01:30 05.07.2022
Հուլիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 00:33-ին (Գրինվիչի ժամանակով հուլիսի 4-ին,ժամը 20:33-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․04⁰ և արևելյան երկայնության 43․99⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Աշոցք գյուղից 11 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել […]
00:08 05.07.2022
Հուլիսի 4-ին` ժամը 23։12-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետարգել-Ձորաղբյուր ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
00:00 05.07.2022
Հուլիսի 4-ին՝ ժամը 22:05-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ3 միջպետական ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են երկու «Opel Astra» և «ՎԱԶ-2106» մակնիշների ավտոմեքենաները․ ՃՏՊ-ի […]
23:20 04.07.2022
Հուլիսի լույս 1-ի գիշերը Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացրած պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները նկատել են, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը գրպանից հանել է ինչ-որ փաթեթ ու նետել ավտոմեքենայի տակ: Պարեկները ժամը 01.30-ին «Մերսեդեսի» 39-ամյա վարորդին և ուղևորին, ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Բաժնի ծառայողներին է ներկայացվել նաև նշված փաթեթը, որի մեջ […]
23:09 04.07.2022
Հանրապետության տարածքում հուլիսի 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 5-7-ը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-9-ն […]
22:06 04.07.2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հրավերով Կոտ դ’Իվուարի Հանրապետության Աբիջան քաղաքում մասնակցել է կլիմայի հարցերով քաղաքապետերի գագաթնաժողովին: Միջոցառումն իր շուրջն է համախմբել ներկայացուցիչներ աշխարհի շուրջ 400 քաղաքից: Վերջին տարիների ընթացքում Երևանը զգալի քայլեր է ձեռնարկել կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի և կլիմայի հարմարվողականության հատուկ միջոցառումների իրականացման ուղղությամբ: Գագաթնաժողովի փակման հանդիսավոր […]
21:50 04.07.2022
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները շարունակում են անզիջում պայքարը քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, թմրամիջոցների շրջանառության, ինչպես նաև թղթախաղերի դեպքերի բացառման ուղղությամբ: «Հավատարիմ մնալով Կառավարության կողմից որդեգրած թափանցիկ և հաշվետու կառավարման քաղաքականությանը՝ Արդարադատության նախարարությունն այսուհետ կներկայացնի նախորդ ամսվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետու զեկույց»,- […]
21:01 04.07.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին ժամը 09.00- 21 կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի՝ Գործարանային, Երկաթուղայինների փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
20:41 04.07.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն NTV-ին տված հարցազրույցում անդրադարձել է մի շարք օրակարգային հարցերի։ Ինչպես փոխանցում է ermenihaber-ը, նա պնդել է, որ Շվեդիային և Ֆինլանդիային իրենց ներկայացրած փաստաթղթում «փաստել են, որ PYD-ն (Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցություն- խմբ.) ու PKK-ն («Քուդիստանի բանվորական» կուսակցություն-խմբ.) կապ ունեն միմյանց հետ»։ Բացի այդ, իրենք հիշյալ երկներին են ներկայացրել այն անձանց […]
16:05 04.07.2022
Շուշիի Հովհաննես Մկրտիչ կամ Կանաչ Ժամ հայկական եկեղեցին լրիվ ավերվել է ադրբեջանցիների կողմից, այժմ այն վերանորոգման անվան տակ վերածվում է ուղղափառ եկեղեցու։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը: «Շուշիի հուշարձանների մեջ առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Վերին թաղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ կամ Կանաչ Ժամ եկեղեցին: Կանաչ Ժամ է […]
16:00 04.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել են երիտասարդ, տաղանդավոր երգչուհի Ջուլիանա Գրիգորյանին (սոպրանո): Ջուլիանան հունիսի 6-11-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված Ստանիսլավ Մոնյուշկոյի անվան 11-րդ միջազգային մրցույթում արժանացել է Գրան պրի մրցանակի: Տաղանդավոր արվեստագետի հաղթանակները շարունակվում են, և օրերս նա իտալական ամենամեծ օնլայն «Ֆիորենցա Չեդոլինզ» մրցույթում հաղթող […]
16:00 04.07.2022
Օրերս ընդունել եմ «Մոսմետրոստրոյ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Ժուկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում էր ծանոթանալու մեր տրանսպորտային ենթակառուցվածքներին՝ հետագա համագործակցությունը կառուցելու համար, գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Հյուրերին տեղեկացրեցի Երևանում ճարտարագիտական նորագույն լուծումներով մետրոյի նոր կայարանի կառուցման մտադրության, մետրոպոլիտենի գործող կայարանները և Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի աշխատանքը բարելավելու, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածում շինարարական աշխատանքների […]
15:54 04.07.2022
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 4-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթը: Առաջարկվում է հստակ ամրագրել, որ պետական սահմանին գործառույթներ են իրականացնում բացառապես ազգային անվտանգության մարմինների սահմանապահ զորքերը և մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմինները: Բոլոր տեսակի այլ սահմանային վերահսկողական կամ հսկողական […]
15:44 04.07.2022
Հուլիսի 4-ին՝ ժամը 12:17-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում տրակտորն ընկել է ձորը․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ներքին Կարմիրաղբյուրի հենակետի […]
15:36 04.07.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ամերիկյան արտաքին քաղաքականության փորձագետ և Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի նախագահ Դեյմոն Ուիլսոնին։ Վարչապետն ընդգծել է, որ ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումը Հայաստանի կառավարության կարևորագույն առաջնահերթություններից մեկն է և նշել, որ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումներ են իրականացվում մի շարք ոլորտներում։ Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ և միջազգային այլ գործընկերների օժանդակությունը […]
15:32 04.07.2022
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գևորգյանը Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել, տեղեկացնում է ԱԺ կայքը։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա […]
15:20 04.07.2022
Հուլիսի 4-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմային, որը Հայաստանում է գտնվում՝ մասնակցելու Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ գրեթե վեց տարվա դադարից հետո Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման […]
15:11 04.07.2022
Ընթացիկ տարում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սնկից թունավորման 16 դեպք՝ 27 տուժածով։ Դեպքերի գերակշիռ մասն արձանագրվել է Լոռու մարզում, տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանց ոչ ճիշտ մշակման հետևանքով, արդյունքում՝ թունավորում, ընդհուպ մինչև մահ: Որոշ տեսակի սնկեր սննդում կարելի է օգտագործել միայն համապատասխան խոհարարական […]
14:50 04.07.2022
Առեւտրի եւ ծառայությունների ոլորտում վաճառողի կամ ծառայություն մատուցողի կողմից ակցիաների իրականացման եւ կազմակերպման գործընթացի կարգավորմանն ու դրանց հետ կապված սպառողների իրավունքների եւ շահերի պաշտպանության մակարդակը բարձրացնելուն է ուղղված ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը, տեղեկացնում է ԱԺ կայքը։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի […]