TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+22.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի նախագահին

14:04 17.06.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության նախագահ Գուդնի Յոհաննեսոնին Ազգային տոնի առթիվ: Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է Իսլանդիայի հետ համագործակցության շարունակական զարգացումը: Լիահույս եմ, որ երկուստեք ջանքերով կկարողանանք ընդլայնել և խորացնել երկու երկրների միջև հարաբերությունները՝ համալրելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և ապագային միտված նոր ծրագրերով»:

̰
7 մարզպետարանի հատկացվեց 268.5 միլիոն դրամ

13:51 17.06.2022

Պետական բյուջեից համաֆինանսավորմամբ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին հատկացվեց 268.5 միլիոն դրամ: Գումարը կուղղվի 18 բնակավայրի 20 սուբվենցիոն ծրագրերին: Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզում 3 ծրագիր՝ 54 միլիոն դրամ, Արմավիրի մարզում 6 ծրագիր՝ 81 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզում 5 ծրագիր՝ 181 միլիոն դրամ, Կոտայքի մարզում 2 ծրագիր՝ 202 միլիոն […]

̰
Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ժամանել է ՀՀ ԱԳՆ

13:44 17.06.2022

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ժամանել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

̰
Վրաերթի ենթարկվածը 61-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

13:37 17.06.2022

Հունիսի 15-ին՝ ժամը 23։05-ին, Աբովյան քաղաքի Դրոյի և Մ. Ավետիսյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հունիսի 16-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 61-ամյա Մարգարիտ Սայադյանը մահացել է: Քննությունը շարունակվում է։

̰
Արարատի մարզում վթարային ջրանջատում է

13:26 17.06.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հունիսի 17-ին՝ ժամը 13:00-24:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի՝ 💧Արգավանդ, 💧Գեղանիստ, 💧Ազատաշեն, 💧Խաչփառ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  

̰
Արցախում առաջարկվում է ոստիկանության որոշ ծառայողների նկատմամբ ավելի խիստ կարգապահական տույժ կիրառել

13:15 17.06.2022

Հունիսի 17-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ։ Օրակարգում ««Արցախի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր։ Օրինագծի հիմնավորումը ներկայացրել է ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արտյոմ Հարությունյանը։ Օրենքի նախագծով առաջարկվում է՝ գործող տույժից ավելի խիստ կարգապահական տույժ […]

̰
Նախագահ Խաչատուրյանը հանդիպել է Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

11:37 17.06.2022

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 16-ի երեկոյան Սանկտ Պետերբուրգում, Հայաստանի գլխավոր հյուպատոսության շենքում հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության այցը տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգյան հայտնի տնտեսական ֆորումի շրջանակում, որն այս տարի նշում է հոբելյանական 25-ամյակը։ Նրա խոսքով՝ ցանկացած այց […]

̰
Հայտնի է «Սթարմուս» փառատոնի կազմակերպման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը

00:13 17.06.2022

Ստեղծվել է «Սթարմուս VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի կազմակերպման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով, համապատասխան որոշում է կայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով՝ 1. Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի սեպտեմբերի 5-11-ը նախատեսվող «Սթարմուս VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի կազմակերպման աշխատանքների համակարգման […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:00 17.06.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից […]

̰
Երևանում բախվել են Mercedes-ներն ու Opel-ը. կան վիրավորներ

23:50 16.06.2022

Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններոմ Տիգրան Մեծի պողոտա-Գլինկա փողոցի խաչմերուկում բախվել են Mercedes CLS 350, Mercedes CLA 250 և Opel մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:  

̰
Եգիպտոսը չեղարկել է երկիր մուտք գործելու համար COVID-19-ի հետ կապված բոլոր սահմանափակումները

23:38 16.06.2022

Եգիպտոսի իշխանությունները չեղարկել են COVID-19-ի տարածման պատճառով երկիր մուտքի բոլոր սահմանափակումները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»- ն ՝ վկայակոչելով կառավարության ներկայացուցիչ Նադեր Սաադի հայտարարությունը։ Որոշումն ընդունվել է համաճարակների դեմ պայքարի ճգնաժամային կենտրոնի Գերագույն խորհրդի խորհրդակցության արդյունքում: Այժմ ճանապարհորդների համար չի պահանջվում պատվաստման վկայական կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքներ ներկայացնել: Առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրի քաղաքացիները […]

̰
Արագածոտնի մարզում բախվել են բեռնատար Volvo-ն ու Hyundai-ը. կան վիրավորներ

23:24 16.06.2022

Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:50–ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ, 44-ամյա Հովհաննես Գ.-ի վարած Volvo մակնիշի բեռնատարն ու Շիրակի մարզի բնակիչ, 27-ամյա Համլետ Հ.-ի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Hyundai-ի վարորդն ու նրա ուղևոր, Շիրակի արզի բնակիչ, […]

̰
̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:57 16.06.2022

Հանրապետության տարածքում hունիսի 17-19-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Հունիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում hունիսի 16-17-ի երեկոյան […]

̰ ̰
̰
Այո, Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, որովհետև գոյություն ունի Արցախի Հանրապետություն. Բեգլարյանն արձագանքել է Ալիևին

22:08 16.06.2022

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական կեղծ հայտարարություններին Արցախի վերաբերյալ:«Տելեգրամ»-ի իր էջում Բեգլարյանը գրել է. «Այո, Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, որովհետև գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետություն, և դա միջազգային իրավունքի սուբյեկտ է, թեև պաշտոնապես միջազգայնորեն ճանաչված չէ։ 2. Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ և չի կարգավորվի այնքան ժամանակ, […]

̰
SHANTNEWS

21:56 16.06.2022

̰
Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի

21:47 16.06.2022

Հունիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցի, ԶՈՒ ԳՇ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային շրջայց է կատարել ՀՀ հարավարևմտյան սահմանագոտում, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է առաջնագծի կահավորման և տեխնիկական միջոցներով հագեցման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Սուրեն Պապիկյանին ներկայացվել են մարտական դիրքերի կահավորման ինժեներական և […]

̰
Հայաստանի լեգենդների հավաքականը հաղթեց Վրաստանի լեգենդներին հրաժեշտի խաղում

21:25 16.06.2022

Հունիսի 16-ին՝ Երևանում, տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև լեգենդների հրաժեշտի հանդիպում։ Հայաստանի լեգենդների հավաքականը 4:1 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ:   Գոլեր՝ Սարկիսով, 34, Մովսիսյան, 37, Պիզելլի, 44, Իաշվիլի (11մ), 53, Մանուչարյան, 60 Հայաստանի հավաքականի կազմում խաղադաշտ են դուրս եկել հետևյալ ֆուտբոլիստները՝ 1․ Գևորգ Կասպարով, 5․ Ռոբերտ Արզումանյան, 6․ Կառլեն Մկրտչյան, 7․ Արթուր […]

̰ ̰
Վրաստանում հասարակական տրանսպորտում դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի

16:00 16.06.2022

Վրաստանում հունիսի 20-ից հասարակական տրանսպորտում դիմակ կրելը պարտադիր չի լինի։ Որոշումն ընդունվել է Վրաստանի կառավարության կողմից՝ առողջապահության նախարարության և ոլորտի մասնագետների առաջարկությամբ՝ հաշվի առնելով երկրում տիրող համաճարակաբանական կայուն իրավիճակը, փոխանցում է Aliq.ge-ն։ Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքերով՝ բուժհաստատություններում դիմակի օգտագործումը մնում է պարտադիր, իսկ հասարակական տրանսպորտում և մարդաշատ այլ վայրերում այլևս պարտադիր չէ։ «Համաճարակաբանական իրավիճակի […]

̰
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին

15:59 16.06.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին, որը մեր երկիր է ժամանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Վարչապետը կարևորել է ՈՒԵՖԱ-ի աջակցությամբ Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերը և նշել, որ ՀՀ կառավարությունը կարևորում է վերջինիս և ՀՖՖ-ի միջև սերտ համագործակցությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Երևանում և մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքների […]

̰
ԱՄՆ-ն Սիրիայում Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող շրջաններում ռազմական գործողություններ է իրականացրել

15:55 16.06.2022

Թուրքական լրատվական կայքերը հաղորդում են, որ մինչ Թուրքիան քննարկում է Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ հատուկ ռազմական գործողություններ իրականացնելու հարցը, ուշագրավ զարգացումներ են տեղի ունեցել, փոխանցում է Ermenihaber-ը։ ԱՄՆ-ն առաջին անգամ «Chinook» և «Black Hawk» ռազմական ուղղաթիռների ներգրավմամբ հատուկ ռազմական գործողություններ է իրականացրել Թուրքիայի սահմանին չափազանց մոտ գտնվող Ալ-Հումեյրա շրջանում: Ըստ ռազմական գործողությունների իրականացման վերաբերյալ […]

̰
Ակունք գյուղում 1-ամյա աղջնակը հարվածել է պապի՝ հետընթաց վարվող մեքենային. երեխան հիվանդանոց է տեղափոխվել

15:51 16.06.2022

Հունիսի 15-ին` ժամը 20։15-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ակունք գյուղում 1-ամյա աղջնակը, մոր ձեռքը թողնելով, վազել և հարվածել է պապի՝ ավտոտնակից հետընթաց վարվող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային. աղջնակը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն, տեղեկացնում են ոստիկանությունից։

̰
ԿԳՄՍՆ-ում տեղի է ունեցել անգլերենի TKT հավաստագրերի հանձնման արարողությունը

15:44 16.06.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում անգլերենի 16 ուսուցիչների հանձնվել են Քեմբրիջի համալսարանի TKT միջազգային թեստի վկայականներ` քննությունները հաջողությամբ հանձնելու կապակցությամբ։ TKT թեստը դասավանդման միջազգային որակավորում շնորհող մասնագիտական քննություն է, որի վկայականը նոր հեռանկարներ կբացի կարիերայի և մասնագիտական զարգացման համար ինչպես Հայաստանում, այնպես էլ անգլերենի դասավանդման միջազգային ասպարեզում։ Անգլերենի ուսուցիչներին ողջունել ու հավաստագրերը հանձնել են ՀՀ կրթության, գիտության, […]

̰
Արթուր Դավթյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ

15:43 16.06.2022

Սանկտ Պետերբուրգում անցկացվող 25-րդ հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին: ՀՀ գլխավոր դատախազը հաջողություն է մաղթել համաժողովի աշխատանքներին՝ նշելով, որ այն խոշոր և արդեն կայացած հարթակ է քննարկելու ժամանակակից գլոբալ մարտահրավերների համատեքստում երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև […]

̰
Վրաստանում անչափահասին ամուսնանալ ստիպելու համար ձերբակալել են հորը

15:35 16.06.2022

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներով՝ իրավապահները Քվեմո Քարթլիում՝ անչափահաս երեխային ամուսնանալ ստիպելու մեղադրանքով ձերբակալել են հորը, փոխանցում է Aliq.ge-ն։ ՆԳՆ տվյալներով՝ հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը հոգեբանական ազդեցությամբ ստիպել է 2004 թվականին ծնված անչափահաս երեխային՝ իր կամքին հակառակ ամուսնանալ։ «Այդ մասին աղջիկը հայտնել է ոստիկանություն, իրավապահները, ստանալով ծանուցումը, կատարել են համապատասխան քննչական, ինչպես նաև […]

̰
Վարչապետը հյուրընկալել է Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանին և նրան պարգևատրել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով

15:29 16.06.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է հայազգի անվանի գիտնական, Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանին, որը Հայաստան է ժամանել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմակերպած «Գիտության և գործարարության օրեր-2022» միջոցառման շրջանակում: Ողջունելով անվանի գիտնականին՝ վարչապետը նշել է. «Հարգելի պարոն Փաթափության, ուրախ եմ Ձեզ տեսնելու և ծանոթանալու համար: Ողջունում եմ Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն: Երեկ ուշադիր լսեցի Ձեր ելույթը Երևանի […]

̰
Զուրաբիշվիլին հանդիպել է Ալիևին

15:16 16.06.2022

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Բաքվում է, փոխանցում է Aliq.ge-ն։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զուրաբիշվիլին այսօր հանդիպել է ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին։ Նշենք, որ Զուրաբիշվիլին մասնակցում է «Սպառնալիքներ համաշխարհային աշխարհակարգին» խորագրով Բաքվի 9-րդ գլոբալ ֆորումին։ Վրաստանի նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Զուրաբիշվիլին այսօր կվերադառնա Ադրբեջանից և կմասնակցի Եվրոպայի հրապարակում կայանալիք հանրահավաքին։

̰
BACK_TO_TOP