13:30 30.05.2022
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022թ. ապրիլի 27-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ: Համաձայն վերջինի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Ս. Օհանյանից և նրա հետ փոխկապակցված թվով 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ Երևան […]
13:19 30.05.2022
ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցած հասարակական ակցիայի ընթացքում մի խումբ անձինք բախում են հրահրել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների հետ, ինչի հետևանքով ոստիկանության զորքերի 2 ծառայող տեղափոխվել է բուժհաստատություն։ 5 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ «Կրկին հորդորում ենք, հասարակական ակցիաների […]
13:07 30.05.2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել հնդկական առաջատար «ՎԻՈՆ» լրատվամիջոցին, որը ներկայացված է ստորև. -Ինչպե՞ս եք գնահատում Հնդկաստան-Հայաստան հարաբերությունները: -Այս տարի լրանում է Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Թեև մեր երկու երկրների հարաբերություններն ընդամենը 30 տարվա վաղեմություն ունեն, սակայն քաջ հայտնի է, որ հայ և հնդիկ ժողովուրդներն ունեն սերտ փոխգործակցության […]
00:05 29.05.2022
«Սույն թվականի մայիսի 27-30 Վիլնյուսում ընթանում են ՆԱՏՕ ԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքները, որին մասնակցում է նաև ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը: Պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Արուսյակ Ջուլհակյանը և ես մասնակցում ենք տնտեսական և անվտանգության հարցերի, քաղաքական, գիտության և տեխնոլոգիայի, ժողովրդավարության և անվտանգության, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստերին»,- այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ պաշտպանության […]
23:58 28.05.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]
23:24 28.05.2022
Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ սույն թվականի մայիսի 28-ին՝ ժամը 20։47-ին, մետրոպոլիտենում տեղի ունեցած գնացքի տեխնիկական խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ «Ժամը 21:07-ին խնդիրը վերացվել է մասնագետների կողմից։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
23:08 28.05.2022
Հանրապետության տարածքում մայիսի 29-ի, 30-31-ի, հունիսի 1-2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 29-ի, 30-31-ի, հունիսի 1-2-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 28-30-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան […]
22:18 28.05.2022
Շուրջ հինգ տարի առաջ էր, որ Խորանաշատում առաջին անգամ՝ հարյուրամյակների ընդհատումից հետո, եպիսկոպոսական Սուրբ պատարագ է մատուցվել, տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ը։ Այսօր այն հնչել է կրկին. առիթը Խորանաշատ վանական համալիրի հիմնադրման 800-ամյակն է: Խորանաշատում՝ թշնամու դիրքերից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Սուրբ պատարագ է մատուցել, որին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար […]
21:42 28.05.2022
Մայիսի 28-ին` ժամը 19։44-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարմրաշեն գյուղում գտնվող սրբատեղիի մոտակա ժայռից քաղաքացի է ընկել ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները, քաղաքացիների հետ համատեղ, ձորից (մոտ 25 մ) դուրս են բերել Գ․ Ա․-ին (ծնված […]
20:53 28.05.2022
Միլանի «Ինտեր»-ը տեղյակ է պահել «Ռոմա»-ին, որ բանակցում է Հենրիխ Մխիթարյանի հետ ֆուտբոլիստի տեղափոխության հարցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իտալացի ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն: Դի Մարցիոն նշում է, որ «Ինտեր»-ի մարզական տնօրեն Պիերո Օսիլիոն «Ռոմա»-ի մարզական տնօրեն Տիագո Պինտոյին տեղեկացրել է, որ Մխիթարյանի հետ բանավոր պայմանավորվածություն ունեն: «Ստորագրված պայմանագրի բացակայությունը որոշակի հույսեր է […]
20:27 28.05.2022
Սեւծովյան հանքավայրերից Թուրքիայի սպառողներին բնական գազի մատակարարումը կսկսվի 2023 թվականին: Այս մասին հայտնել է երկրի Էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դենմեզը։ Սև ծովում գազի հայտնաբերման մասին թուրքական իշխանությունները հայտարարել են 2020 թվականին։ Սակարիայի ամենախոշոր հանքավայրի պաշարները, ինչպես այն ժամանակ հաղորդվել էր, գերազանցում են 400 մլրդ խորանարդ մետրը: Ինչպես ավելի վաղ ասել էր Թուրքիայի էներգետիկայի նախարարը, ծրագրվում է […]
23:59 27.05.2022
Մայիսի 27-ին N զորամիավորման զորամասերում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Անցկացվել են շարային ստուգատեսներ, ստուգվել է հերթափոխի մեկնող անձնակազմի հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը։ Զինծառայողները հրահանգավորվել են մարտական հերթապահության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:
23:20 27.05.2022
Հանրապետության տարածքում մայիսի 28-ին, 29-ի, 30-31-ի, հունիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 29-ի, 30-31-ի, հունիսի 1-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով: […]
22:53 27.05.2022
ԱԻՆ-ը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում անցկացրել է «Հրդեհաշիջում և փրկարարական աշխատանքների իրականացումն անտառային տարածքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Բացի անտառտնեսության և նախարարության տեխնիկայից, աշխատանքներին ներգրավվել է նաև Պաշտպանության նախարարության մեկ ուղղաթիռ: Վարժանքին մասնակցել են փրկարար ծառայության Արագածոտնիմարզային փրկարարական վարչությունը, գերատեսչության տարբեր ստորաբաժանումները, «Հայանտառի» Արագածոտնի անտառտնտեսությունը և Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումը:
22:43 27.05.2022
N զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների ներգրավմամբ մայիսի 27-ին անցկացվել է ցուցադրական զորավարժություն, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Ստորաբաժանումները, ըստ ուղղությունների, օպերատիվ և ներդաշնակ գործողություններով կատարել են առաջադրված ուսումնամարտական խնդիրները։
22:32 27.05.2022
Բնապահպանական իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով ս.թ. մայիսի 26-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական հերթական շրջայցեր են իրականացրել ՀՀ Լոռու մարզում։ Վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում հայտնաբերվել է անհայտ անձանց կողմից ապօրինի հատված տարբեր տեսակի և տրամագծի 61 ծառի կոճղ։ Արձանագրված դեպքով հաշվարկված շրջակա միջավայրի վնասի չափը կազմել է 1.141.500 ՀՀ դրամ։ Գործի նյութերն […]
22:20 27.05.2022
Թուրքական «Yöneylem araştırma» սոցիոլոգիական ընկերության համակարգող Դերյա Քյոմուրջյուն ներկայացրել է մայիսին ընկերության անկացրած սոցհարցումների արդյունքները: Ըստ մասնագետի՝ դրանք ցույց են տալիս, որ 2018-ին նախագահ Էրդողանի օգտին քվեարկած ընտրողների 20%-ն այլևս չի պատրաստվում կրկին ձայն տալ Թուրքիայի ներկայիս նախագահին, փոխանցում է Ermenihaber-ը։ «Ինչպես տեսնում ենք, ընտրողը որոշել է փոխել իշխանություններին, սակայն նրա մոտ դեռ անորոշություն կա […]
22:16 27.05.2022
86 կգ քաշայինների քառորդ եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆայել Հովհաննիսյանը ֆանտաստիկ հաղթանակ է տարել բելգիացի Վիկտոր Շելստարետեի նկատմամբ և դուրս եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: «Շատ դժվար մենամարտ ստացվեց: Մրցակիցս մեր քաշային կարգի առաջատարն էր: Լավ էի պատրաստվել: Տրիբունաների օգնությամբ կարողացա հաջողության հասնել: Շնորհակալ եմ աջակցության համար»,- հաղթանակից հետո ասել է Ռաֆայել […]
21:33 27.05.2022
92 կգ քաշայինների քառորդ եզրափակչում Նարեկ Մանասյանը մենամարտեց Հունաստանի ներկայացուցչի հետ և բացարձակ առավելությամբ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ՝ դուրս գալով կիսաեզրափակիչ և ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Պատանիների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունների մեդալակիր Նարեկ Մանասյանն արդեն մեդալ ապահովեց նաև մեծահասակների պայքարում: «Ուրախ եմ, որ հաղթեցի: Լավ հակառակորդ ունեի: Ոչինչ չի խանգարում ավելիին հասնելու համար: Ամեն ինչ […]
21:24 27.05.2022
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Մկրտչյանին համատեղության կարգով Կիպրոսում ՀՀ դեսպան նշանակելու վերաբերյալ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան ՄԿՐՏՉՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության […]
21:15 27.05.2022
Իսպանիայի քաղաքացիական գվարդիան ձերբակալել է դերասան Լուիս Լորենսոյին և նրա կնոջը՝ ժառանգություն ստանալու պատճառով կնոջ մորաքրոջը թունավորելու համար: Այս մասին ուրբաթ հայտնել է Europa Press գործակալությունը։ Աղբյուրի տեղեկություններով ՝ 85-ամյա կինը մահացել է անցյալ տարի։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ մահը վրա է հասել բնական պատճառներով։ Մահացածի եղբայրը պահանջել է դատաբժշկական փորձաքննություն անցկացնել, որի ընթացքում […]
17:01 27.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի հունիսի 2-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը՝ բողոքարկման ներկայացված փաստաթղթերի քննարկման օրակարգի հարցով: Հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում ներկայացրած քաղաքացին […]
17:00 27.05.2022
Զանգվածային պատվաստումը կապիկի ծաղիկի դեմ անհրաժեշտ չէ։ Այս մասին ուրբաթ օրը Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ծաղիկ հիվանդության դեմ պայքարի քարտուղարության ղեկավար Ռոզամունդ Լյուիսը։ «Զանգվածային պատվաստման կարիք չկա, իմունիզացիայի մեծ արշավի կարիք չկա»,- ասել է նա: Լյուիսը հիշեցրել է, որ կապիկի ծաղիկը հիմնականում փոխանցվում է մաշկի և դեմքի շփման ժամանակ, […]
16:53 27.05.2022
Մայիսի 27-ին՝ ժամը 14։46-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Արման» խանութի մոտակայքում, այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ներսես Շնորհալու փողոցում գտնվող երկու տնակների ընդհանուր տանիքում (250 քմ): Հրդեհը […]