15:08 16.06.2022
Հունիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Ռուս Ուղղափառ եկեղեցու Բառնաուլի և Ալթայի միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Սերգիյ Իվաննիկովի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Բառնաուլի Ս․ Հռիփսիմե եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Մաշտոց քահանա Հակոբյանի: Ուրախություն հայտնելով միտրոպոլիտ Սերգիյի Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորաբար այցելելու առիթով` Ամենայն Հայոց […]
14:53 16.06.2022
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, ապա շրջայց կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում: Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով: Հունիսի 17-ին ՀՀ ԱԳՆ-ում […]
14:38 16.06.2022
Կայացավ Աբովյանի Քաղաքային մարզադաշտի վերաբացման հանդիսավոր արարողությունը: ՀՖՖ-ն լուսանկարներ է հրապարակել։ Բոլոր լուսանկարները՝ այստեղ։
14:22 16.06.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի պոմպակայանում պոմպի վթարով պայմանավորված, դադարեցվել է Դալարիկ գյուղի ջրամատակարարումը: Առաջիկա օրերին գյուղի ջրամատակարարումը կապահովվի շրջիկ մեքենաների միջոցով: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
14:17 16.06.2022
Հունիսի 16-17-ը պաշտոնական այցով Երևան կժամանի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը: Հունիսի 17-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի հանդիպումը: Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, Ամենայն Հայոց կաթողիկոսի, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի և արդարադատության նախարարի հետ:
14:11 16.06.2022
Այսօր՝ հունիսի 16-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում Խորհրդի դատավոր անդամ Անի Մխիթարյանը և Շվեդիայի Ազգային դատարանների վարչության միջազգային կապերի բաժնի ղեկավար, Ստոկհոլմի վերաքննիչ դատարանի դատավոր Յոնաս Հոգստրոմը ստորագրել են համագործակցության հուշագիր: Հուշագրի նպատակն է նպաստել դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, դատավորների շրջանում էթիկայի, հակակոռուպցիոն և բարեվարքությանն առնչվող հարցերի շուրջ գիտելիքների ամրապնդմանը, լրատվամիջոցների […]
14:02 16.06.2022
Վրաստանը և մայրաքաղաք Թբիլիսին աշխարհի 100 երկրների հետ միասին կընդգրկվեն National geographic Travel magazine-ի զբոսաշրջային ուղեցույցում։ Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն, Վրաստանի զբոսաշրջության վարչությունը հյուրընկալել է National Geographic Travel ամսագրի լրագրող Ջոզեֆ Ռիչարդ Յոգերտին, ով կայցելի Վրաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Զբոսաշրջության վարչության համաձայն՝ National Geographic Travel-ի ներկայացուցիչը Վրաստանում արդեն այցելել է Թբիլիսի, հետո՝ Ուփլիսցիխե՝ Կովկասի ամենահին […]
13:47 16.06.2022
ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը նշել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի դատախազությունների դերը Լեռնային Ղարաբաղում էսկալացիա թույլ չտալու հարցում: Հունիսի 16-ին նա աշխատանքային հանդիպում է անցկացրել Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ, որը ժամանել է մասնակցելու Պետերբուրգի XXV միջազգային տնտեսական համաժողովին, հաղորդել են Ռուսաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Եռակողմ ձևաչափով Ադրբեջանի պաշտոնակիցների […]
13:31 16.06.2022
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի (ՄՕ) սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում (ՍԲՀԿ) տեղի է ունեցել ՀՀ պետական սահմանի անցման կետում Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդի կասկածելի դեպքերի հայտնաբերման, վարակի տարածման կանխարգելմանն ուղղված ուսումնական վարժանք։ Քննարկվել են Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդով կասկածելի դեպքերի զննման, հայտնաբերման, ինչպես նաև ջերմող ուղևորների մեկուսացման հետ կապված ընթացակարգային հարցեր։ Քննարկմանը մասնակցել […]
13:23 16.06.2022
Դեռևս հունիսի 8-ին Թուրքիայի իրավապահ մարմինները Դիարբեքիրում ներխուժել էին բազմաթիվ լրագրողիների տներ և լրատվամիջոցների գրասենյակներ ու բերման ենթարկել 20 լրագրողի։ Նրանցից 16-ին կալանավորել են, փոխանցում է Ermenihaber-ը։ Ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչներին քրեական հետապնդումների ենթարկելով՝ Թուրքիայի իշխանությունները շարունակում են խոսքի ազատության դեմ ուղղված հալածանքները։ Դատարանի շենքի դիմաց գործընկեր լրագրողներն ու ձերբակալվածների հարազատները բողոքի ակցիաներ են անում՝ հնչեցնելով […]
13:16 16.06.2022
Երևանյան գրադարաններում իրականացվող ծրագրերին ու առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն այցելել է Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի՝ Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում գտնվող մասնաճյուղեր, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանի ու Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանի ուղեկցությամբ փոխքաղաքապետը շրջել է գրադարաններում, տեղում քննարկել ոլորտի […]
13:09 16.06.2022
ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս Յուրի Սաքունցը սահմանել է Գինեսի նոր ռեկորդ: Արտակարգ իրավիճակների նախարարության բակում, գերազանցելով նախորդ ռեկորդը, Յուրին ատամներով տեղաշարժել է 37,5 տոննա ընդհանուր կշռով երկու հրշեջ-փրկարարական մեքենա: Ռեկորդի սահմանմանը հետևել են ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, նախարարության և ՃԿՊԱ֊ի աշխատակիցներ: Նախարար Փամբուխչյանը շնորհավորել է Յուրի Սաքունցին և […]
13:03 16.06.2022
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ պետական վերահսկողության ծառայությունից, «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունից ստացված փաստաթղթերի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում ի հայտ են բերվել առերևույթ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ: Մասնավորապես՝ ՀՀ պետական վերահսկողության ծառայության կողմից «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունում 2022թ. փետրվարի 21-ից մինչև ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում «Լոկատոր» և «Արմեդ» համակարգերի համադրման […]
00:12 16.06.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից […]
00:00 16.06.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, կառավարության այլ անդամների հետ ներկա է գտնվել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30 ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: Վարչապետը շնորհավորել է ներկաներին, ֆուտբոլային հանրության ներկայացուցիչներին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ձևավորման 30-ամյակի առիթով. «Մինչև 2050 թվականի Հայաստանի վերափոխման […]
23:47 15.06.2022
Ահաբեկչական խմբավորումները Սիրիայի Լաթաքիա նահանգի հայաշատ Քեսաբ ավանից հյուսիս գտնվող գյուղերից երկու հրթիռ են արձակել Քեսաբի վրա, որի հետևանքով արձանագրվել են աննկատ վնասներ։ Այս մասին տեղեկացնում է սիրիայայերի «Գանձասար» պարբերականը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ ժամանակ Քեսաբի հրապարակի կենտրոնում տեղի է ունեցել պետական միջոցառում։ Երկու հրթիռներն ընկել են մի լեռան վրա՝ նկատելի վնաս չպատճառելով։
23:33 15.06.2022
Հունիսի 17-ին Մատենադարանում կկայանա «Silicon Mountains» 2022 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը, որը նվիրված է թվային փոխակերպմանը, տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։ Արդեն երրորդ անգամ անցկացվող միջոցառման կազմակերպիչն է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը միջոցառման գործընկերն է: Գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի պետական պաշտոնյաները, ՏՀՏ ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարները և արտերկրից հրավիրված փորձագետները կքննարկեն […]
22:53 15.06.2022
Հանրապետության տարածքում hունիսի 16-20-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում hունիսի 16-17-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև […]
22:40 15.06.2022
Հունիսի 15-ին` ժամը 18:33-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արփի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «KamAZ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 116-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի բեռնատար […]
22:28 15.06.2022
Մայիսի 30-ի առավոտյան ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնում էր, որ կեսգիշերից մինչև ժամը 02.30-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են Ռուսթավելու փողոցում կայանված իր «ԲՄՎ»-ի ապակին և սրահից գողացել տեսախցիկ, նոթբուք, կոշտ սկավառակ, էլեկտրական կիթառ, մեքենայի տեխանձնագիրը, իր վարորդական իրավունքի վկայականն ու գումար: Նմանատիպ գողություններ մայրաքաղաքի կենտրոնում եղել էին նաև նախկինում: Ձեռագիրը նույնն էր: Հունվարի […]
22:09 15.06.2022
Հունիսի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն: Նորին Սրբությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան շնորհեց բ. գ. թ., պրոֆեսոր, արևելագետ Գուրգեն Մելիքյանին և վաստավոր ճարտարապետ Արտյոմ Գրիգորյանին՝ ի գնահատություն հայ ժողովրդին և հայրենիքին մատուցած բազմարդյուն […]