TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+35.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Վաղը մեկնարկում են միասնական քննությունները

14:03 06.06.2022

Վաղը՝ հունիսի 7-ին, մեկնարկում են այս տարվա միասնական քննությունները: Այս մասին հայտնել է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը: Երևանում ու մարզերում գործելու է 14 քննական կենտրոն: Առաջին քննությունը կենսաբանությունից և աշխարհագրությունից է: Կենսաբանություն հանձնելու համար հայտագրվել է 1635 դիմորդ (անցյալ տարի 1304-ն էր), իսկ աշխարհագրություն՝ 127 (2021-ին՝ 176):

̰
Վերաքննիչ դատարանը բեկանել է նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանի և որդու գործով առաջին ատյանի դատարանի որոշումը

13:54 06.06.2022

Տեղեկացվել էր, որ ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ «Hetq.am»-ում հրապարակված «Մեծահարուստ հայերի ու պաշտոնյաների տները Դուբայի շքեղ համալիրներում» վերտառությամբ հոդվածի հիման վրա ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով 2020թ. փետրվարի 12-ին հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց կողմից օրենքով նախատեսված հայտարարագրերում հայտարարագրման ենթակա՝ առանձնապես խոշոր չափերով […]

̰
Ինչպե՞ս ստանալ պետական աջակցություն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում

13:47 06.06.2022

Կառավարության 2022թ. մարտի 24-ի թիվ 399-Լ որոշման համաձայն՝ ընկերություններին կվերադարձվի նոր աշխատակիցներից գանձվող եկամտահարկի 50 տոկոսը, եթե հետագա աշխատատեղերի քանակն ավելանա առնվազն 10-ով։ 📄 Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

̰
Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համար նոր շենք կկառուցվի

13:43 06.06.2022

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համար նոր շենք կկառուցվի: «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում համայնքն ազատ տարածք ունի, որն էլ կօգտագործվի այդ նպատակով: Երևանի քաղաքապետարանը նախագծային մրցույթ կհայտարարի: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Վթար Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին․ վարորդներից մեկը մահացել է

13:37 06.06.2022

Հունիսի 6-ին՝ ժամը 11։51-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խաշթառակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են VAZ-2106 (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 1963 թ․) և […]

̰
Նոր վերելակների ձեռքբերման այս տարվա ծրագրի ծավալը 10%-ով կավելանա

13:35 06.06.2022

2022թ․ համայնքի միջոցներով ու ծրագրերով ընդհանուր առմամբ Երևանում կփոխարինվի 426 վերելակ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է ծրագրի ծավալներն ավելացնել 10%-ով: Նոր վերելակների առաջին խմբաքանակն արդեն Երևանում է, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ ՄԱԿ-ի գործընկերների հետ համատեղ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում Հանրապետության հրապարակի շենքերի գեղարվեստական լուսավորությունն արդիականացնելու ուղղությամբ: Սրան զուգահեռ՝ մայրաքաղաքի բակային […]

̰
Հարազատ վայրեր եմ վերադարձել, երբեք չեմ մոռանա Արարատ լեռը. Ղազախստանի Մաժիլիսի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին

13:22 06.06.2022

Հունիսի 6-ին ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի շրջանակում Հայաստան ժամանած Ղազախստանի Հանրապետության Մաժիլիսի նախագահ Եռլան Կոշանովի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ԱԺ կայքը։ Ողջունելով գործընկերոջը՝ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել նրան Ղազախստանի Հանրապետության համար վճռորոշ օրերին Հայաստանում գտնվելու համար: «Երեկ Ձեր երկրում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրն էր, և այդ կարևոր իրադարձությունից […]

̰
Mitsubishi Pajero iO-ն հայտնվել է գետում․ երեխաները տեղի ուժերով դուրս են բերվել մեքենայից

13:16 06.06.2022

Հունիսի 6-ին` ժամը 08:05-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան արգելափակվել է Մասրիկ գետում, մեքենայում կան երեխաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, երեխաները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Փրկարարները Մասրիկ գետից դուրս […]

̰
Հայհոյել և հարվածել էին ոստիկաններին և փորձել տիրանալ զենքին, վնասել ծառայողական մեքենաները․ երկու անձ ձերբակալվել է

13:11 06.06.2022

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննություն է տարվում ոստիկանության ծառայողներին առերևույթ ծանր վիրավորանք հասցնելու և բռնություն գործադրելու, ոստիկանի ծառայողական զենքին և հատուկ միջոցներին տիրանալու փորձի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, նախնական տվյալներով, 2022թ. հունիսի 3-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի […]

̰
Հռիփսիմե Խուրշուդյանը 5-րդն է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

00:09 05.06.2022

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը մոտենում է ավարտին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 87 կգ քաշային կանայք: Հայաստանի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը 6 տարվա դադարից հետո կրկին մասնակցեց Եվրոպայի առաջնությանը:Պոկում վարժությունում Խուրշուդյանը երեք մոտեցումներից միայն երկուսը հաջողեց` 102 կգ և 105 կգ: Այս ձևում նա 4-րդն էր: Հրում վարժությունում հայ ծանրորդը […]

̰
Շերամի փողոցում քամու հետևանքով էլեկտրասյուն է շրջվել

23:35 04.06.2022

Հունիսի 4-ին` ժամը 20։28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շերամի փողոցի թիվ 33 շենքի մոտ քամու հետևանքով էլեկտրասյունը շրջվել է և ընկել հոսանքալարի վրա․ առկա է ընկնելու վտանգ։ Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ սյունը […]

̰ ̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

22:57 04.06.2022

Հանրապետության տարածքում hունիսի 4-9-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 4-5-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում hունիսի 8-9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և […]

̰
Արցունքաբեր և ծխարձակող հատուկ միջոցներ չեն կիրառվել․ Ոստիկանության պարզաբանումը

22:45 04.06.2022

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի կազմակերպիչների հնչեցրած կոչերի հետևանքով, երբ ակցիայի մասնակիցները չեն դրսևորել իրավաչափ վարքագիծ, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ և շշեր, քարեր ու մետաղե առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, ուստի որոշում է կայացվել կիրառել հատուկ […]

̰
Ադրբեջանի ԱԳՆ-ը «ՌԻԱ Նովոստի»-ին մեղադրել է «Լեռնային Ղարաբաղի հայտարարությունները շրջանառության մեջ դնելու» համար

22:27 04.06.2022

Ադրբեջանի տարածքում արգելափակվել է ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության կայքը: Ադրբեջանի արտգործնախարարությունը կայքի արգելափակման պատճառների մասին գործակալության հարցին ի պատասխան՝ «ՌԻԱ Նովոստիին» մեղադրել է «Լեռնային Ղարաբաղի հայտարարությունները շրջանառության մեջ դնելու» համար: Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստին» ներկայացրել էր Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցի տարբեր հատվածներ, որոնցում պետնախարարն անդրադարձել էր Ադրբեջանի հետ բանակցային գործընթացին, Լեռնային Ղարաբաղի […]

̰
̰
SHANTNEWS

21:58 04.06.2022

̰
Բաժանում 11 տարվա համատեղ կյանքից հետո․ Շակիրան ու Պիկեն հաստատել են լուրը

21:18 04.06.2022

Կոլումբացի փոփ աստղ Շակիրան և իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտպան Ժերար Պիկեն բաժանվել են: Զույգը պաշտոնապես հաստատել է լուրը։ «Ցավով վերահաստատում ենք, որ մեր ճանապարհները տարբեր են։ Հանուն մեր երեխաների բարեկեցության, որոնք մեզ համար վեր են ամեն ինչից, մենք խնդրում ենք ձեզ հարգել նրանց անձնական կյանքը։ Շնորհակալություն ըմբռնման համար»,- ասվում է զույգի հայտարարության մեջ, որը […]

̰
Արսեն Մարտիրոսյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

21:05 04.06.2022

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Արսեն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 109 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Մարտիրոսյանը պոկում վարժությունում միայն մեկ հաջող փորձով բարձրացրեց 170 կգ, իսկ հրում վարժությունում Մարտիրոսյանը գլխավերևում պահեց միայն 201 կգ, չկարողանալով բարձրացնել 210 կգ:Երկամարտի 371 կգ արդյունքով Արսեն Մարտիրոսյանը դարձավ […]

̰
Կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը

20:27 04.06.2022

Հունիսի 4-ին՝ Ազգերի լիգայի խաղարկության Հայաստան-Իռլանդիա հանդիպումից հետո, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը. Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ ստորև։  

̰
Սահմանային անցակետում խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացիներ են հայտնաբերվել

20:21 04.06.2022

Հունիսի 3-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել Փարվիզ Ս․-ն, որը 2016 թ. օգոստոսի 5-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ մարմինների կողմից։ Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Հունիսի 3-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Սերգեյ Չ․-ն, […]

̰
Կալանավորվել է Մոսկվայի կենտրոնում գործարար Քամարյանի սպանության մեջ կասկածվող անձը

20:15 04.06.2022

Մոսկվայի կենտրոնում գործարար Հովհաննես Քամարյանի սպանության կասկածանքով ձերբակալված Հայրիկ Երվանդյանն ընդունել է մեղքը: Այս պահին նա համագործակցում է քննության հետ։ Iz.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 4-ին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի քննչական գլխավոր վարչությունում։ «Երիտասարդը խոստովանել է իր մեղքը և մանրամասն ցույց տվել, թե ինչպես է կատարել հանցագործությունը»,- հայտնել է ղեկավարի ավագ օգնական Յուլյա […]

̰
SHANTNEWS

13:00 04.06.2022

̰
Հինգ ակումբ ստացել է 2022/2023թթ մրցաշրջանի ՀՀ Առաջին խմբում հանդես գալու իրավունք

12:59 04.06.2022

Հունիսի 3-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը՝ ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման վերաբերյալ: Նիստի ընթացքում քննության էին դրվել արտոնագրման գործընթացին դիմած 7 թեկնածուների՝ «Բենտոնիտ ՖԱ» ՀԿ-ի, «Գանձասար ՖԱ» ՀԿ-ի, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի, «ՍԱ Միկա» ՀԿ-ի, «Օնոր» ՍՊԸ-ի, «ՖԱ Վեստ Արմենիա» ՀԿ-ի և «Սյունիք ՖԱ» ՍՊԸ-ի արտոնագրային […]

̰
Վարչապետը ներկա է գտնվել Արգավանդ-Շիրակ նորակառույց ճանապարհահատվածի բացման արարողությանը

12:55 04.06.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել Արգավանդ-Շիրակ նորակառույց ճանապարհահատվածի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենը և պաշտոնատար այլ անձինք: Ճանապարհահատվածի կառուցման համար 2019թ. հուլիսի 16-ին պայմանագիր է կնքվել Երևանի քաղաքապետարանի և «Լևանտինա Ինջեներիա Քոստրուցիոն» (Իսպանիա) ընկերության միջև։ Պայմանագրի արժեքը 26 մլն […]

̰
Ազգերի Լիգա․ Նիդեռլանդները խոշոր հաշվով հաղթեց Բելգիային, Ֆրանսիան պարտվեց Դանիային

12:50 04.06.2022

Ազգերի Լիգայի գավաթի խաղարկությունում տեղի ունեցան A դիվիզիոնի հերթական կենտրոնական հանդիպումները։ Ինչպես փոխանցում է Armsport.am-ը, Նիդեռլանդները 4-1 հաշվով հաղթեց Բելգիային։ Դուբլի հեղինակ դարձավ Մեմֆիս Դեպայը, մեկական անգամ էլ աչքի ընկան Սթիվեն Բերգվեյնը և Դենզել Դյումֆրիսը։ Բելգիացիների միակ գոլը ավելացված ժամանակում խփեց Միշի Բաչուային։ Ֆրանսիան 1-2 հաշվով զիջեց Դանիային։ 51-րդ րոպեին Կարիմ Բենզեման բացեց հաշիվը։ 68-րդ […]

̰
Թուրքական ավիաուղիները երկարաձգել է դեպի Սոչի և Ուկրաինա չվերթների չեղարկումը

12:38 04.06.2022

Թուրքական ավիաուղիները (Turkish Airlines) երկարաձգել է մինչև հաջորդ ամսվա վերջ թռիչքների դադարեցումը դեպի Ուկրաինայի քաղաքներ, ինչպես նաև դեպի Մինսկ (Բելառուս), Եկատերինբուրգ, Դոնի Ռոստով և Սոչի։ Այս մասին հունիսի 4-ին հայտնել է Anadolu գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ որոշումն ընդունվել է Ուկրաինայի օդային տարածքի փակման ֆոնին։ Այն, որ ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները դեպի վերոնշյալ քաղաքներ և դեպի Ուկրաինա, […]

̰
Արաբկիր վարչական շրջանի Ֆանարջյան փողոցում գազամատակարարումը կդադարեցվի

12:25 04.06.2022

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 6-ին՝ ժամը 12:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ֆանարջյան փողոցի գազասպառողների գազամատակարարումը:

̰
Կկայանա լեգենդների հրաժեշտի հանդիպում Հայաստանի և  Վրաստանի հավաքականների միջև

12:15 04.06.2022

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30-ամյակի առթիվ նախատեսվող միջոցառումներից մեկը հաճելի անակնկալ կլինի հայկական ֆուտբոլի երկրպագուների համար: Հունիսի 16-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա լեգենդների հրաժեշտի հանդիպում Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև: Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Յուրա Մովսիսյանը, Մարկոս Պիզելլին , Էդգար Մանուչարյանը, Ռոբերտ Արզումանյանը, Կառլեն Մկրտչյանը, Գևորգ Կասպարովը , Արթուր Եդիգարյանը, […]

̰
Կոտայքի մարզում 48-ամյա վարորդը, Mercedes Vito-ով մի քանի պտույտ քարերին բախվելով, հայտնվել է դաշտում. կա վիրավոր

12:03 04.06.2022

Երեկ՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 48-ամյա Սերգեյ Թ.-ն իր վարած Mercedes Vito մակնիշի ավտոմեքենայով Ձորաղբյուր-Մայակովսկի ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Սերգեյ Թ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր […]

̰
BACK_TO_TOP