14:05 15.06.2022
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելթի գլխավորած պատվիրակությունը հունիսի 15-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Եվրոպայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին […]
14:03 15.06.2022
Հունիսի 14-ն աշխարհում նշվում է Արյան դոնորի միջազգային օրը։ Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն են այցելել և դոնորության արշավին միացել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը և քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի ժ/պ Յակով Ասատրյանը: Նպատակն է՝ արյան և դրա արտադրանքների անհրաժեշտության մասին իրազեկումը: Արյան դոնորների շնորհիվ փրկվում են […]
13:58 15.06.2022
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքը, արձագանքելով Հունաստանի արտահայտած դիրքորոշմանը կղզիների հարցով, նշել է, որ կղզիների ապառազմականացումը օրենքի, Լոզանի պայմանագրի և Փարիզի հաշտության պայմանագրի պահանջն է: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Չելիքը մամուլի ասուլիսի ընթացքում ընդգծել է, որ իրենք ունեն պատմական փորձ հարևանների հետ խնդիրները լուծելու և միշտ բաց են երկխոսության համար: […]
13:48 15.06.2022
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Տ-2-62, /Հ-8/ (Այգավան) – /Հ-11/ (Եղեգնավան) ավտոճանապարհի կմ0+100-կմ3+000 հատվածը։ Շինարարությունը կատարում է «Արարատ ճանշին» ՍՊԸ-ն, շինաշխատանքների տեխնիկական հսկողությունը՝ «Աստիճան» ՍՊԸ-ն։ Արարատի մարզով անցնող 2.9կմ երկարությամբ տեղական նշանակության ավտոճանապարհին այս պահին կատարվում են հողային, հին ասֆալտբետոնե ծածկի քանդման և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։ Նախագծով նախատեսված են նաև ճանապարհին առկա […]
13:43 15.06.2022
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետությունում սկսված է պետական կենսաթոշակների վճարման գործընթացը: Վճարումները կիրականացվեն մինչև ս.թ. հունիսի 24-ը ներառյալ:
13:41 15.06.2022
Կատարի Պետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կատարի Պետության առողջապահության նախարար Հանան բինթ Մուհամմադ ալ-Քուվարիի ուղեկցությամբ այցելել է Կատարի «Համադ» (Hamad General Hospital) հիվանդանոց: Նախարարը շրջայց է կատարել բժշկական կենտրոնում, ծանոթացել հաստատության գործունեությանը, մատուցվող բժշկական ծառայություններին, շրջել վերակենդանացման, վնասվածքաբանության և վիրաբուժական բաժանմունքներում: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ որակյալ և ժամանակակից […]
13:28 15.06.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից […]
13:21 15.06.2022
Համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում արյան կամավոր դոնորությունը խրախուսելու նպատակով ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․ Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կազմակերպված արյունատվության ակցիային մասնակցել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարին է միացել նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Դառնալով արյան անվարձահատույց դոնոր` նախարարը շնորհակալություն է հայտնել արյան կամավոր և անվարձահատույց բոլոր դոնորներին, կանոնավոր արյունատվություն կատարողներին` իրենց արյունը […]
13:09 15.06.2022
Այսօրվանից՝ հունիսի 15-ից, ցանկացած օտարերկրյա քաղաքացի Վրաստան մուտք գործելիս ազատվում է կորոնավիրուսի բոլոր կարգավորումներից, այդ թվում՝ պատվաստման վկայական, կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնելու պարտավորությունից, տեղեկացնում է Aliq.ge-ն։ Որոշումը հունիսի 14-ին կայացրել է Վրաստանի կառավարությունը: «Մեկուսացման և կարանտինի կարգերի մասին» օրենքում արված փոփոխությունն ուժի մեջ է մտնում այսօրվանից: Պանդեմիայի մեկնարկից ի վեր Վրաստան մուտք գործելու […]
00:12 15.06.2022
ԱՄՆ նախագահը բղավել է բյուջեի ձևավորման և Սպիտակ տան առաջադրած դաշնային ծրագրերի մասին ելույթի ժամանակ։ Ամերիկյան լրատվամիջոցներն ուշադրություն դարձրին։ Ջո Բայդենը չի կարողացել զսպել զգացմունքները և հայտարարել է, որ այլևս չի ցանկանում լսել խելահեղ ծախսերի մասին սուտը: «Մենք փոխում ենք մարդկանց կյանքը»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։ Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ […]
23:50 14.06.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից […]
23:35 14.06.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Ուկրաինան մտադիր չէ գնդակոծել Ռուսաստանի տարածքը, եթե Արևմուտքի երկրներից ստանա մեծ հեռահարության զենք: Համապատասխան հայտարարությունը նա արել է դանիացի լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որի տեսագրությունը տեղադրվել է նրա գրասենյակի Telegram-ալիքում: «Ոչ», – պատասխանել է Զելենսկին այն հարցին, թե արդյոք Ուկրաինան պատրաստ է սկսել թիրախների գնդակոծումը Ռուսաստանի […]
23:22 14.06.2022
Իրանի աշխատանքի, սոցիալական ապահովության և կոոպերատիվների հարցերով նախարար Խոջաթոլլա Աբդոլմալեկին հրաժարական է տվել երեքշաբթի: Այս մասին հայտնում է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան։ «Աշխատանքի նախարարի հրաժարականն ընդունվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի կողմից»,- լուրը մեկնաբանել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադարի Ջահրոմին: Նա նաև նշել է, որ սա իր հրաժարականի երկրորդ խնդրանքն է: Ջահրոմիի խոսքով՝ Աբդոլմալեքին […]
22:58 14.06.2022
Հանրապետության տարածքում hունիսի 15-16-ը շրջանների զգալի մասում, 17-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Հունիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան […]
21:58 14.06.2022
Ֆուտբոլի Ազգերի լիգայի B ենթախմբի առաջին խմբի չորրորդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալեց Շոտլանդիայի ընտրանուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեին Հայաստանի հավաքականն օգտագործեց առաջին իսկ հնարավորությունն ու առաջ անցավ հաշվի մեջ: Մրցակցի տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց և հանդիպման հաշիվը բացեց Վահան Բիչախչյանը: Շոտլանդիայի հավաքականից 9 րոպե պահանջվեց հաշվի […]
21:46 14.06.2022
Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր տեղի է ունեցել «Աշխարհահռչակ հայեր. Արդեմ Փաթափության» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությունը, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, «Հայ փոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն […]
21:35 14.06.2022
Հունիսի 14-ին՝ ժամը 16։54-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվում են Լեռնագոգ գյուղի բնակելի, երկհարկանի շենքի նկուղները․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ջրալցվել են Լեռնագոգ գյուղի 1-ին փողոցի շենքերից մեկի երկու […]
21:24 14.06.2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկացնում է, որ երեկ ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրականության շրջանակներում Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի քաղաքապետարանի և Կատարի Պետության Դոհայի քաղաքապետարանի միջև կնքվել է համաձայնագիր՝ Երևանը և Դոհան քույր քաղաքներ հռչակելու վերաբերյալ։ Շրջագայության ընթացքում Հրաչյա Սարգսյանը հանդիպում է ունեցել ԿՊ մունիցիպալ հարցերի կառավարման նախարար Աբդալլահ Աբդալազիզ Ալ-Սուբեյհի հետ։
21:12 14.06.2022
55 կգ քաշային, հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Լյուդվիգյանը պարտվեց եզրափակչում և դարձավ արծաթե մեդալակիր, տեղեկացնում են ֆեդերացիայից։ (65կգ) Վահե Հովհաննիսյանը բրոնզե մեդալի համար պայքարում 9:0 հաշվով հաղթեց շվեդ Սակասին: Հունիսի 15-ին 45 կգ քաշային Սամվել Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար, իսկ Ալեքս Մարգարյանը (51կգ) և Գրիշա Ոսկանյանը (92կգ) սփոփիչ գոտեմարտ կանցկացնեն:
21:02 14.06.2022
ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է «Հաշմանադամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ կոնվենցիայի անդամ պետությունների համագումարի 15-րդ նստաշրջանին: Լիագումար նիստի ընթացքում ելույթով Պաշտպանը ներկայացրել է Կոնվենցիայի պահանջներին համապատասխանության ապահովման հարցում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը և կատարվող աշխատանքները՝ թե իրավիճակի մշտադիտարկման, և թե անհատական դիմում բողոքների քննության արդյունքում։ Գրիգորյանը շեշտել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների […]
20:50 14.06.2022
Հունիսի 14-ին՝ ժամը 14։53-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Զառիթափ գյուղի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 142-րդ կմ-ին, բախվել են «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Ա․ Մ․, ծնված 2001 […]
20:24 14.06.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից […]
20:11 14.06.2022
ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության և քննչական դեպարտամենտների աշխատակիցների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական ու համակցված քրեադատավարական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, ով հանդիսացել է զինծառայող, սոցիալական ցանցի միջոցով ծանոթություն է հաստատել օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, հավաքագրվել նրանց կողմից և տվել իր համաձայնությունը՝ հատուկ ծառայությունների առաջադրանքով հավաքել, նրանց հանձնել պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ։ […]
16:00 14.06.2022
Սիրիայի խորհրդարանում նիստ է հրավիրվել կապված Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողության վերաբերյալ քուրդ զինյալների դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ նիստից հետո հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի զավթողական գործողությունների նպատակն է փոխել Սիրիայի հյուսիսի ժողովրդագրական պատկերը: Նշվել է, որ Թուրքիան տարածաշրջանում սեփական նպատակներին հասնելու համար հաճախ է օգտագործում միգրացիայի […]
15:59 14.06.2022
2020 թ. հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի կողմից Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու կրկնակի ռմբակոծությանը, դրա հետևանքով եկեղեցու սրբապատկերների, ինչպես նաև եկեղեցու տարածքում գտնվող արձանների ու խաչքարերի ավերման փաստը Սանկտ Պետերբուրգում անցկացված ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդական միջխորհրդարանական ֆորումի ընթացքում բարձրաձայնել է ՀՀ պատվիրակության անդամ, ֆորումի զեկուցող, պատգամավոր Լիլիթ Մինասյանը՝ հրավիրելով ԱՊՀ գործընկերների ուշադրությունը: Պատգամավորը շեշտել է, որ ծայրահեղ […]