TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+26.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

20:51 06.07.2022

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Հանդիպման սկզբում ողջունելով դեսպանին, օգտվելով հանդիպման առիթից՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան ԱՄՆ անկախության օրվա կապակցությամբ: Զրուցակիցները երկուստեք կարևորել են և որպես հայ-ամերիկյան համագործակցության ձեռքբերում՝ բարձր գնահատել վերջերս ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված […]

̰
Առաջիկա ժամերին Արաբկիրում ջրամատակարարումը լիարժեք կվերականգնվի

20:47 06.07.2022

Վերագործարկվել է «Արզնի 2 – Երևան» մայրուղային ջրատարը: «Վեոլիա ջուր» ընկերությունից տեղեկացնում են, որ Արզնիի աղբյուրի ջուրն արդեն հասել է Երևան և առաջիկա ժամերին Արաբկիրում լիարժեք կվերականգնվի ջրամատակարարումը:

̰
Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

20:43 06.07.2022

Հուլիսի 6-ին Մադրիդում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ։ Շնորհավորելով միմյանց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ՝ ԱԳ նախարարները գոհունակությամբ նշել են, որ անցյալ երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի և Իսպանիայի միջև ձևավորվել է արդյունավետ համագործակցություն՝ խարսխված ավանդական կապերի […]

̰
Վրաստան զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է

20:40 06.07.2022

Վրաստանի կառավարության վարչակազմի տվյալներով՝ 2022 թվականի 6 ամիսներին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1 մլն 209 հազար 272, փոխանցում է Aliq.ge-ն։ Այս ցուցանիշը 186,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ըստ տվյալների՝ տնտեսական խորհրդի նիստում քննարկվել է զբոսաշրջության դրական դինամիկայի հարցը, որի ընթացքում ընդգծվել է, որ հունվար-մայիս ամիսներին զբոսաշրջությունից եկամուտների վերականգնման մակարդակը կազմել […]

̰
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

20:30 06.07.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին: Կողմերը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների […]

̰
Լաոսի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

20:28 06.07.2022

Հուլիսի 6-ին ՀՀ-ում Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Վիլավան Յապոհերը (նստավայրը՝ Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանին: Շնորհավորելով նշանակման կապակցությամբ` ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին մաղթեց բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք։ Իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպանը նշեց, որ կփորձի առավելագույնս նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը: Կողմերը քննարկեցին […]

̰
Ավետիք Չալաբյանին առնչվող քրգործի նախաքննությունն ավարտվել է

20:21 06.07.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց երկու և ավելի անձանց, այդ թվում՝ հիշյալ համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2022թ. […]

̰
Քրեական հետախույզները Նորապատ գյուղում թմրանյութ են հայտնաբերել

20:11 06.07.2022

Հունիսի 30-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Նորապատ գյուղի 52-ամյա մի բնակիչ կանեփ է աճեցնում: Նորապատ մեկնած օպերատիվ խումբը տանը կից կիսակառույց շինության զննությամբ հայտնաբերեց կանեփի 5 բույս, իսկ տան նկուղից՝ ընդհանուր 200 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով ապակյա երկու տարա: Բացի այդ, նկուղում կար նմանատիպ զանգվածով պոլիէթիլենային տոպրակ […]

̰
ԱԺ-ում Կարեն Սարուխանյանը կփոխարինի Արթուր Դավթյանին

17:00 06.07.2022

Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը Ազգային ժողովում կփոխարինի ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանին, ով նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր և վայր դրել մանդատը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Կարեն Սարուխանյանը հաստատեց, որ կվերցնի մանդատը: «Կաշխատեմ հիմնականում մեր՝ Շիրակի մարզի ու մարզի բնակիչների համար ու կփորձեմ բոլորին հնարավորինս օգտակար լինել»,- հավելեց […]

̰
Մի խումբ հետախուզվողներ են հայտնաբերվել

17:00 06.07.2022

Ոստիկանության Թումանյանի բաժնի և Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 5-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել է 30-ամյա Ալիկ Ղ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: Նա պարտավորվել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին: Առանց խափանման միջոցի: Հուլիսի 5-ին Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 15-րդ կմ-ին ստուգման […]

̰
Հանրապետությունում աղիքային վարակիչ հիվանդությունների աճ է նկատվում

16:58 06.07.2022

Հանրապետությունում 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների ավելի քան 4 հազար 200 դեպք: Հիվանդացությունը 2021 թվականի համեմատ աճել է 1.2 անգամ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել […]

̰
Օրենսդրական նախաձեռնությամբ բացառվում է անչափահասների, ինչպես նաև կերակրող մայրերի նկատմամբ պատժախուցը որպես տույժի միջոց կիրառելու հնարավորությունը

16:58 06.07.2022

Կալանավորված անձանց հոգեկան առողջության իրավունքի պաշտպանությունը գործնականում առավել արդյունավետ ապահովելու նպատակով կառավարութունը փոփոխություններ է առաջարկում ՀՀ քրեակատարողական օրենսգրքում ու «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում: Օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է հուլիսի 6-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում: Ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի` «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններով հստակեցվում […]

̰
ԱՊՀ-ի երկրների խաղերը տեղի կունենան Բելառուսի ինը քաղաքներում

16:57 06.07.2022

2023 թվականին ԱՊՀ-ի երկրների խաղերը կընդունեն Բելառուսի ինը քաղաքներ: Հուլիսի 6-ին այդ մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի սպորտի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Կովալչուկը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Մինսկում տեղի կունենան վոլեյբոլի, գեղարվեստական մարմնամարզության, թեթև ատլետիկայի, լողափային ֆուտբոլի, ժամանակակից հնգամարտի և գնդակային հրաձգության մրցումները, Մոլոդեչնոյում՝ լողափային վոլեյբոլի մրցաշարը, Գրոդնոյում՝ 3×3 բասկետբոլի և ծանր ատլետիկայի մրցումները, Սոլիգորսկում՝ մարզական […]

̰
Աննախադեպ ավելացել են օտարերկրյա պետություններում բնակվող հայերի դիմումները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Ոստիկանություն

16:55 06.07.2022

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը և տարածքային անձնագրային ծառայություններն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով, ինչը պայմանավորված է մի շարք գործոնների միաժամանակյա առկայությամբ։ «Տեղեկացնում ենք, որ հիմնականում ամռան ամիսներին, սեզոնային առանձնահատկություններով պայմանավորված, կտրուկ մեծանում է անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար դիմողների քանակը։ Մասնավորապես, աճում են ինչպես […]

̰
Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների որոշ հասցեներում վթարային գազանջատում է

16:50 06.07.2022

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 6-ին` ժամը 10։20-ից, դադարեցվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների, Ժակ Կուստոյի, Ազատամարտիկների, Ռոստովյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 6-ին` ժամը 10։00-ից մինչև ժամը 18:00-ն, դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ալ. Մանուկյան, Չարենցի, Սայաթ-Նովայի փողոցներով պարփակված […]

̰
Վրաստանում աշնանը կորոնավիրուսի պիկ է սպասվում

16:47 06.07.2022

Վրաստանի ինֆեկցիոն պաթոլոգիայի, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի գիտագործնական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ելնելով այն հանգամանքից, որ առջևում ամառային զբոսաշրջային սեզոնն է, Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի աճի պիկը սպասվում է աշնանը, փոխանցում է Алия.ге-ն։ Ըստ ինֆեկցիոն կենտրոնի հաղորդագրության՝ եթե նախկինում օրական միջինում 100 նոր դեպք էր գրանցվում, ապա այժմ՝ 600-700 նոր դեպք։ «Եթե […]

̰
Կվավերացվի «Խաղաղ պայմաններում տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագիրը

16:43 06.07.2022

Համաձայնագրի վավերացմամբ հնարավորություն կընձեռվի համագործակցել արբանյակային նավիգացիոն համակարգերի, դրանց հետ կապված տեխնոլոգիաների և ծառայությունների ոլորտում, տեղեկացնում է ԱԺ կայքը։ «Խաղաղ պայմաններում տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2018 թ. նոյեմբերի 2-ին. այս մասին տեղեկացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը […]

̰
Վարույթ է ընդունվել Ստեփանակերտի բնակչի կողմից թմրամիջոց ձեռք բերելու առթիվ հարուցված քրգործը

16:42 06.07.2022

ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչության կողմից վարույթ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1969թ. ծնված Հ. Դ-ի կողմից 2022թ. մայիս ամսվա վերջին սոցիալական կայքերով անհայտ անձի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ առցանց եղանակով համապատասխան վճարում կատարելով, 35000 ՀՀ դրամ գումարով զգալի չափի ընդհանուր 1.26 գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու և ապօրինի պահելու դեպքի […]

̰
ԱՊՊԱ պայմանագիր չկնքած անձանց հնարավորություն կտրվի կրճատել տուգանքի չափը, եթե 24 ժամվա ընթացքում վերացնեն իրավախախտումը

16:35 06.07.2022

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի, Քրիստինե Պողոսյանի և Լիլիթ Կիրակոսյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համապատասխան հոդվածով ԱՊՊԱ պայմանագիր չկնքած անձին տրվում է հնարավորություն իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում իրավախախտման հատկանիշները վերացնելու դեպքում ազատվել նշանակված տուգանքի […]

̰
Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի աշակերտներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

16:30 06.07.2022

Հուլիսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի աշակերտներին՝ ուղեկցությամբ ազգային բարերար տիար Սարգիս Պետոյանի: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծեց, որ համավարակի պատճառով հայկական երկու վարժարանների սաների ընդհատված ամենամյա այցելությունները հայրենիք և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին վերականգնվել են՝ արձանագրելով, որ […]

̰
Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 229.91մլն մ³-ով ավելի է

16:26 06.07.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը հուլիսի 6-ի դրությամբ։ Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 229.91մլն մ³-ով, Ապարանի ջրամբարում՝ 15.05մլն մ³-ով, Մարմարիկի ջրամբարում` 4.49մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 13.92մլն մ³-ով և Արփի լիճ ջրամբարում` 7.50մլն մ³-ով ավելի է։

̰
Ազգային ժողովը քննարկել է զինծառայողների բնակարանային ապահովությանը վերաբերող օրենսդրական առաջարկը

16:23 06.07.2022

2022 թ. հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին ուսումնառությունն ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով կհատկացվեն ծառայողական բնակարաններ: Ինչպես փոխանցում է ԱԺ կայքը՝ 20 տարվա զինծառայության ժամկետը լրանալու, ինչպես նաև մինչև պայմանագրի ժամկետը լրանալն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու […]

̰
Լրացումներ և փոփոխություններ ՀՀ ջրային օրենսգրքում

16:20 06.07.2022

Հուլիսի 6-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի ներկայացմամբ քննարկվել է ««ՀՀ ջրային օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով, փոխանցում է ԱԺ կայքը։ Փոխնախարարի խոսքերով` օրենսդրական փաթեթով նախագծի մշակումը բխում է կառավարության 2021-2026 թթ. ծրագրի որոշումից, և դրա ընդունումը հետամուտ է ջրային ռեսուրսների կառավարման համապատասխան մեխանիզմների […]

̰
Գնաճի այս թվերով Թուրքիային շատ դժվար օրեր են սպասվում. ընդդիմադիր կուսակցական գործիչ

16:14 06.07.2022

Թուրքիայում գործող ընդդիմադիր, ազգայնական «Լավ» կուսակցության (İYİ Parti) փոխնախագահ Քորայ Այդընը հայտարարել է, որ նախագահի պաշտոնից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարական տալու դեպքում Թուրքիան կազատվի տրավմայից, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքական Sözcü թերթի լրագրողներից Ռուհաթ Մենգիի հետ զրույցում Այդընը նշել է, որ իշխանություններն իրենց համախոհների հետ միասին ձևավորել են և թողնում են էյֆորիայի մեջ ապրող զանգվածի տպավորություն […]

̰
Արարատ Միրզոյանը առանձնազրույց է ունեցել Իսպանիայի ԱԳ նախարարի հետ

16:10 06.07.2022

Աշխատանքային այցով Իսպանիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը առանձնազրույց է ունեցել Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

̰
Առաջարկվել է ընդլայնել պարզեցված կարգով քաղաքացիություն ստացող անձանց շրջանակը

16:07 06.07.2022

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվել է տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի ոլորտները զարգացնելու նպատակով ընդլայնել պարզեցված կարգով քաղաքացիություն ստացող այն անձանց շրջանակը, որոնք իրենց նշանակալի ավանդը կունենան մի շարք բնագավառներում: «Օրինագծով նախատեսվում է վերոնշյալ բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները սահմանելու լիազորությունները վերապահել ՀՀ կառավարությանը»: Այս մասին նշել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա […]

̰
Հաշվարկվել է 9.859.900 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

15:55 06.07.2022

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի հունիսի 20-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։ Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 39 դեպք, որից 36 դեպքով հաշվարկվել է 9.859.900 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 690.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 16 դեպքով նշանակվել է 1.130.000 […]

̰
Կսահմանվեն լիազորող նորմեր

15:50 06.07.2022

Հուլիսի 6-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ԱԺ կայքի փոխանցմամբ՝ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի տեղեկացմամբ՝ նախագծով առաջարկվում է համապատասխան օրենքներում սահմանել լիազորող նորմեր՝ արդեն իսկ գործող որոշումների համար: Կառավարության կողմից անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետների վերապատրաստման կարգի հաստատման, […]

̰
Արարատյան մաքսատուն-վարչությունում հնարավոր է հերթագրումներն իրականացնել նաև Earlyone մոբայլ հավելվածի միջոցով

15:43 06.07.2022

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Արարատյան մաքսատուն-վարչությունում այսուհետ հնարավոր է հերթագրումներն իրականացնել նաև Earlyone մոբայլ հավելվածի միջոցով:

̰
Կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթն էական և կարևոր ազդեցություն է ունենալու ՀՀ ԶՈւ զարգացման գործում. ՀՀ պաշտպանության նախարար

15:40 06.07.2022

Օրենսդրական փաթեթը շուրջ մեկ տարի քննարկվել է տարբեր մակարդակներում, դիտարկվել են բազմաթիվ առաջարկություններ: Մի շարք հարցերի, այդ թվում՝ ԶՈւ-ի և նախարարության կառուցվածքի վերաբերյալ աշխատել ենք ՌԴ գործընկերների հետ. ԱԺ կայքի փոխանցմամբ՝ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և հավելել, որ նախագծերի փաթեթով դրվում է ԶՈւ-ի և նախարարության ուղղահայաց կառավարման հիմքը: ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում […]

̰
BACK_TO_TOP