՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային […]
13:14 05.07.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 7-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի. 💎Ծովազարդ, 💎Բերդկունք, 💎Հայրավանք, 💎Լճափ, 💎Չկալովկա, 💎Նորաշեն 💎Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: 💧Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
13:09 05.07.2022
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Սամվել Հայրապետյանին գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Սամվել Յուրիի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- ասված է հրամանագրում: