13:22 10.06.2022
ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ԱՀ Քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման համար որպես մեղադրյալ է ներգրավել 1979թ ծնված Հ. Ա-ն, որը 2022թ. մարտի 28-ին ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակչի առանձնատնից գաղտնի հափշտակել է 10.444.881 ՀՀ դրամին համարժեք 21.300 ԱՄՆ դոլար գումար, վերջինիս պատճառելով առանձնապես […]
23:55 09.06.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից […]
23:35 09.06.2022
Հունիսի 7-ի ցերեկը, ժամը 2․30-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժին ստացվում է հաղորդում: Ահազանգել էին, որ Մաշտոցի պողոտայում վիճաբանություն է` բազմաթիվ երիտասարդների մասնակցությամբ: Հնարավոր հետևանքները կանխելու նպատակով բաժնի օպերատիվ խումբը մեկնեց նշված վայր, տեղյակ պահվեցին նաև տարածքում ծառայող պարեկները: Մինչ ոստիկանների ժամանելը վիճաբանությունն ավարտվել էր, և, ինչպես շուտով պարզվեց, դանակահարությամբ: Դեպքի վայր հասած պարեկները […]
23:13 09.06.2022
Հանրապետության տարածքում hունիսի 10-14-ը գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 9-11-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում hունիսի 9-ի երեկոյան ժամերին, 10-14-ը գիշերը և երեկոյան ժամերին […]
22:57 09.06.2022
Դեպքը գարնանն էր եղել՝ Շենգավիթ վարչական շրջանում: Մարտի 1-ի առավոտյան ինչ-որ մեկը հարմարեցված բանալիով բացել էր Շարուրի փողոցի բնակարաններից մեկի դուռը, փորձել էր գողություն անել, բայց տանտիրուհին անակնկալ տուն էր մտել, նա էլ փախել էր: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների և Չարբախի բաժանմունքի ծառայողների համատեղ իրականացրած հետևողական աշխատանքի արդյունքում պարզվեց, որ […]
22:42 09.06.2022
Հունիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ տիար Կարեն Սարգսյանին, մարզի համայնքապետերին, մարզում սպասավորող հոգևորականներին՝ առաջնորդությամբ Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանի: Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո Հայր Սուրբը, Նորին Սրբությանը ներկայացնելով հյուրերին, իր երախտագիտությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին թեմի […]
22:37 09.06.2022
Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 8-ամյա աղջնակի մոտ կա դրական դինամիկա: Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը: « Աղջնակը դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից ու տեղափոխվել հիվանդասենյակ: Երկրորդ երեխայի մոտ նույնպես նկատվում է դրական դինամիկա: Երեկ փոքրիկի կյանքին սպառնացող վտանգ կար, այսօր այդ վտանգն այլևս չկա: 4-ամյա տղան դեռ կմնա […]
22:14 09.06.2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ հունիսի 10-ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որի օրակարգը մանրամասնել է ՀՀ ԱԳ նախարարությունը: Տեղի կունենան ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների նեղ կազմով, ապա և ընդլայնված կազմով խորհրդի նիստերը, ինչին կհաջորդի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի մամուլի համար […]
22:04 09.06.2022
Հունիսի լույս 4-ի գիշերը Մասիս քաղաքի հացատներից մեկի մոտ երկու տղամարդ վիճել էին։ Ծեծկռտուքի ժամանակ նրանցից մեկը դանակահարել էր մյուսին: Ոստիկանության Մասիսի բաժնում կատարվածի մասին տեղեկացան ժամը 4.30-ի սահմաններում: Հիվանդանոցից հայտնում էին, որ որովայնի ծակած-կտրած վերքով 35-ամյա տղամարդ է բժշկական կենտրոն տեղափոխվել: Հիվանդանոց մեկնած ոստիկաններին չհաջողվեց տուժողի հետ խոսել. բժշկի տեղեկանքի համաձայն՝ նա ի վիճակի […]
21:41 09.06.2022
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Կլեր Բազի-Մալորին: Նախարար Անդրեասյանն ընդգծել է, որ Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունն իր առանցքային դերակատարումն ունի անկախ դատական համակարգի կայացման համար՝ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունները կյանքի կոչելու հարցում։ Նախարար Անդրեասյանը գոհունակությամբ փաստել է, որ Վենետիկի հանձնաժողովի […]
21:28 09.06.2022
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերվում են ոչ միայն ստուգողական շրջայցերի ընթացքում, այլև օպերատիվ տվյալներն իրացնելիս: Հունիսի 5-ին Կապանի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Երկաթուղայինների փողոցում հայտնաբերեցին առանց համարանիշերի «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար՝ բարձված մոտ 22 խմ փայտանութով։ Վարորդը, բեռնատարով հանդերձ, բերման ենթարկվեց բաժին: Ոստիկանությունում պարզվեց, որ օրեր առաջ Շիկահող գյուղի երեք բնակիչ գյուղի վարչական տարածքում 4 ընկուզենի […]
21:15 09.06.2022
Շենգենյան վիզա ստանալու համար դիմած Թուրքիայի 100 քաղաքացուց միջին հաշվով 4-ը մերժում էր ստանում 2015 թվականին։ Այժմ պատկերը փոխվել է. մերժվում է ամեն 5-րդ քաղաքացին, փոխանցում է ermenihaber-ը: 2021թ. տվյալների համաձայն՝ եվրոպական երկրների հյուպատոսությունները շենգենյան հայտերի համար դիմած Թուրքիայի 100 քաղաքացուց առնվազն 20-ին մերժում են։ Սկսյալ 2015-ից դրական բարելավում չի նկատվում։ Թուրքիան դարձել է այն […]
16:02 09.06.2022
ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ սույն թվականի ՕԳՈՍՏՈՍԻ 1-ից ձեր տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե գազաբալոնը տեղադրված կամ վկայագրված չէ լիցենզավորված կազմակերպության կողմից: Եթե ձեր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը աշխատում է կամ վերասարքավորված է սեղմված բնական, կամ հեղուկացված նավթային գազով աշխատող համակարգով, հորդորում ենք մինչև ՕԳՈՍՏՈՍԻ 1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում։ Երևանում և […]
16:00 09.06.2022
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում գործադիրի առաջարկած լրացումը պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են հունիսի 9-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նիստում: «Իրավական ակտերով նախատեսված ռազմավարությունների մշակման և ընդունման գործընթացը սահմանվում է ոչ միասնական ձևով, քանի որ բացակայում են արդեն իսկ մշակված ռազմավարական բնույթի ակտերն ընդունելու մասին հատուկ իրավակարգավորումները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործնականում ռազմավարություններ […]
15:59 09.06.2022
Վրաստանի եկամուտների ծառայությունը Հայաստան-Վրաստան սահմանին, Նինոծմինդայի մաքսակետում հայտնաբերել և առգրավել է մոտ կես միլիոն լարիի չհայտարարագրված ծխախոտ։ Այն փորձել են անցկացնել 3 բեռնատարների միջոցով, փոխանցում է Aliq.ge-ն։ «Իրավապահները կանգնեցրել են միջազգային փոխադրումներ իրականացնող միջազգային համարանիշներով 3 բեռնատարներ։ Տրանսպորտային միջոցների զննության արդյունքում բեռնատարի հատակին գտնվող պահոցից հայտնաբերվել է մոտ կես միլիոն լարիի չհայտարարագրված ծխախոտ»,- նշված է […]
15:57 09.06.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայում ռազմական գործողություն սկսելու մասին կարող է հայտարարել Իզմիրում անցկացվող «Էֆես-2022» վարժանքների ժամանակ իր ելույթում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը: Թուրքիայի ղեկավարն արդեն ժամանել է քաղաք: Նրա ելույթը սպասվում է տեղական ժամանակով 13:00-ին (համընկնում է Մոսկվայի ժամանակի հետ): Ինչպես հաղորդել է Hurriyet թերթը, որի […]
15:55 09.06.2022
Սահմանվել են հաշմանդամություն ունեցող անձանց պետական հավաստագրերի միջոցով ծառայություններ մատուցելու մասին, ինչպես նաև Անկախ կյանքի կենտրոնների ստեղծման համար լիազորող նորմեր: Այս մասին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը հունիսի 9-ի ԱԺ արտահերթ նիստում ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում […]
15:55 09.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Սևան երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպությունը շարունակում է իրականացնել «Ափդեյթ» ծրագիրը: Ներկայում մեկնարկել է ծրագրի 3-րդ փուլը՝ «Ափդեյթ 3-ը», որն ամփոփում է նախորդ երկու փուլերի ընթացքում հասարակական կազմակերպության երիտասարդների՝ Սևանի առափնյա շրջանների համայնքներից հավաքած, գրանցած և նոտայագրած երգային բանահյուսության նմուշները: «Ափդեյթ 3» ծրագրի ընթացքում իրականացվում են այդ նմուշների […]
15:53 09.06.2022
Հունիսի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ժամը 14։10-ի սահմաններում Մամիկոնյանց 35 շենքի դիմաց բախվել են «BMW 535» և «Jinbei» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 8 հիվանդանոց։ Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հիվանդանոց […]
15:51 09.06.2022
Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 19 տարեկան երիտասարդի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հիշյալ երիտասարդի՝ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի լճերում խեղդվելու մասին ահազանգը ստացվել է 2022թ. հունիսի 8-ին՝ ժամը 19:35-ին, ՀՀ ԱԻՆ Արմավիրի ՀՓՋ-ից: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ջրահեղձ եղած տղան հանդիսանում է Արմավիր քաղաքի՝ 2003թ. […]
15:49 09.06.2022
Երևանում հունիսի 10-ին տեղի է ունենալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ նիստին մասնակցելու նպատակով նախօրեին Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որն այսօր՝ հունիսի 9-ին, երկկողմ ձևաչափով հանդիպում ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի ԱԳՆ-ում տեղի ունեցած Միրզոյան-Լավրով […]
15:45 09.06.2022
Այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու 2022 թ. հունվարի 18-ին ընդունված «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որի համաձայն՝ 300 հազար դրամից ավելի գործարքների դիմաց վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով: Սա վերաբերում է, մասնավորապես, գույքի օտարման, օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքներին, որոնց գինը գերազանցում է 300 հազար դրամը կամ օրինակ՝ 500 հազար […]
15:44 09.06.2022
Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Ալմաստ (Երևան) – Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հունիսի 17-ից՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին: Գնացքը Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Ալմաստ» գործարանին կից համանուն կառամատույցից մեկնում է ժամը 08:30՝ Սևանի կայարան ժամանելով 10:28, իսկ Շորժա՝ 11:28-ին: Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը Շորժայի կայարանից մեկնում է […]
15:39 09.06.2022
Ս.թ. հունիսի 7-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Դավիթ Վլադիմիրի Հարությունյանը: Դավիթ Հարությունյանը ծնվել է 1985-ին: 2001-2006թթ. սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, 2006-2008թթ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2009թ. սովորել է ԱՄՆ Բոստոն քաղաքի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի […]
15:36 09.06.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ՀՀ Սահմանադրական դատարանի հրավերով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Կլեր Բազի Մալորիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության այցը նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Եվրոպայի խորհուրդն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ մեր երկիրն անկախությունից ի վեր շատ սերտ համագործակցում է […]
15:35 09.06.2022
Հիմնանորոգման ընթացքում է Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ154+000-կմ176+900 հատվածը։ 🔹22.9 կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր համայնքներով և հասնում մինչև Միխայլովկա բնակավայր։ Ստեփանավան համայնքում ասֆալտապատումն ընթացքում է, այստեղ կատարվում են նաև կամրջի նորոգման աշխատանքներ։ Տեղադրվել են ջրագիծ և կոյուղի։ Տաշիր համայնքում իրականացվում են ավտոճանապարհի ծածկի քանդման և մայթերի կառուցման […]