21:48 18.06.2022
Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 92 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 37-ամյա Սարգիս Վարդանյանի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ, 54-ամյա Վաչե Կ.-ի վարած Suzuki մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Ս. Վարդանյանը, վերջինիս ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ, 55-ամյա […]
21:40 18.06.2022
Հունիսի 18-ին՝ ժամը 18։17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 43 հասցեում գտնվող խանութի մոտակայքում օձ է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք։
21:29 18.06.2022
ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական տիկին Քերին Դոնֆրիդի գլխավորած պատվիրակությունը հունիսի 18-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա նախ հյուրերին ներկայացրեց Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են […]
21:06 18.06.2022
Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանն ազատ ոճային ըմբիշ Նարեկ Հակոբյանը հաղթեց ուկրաինացի մրցակցին և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ։ 45 կգ Արման Հարությունյանը կպայքարի բրոնզե մեդալի համար, իսկ Ռազմիկ Եփրեմյանը (71կգ) սփոփիչ գոտեմարտ կանցկացնի:
20:56 18.06.2022
Հունիսի 18-ին՝ ժամը 16։27-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնավան գյուղի «Գոմեր» կոչվող հանդամասում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, գտնվում է դժվարանցանելի տեղանքում․ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները Լեռնավան գյուղի «Գոմեր» կոչվող հանդամասից Վ․ […]
20:47 18.06.2022
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ հաշվի առնելով վերջին շրջանում աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններով (սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմության բարձրացում և այլ) Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն դիմող քաղաքացիների թվի աճը և խնջույքներից, դպրոցական էքսկուրսիաներից հետո գրանցվող աղիքային վարակների բռնկումները` Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը հորդորում է պահպանել զգոնությունը` պաշտպանվելու այս սեզոնին ակտիվացող աղիքային […]
20:10 18.06.2022
Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը Սաշա Պետրոսյանը 12:0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դարձավ բրոնզե մեդալակիր։ 55 կգ քաշային Արտավազդ Հարությունյանն էլ 10:0 հաշվով հաղթեց իտալացի մրցակցին և նվաճեց բրոնզե մեդալ ։ 65 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանն էլ է նվաճել բրոնզե մեդալ: Փոքր եզրափակչում նա 9:3 հաշվով հաղթել է մոլդովացի ըմբիշին։
02:00 18.06.2022
Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահը նշել է. «Ես շատ ուրախ եմ հանդիպման և Ձեզ հետ ծանոթանալու համար։ Հուսով եմ, որ չեք զղջացել, որ եկել եք և մասնակցում եք Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումին։ Այս միջոցառումը մենք անցկացնում ենք արդեն 25 տարի, […]
00:04 18.06.2022
Հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է 2-րդ բանակային զորամիավորում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է զորավարժարանում, որտեղ բացազատված ուսումնական կետերում զորամիավորման հրամանատարական կազմը ներկայացրել է առկա ժամանակակից տեխնիկական միջոցները, հայրենական արտադրության սարքերն ու դաշտային պայմաններում անձնակազմի կեցությունն ապահովելու նոր լուծումները: Այնուհետև Սուրեն Պապիկյանը հետևել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժությանը, որի ընթացքում խաղարկվել […]
00:01 18.06.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից […]
00:00 18.06.2022
Բելառուսում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ 2022թ․ հուլիսի 4-ից մինչև 7-ը ներառյալ Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում քաղաքացիների ընդունելություն չի իրականացվի։ «Հյուպատոսական բնույթի հարցերով քաղաքացիների ընդունելությունը կվերսկսվի հուլիսի 11-ից։ Խնդրում ենք նախապես պլանավորել Ձեր այցը դեսպանության հյուպատոսական բաժին»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
23:45 17.06.2022
Հունիսի 3-ի գիշերը Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի համակարգչային սրահից գողություն էին արել: Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին պատուհանը, հափշտակել խաղային չորս համակարգիչ, տասնմեկ վահանակ ու բջջային հեռախոս: Գողության մասին հաղորդումը ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվեց հաջորդ օրը: Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինեն երեք տղամարդիկ, […]
23:31 17.06.2022
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ուրբաթ հեռախոսազրույց է ունեցել իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից: Բայրամովն ու Լավրովն անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ ընդգծելով եռակողմ հայտարարությունների կետերի ամբողջական կատարման կարևորությունը: «Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները Լավրովի՝ Ադրբեջան այցի ընթացքում»,- ընդգծել են ԱԳՆ-ում:
23:31 17.06.2022
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի արցախյան տիրույթում շարունակում են հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր տարածել և փորձել վախի մթնոլորտ ստեղծել։ «ԱՀ ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար: Կոչ ենք անում չտրվել կեղծ […]
23:27 17.06.2022
Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան հայտնել է, որ դեպի Թուրքիա տուրիստական ուղևորությունների պահանջարկն աճել է: Այնքան է աճել, որ ըստ ասոցացիայի, առաջիկա օրերի համար նախանշված չվերթների քանակն այլևս բավարար չէ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ասոցիացիան ընդգծել է, որ այս պահին նույնիսկ Մոսկվայից անհնար է երկու-երեք օրով շրջագայությունների մեկնել Անթալիա։ Նշվում է, որ իրավիճակն ավելի բարդ է դարձել Ռուսաստանից դեպի […]
23:24 17.06.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը հասկանում է այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում և շահագրգռված է, որ այնտեղ իրավիճակը կայուն լինի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք հասկանում ենք այն ամենը, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, Հայաստանի շուրջ։ Մենք վճռական ենք զարգացնելու մեր գործընկերային հարաբերությունները։ […]
23:20 17.06.2022
91 տարեկանում մահացել է ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Ժան Լուի Տրենտինյանը, հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով նրա կնոջը։ Դերասանը «մահացել է ծերությունից այսօր առավոտյան իր տանը՝ շրջապատված իր սիրելիներով»։ Տրենտինյանի ամենահայտնի գործերը եղել են «Տղամարդը և կինը», «Սեր», «Եվ Աստված ստեղծեց կնոջը» ֆիլմերը։
23:15 17.06.2022
Հանրապետության տարածքում hունիսի 18-19-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Հունիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում […]
22:52 17.06.2022
22:43 17.06.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հունիսի 17-ին, Սանկտ Պետերբուրգի XXV-րդ միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում, ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՌԴ տնտեսական զարգացման նախարարության միջև համագործակցության հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն ստեղծելու վերաբերյալ, տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից։ Կենտրոնի իրավասությունների շրջանակը ներառում է. խորհրդատվական նախագծերի ստեղծում օրենսդրության և […]
22:12 17.06.2022
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը շարունակվում է։ Օրերս Գեղարքունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել է մի քանի դեպք։ Հատկապես արդյունավետ էր Մարտունու բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների և հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել են պայթուցիչներով նռնակների, տարբեր հրազենների ու տրամաչափի 100-ից ավելի փամփուշտի և այլ […]
22:03 17.06.2022
Հունիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Վոբկե Հոկստրայի հետ։ Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության առկա դրական դինամիկայի, տարբեր ոլորտներում սերտ համագործակցության, ինչպես նաև բարձր և բարձրագույն մակարդակներում փոխայցելությունների ակտիվության առնչությամբ։ Այս համատեքստում զրուցակիցները առանձնահատուկ ընդգծել են ՀՀ […]
21:29 17.06.2022
Համացանցում լուսանկարներ են հայտնվել հայկական կողմի՝ դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 25-ին տարածքային կոմունիկացիաների բացմանը միտված՝ ադրբեջանական կողմին ներկայացված փաստաթղթից: Armtimes.com-ի փոխանցմամբ՝ ինչպես նկատելի է հրապարակված փաստաթղթի կետերից մեկում, հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել կառուցել անհրաժեշտ ավտոճանապարհների այն հատվածները, որոնք կապահովեն Մինջիվան-Օրդուբադ ճանապարհային լիարժեք կապը: Մեկ այլ կետի համաձայն էլ՝ փաստաթղթում նշված բոլոր ավտոճանապարհներն ու երկաթուղիները […]
21:15 17.06.2022
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱՓԳՀ) հրապարակել է «Համաշխարհային միտումներ» զեկույցը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ համաձայն այդ զեկույցի՝ 2021-ի տարեվերջի դրությամբ տեղահանվածների թիվն աշխարհում հասել էր 89.3 միլիոնի։ Նրանցից 27.1 միլիոնն ունի փախստականի կարգավիճակ: Ըստ վերոհիշյալ զեկույցի՝ փախստականներին հիմնականում ընդունում են ցածր և միջին եկամուտներ ունեցող պետությունները: Ընդ որում՝ աշխարհում ամենաշատ փախստականները գտնվում են Թուրքիայում (3.8 […]
21:08 17.06.2022
Թուրքական «Gerçek Gündem» լրատվակայքի վերլուծաբան Օրհան Ուղուրօղլուն հրապարակել է հոդված, որտեղ ներկայացրել է 5 անուն, որոնք կարող են առաջադրվել Թուրքիայի նախագահի պաշտոնում, եթե տապալվի Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածության առաջադրման գործընթացը, փոխանցում է Ermenihaber-ը։ Ուղուրօղլուն կրկնել է այն վարկածը, որ Բարձրագույն ընտրական հանձնաժողովը (ԲԸՀ) կմերժի Էրդողանի թեկնածության առաջադրման դիմումը՝ Թուրքիայի Սահմանադրության 101-րդ հոդվածի համաձայն, քանի որ […]