14:21 01.06.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]
14:14 01.06.2022
2022 թվականի մայիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 110 երեխա, որից 50-ը՝ տղա, 60-ը՝ աղջիկ: 16 երեխա ծնվել է Գավառի ԲԿ-ում, 25-ը՝ Սևանի ԲԿ-ում, 48-ը՝ Մարտունու ծննդատանը և 21-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում: Ճամբարակի ԱԿ-ում մայիս ամսին ծնունդ չի գրանցվել։
14:06 01.06.2022
𝟐𝟎𝟐𝟐 թ. 𝟏-ին եռամսյակում Տեսչական մարմինն իրականացրել է 𝟐𝟎𝟐𝟐 թվականի ստուգումների տարեկան ծրագրով առաջին եռամսյակում նախատեսված 𝟏-ական ստուգում Երևանում, Արմավիրի և Արարատի մարզերում, ինչպես նաև 𝟖 ոչ պլանային ստուգում, տեղեկացնում են գերատեսչությունից։ Ստուգումների արդյունքում կազմված որոշումներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն: ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ տարեկան ծրագրով նախատեսված ստուգումներ են անցկացվել ՀՀ […]
13:57 01.06.2022
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ սույն թվականի սեպտեմբերի 18-ին կայանալիք վարչության և վերահսկող հանձնաժողովի ընտրությունների համար առաջադրվել է համապատասխանաբար 48 և 16 թեկնածու, տեղեկացնում են ՔՊ-ից: Վարչության անդամի թեկնածուները․ 1 Փաշինյան Նիկոլ Վովայի 2 Պապիկյան Սուրեն Ռաֆիկի 3 Սիմոնյան Ալեն Ռոբերտի 4 Հարությունյան Արայիկ Էդուարդի 5 Թորոսյան Արսեն Գևորգի 6 Պապոյան Գևորգ Հարությունի 7 Սարգսյան Տրդատ Նորիկի […]
13:51 01.06.2022
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 31-ին Հասրաթյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 43-ամյա Թերեզա Հ.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
13:46 01.06.2022
«Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» զբաղվածության պետական ծրագրի շահառու կարող են դառնալ մինչև 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող աշխատաշուկայում անմրցունակ անձինք։ Ծրագրից չեն կարող օգտվել գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերում ընդգրկված քաղաքացիները։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՍՀՆ տեղեկատվության և հասարակայնության հետ […]
13:46 01.06.2022
Հանրապետության գետերի մեծ մասում մայիսի 31-հունիսի 1-ը ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, որոշ գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում, որոշներում՝ մեծացում։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
13:41 01.06.2022
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) կազմակերպում է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական վեցերորդ դասընթացը, որի գրանցումը Հայաստանի բոլոր մարզերում արդեն մեկնարկել է, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Տվյալագիտության և արհեստական բանականության վեցամսյա դասընթացներն անվճար են և հասանելի՝ զորակոչի ենթակա տղաներին, երիտասարդ աղջիկներին, որոնք ունեն ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) ոլորտի առնվազն բակալավրի աստիճան, դասընթացն ավարտելուց հետո […]
13:35 01.06.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարություն է արել Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ Թուրքիայի հնարավոր նոր ռազմական գործողության վերաբերյալ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ըստ Քալընի՝ հնարավոր նոր օպերացիան իրականացնելու համար Թուրքիան ոչ-մեկի թույլտվության կարիքը չունի: Խոսնակը նշել է, որ չնայած 2019-ին թուրքական կողմը Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություններ էր ձեռք բերել Եփրատի արևմտյան […]
13:30 01.06.2022
Մայիսի 30-31-ը Երևանում անցկացվեցին Ասիական զարգացման բանկի աջակցությամբ 2020-2040թթ․ համար մշակված տրանսպորտի և առևտրի խթանման ռազմավարության նախագծի երկօրյա քննարկումներ՝ ՀՀ պետական շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային գործընկեր կազմակերպությունների մասնակցությամբ։ Քննարկումները կազմակերպել էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և Ասիական զարգացման բանկը, տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։ 2018 թ․ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական […]
13:25 01.06.2022
Հունիսի 1-ին` ժամը 10։34-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դովեղ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Դովեղի հենակետի օպերատիվ խումբը։ Փրկարարները հայտնաբերել են գյուրզա […]
13:20 01.06.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունիսի 2-ին՝ ժամը 10։00-ին, ճանապարհը սպասարկող կապալառու կազմակերպության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ նախատեսվում են հարկադիր քարաթափման աշխատանքներ Մ-10 Սևան-Մարտունի-Գետափ-/Մ-2/ միջպետական ճանապարհի 93-րդ կիլոմետրին։ Վերոնշյալ ավտոճանապարհը փակ է լինելու երթևեկության համար։
13:14 01.06.2022
Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում մայիսի 26-ին Շիրակի գյուղերից մեկում հայտնաբերվեց ու Մուշի բաժին բերման ենթարկվեց 58-ամյա մի տղամարդ։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա ոստիկաններին հայտնեց, որ իր տան խորդանոցում պահում է մարիխուանա: Խորդանոցի զննությամբ հայտնաբերվեց 230 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված և ծխախոտի 83 դատարկ […]
13:05 01.06.2022
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը, թե «ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են եկել ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային տեղանքում», չի համապատասխանում իրականությանը։ «Ինչպես արդեն ներկայացվել է ս.թ. մարտի 21-ին ՀՀ ՊՆ կողմից տարածված պարզաբանման մեջ, սահմանի նշված հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների տեղակայումն արձանագրվել է 2020թ. նոյեմբերի 9-ից […]
08:32 01.06.2022
Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է դեռևս 1925 թվականին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային համաժողովի ընթացքում: ՄԱԿ-ը, հավանություն տալով 1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքի կողմից երեխաների պաշտպանության օր անցկացնելու նախաձեռնությանը, երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը հռչակել է իր գործունեության գերակա ուղղություններից մեկը: Առաջին անգամ հունիսի մեկը, […]
23:44 31.05.2022
Մայիսի 26-ին ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալները, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին Աբովյան քաղաքի 3-րդ Միկրոշրջանի 42 և 31 տարեկան երկու բնակչի։ 42-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թղթե 7 փաթեթ, որոնցից 1-ը՝ մարիխուանայի, 6-ը՝ սպիտակ բյուրեղանման զանգվածով։ Ըստ տղամարդու՝ հայտնաբերվածը կանեփ և կրիստալ թմանյութեր են։ […]
23:32 31.05.2022
Մայիսի 31-ին, ժամը 21։46-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զորավան գյուղում կաթիլային ոռոգման համար նախատեսված ջրամբարում (2-3 մ խորության) նկատվում է պահակի դին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը՝ ջրասուզակով։ […]
23:23 31.05.2022
Այսօր տեղի է ունեցել դեսպան Վլադիմիր Կարապետյանի հանդիպումը Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ Մերի Հակոբյանի հետ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանում և Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Մերի Հակոբյանը ներկայացրեց Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների արդյունքում առաջացած մարտահրավերները: Նշվեց, որ հրատապ խնդիրներից է՝ տարածքների ականազերծումը: Նախարարի տեղակալը ընդգծեց Ուկրաինայի ՆԳՆ-ը պատրաստակամությունը խորացնելու հայ գործընկերների հետ արդեն իսկ […]
23:10 31.05.2022
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն։ Նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից ծաղկեպսակ է դրվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ։ Նախագահը մշակութային և հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանի ուղեկցությամբ շրջել է պանթեոնի տարածքով և ծաղիկներ դրել հայ անվանի գործիչների շիրմաքարերին։ Նախագահը նշել, է որ […]
22:55 31.05.2022
Հանրապետության տարածքում հունիսի 1-5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավային` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 2-5-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում հունիսի 1-5-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և […]
22:28 31.05.2022
N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են ուսումնական վարժանքներ` խմբերի կազմերով: Խաղարկվել են բարդ լեռնային պայմաններում պայմանական հակառակորդի թիկունք ներթափանցման և կարևորագույն օբյեկտների ոչնչացման գործողություններ:
21:51 31.05.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում այսօր հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է եղել պատմական ամուր հենքի վրա խարսխված միջպետական համագործակցությունը նոր ուղղություններով համալրելուն վերաբերող հարցերի։ Կարևորվել է Հայաստանի և Վրաստանի տարբեր գերատեսչությունների միջև սերտ փոխգործակցությունն ու շփումների ակտիվացումը։ Ընդգծվել է հնարավորինս շուտ տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության […]
21:48 31.05.2022
Զինծառայողների դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու նպատակով մայիսի 31-ին հակաօդային պաշտպանության N զորամասում անցկացվել է մարտավարամասնագիտական զորավարժություն։ Հրամանատարները ճշգրտել են պայմանական մարտական խնդիրները, ստորաբաժանումներին տվել համապատասխան հրահանգներ։ Անձնակազմը բացազատել է հակաօդային պաշտպանության միջոցները և, ըստ ուղղությունների, կատարել առաջադրված խնդիրները։
21:39 31.05.2022
Մայրաքաղաքի Շինարարների փողոցի տեսախցիկներից մեկն արձանագրել էր, թե ինչպես են երկու տղամարդ մայիսի լույս 27-ի գիշերը փորձում գողություն անել։ Թիրախը վճարային տերմինալն էր, որը լինգով փորձում էր բացել նրանցից մեկը։ Այդ ընթացքում հանցագործությունների նախականխման նպատակով հերթական գիշերային շրջայցն էին իրականացնում ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, որոնց աչքից չէր վրիպել կատարվածը։ Նրանք կանգնեցրել են մեքենան ու […]
21:00 31.05.2022
Մայիսի 30-ից 31-ը N զորամիավորումում անցկացվել են հրամանատարական հավաքներ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ը։ Քննարկվել են մարտական պատրաստության, զինվորական կարգապահության ամրապնդման և մարտական հերթապահության կազմակերպման հարցեր։ Վերլուծվել են կատարված աշխատանքների արդյունքներն ու նախանշվել առկա խնդիրների լուծման ուղիները։
20:30 31.05.2022
Մայիսի 23-27-ը Բանգկոկում կայացավ ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 78-րդ նստաշրջանը (78th session of the Economic and Social Commission for Asia and the Pacific – ESCAP), որին մասնակցում էր նաև ՀՀ պատվիրակությունը` ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վահրամ Կաժոյանի գլխավորությամբ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հանձնաժողովի նստաշրջանի շրջանակներում կայացավ […]
20:15 31.05.2022
Ինչպես արդեն տեղեկացրել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, 2022 թվականի հուլիսի 1-ից կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիներն, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, հաջորդ ամիս կստանան կատարած գործարքների հանրագումարից 10%-ի չափով հետվճար (բայց ոչ ավելի քան 5,000 դրամը)։ […]