15:35 06.07.2022
Հուլիսի 6-ին դուդուկի անզուգական վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի մահվան տարելիցն է: Այդ կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է ունեցել Վարպետի կիսանդրու բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Ջիվան Գասպարյան կրտսերը, ընտանիքի անդամները, ընկերները, արվեստագետներ և Վարպետի արվեստի երկրպագուներ: Մահվան տարելիցի կապակցությամբ մատուցվել է հոգեհանգստի կարգ, […]
15:30 06.07.2022
Կուտակելով վերջին տարիներին մարդասիրական օգնության ճանապարհով ստացված դեղերի ամբողջ գործընթացն առավել արդյունավետ դարձնելու փորձը` ձեռնամուխ ենք լինելու կառավարության որոշման փոփոխությունների` ունենալով ավելի հստակ կարգավորումներ. հուլիսի 6-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` ներկայացնելով «Դեղերի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք ուղղված են օրենքում առկա բացը լրացնելուն: Ինչպես տեղեկացնում է ԱԺ կայքը, ըստ […]
15:17 06.07.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր և խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 35-ամյա տղամարդը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, 2020թ. հուլիսի 14-ից սեպտեմբերի 3-ն […]
15:03 06.07.2022
Այսօր՝ հուլիսի 6-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում Դավիթ Անհաղթի փողոցում բախվել են Lexus GX470, Infiniti FX30, Kia, Toyota Camry, Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել բժիշկների […]
15:00 06.07.2022
Այսօր՝ հուլիսի 6-ին, արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ստորաբաժանումներն ամփոփել են 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքները: Նիստը վարել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը: Նախարար Փամբուխչյանը շնորհակալություն է հայտնել փրկարար ծառայողներին կատարված հսկայածավալ աշխատանքի համար և հույս հայտնել, որ 2022 թվականն ամփոփելիս կարձանագրվեն էլ ավելի բարձր ցուցանիշներ: «Մենք որդեգրել ենք մի քաղաքականություն, ըստ որի […]
14:53 06.07.2022
«Թանկարժեք մետաղների մասին» օրենքի համաձայն՝ ՀՀ թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարանը պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող գործակալություն է: «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքով` պետական մարմնի կառուցվածքում, ի թիվս այլ միավորների, կարող են ընդգրկվել միայն կառուցվածքային ստորաբաժանումները, իսկ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաեւ գրասենյակները: Այսինքն՝ օրենսդիրը պետական կառավարման համակարգի մարմինների կառուցվածքում «գործակալություն» […]
14:48 06.07.2022
Հուլիսի 4-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 37-ամյա Շանթ Գ.-ն, որը 2016 թ. նոյեմբերի 17-ից հետախուզվում էր ՌԴ Պրիմորիեի երկրամասի ոստիկանության կողմից: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ կալանք:
14:41 06.07.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այցելել են Բագրատաշենի սահմանային անցակետ և դիտարկել Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարությունը։ ՀՀ ՏԿԵՆ փոխնախարարը և Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը հանդիպել են կամրջի շինարարությունն ու տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Նշենք, որ «Բարեկամություն» անունը […]
14:33 06.07.2022
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի` Թուրքիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում կնքվել է թուրք-իտալական համագործակցության 9 պայմանագիր։ Դրանք ստորագրվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Մարիո Դրագիի նախագահությամբ ընթացած միջկառավարական գագաթնաժողովի նիստից հետո։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ նման նիստ վերջին 10 տարում առաջին անգամ է անցկացվում։ Ըստ Թուրքիայի նախագահականի տարածած տեղեկության՝ կողմերը փոխըմբռնման հուշագիր են […]
14:25 06.07.2022
2022 թվականի հունիսի 30-ին Երևանում անցկացվել է թաեքվոնդոյի պատանիների, իսկ հուլիսի 1-ին՝ երիտասարդների Հայաստանի առաջնությունը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպված առաջնությանը մասնակցել են 61 պատանիներ և 40 երիտասարդներ։ Հաղթանակած պատանիներից երեքը հուլիսի 27-30-ը, իսկ երիտասարդները հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 5-ը հինգ քաշային կարգերում մասնակցելու են Սոֆիայում անցկացվելիք աշխարհի պատանիների առաջնությանը: Նշենք, որ Սոֆիայում այդ օրերին […]
14:17 06.07.2022
Լիբանանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ 2022 թ. հուլիսի 5-ից Լիբանանի քաղաքացիները կարող են ՀՀ մուտքի արտոնագիր ստանալ ՀՀ սահմանին։
14:04 06.07.2022
Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Մուսա Ավսևերը Պակիստանի Ռավալպինդի քաղաքում հանդիպել է պակիստանցի իր գործընկերոջ՝ բանակի գեներալ Ջավիդ Բաջվայի հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Պակիստանի զինված ուժերի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են պաշտպանության և անվտանգության ոլորտին առնչվող համագործակցության, ինչպես նաև փոխադարձ և մասնագիտական հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Բաջվան հայտնել է, որ Պակիստանը մեծ նշանակություն է տալիս Թուրքիայի […]
13:55 06.07.2022
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչների և ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Սևան քաղաքի բնակիչների կողմից զենքի գործադրմամբ առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքը: Սևան քաղաքի Գագարին թաղամասի բենզալցակայանի մոտակայքում կրակոցների և զինված անձանց առկայության վերաբերյալ ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի հերթապահ մասի տեսուչի կողմից զեկուցագիրը ստացվել […]
13:51 06.07.2022
Առողջապահության ոլորտում ռեֆերենս լաբորատորիաների շրջանակները հստակեցնելու նպատակով Կառավարությունը լրացում է կատարում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է հուլիսի 6-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով` չնայած օրենքով սահմանված է` ռեֆերենս լաբորատորիան Կառավարության սահմանած կարգով ճանաչված լաբորատորիա է, որը մեկ կամ մի քանի հետազոտական ցուցանիշներով մասնագիտացված […]
13:47 06.07.2022
Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում շարունակվում են երկրորդ թաղամասի կառուցման աշխատանքները։ Ինչպես տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից՝ նախագծի համաձայն՝ թաղամասը բաղկացած կլինի 59 առանձնատներից, որից 22-ը՝ երեք սենյականոց, իսկ 57-ը՝ չորս սենյականոց։ Որոշ առանձնատներ արդեն տանիքապատվել են և կատարվում են արտաքին հարդարման աշխատանքներ։ Աշխատանքները ֆինանսավորվում են ԱՀ կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից։
13:40 06.07.2022
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հայտարարել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» (ARPI) մրցույթը, որի շրջանակում օտարերկրյա հետազոտողները կարող են ներկայացնել հայտեր՝ Հայաստանում իրենց հավակնոտ հետազոտական ծրագրերն իրականացնելու համար։ Ծրագիրը նախատեսված է այն փորձառու հետազոտողների համար, որոնք ցանկանում են իրականացնել իրենց նորարար հետազոտական գաղափարները՝ ստեղծելով հետազոտական խմբեր Հայաստանի գիտական ինստիտուտներում: Ծրագիրը բաց է գիտության տարբեր ճյուղերում գիտական […]
13:33 06.07.2022
Հուլիսի 6-ին՝ ժամը 09:07-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վարդգես Պետրոսյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Յունիբանկ» ԲԲԸ Աշտարակի մասնաճյուղում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, տեղի […]
13:25 06.07.2022
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինն այցելել է Եկատերինբուրգում՝ INNOPROM XII միջազգային արդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի Հանրապետության տաղավարը: ՌԴ վարչապետին դիմավորել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա պատմել է տնտեսության գերակա ոլորտների մասին, ներկայացրել հայկական ընկերությունների՝ SmartTechnologies-ի, profAL-ի, Երևանի ոսկերչական գործարանի արտադրանքը, ինչպես նաև Գյումրիում «Չոր նավահանգիստ» նախագիծը։ Կողմերն ընդգծել են համագործակցության կարևորությունը, նաև նշել խնդրահարույց […]
13:14 06.07.2022
Աշտարակ քաղաքի բանկերից մեկում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած յոթ քաղաքացիներից մեկը մահացել է, չորսը հոսպիտալացվել են ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Նրանցից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք, մյուս տուժածների այրվածքի խորությունը գնահատվում է 2-3 աստիճանի, տեղեկացնում են առողջապահության նախարարությունից։ «Տուժածներից ևս երկուսը թեթև վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն […]
13:11 06.07.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Աշտարակ քաղաքում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ ՀՀ ԱԻՆ 911 ծառայությունից հաղորդումը ստացվել է 2022թ. հուլիսի 6-ին՝ ժամը 09:05-ին: «Յունիբանկ» ԲԲԸ-ի Աշտարակի մասնաճյուղում պայթյունը տեղի է ունեցել ժամը 09:03-ի սահմաններում, նախնական տվյալներով, գազի արտահոսքի հետևանքով, […]
00:05 06.07.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
23:48 05.07.2022
Փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում հաղթելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում կիսվել է իր տպավորություններով: «Շատ ուրախ և գոհ եմ թիմի խաղից: Այս ընթացքում համառ պայքար ենք մղել և ցույց տվել հայկական ոգու ուժը: Կարծում եմ, որ մենք՝ հայերս, չնայած բազմաթիվ փորձությունների՝ շարունակում ենք մնալ կանգուն։ Եզրափակիչ հանդիպման […]
23:27 05.07.2022
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ուժ գտավ ներողություն խնդրելու՝ կապված Պահպանողական խորհրդարանական խմբակցությունում իր թեկնածուի հետ կապված վերջին սկանդալի հետ, սակայն կես ժամ անց նա կորցրեց երկու առանցքային նախարարների, ովքեր հրաժարական տվեցին։ Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի նախկին փոխարտգործնախարար Քրիստոֆեր Պինչերը նախկինում լոնդոնյան ակումբներից մեկում հարբած ծեծկռտուք էր սարքել։ Մի շարք քաղաքական գործիչներ […]
23:06 05.07.2022
Այս տարի արդեն իսկ մոտ 10․000 մարդ է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։ «2022 թվականի միայն առաջին 6 ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ներկայացվել է շուրջ 9917 դիմում։ Դա մոտ 2 անգամ ավելի շատ է 2017 և 2018 թվականների նույն […]
22:49 05.07.2022
Հանրապետության տարածքում հուլիսի 6-7-ը, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-10-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 […]