11:50 04.06.2022
Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ մայիսի 31-ին թողարկվել է նամականիշ՝ նվիրված հայկական ծագումով նշանավոր լեհ դեղագործ, Լեհաստանի նավթային արդյունաբերության հիմնադիր, գյուտարար և բարեգործ Իգնասի Լուկաշևիչի (1822-1882թթ.) ծննդյան 200-ամյակին և Հայաստանի ու Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Ի. Լուկաշևիչը 1853թ․ հայտնագործել է կերոսինի զտումը և կերոսինի լամպը, իսկ 1856թ․ Լեհաստանում կառուցել է աշխարհի առաջին ժամանակակից նավթավերամշակման […]
11:38 04.06.2022
Ֆրանսիացի օդերևութաբանները եղանակային վտանգի նախավերջին (նարնջագույն) մակարդակն են հայտարարել Ֆրանսիայի եվրոպական մասի 2/3-ում վատ եղանակի պատճառով: Այս մասին ասված է Meteo France օդերևութաբանական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Խոսքը երկրի հարավ-արևմուտքում, կենտրոնական մասում և հյուսիսում գտնվող 60 դեպարտամենտների մասին է: Եվս 23 դեպարտամենտներում տագնապի դեղին մակարդակ է հայտարարվել։ Նախազգուշացումը գործում է դեպարտամենտների մեծ մասում մինչև կիրակի […]
11:25 04.06.2022
Արգավանդ-Շիրակ կամուրջը ռազմավարական կարևոր նշանակություն ունի, շինարարությունը հաջողությամբ ավարտված է, իսկ կամուրջը հանձնվում է շահագործման։ Այս մասին գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «2019թ. սեպտեմբերին Արգավանդ-Շիրակ ավտոճանապարհի կամուրջի հիմնարկեքի արարողությամբ ազդարարեցինք Երևանի նոր ճանապարհային կարևոր հանգույցի շինարարության մեկնարկը։ Այն «Հյուսիս-Հարավ» ծրագրի բաղադրիչներից է, որի կառուցման հարցերը բազմիցս քննարկել ենք «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» […]
11:13 04.06.2022
ՀՖՖ-ն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Իռլանդիայի դեմ խաղում: Հայտացուցակում չեն ընդգրկվել Ստանիսլավ Բուչնևը, Հայկ Իշխանյանը, Ժիրայր Մարգարյանը, Էդգար Մալաքյանը և Ռուդիկ Մկրտչյանը: Հիշեցնենք, որ խաղը կկայանա այսօր՝ հունիսի 4-ին՝ ժամը 17:00-ին, Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
11:05 04.06.2022
Հնդկաստանի Կարնատակա նահանգում չեղյալ են հայտարարել հարսանիքն այն բանից հետո, երբ հարսնացուն հիստերիա է սարքել փեսացուի հպվելու պատճառով: Այս մասին հայտնում է News 18-ը։ Հարսանիքին 500 հյուր է հավաքվել։ Ըստ սովորույթի՝ փեսան և հարսը պետք է փոխանակվեին զարդաշղթաներով։ Երբ փեսացուն փորձել է կախել այն կնոջ պարանոցին, հարսնացուն անսպասելիորեն հետ է շպրտել այն և հեռացել դահլիճից, […]
10:55 04.06.2022
Հունիսի 4-ին` ժամը 08:43-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ք. […]
10:46 04.06.2022
Արմատներով պոլսահայ բեռլինաբնակ Եդուարդ Ֆըչըճըեանը 2020 թ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին էր հանձնել Գերմանական արտաքին գործերի գրասենյակի արխիվից (ֆայլ 183 «Թուրքիա») 1910-1920 թվականների ժամանակահատվածին վերաբերող 36 միկրոֆիլմային ժապավեններ (43.000 փաստաթուղթ), որոնք աղբյուրագիտական նշանակություն ունեն Հայոց ցեղասպանությունը ուսումնասիրելու համար: Դրանց կարևորությունը կայանում է նրանում, որ այդ փաստաթղթերը Օսմանյան կայսրության դաշնակից պետության՝ Գերմանիայի դիվանագիտական ու ռազմական գործիչների հաղորդումներն […]
10:37 04.06.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 3-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիքսին Չենի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից։ Քննարկվել են Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը, որտեղ հնարավոր է ծավալել երկկողմ արդյունավետ համագործակցություն։ Անդրադարձ է կատարվել տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանը, էներգետիկայի, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հնարավորություններին, կլիմայի փոփոխության հիմնախնդիրներին, ինչպես նաև զբոսաշրջության […]
10:30 04.06.2022
2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից մինչև 2022թ. հունիսի 1-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից արցախցիների նկատմամբ կատարվել է ընդհանուր 89 հանցագործություն, որոնց կապակցությամբ հարուցվել է 72 քրեական վարույթ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ դատախազությունից։ Սպանվել է 16 անձ (3-ը՝ քաղաքացիական), սպանության փորձի ենթարկվել 101-ը (44-ը՝ քաղաքացիական), հրազենային վիրավորում ստացել և ֆիզիկական բռնության ենթարկվել՝ 43-ը: Այս և […]
10:13 04.06.2022
Այսօր՝ ԵԱ-ի մրցումային 6-րդ օրը, Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ: Պայքարի մեջ են մտնում Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը (102 կգ/ 16:00), փոխչեմպիոն Արսեն Մարտիրոսյանը(109 կգ / 19:00) և 87 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը (22:00), որը 6 տարվա դադարից հետո վերադարձել է մրցահարթակ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ […]
09:56 04.06.2022
ԱՄՆ ռազմածովային ուժերի F/A-18E Super Hornet կործանիչն ընկել է Կալիֆոռնիայի Մոհավե անապատում, օդաչուին չի հաջողվել փրկվել, հայտնում է ABC7 հեռուստաալիքը՝ վկայակոչելով զինվորականներին: Նշվում է, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կործանիչը ուրբաթ օրը կործանվել է Կալիֆոռնիայի Սան Բերնարդինո օկրուգում: Օդաչուն, որի անունը չի հրապարակվում, մահացել է։ Վթարի պատճառները հետաքննվում են։
09:40 04.06.2022
Կուբայի արևմտյան մասում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Առնվազն երեք մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է տեղական լրատվական պորտալը։ Երկու մարդ է զոհվել Հավանայում, մեկը ՝ Պինար դել Ռիո նահանգում։ Մայրաքաղաքում գրանցվել է նաև տարբեր աստիճանի շենքերի 60 փլուզում։ Միջադեպի հետևանքով ժամանակավորապես առանց բնակարանի է մնացել մոտ 20 մարդ։ Հավանայում տարհանվել է ավելի քան հազար […]
09:28 04.06.2022
Շաբաթ օրը Չինաստանի հարավում արագընթաց մարդատար գնացքը ռելսերից դուրս է եկել հանկարծակի սողանքի պատճառով: Ինչպես հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, մեքենավարը զոհվել է, առնվազն 8 մարդ տուժել է: Հեռուստաալիքի տվյալներով ՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:30-ին: D2809 արագընթաց գնացքը Գուույան քաղաքից ուղևորվել է Գուանչժոու: Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, Ժունցզյան կայարանի թունելի մուտքի […]
09:14 04.06.2022
Նախօրեին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ: Ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ է դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ՝ 50 տուժած ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել: Ստացիոնար բուժման մեջ գտնվողների առողջական վիճակը մասնագետները […]
09:08 04.06.2022
Հունիս 3-ին` ժամը 23:19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Աբովյան քաղաքի ՃՈ մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: […]
08:57 04.06.2022
Կորոնավիրուսի նոր, ավելի վտանգավոր շտամի առաջանալու վտանգը, որի դեմ գոյություն ունեցող պատվաստանյութերն անզոր կլինեն, միանգամայն իրական է։ Այս մասին Բրատիսլավայում Globsek-2022 անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։ Նրա ելույթի տեքստը Ժնեւում տարածել է ԱՀԿ-ի մամուլի ծառայությունը: «Գոյություն ունի նոր, ավելի վտանգավոր տարբերակի [SARS-CoV-2 վիրուսի] առաջացման իրական և […]
08:46 04.06.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]
08:36 04.06.2022
Հունիսի 3-ին՝ ժամը 21։58-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհի 2 կմ-ին «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Թ․, ծնված 1974 թ․) […]
08:27 04.06.2022
Մոսկվան, Բաքուն և Երևանը քննարկել և մոտեցրել են սահմանային, մաքսային և այլ վերահսկողության հարցերի շուրջ դիրքորոշումները Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկի, Շահին Մուստաֆաևի և Մհեր Գրիգորյանի համատեղ նախագահությամբ կայացած եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ նիստի արդյունքներով: «Կողմերը քննարկել և մոտեցրել են դիրքորոշումները սահմանային, մաքսային և այլ տեսակի վերահսկողության, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի […]
08:21 04.06.2022
Կապիկի ծաղիկ վիրուսով մարդու վարակման գրեթե 800 դեպք է գրանցվել 28 երկրում, այդ թվում` 20 դեպք ԱՄՆ-ում, հետևում է CDC բժշկական կարգավորիչի տվյալներից: CDC-ն իր կայքում տեղադրել է ինտերակտիվ քարտեզ, որը, հիմնվելով պաշտոնական բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա, ցույց է տալիս հիվանդության տարածումն ամբողջ աշխարհում: Աղբյուրի փոխանցմամբ՝ 28 երկրում գրանցվել է վարակման 790 դեպք։ Առաջատարների […]
08:12 04.06.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-16:00 Նոր Արեշ 27փ. 39-55; 29փ. 14-33; 33փ. 20-39; 38փ. 17-34 սեփական տներ, 11:00-17:00 Դավիթ Անհաղթի փ. 19Ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մ․Ավետիսյան 4-րդ փողոց, Ռուբինյանց փ. 17-21/5 շենքեր և հարակից […]
00:26 04.06.2022
Համալսարանական բժիշկները քիչ առաջ բարեհաջող ավարտեցին տուժած քաղաքացու վիրահատությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: «Ներկա պահին քաղաքացու վիճակը գնահատվում է կայուն ծանր»,- գրել է Դանիելյանը: ՀՀ ԱՆ-ից ավելի վաղ տեղեկացրել էին, որ ժամը 23:00-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ է տեղափոխվել 50 անձ: Նրանցից 34-ը ոստիկանության ծառայողներ են, 16-ը՝ […]
00:19 04.06.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]
00:11 04.06.2022
Ալբանիայում ընթացող Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանը չեմպիոն է հռչակվել երկամարտի 377 կգ արդյունքով (171+206): Արծաթե մեդալակիր Արա Աղանյանի երկամարտի արդյունքը 375 կգ է (170+205): Այսօր՝ ԵԱ-ի մրցումային 6-րդ օրը, Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ: Պայքարի մեջ են մտնում Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը (102 կգ/ 16:00), փոխչեմպիոն Արսեն Մարտիրոսյանը(109 կգ […]
00:07 04.06.2022
Հունիս 3-ին՝ ժամը 23:19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Աբովյան քաղաքի ՃՈ մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
23:45 03.06.2022
Հանրապետության տարածքում hունիսի 3-8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 3-5-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում հունիսի 3-4-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և […]
23:44 03.06.2022
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի կազմակերպիչների հնչեցրած կոչերի արդյունքում ակցիայի մասնակիցները դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ։ Մասնավորապես, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ, ինչպես նաև ոստիկանության ծառայողների ուղղությամբ նետել են շշեր, քարեր և մետաղե առարկաներ։ «Տեղի ունեցածի հետևանքով, […]
23:37 03.06.2022
Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացրել էր, որ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայից» տեղափոխվում է «Ինտեր»։ Ինչպես փոխանցում է Armsport.am-ը, Ռոմանոն հայտնել է՝ քանի տարվա պայմանագիր կկնքի հայ կիսապաշտպանը միլանյան ակումբի հետ։ «Նա երկու տարվա պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ։ Նա ուզում է Չեմպիոնների լիգայում խաղալ, ուստի որոշել է մերժել «Ռոմայի» առաջարկը։ Գործարքը կայացած է։ Շուտով սպասվում է բուժզննումն […]