13:25 14.06.2022
Ազգային ժողովը հունիսի 14-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր, փոխանցում է ԱԺ կայքը։
Գործող կարգավորումներով որոշակի վարչական վարույթների ժամանակ քաղաքացին իրավունք ունի տեղեկանալու և մասնակից լինելու իր մասով նշանակված վարչական վարույթներին, ու առանց իր ներկայության չի կարող գործընթացը տեղի ունենալ: Մի շարք իրավաբանական ու ֆիզիկական անձինք փորձում են չլինել ծանուցված: Այս խնդրի մասին բարձրաձայնել է ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» իր և Միքայել Թումասյանի հեղինակած օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացնելիս:
Առաջարկվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց սահմանված կարգով ծանուցելու հետ միաժամանակ տվյալ ծանուցումը տեղադրել նաև ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Ծանուցումը տեղադրելու օրվան հաջորդող օրացույցային հինգերորդ օրն անձն այլևս կհամարվի պատշաճ ծանուցված:
Գևորգ Պապոյանը տեղեկացրել է նաև, որ առաջին ընթերցումից հետո իրավական տեխնիկային առնչվող փոփոխություն է կատարվել: Առաջին ընթերցմամբ առաջարկվող կարգավորումը վերաբերում էր վարչական վարույթի հարուցման փուլին: Փոփոխության արդյունքում կարգավորումը վերաբերելու է ոչ միայն այդ փուլին, այլ նաև ընթացքին և եզրափակիչ փուլերին:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է Արտակ Դավթյանը՝ նշելով, որ գործող օրենսդրությունն ունի ծանուցման խնդիր: Առաջարկվող կարգավորումը վերաբերելու է այն անձանց, որոնք փոստային ծանուցում չեն ստանում:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի խոսքերով՝ նախագծի ընդունման պարագայում պետական կամ ՏԻՄ բյուջեներում կարող է նաև ծախսերի նվազեցում նախատեսվել:
ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի գնահատմամբ՝ միայն փոստային ծառայության միջոցով հնարավոր չէ ունենալ կատարելագործված ծանուցումների համակարգ: Նրա խոսքերով՝ պետություն և քաղաքացի հարաբերությունները պետք է լինեն էլեկտրոնային:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են կառավարության հեղինակած «ՀՀ քրեակատարողական օրենսգիրք», ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» , ««Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթները, պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», կառավարության ներկայացրած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերը:
09:10 17.07.2025
Կառլուշ Կեյրուշը ստանձնել է Օմանի հավաքականի ղեկը08:50 17.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:45 17.07.2025
Հայտնի է, թե որքան պարգևավճար կստանան «Չելսիի» խաղացողները ԱԱԱ-ն հաղթելու համարԱշխարհի ակումբային առաջնությունը հաղթելու համար «Չելսիի» յուրաքանչյուր խաղացող կստանա 350,000 ֆունտ (402,000 եվրո) պարգևավճար։ Այս մասին հայտնում է բրիտանական The Telegraph-ը։ «Չելսին», աշխարհի ակումբային չեմպիոն դառնալով, 1 միլիարդ դոլար մրցանակային հիմնադրամից ստացել է 114,6 միլիոն դոլար։ Հիշեցնենք, որ եզրափակչում լոնդոնյան ակումբը 3-0 հաշվով հաղթել էր ՊՍԺ-ին։ ...
08:40 17.07.2025
Սիրիան ողջունում է ԱՄՆ-ի և արաբական երկրների ջանքերը՝ ճգնաժամը կարգավորելու համարՍիրիան ողջունում է Միացյալ Նահանգների և արաբական երկրների կողմից ստեղծված ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերը, սակայն հիշեցնում է իր ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտության մասին։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Միացյալ Նահանգների և արաբական երկրների ջանքերը՝ ուղղված ներկայիս ճգնաժամի կարգավորմանը, երկրի հարավում լարվածության նվազեցմանը և Իսրայելի […] ...
08:30 17.07.2025
Չինաստանում հրդեհների նյութական վնասը վեց ամսվա ընթացքում գերազանցել է 570 միլիոն դոլարըՉինաստանում հունվար-հունիս ամիսներին հրդեհների ուղղակի նյութական վնասը կազմել է 4,08 միլիարդ յուան (երկրի Կենտրոնական բանկի ներկայիս փոխարժեքով ավելի քան 570 միլիոն դոլար), հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական հրշեջ-փրկարարական վարչության ռազմավարական և իրավական գործերի վարչության ավագ մենեջեր Լյու Ցզյանգը։ Ինչպես նա նշել է մամուլի ասուլիսում, նշված թիվը 9,3%-ով ցածր է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: […] ...
08:20 17.07.2025
Կառլո Անչելոտիի որդին մեկ ամսում պորտուգալերեն է սովորելԲրազիլական «Բոտաֆոգոյի» գլխավոր մարզիչ Դավիդե Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ ազատ խոսել է պորտուգալերեն։ Այս մասին հաղորդում է Globo-ն: Լեգենդար Կառլո Անչելոտիի որդին ասել է, որ պորտուգալերեն սովորել է Բրազիլիայի հավաքականին միանալուց հետո: Կառլո Անչելոտին Բրազիլիայի հավաքականի ղեկը ստանձնել է հունիսի 6-ին, Դավիդեն հավաքականում զբաղեցրել է գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը, իսկ «Բոտաֆոգոն» գլխավորել է հուլիսի 8-ին: […] ...
08:15 17.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...