15:39 09.06.2022
Ս.թ. հունիսի 7-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Դավիթ Վլադիմիրի Հարությունյանը:
Դավիթ Հարությունյանը ծնվել է 1985-ին: 2001-2006թթ. սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, 2006-2008թթ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2009թ. սովորել է ԱՄՆ Բոստոն քաղաքի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի անվան իրավագիտության և դիվանագիտության դպրոցում: 2011-2013թթ. ՀՀ ԳԱԱ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում անցել է դոկտորանտուրա՝ ստանալով գիտությունների դոկտորի աստիճան:
Դավիթ Հարությունյանը 2004-2005թթ. աշխատել է «ԱՍՔ» ՍՊԸ-ում՝ որպես հաշվապահ, 2005-2007թթ.՝ «Քեյ Փի Էմ Ջի Հայաստան» ընկերությունում՝ որպես հարկային և իրավաբանության գծով խորհրդատու, 2007-2011թթ.՝ «ՓրայսվոթերհաուզԿուպերս Հայաստան» ընկերությունում՝ որպես հարկային և իրավաբանության գծով ավագ խորհրդատու, 2009-2018թթ.՝ ՀՀ ԳԱԱ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում՝ որպես գիտաշխատող, 2011-2013թթ.՝ «ՓրայսվոթերհաուզԿուպերս Հայաստան» ընկերությունում՝ որպես հարկային և իրավաբանական ծառայությունների ղեկավար, 2013-2017թթ.՝ «Գրանտ Տոռոնտոն Հայաստան» ընկերությունում՝ որպես հարկային ծառայությունների ղեկավար, 2017-2022թթ. աշխատել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում՝ որպես խորհրդի նախագահի խորհրդական: 2011-2013թթ. նա եղել է Հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամ, 2013-2017թթ.՝ Ներքին աուդիտորների ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամ: 2013թ. ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի մրցույթի արդյունքներով արժանացել է տնտեսագիտության և իրավագիտության մասնագիտության գծով «Մխիթար Գոշի» անվան առաջին կարգի մրցանակի։ 2013թ. մրցույթի արդյունքների ամփոփմամբ տնտեսագիտության ոլորտում «Հայաստանի Հանրապետության վճարային հաշվեկշռի կառավարման հիմնախնդիրները» աշխատության համար արժանացել է «Տարվա լավագույն գիտական աշխատանք» մրցանակի:
2011-2013թթ. նա դասախոսել է Հայաստանի ֆրանսիական համալսարանում, իսկ 2011թ. մինչ օրս դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում: Մասնակցել է մի շարք սեմինարների և գիտաժողովների Իտալիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Ղազախստանում, Չեխիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում և այլն: Հեղինակ է ավելի քան 50 գիտական աշխատությունների և 5 գրքերի:
Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի 2022-2027թթ. զարգացման ծրագիրը: «Այս տարիների ընթացքում նպատակ ունենք ձևավորել երիտասարդ գիտական անձնակազմ, ներգրավել նոր արհեստավարժ կադրերի, մասնակցել և դառնալ հանրապետական ու միջազգային մրցույթների շահառու, համագործակցել միջազգային վերլուծական կենտրոնների, ՀՀ կառավարության տնտեսագիտական ուղղվածության նախարարությունների և Ազգային ժողովի տնտեսագիտական ուղղվածության հանձնաժողովների հետ, կազմակերպել միջազգային գիտաժողովներ:
Նաև նպատակ ունենք ներդնել նոր գիտական ուղղություններ, իրականացնել երկրում մակրոտնտեսական հավասարակշռության ապահովման հիմնախնդիրների, այդ թվում՝ գնաճի կառավարման, արտաքին պարտքի կառավարման, դրամավարկային և հարկային քաղաքականության արդյունավետ իրականացման ուղղությունների ուսումնասիրություն և ներկայացնել համապատասխան առաջարկություններ: Գիտական հիմքով կամ նորամուծական իրական տնտեսության զարգացման ապահովման համար իրականացնել հետազոտություններ և ներկայացնել երաշխավորություն իշխանության մարմիններին՝ հատկապես կարևորելով ռազմաարդյունաբերական համալիրի և ինտենսիվ հիմունքներով գյուղատնտեսության զարգացումը։
Թվային տնտեսության ժամանակաշրջանում կարևոր է ինստիտուտում զարգացնել երկու ուղղություններ՝ տնտեսամաթեմատիկական մեթոդների և դրանց կիրառական խնդիրների հետազոտություն և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ուղղություններում հետազոտություններ։ Միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա իրականացնել հետազոտություններ էներգետիկ և պարենային անվտանգության հարցերի շուրջ և ներկայացնել այն իշխանության մարմիններին»,- ասաց Դավիթ Հարությունյանը։
23:59 18.07.2025
Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհիԱջափնյակում ավելացվել է ևս մեկ կանաչ անկյուն․ Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կանաչ տարածքների խնամքն ապահովելու համար անցկացվել է 600 մետր ջրագիծ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 18.07.2025
Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացումԱշխարհի զարգացող փոքր կղզի-պետությունները կանգնած են կլիմայի փոփոխության, բնության և կենսաբազմազանության կորստի, ինչպես նաև աղտոտման և թափոնների պատճառով առաջացած եռակի մոլորակային ճգնաժամի ամենադաժան հետևանքների առջև։ Թեպետ այս մարտահրավերները ծանր են, բազմաթիվ կղզի-պետություններ ակտիվորեն միջոցներ են ձեռնարկում դրանց հաղթահարման ուղղությամբ։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) հետ համագործակցությամբ […] ...
23:46 18.07.2025
Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավորՀուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում […] ...
23:33 18.07.2025
Պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումովՀուլիսի 18-ին, պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանի Սևանի փողոցի թիվ 30/3 հասցեում գործող սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ […] ...
23:25 18.07.2025
Մաքրման մեծածավալ աշխատանքներ մետրոպոլիտենումԵրևանի մետրոպոլիտենում արդեն մի քանի օր է ընթանում են լայնածավալ մաքրման աշխատանքներ։ Դրանք կազմակերպվում են փուլ առ փուլ՝ ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը պահպանելու նպատակով։ Մաքրումներն իրականացվում են հատուկ տեխնիկայի կիրառմամբ։ Դրանց շնորհիվ հնարավոր է հասնել նույնիսկ բարձրադիր հատվածներին՝ պատուհաններին, ապակեպատ կառույցներին ու կայարանային տանիքներին։ Կառամատույցները ևս լվացվում են՝ կրկին հատուկ սարքավորումների միջոցով։ Աշխատանքներն ընդգրկում են […] ...
23:12 18.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 18-ին ստորագրել է Բնակչության պետական ռեգիստրի մասին, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում-ներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ […] ...