TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+28.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Արարատ Միրզոյանը և Մարիա Պեյչինովիչ Բուրիչը մասնակցել են ԵԽ-ին ՀՀ անդամակցության 20-ամյակին նվիրված հուշածրարի մարման արարողությանը

17:00 17.06.2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը մասնակցել են Եվրոպայի խորհրդին ՀՀ անդամակցության 20-ամյակին նվիրված հուշածրարի մարման արարողությանը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

̰
Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարին

16:59 17.06.2022

Հունիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանի: Հանդիպմանն Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդգծեց, որ ԵԽ գլխավոր քարտուղարի այցը Հայաստան տեղի է ունենում մեր ժողովրդի համար դժվարին իրավիճակում, երբ […]

̰
Որևէ միջանցքի հարց մեր կողմից քննարկման ենթակա չէ. ՀՀ նախագահ

16:58 17.06.2022

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը վստահեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ժամանակ որևէ միջանցքի հարց չի քննարկվում: Ռուսաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը, հիշեցնելով, որ Ադրբեջանի նախագահը պարբերաբար խոսում է միջանցքի մասին, շեշտել է, որ հայկական կողմի համար անընդունելի է ցանկացած միջանցքային տրամաբանություն: «Այդպիսի հարց մեր կողմից ընդհանրապես չի քննարկվում, այդ հարցը […]

̰
Խորհրդարանական լսումներում կքննարկվեն Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները

16:56 17.06.2022

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 17-ին ընդունած որոշմամբ՝ հունիսի 23-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենան խորհրդարանական լսումներ, որի թեման «Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի և կից օրենսդրական փաթեթի քննարկումն է: Օրենսդրական փաթեթը հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ:

̰ ̰ ̰
Թուրքիան մեղադրել է Գերմանիային Հունաստանի հարցում կողմնապահության մեջ

16:42 17.06.2022

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ, դեսպան Թանժու Բիլգիչն անընդունելի է համարել Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Քրիստիան Վագների հնչեցրած մեղադրանքները Թուրքիայի հասցեին՝ դրանք անվանելով «անհիմն»։ Քրիստիան Վագները հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից Հունաստանի օդային տարածքի խախտումը մտահոգություն է առաջացնում։ Իսկ Թանժու Բիլգիչը ի պատասխան պնդում է, որ այդ Հունաստանն է խախտում Թուրքիայի օդային տարածքը և թռիչքներ իրականացնում […]

̰
Հայաստանում կնշվի Յոգայի միջազգային օրը

16:33 17.06.2022

«Հաղթանակ» զբոսայգու «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի տարածքում Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի դեսպանատան նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ հունիսի 21-ին` ժամը 19:00-ին, կնշվի Յոգայի 8-րդ միջազգային օրը: Յոգայի միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 19-ին` ժամը 18:00-ին, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տեղի կունենա յոգայի ֆլեշմոբ, որի ընթացքում յոգայի 12 ուսուցիչներ կներկայացնեն վարժություններ: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2014 թվականին […]

̰
ԱՄՆ-ն կոչ է արել Թուրքիային և Հունաստանին խուսափել լարվածությունը սրող հռետորաբանությունից

16:25 17.06.2022

Մինչ Հունաստանի և Թուրքիայի միջև շարունակվում են երկուստեք հնչող մեղադրանքներն ու Թուրքիայի կողմից սպառնալից հայտարարությունները, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հանդես է եկել կոչով, փոխանցում է Ermenihaber-ը։ Նա նշել է, որ Հունաստանն ու Թուրքիան իրենց հզոր գործընկերներն են, դաշնակիցները և իրենք ցանկանում են, որ այդ դաշնակիցները խուսափեն այնպիսի հայտարարություններից, որոնք ավելի են սրում կողմերի միջև […]

̰
Նախատեսվում է ԱՀ չգազաֆիկացված բնակավայրերի բնակիչներին, բացառությամբ բազմաբնակարան շենքերում,  5 տարի երաշխիքով տրամադրել արևային ջրատաքացուցիչներ

16:17 17.06.2022

ԱՀ կառավարության կողմից 2022թ. մարտի 16-ին ընդունվել է «Արցախի Հանրապետության չգազաֆիկացված բնակավայրերում բնակվող բնակիչ-բաժանորդների համար արևային ջրատաքացուցիչների ձեռքբերման և տրամադրման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 266-Ա որոշումը: Ծրագրի նպատակն է էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կիրառմամբ կրճատել բնակչության էներգետիկ ծախսերը: Ծրագրով նախատեսվում է ԱՀ չգազաֆիկացված բնակավայրերում բնակվող, բացառությամբ բազմաբնակարան շենքերում, բնակիչ-բաժանորդներին, 5 տարի երաշխիքով տրամադրել արևային ջրատաքացուցիչներ, այն […]

̰
Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով մինչ օրս առկա են չլուծված հումանիտար խնդիրներ. Արարատ Միրզոյանը՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

16:07 17.06.2022

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման արդյունքներով. «Հարգելի՛ գլխավոր քարտուղար, Հարգելի՛ ներկաներ, Ուրախ եմ ողջունել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին Հայաստանում: Եվրոպայի խորհուրդը Հայաստանի հիմնական գործընկերներից է մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում։ Մենք բարձր ենք գնահատում Եվրոպայի խորհրդի ցուցաբերած […]

̰
Դրամաշնորհի մրցույթ` նախադպրոցական այլընտրանքային ծախսաարդյունավետ մոդելներ ներդնելու համար

15:56 17.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի մրցույթ «Նախադպրոցական այլընտրանքային ծախսաարդյունավետ մոդելների ներդրում» բյուջետային ծրագրի իրականացման համար: Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել այն համայնքները (բնակավայրերը), որոնցում նախադպրոցական կրթական որևէ ծառայություն չի մատուցվում: Նախատեսվում է, որ ընտրված համայնքում (բնակավայրում) գտնվող կրթամշակութային, սպորտային, համայնքային, բնակելի կամ այլ նշանակության որևէ կառույցում դրամաշնորհի միջոցներով կստեղծվեն […]

̰

15:53 17.06.2022

Կառավարության որոշմամբ Արամ Թանանյանն ազատվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից: Կառավարությունը փոփոխություն և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. կհստակեցվի, որ ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող դրամական աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց: Ընդ որում, առաջարկվում է հետադարձություն տալ […]

̰
Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը կնշվի հունիսի 19-ին

15:45 17.06.2022

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն այս տարի նշելու է հունիսի 19-ին։ Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման հիշատակության տոն է։ Տոնի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի Սուրբ Գայանե վանքում, որից հետո կկտարվի Հայրապետական մաղթանք։ Սուրբ Պատարագի սկիզբը 11։00-ին։

̰
Անշարժ գույքի գնահատման մասնագիտական հանձնաժողովի կանոնադրությամբ սահմանվել են նոր չափանիշներ

15:43 17.06.2022

Կառավարությունը սահմանել է մասնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը: Նման որոշման ընդունումը պայմանավորված է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի պահանջներից: Ըստ այդմ, կանոնադրությամբ հանձնաժողովի գնահատող անդամ լինելու համար սահմանվում են նոր չափանիշներ: Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել որակավորման վկայական ունեցող այն գնահատողները: Կանոնադրությամբ սահմանվում են, որ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից յուրաքանչյուրը մասնագիտական հանձնաժողովում ընդգրկվելու […]

̰
Քանաքեռ-Զեյթունում գտնվող պետական գույքը ներկայացվել է օտարման՝ մրցույթով

15:35 17.06.2022

Կառավարության որոշմամբ՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող քաղաք Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Պ. Սևակի փողոց 5/1 հասցեում գտնվող 6832.2 քառ. մետր մակերեսով հասարակական շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.8083 հեկտար մակերեսով հողամասը կներկայացվի օտարման՝ մրցույթով: Օտարման առաջարկվող գույքը ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանն է հանձնվել 2018 թ., այն իրենից ներկայացնում է […]

̰
Կբարձրացվի զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների վճարման գործընթացի արդյունավետությունը

15:29 17.06.2022

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում․ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն՝ շահառուներին հատուցման գումարների վճարման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու, ըստ շահառուների կարգավիճակի վճարված դրոշմանիշային վճարի գումարների վերադարձման գործընթացը հստակեցնելու նպատակով: Որոշմամբ հստակեցվում են հատուցում ստացող շահառուի մահվան դեպքում անհրաժեշտ տեղեկատվության ստացման, այդ շահառուի մասով […]

̰
Կառավարությունը 338 մլն 100 հազար դրամ է հատկացրել սպորտային նպաստներ տրամադրելու համար

15:27 17.06.2022

Կառավարության որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կհատկացվի 338 մլն 100 հազար դրամ՝ «Մեծ նվաճումների սպորտ» ծրագրի «Ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրում» միջոցառման համար: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ հավաքական թիմերը պետք է նախապատրաստվեն «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին, վարկանիշային մրցաշարերին և ֆեդերացիաների 2022 թ. օրացուցային պլանով նախատեսված աշխարհի և Եվրոպայի առաջնություններին՝ լավագույնս […]

̰
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Էստոնիայի սոցիալական պաշտպանության նախարարին

15:22 17.06.2022

Հռոմ կատարած աշխատանքային այցի շրջանակում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի սոցիալական պաշտպանության նախարար Սիգնի Ռիսալոյի հետ։ Ինչպես հայտնում են նախարարությունից, ընդգծելով երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքների կարևորությունը՝ կողմերը քննարկել են կենսաթոշակային ապահովության, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտներին առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև աշխատանքի և զբաղվածության քաղաքականության, […]

̰
Կսահմանվեն օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման առանձին պայմաններ և պահանջներ

15:21 17.06.2022

Կառավարությունն ընդունել է որոշում՝ օդանավակայանների տարածքում տաքսի ծառայության մատուցման գործընթացը կանոնակարգելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ օդանավակայանների տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպումն օրենսդրական առանձին կարգավորում չուներ, որի հետևանքով այնտեղ տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը պատշաճ չի իրականացվում, անբարեխիղճ ծառայություն մատուցողների կողմից դրսևորվում է անընդունելի վարքագիծ ինչպես ուղևորների, այնպես էլ միմյանց նկատմամբ, պատվերը ձեռք էր բերվում բանավոր հավաքագրելու միջոցով՝ […]

̰
Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի հիմնման աշխատանքները կտևեն 3 տարի

15:19 17.06.2022

Վարչապետը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է Արցախյան ազատամարտի ամբողջ ընթացքում զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակի կառուցման ծրագրի իրականացմանը: «Գիտեք, որ մենք մասշտաբային ծրագիր ենք իրականացնում՝ մեր նահատակների հիշատակին նվիրված այգի ենք ստեղծում Երևանի բուսաբանական այգու տարածքում: Մենք այդ նախագիծն անվանել ենք «Կյանքի պուրակ»: Եվ մեր տրամաբանությունն այն է, որ դա պետք է լինի մի տեղ, […]

̰
Գործադիրը 4.3 մլրդ դրամ է հատկացրել ավտոճանապարհների հիմնանորոգման համար

15:10 17.06.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել՝ 2022 թ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված մի շարք ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար։ Ըստ այդմ, առաջարկվում է պետբյուջեով նախատեսված «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» […]

̰
Արտակ Բեգլարյանը համագործակցության ծրագրեր է քննարկել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պատվիրակության հետ

15:04 17.06.2022

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 17-ին ընդունել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պատվիրակությանը՝ կառույցի տնօրեն Կարինե Սարգսյանի գլխավորությամբ: Պետական նախարարը բարձր է գնահատել Հիմնադրամի հռչակած հայրենանվեր առաքելությունը, որը կոչված է Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ կորած, հաշմանդամություն ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության ապահովմանը: «Հիմնադրամի գործունեությունը այն հերթական օրինակներից է,թե ինչպես են […]

̰
SHANTNEWS

14:55 17.06.2022

̰
«VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը

14:45 17.06.2022

Հունիսի 17-ին՝ ժամը 10։56-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան հայտնվել է Արգիճի գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Հ․ և 2 ուղևոր)։

̰ ̰
Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին Արթուր Դավթյանը ներկայացրել է Հայաստանում գործարարության պաշտպանության իրավական կառուցակարգերը

14:30 17.06.2022

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է 25-րդ հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովի աշխատանքներին: Այսօր նա ելույթ է ունեցել համաժողովի «Պաշտպանվելու իրավունք. գործարարությունը Ռուսաստանում և արտերկրում» թեմայով պանելային քննարկմանը: Վերջինիս օրակարգում քննարկվել են գլոբալ մարտահրավերների պայմաններում գործարարների, ձեռնարկատիրական գործունեության իրավական պաշտպանության կառուցակարգերը, այս ոլորտում միջազգային գործակցության ներուժը, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ ՀՀ գլխավոր […]

̰
Ամփոփվեց «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» կրթական ծրագիրը

14:21 17.06.2022

Ամփոփվեց «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» կրթական ծրագիրը, որի շրջանակում անցկացվել է վերապատրաստման 100 միջոցառում, շուրջ 2500 ունկնդիրների մասնակցությամբ Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մասնակցել է Արդարադատության ակադեմիայում անցկացված ակադեմիայի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ իրականացվող «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի արդյունքների ամփոփմանը նվիրված միջոցառմանը: Միջոցառման հատուկ հյուրերն էին IRZ-ի վերոնշյալ ծրագրի […]

̰
Տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարի և Մարիա Պեյչինովիչ Բուրիչի առանձնազրույցը

14:13 17.06.2022

Տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված ձևաչափով հանդիպումը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ը։

̰
ՀՀ տարածքում միջանցքային տրամաբանությամբ որևէ տրանսպորտային ուղի գոյություն ունենալ չի կարող. ՀՀ ԱԽ քարտուղար

14:08 17.06.2022

Հունիսի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստը։ Նեղ և ընդլայնված կազմով քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները չեզոքացնելու միջոցառումները, ՀԱՊԿ տարածաշրջանում համատեղ հակաահաբեկչական գործողությունների վերաբերյալ առաջնայնություն ներկայացնող հարցեր։ Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսել է Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային միջավայրի մասին։ Ա․ Գրիգորյանը […]

̰
BACK_TO_TOP