TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+28.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Շորթման մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվել է սահմանային անցակետում

16:01 31.05.2022

Մայիսի 30-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 30-ամյա Տաթևիկ Յ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 24-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (Շորթումը) մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ ստորագրություն: `

̰
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ

15:59 31.05.2022

Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։ 2022թ. ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991» ստորաբաժանման արհեստական բանականության խմբում ծառայության անցնելու համար մրցույթին՝ հետևյալ մասնագիտացումներից մեկով. 1. մեքենայական ուսուցում, 2. տվյալների ճարտարագիտություն, 3. […]

̰
Ջրային կոմիտեի նախագահին կաշառք տալու փաստով քննված քրգործի նախաքննությունն ավարտվել է

15:55 31.05.2022

ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահին 10.000 ԱՄՆ դոլար կաշառք տալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է բարձրաստիճան պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով` 4.599.800 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար կաշառք տալու դեպք, տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ […]

̰
Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Սկոպյե

15:50 31.05.2022

Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ ԵՎՐՈ 2023-ի որակավորման փուլի շրջանակում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի Մ-21 ընտրանու հետ: Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ՝ Սկոպյե են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները․ Դարպասապահներ Արման Ներսեսյան-ԲԿՄԱ Լյովա Կարապետյան-«Շիրակ» Պաշտպաններ Էրիկ Սիմոնյան-ԲԿՄԱ Արսեն Գալստյան-ԲԿՄԱ Վոլոդյա Սամսոնյան-ԲԿՄԱ Նարեկ Ալավերդյան-ԲԿՄԱ Տիգրան Այունց-«Ուրարտու» Արման Ղազարյան-«Ուրարտու» Պետրոս Մանուկյան-«Ուրարտու» Նորայր Նիկողոսյան-«Նորավանք» Կիսապաշտպաններ Արամ Խամոյան-ԲԿՄԱ Միքայել […]

̰
Տեղեկատվություն «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողների համար

15:42 31.05.2022

Մայիսի 28-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ (նախկին Շորժա) – Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում, անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը, որին երկուական տարիքային խմբերում շուրջ 350 հեծանվորդ է մասնակցել: 40 կմ մրցատարածությունը տղամարդկանց առաջին տարիքային խմբում բոլորից արագ հաղթահարել են Պավել Ստեփանյանը, Սերգեյ Պողոսյանը և Անանիա Ոսկանյանը, իսկ կանանց առաջին տարիքային խմբում՝ Նարե […]

̰
Երկու անձի դանակահարության դեպքը ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են

15:35 31.05.2022

Մայիսի 29-ին ոստիկանության Մասիսի բաժին հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ ծակած-կտրած վերքերով երկու քաղաքացի են տեղափոխվել բժշկական կենտրոն: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը հետախուզական միջոցառումներ սկսեց: Օպերատիվ հարցումների արդյունքում պարզվեց, որ հաղորդումից րոպեներ առաջ Մասիսի դպրոցներից մեկի հետնամասում գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տղամարդկանց դանակահարել էր Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի 25-ամյա մի բնակիչ։ Նույն օրը կասկածվողը […]

̰
Թուրքիայի ԶՈՒ-ն Միջերկրական ծովում իրականացրել է «KURTARAN-2022» զորավարժությունը

15:27 31.05.2022

Թուրքիան Միջերկրական ծովում անցկացրել է «KURTARAN-2022» (Փրկող-2022) զորավարժությունը: Ներգրավված են եղել Թուրքիայի զինված ուժերի ռազմածովային, ցամաքային ու ռազմաօդային ստորաբաժանումները, ինչպես նաև առափնյա անվտանգության ստորաբաժանումները: Զորավարժությունը համակարգվել է օդուժի հրամանատարության կողմից: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվել է, որ զորավարժությունն ընթացել ու ավարտվել է հաջողությամբ: Նշվում է, որ զորավարժությանը ներկա է գտնվել 26 […]

̰
Օրենսդրական նախաձեռնություններով կբարելավվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացումը

15:20 31.05.2022

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն առաջարկում է սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պարտադիր պահանջ՝ ներհամայնքային փոխադրումներ իրականացնելու կապակցությամբ անցկացվող մրցույթին ներկայացվող տրանսպորտային բոլոր միջոցների համար: Առաջարկվում է լիազորել կառավարությանը սահմանելու մերձքաղաքային, միջքաղաքային, ներմարզային, միջմարզային և միջպետական փոխադրումների կազմակերպման համար մրցույթին ներկայացվող մատչելի տրանսպորտային միջոցների նվազագույն քանակը: Փոփոխություններով […]

̰
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

15:13 31.05.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ հեռախոսազրույցը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ: Նշվում է, որ քննարկվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը՝ շեշտադրելով կոնկրետ հարցերի լուծումը, որոնք […]

̰
SHANTNEWS

14:55 31.05.2022

̰
Փոստային առաքանիներից հայտնաբերվել է խոշոր չափաքանակի՝ 3կգ 680 գրամ  թմրամիջոց

14:46 31.05.2022

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ-ից, օրերս Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները համատեղ, «ՀայՓոստ» ընկերության փոխանակման կենտրոնում Ավստրալիա ուղարկվող միջազգային երկու առաքանիների նկատմամբ իրականացրել են մաքսային տեսազննում: Այնուհետև […]

̰
2021 թ. տնտեսությունը թևակոխել է վերականգնման փուլ` գրանցելով ՀՆԱ-ի 5.7 տոկոս իրական աճ. Տիգրան Խաչատրյան

14:38 31.05.2022

2021 թ. համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսություններում նկատվել են վերականգման միտումներ. ընդգծել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մայիսի 31-ի ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ, տեղեկացնում է ԱԺ կայքը։ «Համավարակից և Արցախյան պատերազմից հետո 2021 թ. տնտեսությունը թևակոխել է վերականգնման […]

̰
«Մանկական գրքի փառատոն»՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը

14:16 31.05.2022

«Զանգակ» գրատունը հունիսի 1-3-ը Երևանի Անգլիական այգում կազմակերպում է «Մանկական գրքի փառատոն»։ Փառատոնի նպատակն է երեխաների օրը դարձնել տոն՝ նրանց համախմբելով գրքի շուրջ և ստեղծելով գրքային միջավայր։ Փառատոնը միայն ժամանցային նախաձեռնություն չէ, այն ունի մեծ կրթական, մշակութային և սոցիալական նշանակություն։ Մանկական գրքի փառատոնը տևելու է երեք օր. կազմակերպիչները պատրաստել են հագեցած ծրագիր: Փառատոնի շրջանակում իրականացվելու […]

̰
Հունիսի 10-ից շարժական մամոգրաֆը կտեղափոխվի Իջևան

14:09 31.05.2022

Հունիսի 10-ից շարժական մամոգրաֆը կտեղափոխվի Իջևան քաղաք՝ պոլիկլինիկայի տարածք, և կսպասարկի Իջևանի տարածաշրջանի բուժհաստատություններում կցագրված 50-69 տարեկան կանանց: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից:

̰
Հուլիսի 1-ից բնակարան և ավտոմեքենա ձեռք բերել հնարավոր չի լինելու կանխիկով․ Փաշինյան

14:02 31.05.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկմանը․ «Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Հարգելի գործընկերներ, Այսօր սկսում ենք 2021 թվականի բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները, և ես ուզում եմ մեզ հաջող քննարկումներ և արդյունավետ քննարկումներ մաղթել: Բայց մինչ բյուջեի կատարողականին անցնելը, ուզում եմ բոլորիս շնորհավորել Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության հաջող […]

̰
Էրդողանի խորհրդականը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի հետ

13:53 31.05.2022

Թուրքիայի նախագահի Ռեջեփ Էրդողանի գլխավոր խորհրդական և խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների, Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացի, միջազգային պարենային անվտանգության, էներգետիկ անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, Ուկրաինայի պատերազմի, Սիրիայի վերաբերյալ հարցեր: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Քալընը խոսել է Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական […]

̰
Վահագն Խաչատուրյանը Թբիլիսիում հանդիպել է մի խումբ հայ հասարական և մշակութային գործիչների հետ

13:45 31.05.2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է Հովհաննես Թումանյանի մշակութային կենտրոն, որտեղ հանդիպում է ունեցել մի խումբ հայ հասարական և մշակութային գործիչների հետ, այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը։ Նախագահ Խաչատուրյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին։

̰
Մետրոպոլիտենի մուտքը հունիսի 1-ին բոլոր փոքրիկների համար անվճար կլինի

13:31 31.05.2022

Հունիսի 1-ին ընդառաջ Երևանի մետրոպոլիտենը բազմաթիվ անակնկալներ է պատրաստել փոքրիկների համար: Փոքրիկներն այդ օրը մետրոպոլիտեն մուտք գործելու համար գումար չեն վճարի: Ժամը 11:00-ին մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանից հեքիաթային գնացքը կուղևորվի «Հանրապետության Հրապարակ» կայարան:

̰
Էրդողանը Պուտինին հայտնել է, որ Սիրիայում «անվտանգություն գոտի» ստեղծելու կարիք կա

13:23 31.05.2022

Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում քննարկվել են ռուս-թուրքական հարաբերությունները, Ուկրաինայում տիրող իրավիճակն, ինչպես նաև Սիրիայի հարցը, փոխանցում է Ermenihaber-ը։ Էրդողանը հայտնել է, որ իրենք պատրաստ են Ստամբուլում հանդիպում կազմակերպել Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև, ինչպես նաև կարևորել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը: Թուրքիայի ղեկավարը, խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին, […]

̰
ՄԻՊ-ը կոչ է անում ձեռնպահ մնալ հավաքի խաղաղ ընթացքը վտանգող սադրանքներից

13:15 31.05.2022

ՀՀ ՄԻՊ-ի հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ 30.05.2022թ.-ին իրականացված հավաքների ընթացքում տեղի ունեցած միջադեպերը, դրանց արդյունքում անձանց բերման ենթարկելը և ոստիկանության բաժիններում քաղաքացիների իրավունքների երաշխավորումը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման և ուշադրության կենտրոնում։ «ՄԻՊ արագ արձագանքման խմբերը 30.05.2022թ. այցեր են իրականացրել Երևան քաղաքում ոստիկանության թվով 6 բաժիններ և […]

̰
Տարեցների փորձը և մշակութային կրթությունը՝ ի նպաստ պետության զարգացման

13:08 31.05.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգի դրամաշնորհով «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» հասարակական կազմակերպության կենտրոնում մեկնարկել է «Տարեցների փորձը և մշակութային կրթությունը` ի նպաստ երկրի զարգացման» ծրագիրը: Ծրագրում առանցքային դեր են խաղում տարեցների փորձի իրացումը, սերունդների կապի ապահովումը նրանց շարունակական կրթության միջոցով՝ ուղղված ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանը և երկրի […]

̰
Սիսիան-Երևան ճանապարհին երկու «KamAZ» է բախվել, որոնցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

00:33 31.05.2022

Մայիսի 30-ին՝ ժամը 17։10-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են երկու «KamAZ» մակնիշի բեռնատարներ (վարորդներ՝ Ն. Ա. և Ա. Ք., ծնված 1986 թ․), ինչի հետևանքով […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է․ ՀՀ ՊՆ

00:10 31.05.2022

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 30-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:13 30.05.2022

Հանրապետության տարածքում մայիսի 31-ին, հունիսի 1-4-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավային` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևան քաղաքում մայիսի 31-ին, հունիսի 2-4-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև […]

̰
̰ ̰
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է կոլեգիայի նիստ

15:58 30.05.2022

Մայիսի 30-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են զինվորական ծառայության գրավչության բարձրացման հետ կապված մի շարք հարցեր: Տեսակապի միջոցով կոլեգիայի նիստին մասնակցել են նաև բանակային զորամիավորումների հրամանատարները։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր խոսքում ընդգծել է, որ քննարկվող հարցը հույժ կարևոր է զինված ուժերի մարտունակության ամրապնդման […]

̰
Սևանա լճի մակարդակը մայիսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 5սմ-ով

15:57 30.05.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 23-29-ը։ Սևանա լճի մակարդակը մայիսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 5սմ-ով և կազմել` 1900.69մ (29.05.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 21սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով մայիսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 11.789մլն մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից […]

̰
Գրանցվել է 470 դեպք, որից 138-ը՝ արտակարգ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

15:55 30.05.2022

Մայիսի 23-29-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 470 դեպք, որից 138-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 51 հրդեհի, 3 փլուզման, 9 ինքնասպանության փորձի դեպք, 49 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 178 կենցաղային կանչ. տուժել է 80 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 8 մահ: Արձանագրվել է թունավորման 8 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով […]

̰

15:32 30.05.2022

Թբիլիսիի մոտակայքում գտնվող Վրաստանի ամենահին հիդրոէլեկտրակայանը՝ Զահեսին (Zahesi) հրդեհվել է: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ անցած գիշեր 20 հրշեջ խումբ է մոբիլիզացվել՝ մարելու բռնկված հրդեհը։ Հրդեհը բռնկվել է տրանսֆորմատորներից մեկի վրա և տարածվել։ Հրդեհը մարվել է մեկ ժամում, պատճառները քննվում են։ Հէկի շենքերը, կառավարման վահանակը, շարժիչի սենյակը չեն վնասվել:

̰
BACK_TO_TOP