23:25 08.06.2022
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի 35 անդամ պետությունների մեծ մասը քվեարկել է Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունման օգտին, որը նրան քննադատության է ենթարկում երեք չհայտարարված օբյեկտներում ուրանի մասնիկների ծագման վերաբերյալ պարզաբանումների բացակայության պատճառով: Ինչպես հայտնել է Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը, ՉԺՀ-ն և Ռուսաստանը դեմ են քվեարկել: Ատոմային էներգիայի միջազգային […]
23:07 08.06.2022
Հանրապետության տարածքում hունիսի 9-13-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 8-11-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում hունիսի 9-13-ը գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի […]
22:55 08.06.2022
Հունաստանի պաշտպանության նախկին նախարար Էվանգելոս Ապոստոլակիսը հայտարարել է, որ իրենք չեն ցանկանում Թուրքիայի հետ որևէ հնարավոր հակամարտություն: Նա հայտարարել է, որ ներկա պահին հարաբերությունները հասել են կրիտիկական կետի՝ նշելով նաև, որ Թուրքիան լավ գիտի, թե Հունաստանը հեշտ հակառակորդ չէ, և որ Հունաստանն ունի զսպող գործիքներ։ Էվանգելոս Ապոստոլակիսը, հիշեցնելով, որ 2020 թվականին իրենք Թուրքիայի հետ բախման […]
22:20 08.06.2022
Այսօր տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ։ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի ներկայացմամբ՝ նախագծի ընդունման դեպքում կձեւավորվեն միավորված համայնքներ՝ Արագածոտնի մարզում՝ Թալին համայնք, որն իր մեջ կմիավորի Թալին եւ Արագածավան համայնքները, Գեղարքունիքի մարզում՝ Ճամբարակ համայնք, որը կներառի Ճամբարակը եւ […]
22:07 08.06.2022
ՀՖՖ-ն ներկայացրել է Շոտլանդիայի ընտրանու դեմ հանդիպմանը Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը:
17:00 08.06.2022
Գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր» մրցույթը: Գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների մասնագիտություններով գիտական հետազոտությունների իրականացման համար տրամադրվելու են 60 ամիս տևողությամբ դրամաշնորհներ՝ 2-5 անձից բաղկացած գիտական խմբերի՝ արտերկրի ղեկավարի նախաձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով […]
16:55 08.06.2022
Հունիսի 6-ին կայացել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) «Հայաստանում 2022-2026թթ․ համար ներառական և կայուն արդյունաբերական զարգացման ծրագրի» իրականացման խորհրդի աշխատանքային խմբի առաջին նիստը, որը նախագահում էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՄԱԱԶԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային բաժնի ղեկավար Յացեկ Ցուկրովսկին։ Հանդիպմանը ներկա էին էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արմեն Արզումանյանը, Ռաֆայել Գևորգյանը, Արման Խոջոյանը, […]
16:54 08.06.2022
Անհրաժեշտ է չեղակել ՌԴ-ի հասցեին ուղղակի և անուղղակի պատժամիջոցները, որպեսզի ռուսաստանյան հացահատիկը մատակարարվի միջազգային շուկաներին, հունիսի 8-ին լրագրողների հետ կայացած զրույցում հայտարարել է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Դուք գիտեք (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինի հայտարարությունը, որն ասել է, թե, որպեսզի ռուսաստանյան հացահատիկի ծավալները մատակարարվեն միջազգային շուկաներին, անհրաժեշտ է չեղարկել համապատասխան պատժամիջոցները, […]
16:53 08.06.2022
Հունիսի 7-ին Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին հայտնաբերվել և ոստիկանության Դիլիջանի բաժին բերման է ենթարկվել Իշխան Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ […]
16:51 08.06.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացնում է Երևանում և մարզերում գործող այն հասարակական կազմակերպությունների ցանկը, որոնք նախարարության պատվիրակմամբ՝ աջակցության կենտրոնների ծառայություններ են տրամադրում ընտանիքում բռնության ենթարկված անձանց։ Այս նպատակով 2022 թ․ համար հատկացվել է շուրջ 62 մլն դրամ։ Դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպություններն ընտանիքում բռնության ենթարկված անձանց մատուցում են սոցիալ-հոգեբանական, իրավաբանական աջակցություն, տեղեկատվություն՝ իրենց […]
16:50 08.06.2022
«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Գևորգն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել Եվրոպական մի շարք ակումբներում. դրանք են Դոնեցկի «Մետալուրգը», Կարագանդայի «Շախտյորը», որտեղ դարձել է Ղազախստանի գավաթակիր, հունական «Օլիմպիակոսը», պորտուգալական «Մարիտիմուն», հունական «Կեռկիռան», Կիպրոսը ներկայացնող ԱԷԼ-ը, պորտուգալական «Շավեշը» և հունական «Լամիան»: Ղազարյանը հանդես է եկել Հայաստանը […]
16:46 08.06.2022
Տարածաշրջանային և երկկողմ տնտեսական համագործակցության ծրագրերի քննարկման նպատակով հունիսի 7-8-ը Աշխաբադ է ժամանել ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այցի շրջանակներում Արտաշես Թումանյանը հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի նավթագազային ոլորտը համակարգող փոխվարչապետ, ՀՀ և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Շահըմ Աբդռահմանովի և արդյունաբերական և էներգետիկ համալիրների հարցերով փոխվարչապետ Չառըմըրատ Պուրչեկովի հետ։ Հանդիպումների ընթացքում, […]
16:45 08.06.2022
Հունիսի 8-ին` ժամը 14։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայթուցիկ սարք է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […]
16:42 08.06.2022
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Հայաստան։ Sputnik Armenia-ի փոխանցմամբ՝ րոպեներ առաջ նրան տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում։ Նշենք, որ հունիսի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ նաև ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հետ։
16:41 08.06.2022
Հունիսի 8-ին՝ ժամը 12:33-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մասիս քաղաքի մոտակայքում, ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ Ս. Ս.) հրդեհ է բռնկվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
16:36 08.06.2022
Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Գործող օրենքներում առաջացել էր որոշակի լիազորող նորմերի ապահովման անհրաժեշտություն, ուստի և՛ ենթաօրենսդրական ակտերն ընդունելու և՛ օրենքների կիրարկումը լավագույնս ապահովելու համար ներկայացվել են որոշակի խմբագրական առաջարկություններ: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի […]
16:27 08.06.2022
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը կապիկի ծաղիկ հիվանդությունից խուսափելու համար հորդորում է ճանապարհորդներին ցուցաբերել զգուշավորություն: Կապիկի ծաղկի դեպքեր արձանագրած տարածքներ, երկրներ՝ Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա, Ավստրալիա, Արաբական որոշ պետություններ կամ կապիկի ծաղկի էնդեմիկ երկրներ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Կոնգոյի Հանրապետություն, Նիգերիա, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, Կամերուն, Կոտ դ’Իվուար, Գաբոն, Լիբերիա, Սիերա Լեոնե, Սուդան, ճանապարհորդելիս կապիկի […]
16:21 08.06.2022
Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 9-ին՝ ժամը 18:00-ից, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը կկայանա հունիսի 10-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից: Այս մասին տեղեկացրին համալսարանի հանրային կապերի ծառայությունից: Հունիսի 9-ին՝ ժամը 17:00-ին, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մոտ կլինեն ավտոբուսներ, որոնք համալսարանականներին կտեղափոխեն Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցի:
16:16 08.06.2022
Մ4, Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի 14.56կմ հատվածում (կմ10+300-կմ24+860, ձախ գոտի) մեկնարկել են միջին նորոգման աշխատանքներ։ Այս պահին կատարվում է երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկի ֆրեզում։ Միջին նորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
16:05 08.06.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին ընդունել է ՀՀ մի շարք բուհերի ղեկավար կազմերի ներկայացուցիչների: Հանդիպմանը քննարկվել են Արցախի Հանրապետության բարձրագույն կրթության բնագավառին վերաբերող հարցեր՝ հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։ Նախագահ Հարությունյանը շեշտել է, որ Արցախի Հանրապետության զարգացման և հզորացման բոլոր երկարաժամկետ ծրագրերի հաջողությունը պայմանավորված է կրթության և գիտության որակով, և ԱՀ իշխանությունների նպատակը […]
15:57 08.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հունիսի 7-ին Փարիզում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա էին նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Էդուարդ Մատոկոն, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար անձնակազմի, […]
15:51 08.06.2022
Արտաշատի բժշկական կենտրոնում լույս աշխարհ են եկել երկու տղաներ. ծնողները Արցախի Քաշաթաղի շրջանից են տարհանվել և հանգրվանել Արարատի մարզում։ ԲԿ-ից հայտնում են, որ խորհրդանշական անուններով փոքրիկ Մոնթեն և Նժդեհը ծնվել են 7 քույրերից և 4 եղբայրներից հետո՝ համալրելով բազմազավակ ընտանիքը։ Փոքրիկները լույս աշխարհ են եկել կեսարյան հատման ճանապարհով։ Երեխաներն ու մայրը՝ 39-ամյա Մարիամը, իրենց լավ […]
15:47 08.06.2022
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 8-ին ներկա է եղել «ՀայՓոստի» կազմակերպած՝ «Նոր Փոստի ծնունդը» խորագրով միջոցառմանը, որի ընթացքում ամփոփվել են վերջին շրջանում ընկերության կատարած աշխատանքները, ձեռքբերումները, թվայնացման գործընթացը: Հայտարարվել է առաջիկայում գործարկվող «Էլեկտրոնային իրավահավաստի փոստ» ծառայության մասին: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ոլորտի պատասխանատուներ: Ողջույնի խոսքում ԱԺ […]
15:40 08.06.2022
Հայաստանում Արցախի Հանրապետության կառավարության Օպերատիվ շտաբ է այցելել Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։ Ինչպես հայտնում են Արցախի ԱԺ-ից՝ օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը խորհրդարանի ղեկավարին է ներկայացրել վերջին օրերին Օպերատիվ շտաբում տեղի ունեցած հանդիպումների և քննարկումների մասին ընդարձակ տեղեկատվություն։ Արթուր Թովմասյանն առաջարկել է օպերատիվ շտաբի քննարկում-աշխատանքներին մասնակից դարձնել Արցախի խորհրդարանի՝ տեղահանված շրջանները ներկայացնող պատգամավորներ […]
15:32 08.06.2022
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հունիսի 8-ին ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում կարևորել է Վենետիկի հանձնաժողովի նորընտիր նախագահի պաշտոնական այցը Հայաստան և գնահատել կառույցի հետ արդյունավետ համագործակցությունը: Հանդիպմանը ներկա են եղել ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը և ԵԽ Վենետիկի հանձնաժողովի գլխավոր […]