TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+29.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Հայաստանն ու Կատարը սերտ կգործակցեն նաև առողջապահության ոլորտում

15:59 14.06.2022

Պաշտոնական այցով Կատարում գտնվող հայկական պատվիրակության բարձրաստիճան հանդիպումների շրջանակում երկկողմ ձևաչափով զրուցել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու Կատարի Պետության առողջապահության նախարար Հանան բինթ Մուհամմադ ալ-Քուվարին: Հանդիպման ընթացքում կողմերը հատկանշել են, որ միջգերատեսչական համագործակցության շնորհիվ կզարգանա համագործակցությունն առողջապահության կազմակերպման, փորձի, գիտելիքի ուսումնասիրման և փոխանակման ուղղությամբ: Բացի դրանից՝ հանդիպումը կնպաստի առողջապահական ու բժշկագիտական հաստատությունների […]

̰ ̰
Ոլորտային օրենսդրությունը ներդաշնակեցվում է ԵԱՏՄ միասնական կանոններին

15:50 14.06.2022

Հունիսի 14-ի հերթական նիստում խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանի տեղեկացմամբ՝ նախագծերի ընդունումը նպատակ ունի առավել հստակ և համապարփակ կանոնակարգման հիմքեր ստեղծել […]

̰
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանը՝ ԵՊԲՀ պատվավոր դոկտոր

15:47 14.06.2022

ԵՊԲՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստը նվիրված էր 2021 թվականի Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, նյարդակենսաբան, Կալիֆոռնիայում հայտնի Scripps Research հետազոտական ինստիտուտի Դորիս նյարդաբանության կենտրոնի պրոֆեսոր, Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտի (Howard Hughes Medical Institute) հետազոտող Արդեմ Պատապուտյանին։ Շոշափելիքի զգացողության մոլեկուլային հիմունքները բացահայտած և իր ոլորտում մեծագույն հեղինակություն վայելող լիբանանահայ անվանի գիտնականին շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում։ ԵՊԲՀ […]

̰
Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Nissan Teana»-ն և «KamAZ»-ը․ ուղևորը մահացել է

15:40 14.06.2022

Հունիսի 14-ին՝ ժամը 14։53-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Զառիթափ գյուղի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 142-րդ կմ-ին, բախվել են «Nissan Teana» (վարորդ Ա․ Մ․, ծնված 2001 […]

̰
Հայտնի է «Արարատ»-ի մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլում

15:34 14.06.2022

Հայտնի է Երևանի «Արարատ»-ի մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության առաջին փուլում «Արարատի» մրցակիցն է մակեդոնական «Շկենդիա»-ն: Հանդիպումները կկայանան հուլիսի 7-ին և 14-ին:

̰
Գործադիրը հստակեցնում է քաղաքաշինական գործունեության համար առանձնացված հատուկ կարգավորման օբյեկտների ցանկը

15:33 14.06.2022

«Քաղաքաշինության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով գործադիրը կարգավորում է տարածական պլանավորման փաստաթղթերի առկայության դեպքում համայնքի լիազորությունները, պարտականություններն ու քաղաքաշինության ոլորտի լիազոր մարմնի հետ իրավահարաբերությունները, ինչպես նաև ապահովվում է ծրագրվող քաղաքաշինական գործունեության միջոցով մարդու կենսագործունեության միջավայրի փոփոխությունների իրականացմանը հանրության մասնակցությունը։ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի խոսքով՝ տարածական պլանավորման փաստաթղթերը ոլորտի գործունեությունը կանոնակարգող միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը […]

̰
Զառիթափ գյուղի խաչմերուկում վթար է տեղի ունեցել

15:27 14.06.2022

Հունիսի 14-ին` ժամը 14։53-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Զառիթափ գյուղի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

̰
Համաձայնագիր` միտված անօրինական միգրացիայի դեմ պայքարին

15:22 14.06.2022

Խորհրդարանը հունիսի 14-ի հերթական նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լեհաստանի Հանրապետության կառավարության միջեւ ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում կնքված համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը միտված է անօրինական միգրացիայի դեմ պայքարին: Նախագիծը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ […]

̰
Լոռու մարզում դիտված կարկուտը վնաս է հասցրել մշակաբույսերին

15:20 14.06.2022

Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Հովտային և նախալեռնային շրջաններում պտղատու և խաղողի այգիներում կատարվել է հերթական վեգետացիոն ոռոգում, պայքար վնասատուների և հիվանդությունների դեմ, լեռնային շրջաններում՝ փխրեցում, բուկլից։ Դիտված տեղումները բարձրացրել են հողի արդյունավետ խոնավության պաշարները, սակայն դժվարացրել են դաշտային աշխատանքների իրականացումը։ Լոռու մարզում դիտված կարկուտը […]

̰
Կներդրվեն պետական գույքի կառավարման, օտարման, մասնավորեցման ավելի ճկուն մեխանիզմներ. Առնակ Ավետիսյան

15:13 14.06.2022

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2021 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» հարցը խորհրդարանը քննարկել է հունիսի 14-ի նիստում: Ըստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի՝ 2021 թ. մասնավորեցվել են դասական աճուրդով 2 ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը և ուղղակի վաճառքով 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը: […]

̰
Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ՝ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 223.78 մլն մ³-ով ավելի է

15:06 14.06.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը հունիսի 14-ի դրությամբ։ Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ՝ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 223.78 մլն. մ³-ով, Ապարանի ջրամբարում՝ 13.57 մլն. մ³-ով, Մարմարիկի ջրամբարում` 4.60 մլն. մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 10.12 մլն. մ³-ով ավելի է։ Արփի լիճ ջրամբարում` 2.40 մլն. մ³-ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ծավալից։

̰
Արմեն Փամբուխչյանն ընդունել է Սերգեյ Կոպիրկինին

14:59 14.06.2022

Այսօր՝ հունիսի 14-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Նովիկովին: Նախարար Փամբուխչյանը, ողջունելով հյուրերին, նախ շնորհավորել է ռուս ժողովրդին ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնել տոնական միջոցառման հրավերի համար: Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր […]

̰
SHANTNEWS

14:55 14.06.2022

̰
«Մենք քո կողքին ենք». մտավորականներն աջակցում են Կարո Փայլանին

14:45 14.06.2022

Թուրքիայում մի խումբ մտավորականներ, այդ թվում՝ 47 լրագրող և իրավաբան, համատեղ հայտարարություն են արել՝ աջակցություն հայտնելով Թուրքիայում ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանին: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ Փայլանի հասցեին հնչող բոլոր սպառնալիքներն ու վիրավորանքները մտավորականները համարում են նաև իրենց հասցեագրված, փոխանցում է Ermenihaber-ը։ Այն բանից հետո, երբ Փայլանը խորհրդարանում […]

̰
Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը

14:39 14.06.2022

Հունիսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին տոնեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը: Տոնի առիթով առավոտյան Մայր Աթոռից եկեղեցականների հանդիսավոր թափորը Էջմիածնի Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո առաջնորդվեց Սուրբ Գայանե վանք: Թափորը մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար գլխավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ մարտիրոս սրբուհու մասունքն ամփոփող Աջով օրհնելով բարեպաշտ ժողովրդին: Այնուհետև […]

̰
ՌԴ ռազմական նշանակության գործող տիեզերական սարքերի ռետրանսլյատորների թողունակության ռեսուրսը համաձայնագրով տրամադրվում է կողմերին

14:31 14.06.2022

««Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է հունիսի 14-ի ԱԺ հերթական նիստում: Ինչպես տեղեկացնում է ԱԺ կայքը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի խոսքերով՝ համաձայնագրի նպատակն է՝ դրա մասնակից պետությունների զինված ուժերի կառավարման հուսալիության ամրապնդումը և ԶՈւ-երի միջև փոխգործակցության կապերի կազմակերպումը, որն իրականացվում է […]

̰
Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Բուլղարիայի նախագահին

14:21 14.06.2022

Պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հետ: Շնորհավորելով միմյանց Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ՝ կողմերը նշել են, որ երեք տասնամյակների ընթացքում երկու երկրների միջև համագործակցությունը զարգացել է փոխադարձ վստահության և հարգանքի հիման վրա: Արարատ […]

̰
Վիտգենշտեյնի ժողովրդագրության և գլոբալ մարդկային կապիտալի կենտրոնը կաջակցի ՀՀ-ին ժողովրդագրության ռազմավարության մշակման հարցում

14:15 14.06.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Վիտգենշտեյնի ժողովրդագրության և գլոբալ մարդկային կապիտալի կենտրոնի հիմնադիր տնօրեն Վոլֆգանգ Լուցի հետ։ Կառույցը, որը ժողովրդագրության մեթոդների առաջախաղացման և մարդկային կապիտալի ու բնակչության դինամիկայի վերլուծության համաշխարհային առաջատարներից է, գործընկերների հետ համատեղ աշխատանքներ է իրականացնում ժողովրդագրության բարելավման, մարդկային կապիտալի զարգացման արդյունքների վերլուծության ոլորտներում: Հաշվի առնելով այն, […]

̰
Օրենսդրական փոփոխությամբ՝ ԱՊՊԱ չունեցող անձանց տուգանքը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 50 հազար դրամը

14:08 14.06.2022

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում որդեգրել է մի քաղաքականություն, որի համաձայն՝ առաջնահերթությունը տրվում է ոչ թե պատժի խստությանը, այլ անձին դաստիարակելու և խախտում չկատարելու տրամաբանությանը. ասել է ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացում նախատեսող օրենքի նախագիծը: Առաջին ընթերցմամբ քննարկվող օրենսդրական նախաձեռնությունը հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական […]

̰
Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածը բաց է. ճանապարհները հիմնականում անցանելի են

14:00 14.06.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից […]

̰
Հանցավոր խմբի գործողություններից տուժել է 129 անձ․ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել

13:55 14.06.2022

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 129 տուժողից խարդախությամբ շուրջ 140 մլն ՀՀ դրամ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով՝ մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են կարևոր հանգամանքներ, այդ թվում՝ խարդախության կատարման մեխանիզմները, տուժողների շրջանակը և պատճառված վնասի չափը: Նախաքննությամբ ձեռք […]

̰
Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կատարի հայր էմիր Համադ բին Խալիֆա ալ Թանիի հետ

13:50 14.06.2022

Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դոհայում հանդիպում է ունեցել Կատարի հայր էմիր Համադ բին Խալիֆա ալ Թանիի հետ։ Վարչապետ Փաշինյանը Կատարի հայր էմիր Համադ բին Խալիֆա ալ Թանիին է հանձնել Հայաստանի Հանրապետության Բարեկամության շքանշանը, որը նրան շնորհվել է ժողովուրդների միջև քաղաքական, տնտեսական, գիտակրթական համագործակցության, մշակութային և կրոնական փոխըմբռնման, ինչպես նաև […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

13:48 14.06.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում […]

̰
Օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ամբողջական իրացմանը

13:39 14.06.2022

ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանի առաջարկած օրենսդրական կարգավորումը պայմանավորված է մեր երկրում ավտոտրանսպորտային կանոնավոր փոխադրումները ներառական և մատչելի դարձնելու, հաշմանդամություն ունեցող ուղևորների իրավունքների իրացման համար իրավական հիմքեր ստեղծելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարմամբ: Գործող օրենքով սահմանված է, որ մրցույթին ներկայացվող տրանսպորտային միջոցներում պետք է ներառվեն հաշմանդամություն ունեցող անձանց նստեցման և իջեցման համար […]

̰
Քննարկվել է էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ընթացքը

13:31 14.06.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանը նվիրված խորհրդակցություն ՀԾԿՀ, էներգետիկ համակարգի ընկերությունների և ԱՄՆ ՄԶԳ Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկվել է շուկայի ազատականացման ընթացքը, ի հայտ եկած խնդիրները։ Նախարարին զեկուցվել է, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։ Նախարարը գոհունակություն է հայտնել շուկայի […]

̰
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք ոլորտներ կանոնակարգող նախաձեռնություններ

13:25 14.06.2022

Ազգային ժողովը հունիսի 14-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր, փոխանցում է ԱԺ կայքը։ Գործող կարգավորումներով որոշակի վարչական վարույթների ժամանակ քաղաքացին իրավունք ունի տեղեկանալու և մասնակից լինելու իր մասով նշանակված վարչական վարույթներին, ու առանց իր ներկայության չի կարող գործընթացը տեղի ունենալ: Մի շարք իրավաբանական ու ֆիզիկական անձինք փորձում են չլինել ծանուցված: Այս խնդրի […]

̰
Սոս Ավետիսյանը պարգևատրվել է «Եվրոպական ոսկե խաչ» շքանշանով

13:18 14.06.2022

Դեսպան Սոս Ավետիսյանը ”Fundación de Fomento Europeo” հիմնադրամի կողմից պարգևատրվել է «Եվրոպական ոսկե խաչ» շքանշանով։ Հիմնադրամի նպատակն է նպաստել եվրոպական տարբեր ժողովուրդների միջև ճանաչելիության բարձրացմանը, խթանել փոխըմբռնումն ու միջմշակութային հաղորդակցությունը՝ հիմնվելով համընդհանուր արժեքների վրա:

̰
Ստեփանակերտի նոր թաղամասում մեկնարկել են թվով 3-րդ բազմահարկ շենքի կառուցման աշխատանքները

13:10 14.06.2022

Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցի հարակից տարածքում կառուցվող նոր թաղամասում մեկնարկել են թվով 3-րդ բազմահարկ շենքի կառուցման աշխատանքները, տեղեկացնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից։ Շենքը բաղկացած կլինի 3 մասնաշենքից և կունենա 9 հարկ։ Այժմ իրականացվում է մի մասնաշենքի հիմքի կառուցման աշխատանքները, իսկ մյուս երկուսինը կմեկնարկեն առաջիկայում։ Շենքի կառուցապատման աշխատանքները կատարում է «Պանտ» ՍՊ ընկերությունը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի […]

̰
Երաշխիք եւ իրավունք կտրամադրվի հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղի հարմարեցման համար

13:05 14.06.2022

Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքները պաշտպանելուն, իրավական հիմքերի հստակեցմանը, ներպետական օրենսդրության ներդաշնակության անհրաժեշտությանը միտված օրենդրական նախաձեռնություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը: Հեղինակի խոսքով՝ այն բխում է ՀՀ Սահմանադրությունից եւ միջազգային պայմանագրերով ստանձնած երկրի պարտավորություններից: 2021 թ. հունիսի 4-ին ուժի մեջ է մտել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավուքների մասին» ՀՀ օրենքը, որը սահմանում է խելամիտ հարմարեցումների […]

̰
BACK_TO_TOP