22:59 02.06.2022
Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. Մայիսի 24-29-ը Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում մայիսի 29-ին, Վանաձորում՝ մայիսի 24-ին, 28-ին և 29-ին, Հրազդանում՝ չի գերազանցել։
22:51 02.06.2022
Հունիսի 2-ին` ժամը 21:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պարսեղով փողոցի տներից մեկի տանիքում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ […]
22:40 02.06.2022
Կառավարությունն ընդունել է «Բնակելի տարածքներ նվիրելու մասին» որոշում: Արդյունքում կլուծվեն ոչ միայն ՀՀ քաղաքացիների բնակապահովության խնդիրները և կբարելավվեն բնակչության սոցիալական պայմանները, այլ նաև բնակիչների մոտ խթան կառաջացնի հանրակացարանային տարածքների պահպանության և ընթացիկ վերանորոգման հարցերը լուծելու գործում: Ըստ հիմնավորման՝ Պետական գույքի կառավարման կոմիտե են դիմել քաղաքացիներ՝ զբաղեցրած բնակելի տարածքներն իրենց նվիրելու խնդրանքով: Որոշմամբ առաջարկվում է նվիրատվության […]
22:33 02.06.2022
Կառավարությունը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ տրանսպորտային միջոցի պետական գրանցման և (կամ) հաշվառման գործողության վարչարարությունը պարզեցնելու, ինչպես նաև այդ գործողությանը մասնակցող քաղաքացիների և վարչական մարմինների ռեսուրսները տնտեսելու նպատակով: Ըստ այդմ, հաշվի առնելով, որ մաքսային մարմինները նախքան մաքսային ձևակերպումն իրականացնում են տրանսպորտային միջոցի իրական և փաստաթղթային տվյալների համապատասխանելիության ստուգում, զննում և տվյալների հավաքագրում, իսկ […]
22:25 02.06.2022
Կառավարությունն ընդունել է որոշում, որով ՀՀ 2022 թ. պետական բյուջեից կհատկացվեն միջոցներ՝ զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառման շրջանակում շահառուներին փոխնակ մոր ծառայությունից օգտվելու և դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար ծախսերը մասնակի փոխհատուցելու համար: Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրի ֆինանսավորման համար բյուջեից հատկացնել ևս շուրջ 150 մլն դրամ: Հիմնավորման համաձայն՝ միջոցառման համար նախատեսված է 12,400.0 […]
22:19 02.06.2022
Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ էին ստացել: Ձեռնարկված միջոցառման արդյունքում մայիսի 30-ին, ժամը 22.50-ին, Գյումրի քաղաքի Շիրակացու և Մանուկյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվեց ու բաժին բերման ենթարկվեց 31-ամյա մի տղամարդ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց փոշենման զանգվածով փաթեթ: Տղամարդը հայտնեց, որ հայտնաբերվածը «ալֆա փի-վի-փի» է, այլ խոսքով՝ սինթետիկ թմրամիջոց, որը գնել էր «տելեգրամի» […]
22:13 02.06.2022
Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ և լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում. 22,315 հազար դրամ կհատկացվի «Երևանի շախմատի ֆեդերացիա» ՀԿ-ին Շախմատային միջազգային վարկանիշային մրցաշարերի աջակցության ծրագրի շրջանակում 2022 թ․Երևանում նախատեսվող երեք միջազգային մրցաշարերի կազմակերպման համար: Շախմատային միջազգային վարկանիշային մրցաշարերի աջակցության ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն լայն հնարավորություններ երիտասարդ և խոստումնալից հայ շախմատիստների փորձի ձեռք բերման […]
22:04 02.06.2022
Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակն է նախատեսել ֆինանսական միջոցներ՝ 2022 թ. հիմնանորոգման ծրագրի 11 ճանապարհահատվածների շինարարության համար։ Ըստ այդմ, առաջարկվում է 7.8 մլրդ դրամ հատկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման կատարումն ապահովելու նպատակով: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ընդհանուր […]
21:46 02.06.2022
Կառավարության այսօրվա նիստում, կանխիկի շրջանառության կրճատմանը վերաբերող օրինագծի քննարկման ընթացքում, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է վերջերս կառավարության ընդունած այն որոշմանը, որի համաձայն 10 տոկոս հետվճար է նախատեսվում կեսաթոշակների, նպաստների անկանխիկ գործարքների դեպքում: «Ցանկանում եմ տեղեկացնել, որ ծրագրին արդեն երեք բանկ է միացել՝ «Արդշինբանկը», «ՎՏԲ-Հայաստան բանկը» և «Հայբիզնեսբանկը»: Շուրջ 560 հազար թոշակառուներից […]
21:40 02.06.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 26-հունիսի 1-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ մայիսի 27-ին, 29-ին և հունիսի 1-ին, Շենգավիթում՝ մայիսի 26-ին, 31-ին և հունիսի 1-ին, Նոր Նորքում՝ մայիսի 29-ին և հունիսի 1-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան […]
16:00 02.06.2022
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքերով` Վրաստանը կարող է խաղաղություն և կայունություն ապահովել տարածաշրջանում և դրանից դուրս, փոխանցում է Aliq.ge-ն։ «Ես ուրախ եմ մասնակցել այս տարվա Բրատիսլավայում անցկացվող Գլոբալ անվտանգության ֆորումին (GLOBSEC 2022): Ակնկալում եմ արդյունավետ զրույցներ և հանդիպումներ։ Խորացնելով կապերը ԵՄ-ի և տարածաշրջանի գործընկերների հետ՝ Վրաստանը ներուժ ունի ամրապնդելու սեփական անվտանգությունը և կարող է նաև […]
15:57 02.06.2022
Վրաստանն առաջին անգամ հայտնվել է Համաշխարհային տնտեսական համաժողովի (WEF) «Ճամփորդությունների և տուրիզմի զարգացման ինդեքս 2021» վարկանիշի 50 լավագույն երկրների ցուցակում՝ իր ցուցանիշները բարելավելով միանգամից 24 կետով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հաղորդել է Զբոսաշրջության ազգային վարչակազմը: Վարկանիշում, որը գնահատում է տարբեր երկրներում զբոսաշրջության զարգացման տեմպերը, ներկայացված են 117 պետություններ: Վրաստանը տեղ է գտել վարկանիշի […]
15:53 02.06.2022
Հունիսի 2-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում քննարկվել են նախորդ տարվա բյուջետային հատկացումների կատարողականները: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշել է, որ հաշվետու տարում ցուցանիշային լավ արդյունք է գրանցվել` 91.2 տոկոս կատարողական: 11 ծրագրի իրականացման համար 27.6 մլրդ դրամ է նախատեսվել, ճշտված բյուջեն կազմել է շուրջ 26.2 մլրդ […]
15:46 02.06.2022
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել, թե Մոսկվայում կայանալիք երկրորդ հանդիպմանը ինչ են քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները։ «Օրակարգում լինելու են սահմանազատմանը և սահմանագծմանը վերաբերվող հարցեր։ Քննարկվելու է, թե ինչպես ենք շարունակելու առաջ գնալ այս գործընթացում։ Ինչ վերաբերվում է հանդիպման օրվան և ժամին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից հայտարարություն […]
15:45 02.06.2022
ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության ու Համաշխարհային բանկի միջև «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագիր. դրամաշնորհ թիվ TF0B2692» դրամաշնորհային համաձայնագրի թիվ 1 փոփոխության ստորագրման առաջարկությանը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ հանրակրթության պետական նոր չափորոշչում առանձնահատուկ շեշտադրում ունի ԳՏՃՄ առարկաների կրթության որակի բարձրացումը, […]
15:40 02.06.2022
Հայ-ադրբեջանական սահմանին ցանկացած լարում բացասաբար է ազդում բոլոր գործընթացների վրա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Դա է եղել պատճառը, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացները սկսելուց առաջ առաջարկում էինք, որ հայելային տարբերակով զորքերը հետ քաշվեն, որպեսզի սահմանին կայունություն լինի»,- ավելացրեց Գրիգորյանը։ ԱԽ քարտուղարը նշեց, որ սահմանային […]
15:35 02.06.2022
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղում կայծակի հետևանքով երիտասարդ կին է մահացել, փոխանցում է Aliq.ge-ն։ Ամպրոպի ժամանակ 35-ամյա կինն ամուսնու հետ կարտոֆիլի դաշտում է եղել, այդ պահին ամպրոպ է եղել, որին հաջորդել է կայծակը, կինը տեղում մահացել է։ Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետի մի քանի գյուղերում երեկ ուժեղ կարկուտ, կայծակ և ամպրոպ է եղել։
15:30 02.06.2022
Դիմողների թվի աճով պայմանավորված՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ․ ծրագրերի համար պետության կողմից հատկացված ֆինանսական միջոցները կհամալրվեն, տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Միջոցառումների շրջանակում 2022 թվականին ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 600 մլն դրամ, աջակցություն է ստացել շուրջ 900 շահառու։ Հիշեցնենք, որ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական […]
15:26 02.06.2022
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ թուրքական աղբյուրի՝ Շենթոփին և նրան ուղեկցող խորհրդարանական պատվիրակությանը Բաքվի օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի ազգային ժողովի փոխնախագահ Ֆեզաիլ Իբրահիմլին, Ադրբեջան-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Էհլիման Էմիրասլանովը և Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն: Թուրքիայի խորհրդարանի նախագահը Բաքվում մասնակցելու է Հասարակական […]
15:23 02.06.2022
Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցությունների բովանդակության չհամապատասխանող հայտարարություններ է անում. հայկական կողմը բանակցությունների ժամանակ քննարկած հարցերի մասին հրապարակային հայտարարում է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք համապատասխանո՞ւմ է իրականությանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը այն մասին, թե, իբր, Բրյուսելում կողմերը պայմանավորվածություն են ձեռք […]
15:17 02.06.2022
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ Ճանապարհային ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն: Այս մասին հայտնել է Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը՝ շնորհավորական ուղերձ հղելով շրջանավարտներին։ «Սիրելի՛ շրջանավարտներ Շնորհավորում եմ «Վերջին զանգի» կապակցությամբ, մաղթում խաղաղ երկինք և նպատակների իրականացում։ Հունիսի 3-ին, «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված, Ճանապարհային ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն, որի շրջանակներում ուշադրության կենտրոնում են […]
15:11 02.06.2022
ՀՀ կառավարության որոշմամբ՝ հանրակրթական դպրոցներում կապիտալ ծախսեր իրականացնելու նպատակով «Հանրակրթության ծրագիր» ծրագրի շրջանակում դպրոցներին հատկացված սուբսիդիայից չօգտագործված գումարներից 50 մլն 360 հազար դրամի չափով փոխանցվել է պետական բյուջե՝ որպես «Նախորդ տարիների՝ ՀՀ պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների) վերադարձից մուտքեր»: Այդ գումարը կապիտալ դրամաշնորհների պայմանագրերով կհատկացվի դպրոցներին: Մասնավորապես գումարներ կհատկացվեն հետևյալ […]
15:05 02.06.2022
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, սահմանված կարգով, տնտեսավարողներին իրազեկել է աշխատողների պարբերական բժշկական զննության կարգը պահպանելու վերաբերյալ։ Նախնական և պարբերական բժշկական զննություն չանցած, ինչպես նաև բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի թույլատրելու պատասխանատվությունը կրում է կազմակերպության տնօրինությունը։ Տեսչական մարմինը զգուշացնում է՝ պարտադիր նախնական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի ընդունելու, ինչպես նաև […]
14:49 02.06.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 2-ին, նախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել խորհրդակցություն: Գերատեսչության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն ամփոփել են նախորդ ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Խորհրդակցության մեկնարկին Արմեն Փամբուխչյանն անձնակազմին է ներկայացրել ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանին: Զեկույցներով հանդես են եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն […]
14:45 02.06.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]
14:41 02.06.2022
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Շիխին Չենին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԶԲ հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Պաոլո Սպանտիգատին: Նախարարն ընդգծել է, որ ոլորտային բարեփոխումների շրջանակներում Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունն անգնահատելի դերակատարում ունի: Համագործակցության արդյունավետության մասին է վկայում նաև վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը: Նախարար Անդրեասյանը […]