TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+35.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Ընթացքի մեջ են Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքները

15:40 03.06.2022

Մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանի գլխավորությամբ այցելել են «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի» նոր համալիրի կառուցման շինհրապարակ, հետևել աշխատանքների ընթացքին, շինարարը ներկայացրել է առաջիկա անելիքները։ Սպորտային համալիրի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականից։ Իր տեսակով առանձնահատուկ մարզական համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ […]

̰
«Վերջին դասին» նվիրված արարողություններ՝ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում

15:27 03.06.2022

Հունիսի 3-ին Գեղարքունիքի մարզի 5-օրյա աշխատանքային ռեժիմ ունեցող 101 հանրակրթական դպրոցներում տեղի ունեցան ավարտական «Վերջին դաս» արարողություններ։ 2021-2022 ուսումնական տարում Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական դպրոցների 12-րդ դասարաններ ավարտում են 1206, 9-րդ դասարաններ՝ 2366, իսկ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության կրթական հաստատություններում՝ 440 աշակերտներ։ 9-րդ դասարանի շրջանավարտ չունի Ծափաթաղի միջնակարգ դպրոցը։ 1-ական 9-րդ դասարանցի ավարտում են Կալավանի […]

̰
Էրդողանի խոսքից հետո Թուրքիայում ստորագրահավաք է սկսվել

15:23 03.06.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Գեզի զբոսայգու ցուցարարների հասցեին հնչեցրած «պոռնիկ» արտահայտությունից հետո change.org կայքում ստորագրահավաք է սկսվել, փոխանցում է Ermenihaber-ը։ «Ես պոռնիկ չեմ» (Ben sürtük değilim) գլխագրով ստորագրահավաքի հայտարարության տեքստում մասնավորապես նշված է, որ նախագահի պաշտոնն անաչառ պաշտոն է և նախագահը չի կարող վիրավորել իր ժողովրդի մի մասին, եթե անգամ նա նախագահ է, […]

̰
«Վստահ եմ՝ բազում առիթներ ենք ունենալու՝ հպարտանալու ձեր հաջողություններով». Ժ. Անդրեասյանը շնորհավորել է շրջանավարտներին

15:18 03.06.2022

Հունիսի 3-ին շուրջ 21 հազար շրջանավարտ նշում է «Վերջին դասը»՝ հրաժեշտ տալով դպրոցին: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարան՝ շնորհավորելու շրջանավարտներին և ներկա գտնվելու ավարտական միջոցառմանը: «Վերջին դասի» արարողությանը ներկա է եղել նաև ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը: Նախարարի […]

̰
Սողունների սեզոնային ակտիվացում է․ ինչ անել օձի խայթոցի դեպքում

15:10 03.06.2022

ԱԻ պետական ծառայությունը հիշեցնում է, որ պայմանավորված եղանակի կտրուկ տաքացմամբ՝ տարվա այս սեզոնին ակտիվանում են սողունները, հայտնվում անգամ բնակարաններում: Քանի որ թունավոր օձերի դեմ պայքարը համալիր մոտեցման խնդիր է, ուստի հորդորում ենք զգույշ լինել: Ոչ թունավոր օձի խայթոցի դեպքում անհրաժեշտ է լվանալ վերքը և ծածկել մանրէազերծ վիրակապով։ Թունավոր օձի խայթոցի դեպքում մեծ նշանակություն ունի ժամանակին […]

̰
Քննարկվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2021թ. պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը

15:03 03.06.2022

2021 թ. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացրել է 17 ծրագիր, 123 միջոցառում: Փաստացի տարեկան ծախսը կազմել է 619 մլրդ 774,1 մլն դրամ, կատարողականը՝ 98,8 տոկոս: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 3-ի համատեղ նիստում: Աշխատանքի և սոցիալական հարցերի […]

̰
SHANTNEWS

14:55 03.06.2022

̰
Էջմիածնի բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

14:47 03.06.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և դատավարական անհետաձգելի գործողություններ՝ Էջմիածին քաղաքի բնակչի սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ Դեպքի մասին ահազանգը ստացվել է 2022թ. մայիսի 31-ին՝ ժամը 13:55-ին, որով տեղեկացվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի հարևանությամբ տղամարդու դի լինելու վերաբերյալ: Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը […]

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է Արցախի պատվիրակությանը

14:44 03.06.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 3-ին ընդունել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ԱԺ կայքը։ ՀՀ ԱԺ նախագահը ողջույնի խոսքում գոհունակություն է հայտնել Հայաստանի և Արցախի՝ կրթության և գիտության հարցերով զբաղվող համանման հանձնաժողովների միջև ձևավորված սերտ համագործակցության կապակցությամբ: ՀՀ խորհրդարանի ղեկավարի խոսքերով՝ այդ փոխգործակցության հիմքում […]

̰
Հայաստանի ԱԳ նախարարն ընդունել է Տոյվո Կլաարին

14:37 03.06.2022

Հունիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ և այս համատեքստում վերահաստատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների վերականգնման կարևորությունը։ Կողմերը […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին

14:30 03.06.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 2-ին ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով: Նախագահ Խաչատուրյանը գոհունակությամբ է արձանագրել, որ Հայաստանի և ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջև հարաբերությունները կայուն զարգանում են: Նախագահն ընդգծել է, որ զբոսաշրջությունը շատ […]

̰
ԱՄՆ պետդեպը հիշատակել է ԵԽԽՎ-ի մտահոգությունն Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության ապագայի վերաբերյալ

14:24 03.06.2022

ԱՄՆ պետքարտուղարությունը հունիսի 2-ին հրապարակել է «Միջազգային կրոնական ազատության 2021թ․-ի զեկույցը»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ զեկույցի «Ադրբեջան» բաժնում ԱՄՆ պետքարտուղարությունը հիշատակում է ԵԽԽՎ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության մարդասիրական հետևանքների» վերաբերյալ բանաձևում կառույցի արտահայտված մտահոգությունը՝ կապված Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում տասնյակ հայկական եկեղեցիների, վանքերի, ներառյալ՝ Դադիվանք վանական համալիրի, խաչքարերի և մշակութային ժառանգության այլ կոթողների ապագայի վերաբերյալ: Նշվում է, […]

̰
Պոկում վարժությունում Անդրանիկ Կարապետյանը նվաճել է փոքր արծաթե, իսկ Տաթև Հակոբյանը՝ փոքր բրոնզե մեդալ. Ծանրամարտի ԵԱ

14:18 03.06.2022

Ալբանիայում շարունակվում է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Երեկ՝ հունիսի 2-ին, Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում մրցահարթակ են դուրս եկել 89 կգ քաշայիններ Անդրանիկ Կարապետյանը և Վարդան Մանուկյանը: Կարապետյանը երկամարտի 365 կգ (174+191) արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Պոկում վարժությունում նա երկու մոտեցմամբ գլխավերևում պահել է 174 կգ ծանրաձողն ու փոքր արծաթե […]

̰
Լավրովը կայցելի Հայաստան

14:12 03.06.2022

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 10-ին Երևանում կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին, հայտարարել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Հունիսի 10-ին Երևանում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին։ Հայաստանը ՀԱՊԿ-ում նախագահում է ընթացիկ տարում»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։ Ակնկալվում է, որ արդյունքում […]

̰
Գերեզմանատանը տեղի ունեցած սպանության և սպանության փորձի գործն ուղարկվել է դատարան

14:03 03.06.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննված քրեական գործով իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Գոռավան բնակավայրի գերեզմանատանը շուրջ մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, հանցագործություն կատարած անձանցից երկուսի, ինչպես նաև զինված միջադեպին ներկա անձանցից 11-ի ինքնությունը, որոնցից չորսն Արարատ քաղաքի […]

̰
Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին

13:57 03.06.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին, որը Հայաստան է այցելել ՄԱԿ-ի ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով: Վարչապետը ողջունել է պարոն Պոլոլիկաշվիլիի գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր և կարևորել Հայաստանի՝ 2021-2025թթ. համար ՄԱԿ-ի ԶՀԿ գործադիր խորհրդի անդամ ընտրվելը, ինչն էլ ավելի կխթանի արդյունավետ փոխգործակցությունը: Նիկոլ Փաշինյանը […]

̰
Չավուշօղլուն Ուկրաինայի հարցով հեռախոսազրույց է ունեցել Հոլանդիայի ԱԳՆ ղեկավարի հետ

13:50 03.06.2022

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Հոլանդիայի արտգործնախարար Վոպկե Հոստրայի հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ Թուրքիայի արտգործնախարարության՝ կողմերը քննարկել են թուրք-հոլանդական հարաբերությունները, Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի վերջին զարգացումները՝ կապված Շվեդիայի ու Ֆինլանդիայի հնարավոր անդամակցության վերաբերյալ, ևս եղել են զրույցի նյութ։ Թուրքական աղբյուրը նշում է, որ Չավուշօղլուն ավելի վաղ էլ հեռախոսազրույց […]

̰
«Նաիրիտ» գործարանի մոտ էքսկավատորը շրջվել է փոսը. վարորդը հոսպիտալացվել է

13:44 03.06.2022

Հունիսի 3-ին՝ ժամը 11։17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թամանցիների փողոցում՝ «Նաիրիտ» գործարանի մոտակայքում, էքսկավատորը շրջվել է․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Բագրատունյաց […]

̰
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 13։00-ի դրությամբ

13:35 03.06.2022

«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 13։00-ի դրությամբ, ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 39 տրանսպորտային միջոց, որոնցից 33-ի ղեկին եղել են անչափահասներ, չորս անձ մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի, մեկը՝ փոխարինված համարանիշով, մեկը՝ ոչ սթափ վիճակում։ Մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար չի արձանագրվել։

̰
Դեբեդ գետից դուրս բերված Արևը դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»-ից

13:27 03.06.2022

Դեբեդ գետից դուրս բերված Արևը դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»-ից: Այս մասին տեղեկացրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: «Երեխան տեղափոխվեց ՀՕՖ խնամքի կենտրոն: Շնորհակալություն մեր թիմին՝ բժշկական հերթական հաջողության ու այսքան ջերմության համար»,- գրել է Դերձյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ երկու տարեկան աղջիկը Դեբեդ գետում հայտնվելուց հետո հրաշքով ողջ էր […]

̰
Երևանում նկարահանումների ժամանակ մահացել է օպերատորի օգնական Արթուր Ղանդիլյանը

13:19 03.06.2022

Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Երեկ նկարահանումների ժամանակ Արշակունյաց փողոցի շենքերից մեկի տանիքից վայր է ընկել ու մահացել է օպերատորի օգնական Արթուր Ղանդիլյանը, հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»։ Արթուրը 36 տարեկան էր, ամուսնացած, ունի որդի։

̰
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին

13:13 03.06.2022

Հունիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության համար զբոսաշրջության ոլորտի զարգացումն առաջնահերթություններից է, և այս առումով գոհունակությամբ նշել, որ Հայաստանի և ՄԱԿ ԶՀԿ համագործակցությունն արդյունավետ կերպով զարգանում է։ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ այս տարի լրանում […]

̰ ̰
Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ

00:02 03.06.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]

̰
Երևանի Պարսեղով փողոցում բռնկված հրդեհը մարվել է

00:01 03.06.2022

Հունիսի 2-ին` ժամը 21:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պարսեղով փողոցի տներից մեկի տանիքում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ […]

̰
ՌԴ Անվտանգության խորհուրդն ուշադիր հետևում է ԱՊՀ երկրների վրա ճնշումը մեծացնելու Արևմուտքի փորձերին. Պատրուշև

23:59 02.06.2022

ՌԴ Անվտանգության խորհուրդը ուշադիր հետևում է ԱՊՀ-ի երկրների վրա ճնշում գործադրելու, ժողովուրդների միջև դարերի ընթացքում ձևավորված կապերը խզելու Արևմուտքի փորձերին: Այդ մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ԱԽ-ի 30-ամյակի կապակցությամբ «Կոմերսանտին» տված մեկնաբանության մեջ: «Անվտանգության խորհրդում ուշադրությամբ հետևում են Արևմուտքի չդադարող փորձերին՝ մեծացնել ճնշումը ԱՊՀ երկրների վրա, խզել դարերի ընթացքում ձևավորված կապերը մեր […]

̰
ՌԴ-ն տագնապով է ընդունել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ուժային գործողության մեկնարկի մասին տեղեկատվությունը․ ՌԴ ԱԳՆ

23:51 02.06.2022

Մոսկվան տագնապով է վերաբերվել Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն սկսելու մասին թուրքական կողմի հայտարարություններին և հույս ունի, որ Անկարան ձեռնպահ կմնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել Արաբական Հանրապետությունում իրավիճակի վատթարացմանը: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ՝ հինգշաբթի տարածված մեկնաբանության մեջ։ «Տագնապով ենք ընդունել նման ուժային գործողության մասին հաղորդագրությունները։ Սիրիայի […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:43 02.06.2022

Հանրապետության տարածքում հունիսի 2-7-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 2-5-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում հունիսի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
Արշակունյաց պողոտայում մեքենան բախվել է «Հայմամուլի» կրպակին

23:40 02.06.2022

Հունիսի 2-ին, ժամը 20:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Կրկեսի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 6 շենքի մոտակայքում «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Հ.) դուրս […]

̰
Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել

23:24 02.06.2022

Հունիսի 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառում: Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ կառավարության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ և պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկյա դեսպաններ ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր […]

̰
BACK_TO_TOP