14:37 02.06.2022
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում անցկացվելիք «Երևանի գինու օրեր» փառատոնի կապակցությամբ հունիսի լույս 3-ի գիշերը՝ ժամը 1։00-ից մինչև հունիսի 6-ի ժամը 6-ը, փակ են լինելու Սարյան փողոցը՝ Պուշկինի խաչմերուկից մինչև Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Մոսկովյան փողոցը՝ Թումանյան-Մոսկովյան խաչմերուկից մինչև Մոսկովյան-Սպենդիարյան փողոցների խաչմերուկ, ինչպես և Թումանյան փողոցը՝ Սարյան-Թումանյան խաչմերուկից մինչև Թումանյան-Փարպեցու փողոցների խաչմերուկ։
14:30 02.06.2022
Հունիսի 2-ին՝ ժամը 10:29-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղնի գյուղի ստորգետնյա պահեստների հիմնարկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պտղնի գյուղի ամառանոցների 5-րդ փողոցի սկզբնամասի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:00-ին, […]
14:25 02.06.2022
Հայաստանի Հանրապետությունում կայանալիք Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում քննարկվել է նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների ընթացքը: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության և ոստիկանության, ինչպես նաև հանձնաժողովի կազմում ընդգրկված ԿԳՄՍ նախարարության և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչները, «2022 թվականին Հայաստանում կայանալիք կենսաբանության միջազգային օլիմպիադա» […]
14:20 02.06.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգմամբ պարզել են, որ «Գոլդեն Չոյս» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրությունում շտկվել են նախորդիվ հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի բոլոր խախտումները: ✅ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է: ✅ Վերացվել է նաև Շիրակի մարզում գործող երկու ընկերությունների՝ «Արթ-Հեստել» ՍՊԸ-ին պատկանող կրեմային հրուշակեղենի և անհատ ձեռնարկատեր […]
14:11 02.06.2022
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Խարդալիաս Նիկոսի գլխավորությամբ հունիսի 2-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Խարդալիաս Նիկոսը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար […]
13:57 02.06.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ս.թ. մայիսի 31-ին մասնակցել է Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ծննդյան տարեդարձի առթիվ Միացյալ Թագավորության դեսպանության կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը: Միջոցառման ընթացքում փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում կառավարության և իր անունից շնորհավորել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն, արքայական ընտանիքի անդամներին, ինչպես նաև Միացյալ Թագավորության և բրիտանական համագործակցության երկրների ժողովուրդներին: Նշելով, որ […]
13:54 02.06.2022
Հանրապետության գետերի մեծ մասում հունիսի 1-2-ը ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
13:50 02.06.2022
F-16 կործանիչների արդիականացման և մատակարարման վերաբերյալ թուրք-ամերիկյան բանակցություններն անցել են դրական մթնոլորտում: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարը օդուժի հրամանատար բանակի գեներալ Հասան Քյուչյուքայուզի հետ հանդիպման ժամանակ: «Հավատում ենք, որ այս հարցում ԱՄՆ-ն ընդառաջ կգնա Թուրքիայի կարիքներին: Ըստ իս՝ այս ամենը չի անտեսվի ԱՄՆ վարչակազմի կողմից հավաքական պաշտպանության և փոխգործակցության առումով։ Հիմք […]
13:44 02.06.2022
Հունիսի 4-ին՝ ժամը 17։00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Ազգերի լիգայի Բ լիգայի առաջին խմբի առաջին տուրի Հայաստան-Իռլանդիա հանդիպումը։ Հաստատվել է հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։ Հանդիպման գլխավոր մրցավարն է Ռադու Մարիան Պետրեսկուն (Ռումինիա)։ Մրցավարի օգնականներն են Ռադու Ադրիան Շտեֆան Ժինգուլյակը (Ռումինիա) և Միրչա Միհաիլ Գրիգորիուն (Ռումինիա), 4-րդ պաշտոնյան է Յուլիան Դիման (Ռումինիա)։ Հանդիպման տեսուչ […]
13:30 02.06.2022
Empathy բժշկական կենտրոնի ղեկավար Մարիամ Ջիշկարիանին «Այլընտրանքային» խորհրդի անդամների հետ «Վիվամեդի» կլինիկայում այցելել է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ ազատազրկված Միխեիլ Սաակաշվիլիին, փոխանցում է Aliq.ge-ն։ «Մենք բազմիցս նշել ենք, որ հիվանդի բուժումն ու ախտորոշումը սխալ է եղել։ Նա մինչև օրս սիմպտոմատիկ բուժում է ստանում, ոչ մի հետազոտություն ժամանակին չի կատարվել, մեր վերջին այցից հետո (դեկտեմբերին) դրական […]
13:20 02.06.2022
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն և կոլումբացի երգչուհի Շակիրան բաժանվել են, հայտնում է El Periodico-ն: Ըստ աղբյուրի՝ բաժանման պատճառը ֆուտբոլիստի դավաճանությունն է եղել։ Նշվում է, որ Պիկեն մի քանի շաբաթ մենակ է ապրում իր հին բնակարանում։ Պաշտպանը թիմակից, կիսապաշտպան Ռիկի Պուիգի հետ պարբերաբար գնում է գիշերային ակումբներ, որտեղ Պիկեին նկատել են կանանց շրջապատում։ Պիկեն և Շակիրան […]
13:14 02.06.2022
Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել մայրաքաղաքի Իսակովի 7/12 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Նշան Սմբատյանին պատկանող իրացման կետում։ Վերահսկողության ընթացքում խանութում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք, մասնավորապես՝ վաֆլի «Նեժնիյե» (2 հատ, 125գ, «Սովռանո» ՍՊԸ), լուծվող թխվածքաբլիթ (1 հատ, 180գ.) ծամվող մարմելադ «յոգուրտային» (140գ 1 հատ, […]
13:08 02.06.2022
Հունիսի 2-ին` ժամը 09:42-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Փարպիի Ձոր» կոչվող տարածքում կրիան արգելափակվել է ոռոգման ջրագծի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել կրիային և տեղափոխել անվտանգ տարածք:
00:55 02.06.2022
ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի դեմ մահափորձ կատարած Ջոն Հինքլին ազատ կարձակվի հունիսի 15-ին։ Այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով դաշնային դատարանին։ «Եթե նա փորձեր սպանել ոչ նախագահին, ապա վաղուց ազատ կարձակվեր», – հեռուստաալիքի խոսքերն է մեջբերում դատավոր Փոլ Ֆրիդմանը։ Հինքլին մահափորձ է կատարել Ռեյգանի դեմ 1981թ. մարտի 30-ին Վաշինգտոնի «Հիլթոն» հյուրանոցի մուտքի […]
00:45 02.06.2022
Դերասան Ջոնի Դեփը շահել է նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի դեմ դատը։ Երդվյալ ատենակալները Հերդին մեղավոր են ճանաչել իր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու գործով զրպարտության մեջ։ Դերասանուհուն պարտավորեցրել են Դեփին վճարել 15 մլն դոլար։ 10 մլն դոլար զրպարտության և ևս 5 մլն դոլար՝ դատական ծախսերը ծածկելու համար։ Դեփ-Հերդի դատավարությունը սկսվել է ապրիլի 11-ին։ Ատենակալները գործով վճիռը […]
00:38 02.06.2022
Ծովակալ Լինդա Ֆեյգանը չորեքշաբթի օրը պաշտոնապես երդվել է որպես ԱՄՆ առափնյա պահպանության հրամանատար՝ դառնալով պատմության մեջ առաջին կինը, որը ղեկավարում է երկրի զինված ուժերի առանձին ստորաբաժանումը: «Նա կլինի առաջին կինը, ով կգլխավորի առափնյա գվարդիան, ինչպես նաև առաջին կինը, որը կղեկավարի ԱՄՆ բանակի որևէ ճյուղ: Մենք պետք է շարունակենք աշխատել, որպեսզի համոզվենք, որ ծովակալ Ֆեյգանը միակը […]
23:56 01.06.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]
23:43 01.06.2022
Հանրապետության տարածքում հունիսի 1-6-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 2-5-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում հունիսի 1-5-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և […]
23:06 01.06.2022
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Հայկ Սարգսյանը կալանավորվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նրա պաշտպան Ամրամ Մակինյանը: Կառավարական երրորդ շենքի մոտ տեղի ունեցած բախումներից հետո զանգվածային անկարգությունների հոդվածով հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հայկ Սարգսյանին: Նա ձերբակալվել էր:
22:32 01.06.2022
Ոստիկանության Բազումի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ շինարարական մի ընկերության աշխատակիցները, Վանաձոր քաղաքում խմելու ջրի խողովակները նորով փոխարինելիս, պարբերաբար ապամոնտաժում և գողանում են ջեռուցման համար նախատեսված երկաթյա խողովակները և վաճառում մետաղների ընդունման կետում: Մայիսի 15-ին Բազումի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում բաժին բերման ենթարկվեց մետաղների ընդունման կետի աշխատակիցը՝ իր վարած բեռնատարով հանդերձ, որը բարձված էր խողովակով: […]
22:20 01.06.2022
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի բավարարել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նրա պաշտպան Բենիկ Գալստյանը: «Հիմնավոր կասկածը հաստատող միակ տվյալը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ(բոլորիս հայտնի Ջհանգիրյանի գործով) ամրագրված իմպերատիվ […]
22:04 01.06.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մաղթել է քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ:
21:45 01.06.2022
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ «Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում […]
21:30 01.06.2022
«Լեքսուս» մակնիշի մեքենաներից կողային հայելիների գողության վերաբերյալ ահազանգերը սկսվեցին մայիսի 30-ի առավոտից: Մինչև ժամը 12.45-ը ստացվեց չորս ահազանգ, որոնք փոխանցվեցին ոստիկանության Կենտրոնական բաժին: Քաղաքացիները հայտնում էին, որ գիշերվա ընթացքում հանել-տարել էին իրենց մեքենաների կողային հայելիները: Կենտրոնականի ոստիկաններն արձագանքեցին բոլոր ահազանգերին, բոլոր դեպքերով ընդունեցին հաղորդումներ, և բացահայտման ուղղությամբ կշարունակեին ձեռնարկել տարաբնույթ գործողություններ, եթե մինչ այդ տեղեկություններ […]
21:04 01.06.2022
Հունիսին հանրապետությունում զգալիորեն մեծանում է ցերեկվա տևողությունը և արեգակի բարձրությունը հորիզոնից, որի հետևանքով երկրի մակերևույթը ստանում է զգալի ջերմություն: Ցերեկվա տևողությունը մայիսի համեմատությամբ ավելանում է կես ժամով և դառնում 15 ժամ, որը ամենաերկարն է տարվա ընթացքում: Հունիս ամսվա եղանակային ռեժիմի և տեղումների բաշխման էական առանձնահատկությունն է հանրապետության հյուսիսային շրջաններում ամբողջ ամսվա ընթացքում, իսկ հարավային կեսում` […]