20:59 06.06.2022
ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբից տեղեկացնում են, որ այսօր՝ հունիսի 6-ին, ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը հյուրընկալել է ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանին։ Կողմերը քննարկել են ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած՝ տեղահանված արցախցիներին բնակարաններ տրամադրելու գործընթացի, բնակարանների՝ ըստ առաջնահերթության տրամադրման հետ կապված հարցեր, ինչից հետո՝ անդրադարձել նաև դրանց լուծմանն ուղղված հետագա […]
20:56 06.06.2022
2022 թվականի հունիսի 3-ին Բյուրեղավանի հիմնական դպրոցի աշակերտները ծնողների և ուսուցիչների հետ միասին (թվով 65 անձ) նշել են ավարտական միջոցառում, որի ժամանակ օգտագործել են խոզի մսի և հավի ճտի խորոված, բանջարեղենային աղցան հավի կրծքամսով և ձեթով, ինչպես նաև գործարանային արտադրության հյութեր: Միջոցառման հաջորդ օրը ներկաներից դիմել են «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ, որտեղից ուղեգրվել են «Ռ. […]
20:44 06.06.2022
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունիսի 2-ին ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Շենավան գյուղի 45-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում: Նյութերի նախապատրաստման ընթացքում քրեական հետախույզները մեկնեցին Շենավան: Նշված տանը կից հողամասի զննությամբ հայտնաբերվեց կանեփի 210 բույս: Ըստ 45-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածն ինքն էր աճեցրել ու մշակել: Նշանակվել է […]
20:37 06.06.2022
Ութամյա Ռուբենը Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա ստուգատես-փառատոնի ամենակրտսեր մասնակիցն է: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը նրա տուն-թանգարանում նվագել սեփական ստեղծագործությունը փոքրիկ տղայի համար անհավատալի էր թվում: Արամ Խաչատրյանի անվան ստեղծագործական փառատոնն անցկացվում է արդեն 43-րդ անգամ: Նախաձեռնությունը Երևանի քաղաքապետարանինն է: Փառատոնին մասնակցում են համայնքային ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների […]
20:30 06.06.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին իրավապահ մարմինների պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում հասարակական կարգի ու անվտանգության դեմ ուղղված հանցավոր դրսևորումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը: Երկրի ղեկավարն իր ելույթում մանրամասն անդրադարձել է ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով, որ Արցախում արժանավայել հասարակական կարգի և ներքին անվտանգության ապահովումը հանդիսանում է Արցախի Հանրապետության, մասնավորապես՝ արցախյան իրավապահ […]
20:23 06.06.2022
Հայաստանի առաջին արբանյակը կապ է հաստատել Երկրի հետ. ենթահամակարգերն աշխատում են անխափան։ Ինչպես տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից, SATLANTIS ընկերությունը հայտարարություն է տարածել․ SATLANTIS-ը հպարտությամբ հայտարարում է Հայաստանի հետ «Ուրդանետա» արբանյակի վերաբերյալ իր համագործակցության մասին: Կանավերալ հրվանդանից Ուրդանետայի հաջող մեկնարկից հետո ընկերությունը հայտարարում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակա «Գեոկոսմոս» ընկերությանը Երկրի հեռակա դիտարկման ամբողջական […]
20:14 06.06.2022
Վերջերս շարունակաբար արժեզրկվող թուրքական լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ հունիսի 6-ի առավոտյան հասել է 16.61 լիրա/1 դոլար հարաբերակցության մակարդակին: Նշենք, որ այս արդյունքը թուրքական լիրայի պատմության մեջ 2021թ. դեկտեմբերին գրանցված վերջին ռեկորդից հետո ամենաբարձր ցուցանիշն է։ Այս շարունակական արժեզրկումն առաջինն է 2021-ի դեկտեմբերի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարած միջոցառումներից հետո, որոնց արդյունքում վերջին […]
16:01 06.06.2022
Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության մի շարք ստորաբաժանումներում աշխատանքային հանդիպումներ են տեղի ունեցել՝ ԵՄ արտահանման վերահսկման ծրագրի Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների համակարգող Մաթիազ Մուրովեքի և նախագծի ղեկավար Միշել Մոնտեմուրոյի հետ: ԵՄ փորձագետները տեղում ծանոթացել են աշխատանքային գործընթացին: Երկակի նշանակության ապրանքների արտահանման վերահսկողության ծրագրերում և նախագծի կառավարման ոլորտում մասնագիտացած միջազգային փորձագետները ՊԵԿ մաքսային ծառայության տարբեր […]
16:00 06.06.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի թագուհի Մարգրետ Երկրորդին երկրի ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Հայաստանի նախագահի ուղերձում ասվում է. «Հայաստանը կարևորում է Դանիայի հետ հարաբերությունների զարգացումը և ամրապնդումը: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք երկկողմ համագործակցության խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»։
15:59 06.06.2022
Հունիսի 6-ին՝ ժամը 12։23-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջուտ գյուղի աղբավայրի մոտակայքում, այրվում է «ZIL» մակնիշի աղբատար ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է «GAZ-53» մակնիշի աղբատար ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Մ․)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
15:57 06.06.2022
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի հարցը նաև նախորդ տարի բարձրաձայնվել է միջազգային տարբեր հարթակներում, միջազգային տարբեր կազմակերպությունների, կառույցների կողմից արվել են հայտարարություններ գերիների վերադարձի կոչով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տարված աշխատանքները ներկայացրեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը: «Շարունակվել են աշխատանքները […]
15:56 06.06.2022
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունիսի 6-ին մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ խորհրդի նիստին մասնակցելու են ՀԱՊԿ անդամ երկրների 128 պատվիրակներ: Նիստի ընթացքում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը կներկայացնի Հայաստանի Հանրապետության գործունեությունը մարտահրավերներին և անվտանգության սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ` […]
15:54 06.06.2022
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արայիկ Խզմալյանն ընդունել են աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Մոլդովայի Հանրապետության մշակույթի նախարար Սերգիու Պրոդանին: Նախարարին ուղեկցում էին Մոլդովայի ներդրումների գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Իոն Իորդաչին և Մոլդովայի Հանրապետության մշակույթի նախարարության զբոսաշրջության գծով գլխավոր խորհրդական Դավիդ Լուպուսորը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին […]
15:49 06.06.2022
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, ի պատասխան լրատվամիջոցներում հայտնված «Որսագողություն Խոսրովի անտառում. ջրատար առվի մեջ հայտնաբերվել է Կարմիր գրքում գրանցված, վնասվածքներով սատկած բեզոարյան այծ» վերտառությամբ գրառման, հայտնում է․ «Տեղեկատվությունը ստանալուց հետո ոստիկանության Արարատի բաժնի հետաքննական բաժնի աշխատակիցները օպերատիվ տեղեկությունն իրացնելով անմիջապես մեկնել են դեպքի վայր։ ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծը հայտնաբերվել է Վեդու ջրամբարի […]
15:47 06.06.2022
ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ԱՀ Քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով կատարած հանցագործության կատարման համար որպես մեղադրյալ է ներգրավել 1982թ ծնված Գ. Վ-ն, որը հանդիսանալով սահմանափակ պատասխանատվության ընկերություններից մեկի հիմնադիր տնօրեն՝ ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում թռչնաբուծարան ստեղծելու համար պետությունից խաբեության եղանակով ստացել և հափշտակել […]
15:42 06.06.2022
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակներն այցելել են «Մայր Հայաստան» հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ ֆեյսբուքյան էջից:
15:36 06.06.2022
Հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, մեկնարկում է Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթը՝ թավջութակ մասնագիտությամբ։ Խաչատրյանական մրցույթն անցկացնում է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Հունիսի 6-ի առավոտյան մրցույթի մասնակիցները, ժյուրիի անդամներն ու կազմակերպիչներն այցելել են Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Արամ Խաչատրյանի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրա շիրմին։ Մրցույթի […]
15:34 06.06.2022
2021 թ. ԱԳ նախարարության կողմից իրականացվել է 6 ծրագիր, որի համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 17.1 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 98.1 տոկոս: Նախորդ տարվա համեմատ նախարարության պատասխանատվությամբ կատարված ծրագրերի գծով ծախսերն ավելացել են 1,4 տոկոսով կամ 240 մլն դրամով. անդրադառնալով արտաքին ոլորտի հատկացումների նախորդ տարվա կատարողական ցուցանիշներին՝ նշել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան […]
15:31 06.06.2022
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունիսի 3-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում տված 16-ամյա պատանին հայտնել էր, որ անհայտ անձը Գետափնյա փողոցում քաշել-պոկելով հափշտակել էր պարանոցի վզնոցի մի մասը և դիմել փախուստի: Դիլիջանի քրեական հետախույզները պարզել են, որ կողոպուտը կատարել է դիլիջանցի 16-ամյա մեկ այլ պատանի: Նա բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է բաժին և խոստովանել, որ […]
15:28 06.06.2022
Մայիսի 30-ից հունիսի 5-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 591 դեպք, որից 160-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 74 հրդեհի, 3 փլուզման, 10 ինքնասպանության փորձի դեպք, 56 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 211 կենցաղային կանչ. տուժել է 98 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 մահ: Արձանագրվել է թունավորման 10 դեպք: Եղանակային պայմաններով և […]
15:26 06.06.2022
Հունիսի 6-ին՝ ժամը 12։01-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Թումանյան փողոցի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել առվակը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարներն առվակից դուրս են բերել «GAZ-24» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Կ․)․ տուժածներ չկան:
15:20 06.06.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին Ազգային տոնի առթիվ: Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը բարձր է գնահատում Շվեդիայի հետ առկա հարաբերությունները և պատրաստակամ է հետագայում առավել խորացնել և ընդլայնել արդյունավետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»:
15:10 06.06.2022
ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների նախագահները ժամանել են Երեւան, որտեղ այսօր տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստը։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ Խորհրդի նիստին կմասնակցեն ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն, Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի տեղակալ Ասկար Շակիրովը, Ղազախստանի Հանրապետության […]
15:03 06.06.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված շրջաններում սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրների: Քննարկվել են համայնքներում հին բնակֆոնդի վերակառուցման և նորոգման ընթացքում ծագող իրավական ու կազմակերպչական խնդիրները և դրանց լուծման մեխանիզմները: Օրակարգի մեկ այլ հարցով որոշվել է լուծարել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Արցախանտառ» ՊՈԱԿ-ը՝ լիազորությունների և գործառույթների զգալի մասը փոխանցելով […]
14:49 06.06.2022
Դեսպանների քաղաքական նշանակումը աշխարհում լայն տարածում գտած պրակտիկա է, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի կողմից վերջին նման նշանակումներին անդրադառնալով՝ վստահեցնում է, որ նրանք լավագույն դեսպաններից են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միրզոյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի […]
14:42 06.06.2022
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 36-ամյա տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը բացահայտելու ուղղությամբ: Դեպքի վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. հունիսի 5-ին՝ ժամը 01։05-ին, բժշկական կենտրոնից, որով տեղեկացվել է նույն օրը՝ ժամը 00:10-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի՝ 1986թ. ծնված բնակչի, «ձախից կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած, […]
14:32 06.06.2022
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը վստահեցնում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում կա ընդհանուր ընկալում այն մասին, որ բոլոր ապաշրջափակվող տրանսպորտային ենթակառուցվածքները, ճանապարհները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միրզոյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության […]
14:26 06.06.2022
2022 թվականի մայիսի 9-16-ը Ուզբեկստանի Հանրապետությունում կայացած «Քիմիա» առարկայի 56-րդ Մենդելեևյան միջազգային օլիմպիադայի և մայիսի 13-15-ը տեղի ունեցած «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլերի մրցանակակիրները կստանան անվանական կրթաթոշակ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է վերոնշյալ օլիմպիադաներում հաղթած և անվանական կրթաթոշակի արժանացած սովորողների կազմը: Ըստ այդմ՝ անվանական կրթաթոշակ կստանան «Քիմիա» առարկայի Մենդելեևյան միջազգային օլիմպիադայում արծաթե մեդալի արժանացած՝ […]
14:12 06.06.2022
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակում Հայաստանում գտնվող ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակությանը: Առանձնազրույցից հետո նրանք միացել են ընդլայնված կազմով հանդիպմանը: Կողմերը միմյանց շնորհավորել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի և Բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի առթիվ: Երկուստեք […]