TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+27.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Իրանում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի

16:51 27.05.2022

Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Աբադան քաղաքում (Խուզեստան նահանգ) շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի: Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը։ Նշվում է, որ այս պահին 37 տուժած կա։ Նահանգի իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերը կարող են ավելի շատ լինել, քանի որ փլատակներում հայտնված մարդկանց համար ողջ մնալու շանսերը նվազագույնն են: Որոնողական գործողությունը շարունակվում է։ […]

̰
ԵԱՏՄ երկրները պետք է օպերատիվ կերպով հարմարվեն արագ փոփոխվող արտաքին և ներքին պայմաններին. Նիկոլ Փաշինյան

16:50 27.05.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակապի միջոցով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ- Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր ժապարովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: ԵԱՏՄ-ում որպես դիտորդ պետություններ՝ ելույթներով հանդես են եկել Ուզբեկստանի Հանրապետության […]

̰
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 30-ի

16:44 27.05.2022

Հնդկաստանի Ասամ հյուսիսարևելյան նահանգում շարունակվող հեղեղումների և սողանքների հետևանքով զոհվածների թիվը նախորդ օրվա ընթացքում հասել է 30-ի: Այս մասին ուրբաթ իր կայքում հայտնել է տարերային աղետների հետևանքների դեմ պայքարի տարածաշրջանային վարչությունը։ Աղբյուրի տվյալներով՝ հորդառատ մուսոնային անձրևների հետևանքով առաջացած հեղեղումներից և սողանքներից Ասսամի 12 շրջաններում 500 հազար բնակիչ է տուժել: Ջրհեղեղների գոտում է գտնվում 956 գյուղ, […]

̰
ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է «Աղձք» պատմամշակութային արգելոցը

16:35 27.05.2022

ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 26-ի N 731-Ն որոշմամբ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Աղձք բնակավայրում ստեղծվել է «Աղձք» պատմամշակութային արգելոցը։ Արգելոցի ստեղծումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածով 4․9 կետի «Մշակութային զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը և միջազգային զբոսաշրջային շուկայի համար Հայաստանի հասանելիության բարձրացումը» պարբերությունից։ Հավելենք, որ […]

̰
Չեռնոգորիայի նախագահը Երևանում հետևել է չեռնոգորցի բռնցքամարտիկի մենամարտին Եվրոպայի առաջնության շրջանակներում

16:29 27.05.2022

Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հետևել է Երևանում ընթացող բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ Չեռնոգորիայի նախագահի հետ բռնցքամարտի մենամարտերին հետևել են ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Չեռնոգորիայի նախագահը հետևել է Չեռնոգորիան ներկայացնող բռնցքամարտիկ, 60 կգ […]

̰
Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները

16:22 27.05.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը: Նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները: Առանձին-առանձին անդրադառնալով ներկայացված առաջարկներին՝ խորհրդի անդամները հանդես են եկել դիտողություններով, մասնագիտական առաջարկություններով: Խորհուրդը քննարկել է նաև […]

̰
Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել

16:18 27.05.2022

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։ Նա մեղադրվում է տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, ծայրահեղ անպարկեշտ եղանակով նրա արժանապատվությունը վիրավորելու և անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութ տարածելու համար։ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

̰ ̰
COVID-19-ի դեմ պատվաստումները կարող են իրականացվել նաև սահմանափակ շարժունակությամբ անձանց կեցության վայրերում

16:04 27.05.2022

COVID-19-ի դեմ պատվաստումները բնակչությանն առավել հասանելի դարձնելու նպատակով կարող են իրականացվել նաև սահմանափակ շարժունակությամբ անձանց կեցության վայրերում: Պատվաստման գործընթացը կազմակերպելու համար անձը կարող է դիմել տարածքային պոլիկլինիկա կամ ամբուլատորիա, որից հետո պատվաստումը կիրականացվի շարժական պատվաստումային խմբերի միջոցով` պահպանելով իմունականխարգելման գործընթացին ներկայացվող պահանջները:

̰
Գյումրիում տնակ է այրվում

15:54 27.05.2022

Մայիսի 27-ին՝ ժամը 14։46-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Արման» խանութի մոտակայքում, այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։09-ին։

̰
ԱԻ նախարարը հանդիպել է «ՀՀ ԱԻՆ վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամների հետ

15:45 27.05.2022

Այսօր՝ մայիսի 27-ին, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը հանդիպել է «ՀՀ ԱԻՆ վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամներին: Նախարար Փամբուխչյանը զրուցել է խորհրդի անդամների հետ, լսել՝ մտահոգություններն ու առաջարկները: Կարևորելով հասարակական կազմակերպության դերն ու նշանակությունը՝ ընդգծել է կառույցի տարբեր ծառայությունների կայացման գործում վետերանների ունեցած ավանդը: Վետերաններն էլ իրենց հերթին կիսվել են երկար տարիների աշխատանքային փորձով, հանդես […]

̰
Հովհաննես Բաչկովը, հիանալի մենամարտ անցկացնելով, դուրս եկավ ԵԱ կիսաեզրափակիչ

15:37 27.05.2022

Երևանում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։ Ինչպես փոխանցում է Armsport.am-ը, քիչ առաջ տեղի ունեցած քառորդ եզրափակչում 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթեց Չեխիայի ներկայացուցիչ Պետր Նովակին և դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ առնվազն ապահովելով բրոնզե մեդալ։ 29-ամյա հայ բռնցքամարտիկը հիանալի աշխատեց երեք ռաունդների ընթացքում։ Երեք անգամ ռինգի մրցավարը հաշիվ բացեց չեխ մրցակցի համար։ Կիսաեզրափակչում Հովհաննեսի մրցակիցը հայտնի […]

̰
Հայաստանի Մ-19 հավաքականը երկրորդ ընկերական խաղում անընդմեջ հաղթեց Լիբանանի Մ-19 ընտրանուն

15:35 27.05.2022

Մայիսի 27-ին Հայաստանի Մ-19 հավաքականը 2-րդ ընկերական հանդիպումն անցկացրեց Լիբանանի Մ-19 ընտրանու հետ։ Մեր հավաքականը 2 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը՝ երկրորդ ընկերական խաղում անընդմեջ հաղթելով լիբանանցիներին։ Հայաստան Մ-19 – Լիբանան Մ-19 2:0 (1:0) Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա Մրցավար՝ Սամվել Հովսեփյան (Հայաստան) Գոլերը՝ Պետրոսյան, 39, Թաթոսյան, 66 Հայաստան Մ-19 12․ Հայկ Խաչատրյան, 4․ Պողոս […]

̰
Կարեն Անդրեասյանը լիտվացի պաշտոնակցի հետ քննարկել է էլեկտրոնային արդարադատության ներդրմանը վերաբերող հարցեր

15:26 27.05.2022

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Վիլնյուս կատարած այցի շրջանակում լիտվացի պաշտոնակցի հետ քննարկել է էլեկտրոնային արդարադատության ներդրմանը, դատարանների թվայնացմանը, միասնական ծառայությունների գրասենյակին վերաբերող հարցեր Պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Էվելինա Դոբրովոլսկայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք ուղղություններով փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր: Դրանք վերաբերել են […]

̰
Նորերով կփոխարինվեն, առանձին դեպքերում էլ կթարմացվեն երևանյան մի քանի գեղարվեստական շատրվանների ջրամղիչ 12 համակարգեր

15:17 27.05.2022

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի 2022 թվականի տարեկան ծրագրով մեկնարկել են մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի, «Երևանի 2750-ամյակի», «Շողակաթ» Հ/Ը հարևանությամբ գտնվող ջրավազանի, Գ. Նժդեհի հրապարակի, Գայի արձանի և Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածին հարակից գեղարվեստական շատրվանների 12 պոմպերի փոխարինման, առանձին դեպքերում էլ՝ վերակառուցման նախնական աշխատանքները: Ծրագրում ներառվել են այդպիսի միջամտության առաջնահերթ կարիք ունեցող պոմպերը: Գործընթացի […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարին

15:10 27.05.2022

Մայիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը: Գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել Արցախում ՌԴ խաղաղապահ ստորաբաժանման պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը և ընթացիկ զարգացումները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, […]

̰
Նոր հանցանք ամբաստանյալի կողմից՝ խափանման միջոց կալանքը գրավով փոփոխելու դատարանի որոշման արդյունքում. գրավի գումարը պետականացվել է

15:09 27.05.2022

Շարունակվել են արձանագրվել դեպքեր, երբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ քննչական մարմնի, դատախազության կողմից ներկայացվող հիմնավոր միջնորդությունները դատարանների կողմից մերժվելու արդյունքում մեղադրյալները կատարում են նոր հանցագործություններ: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից՝ մասնավորապես, ՀՀ պետական սահմանով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության, թմրամիջոցները իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերելու, պահելու և փոխադրելու դեպքերի […]

̰
ՀՀ զինուժը «Սմերչ» համակարգերի և 120մմ ականանետների ներգրավմամբ վարժանքներ է անցկացրել

15:01 27.05.2022

ՀՀ զինված ուժերը «Բաղրամյան» զորավարժարանում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և 120մմ 2Ս12 «Կապուտան» ականանետների ներգրավմամբ վարժանքներ են անցկացրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ գնդապետ Ռուբեն Գասպարյանը նշեց, որ վարժանքների հիմնական նպատակն է ստուգել հրետանային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության մակարդակը, բարձրացնել մարտունակությունը, բարոյամարտական հատկանիշները, ամրապնդել ֆիզիկական դիմացկունությունը, ինչպես նաև բարձրացնել հրամանատարների կողմից ստորաբաժանումների կառավարման հմտությունները, կատարելագործել ստորաբաժանումների գործողությունների […]

̰
Սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների առաջին հանդիպումը կառուցողական է եղել․ Մհեր Գրիգորյան

14:52 27.05.2022

Մայիսի 24-ին երկու երկրների սահմանին տեղի ունեցած սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով Հայաստանի և Ադրբեջանի ազգային հանձնաժողովների առաջին հանդիպումն անցել է կառուցողական ճանապարհով: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում ասել է հայկական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Իսկապես, մայիսի 24-ին մենք առաջին հանդիպումն անցկացրինք սահմանին։ Այս հանդիպմանը մենք քննարկել ենք բացառապես հետագա համատեղ աշխատանքի կազմակերպչական […]

̰
Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է

14:41 27.05.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]

̰
Մայիսի 28-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը

14:30 27.05.2022

Հանրապետությունում հեծանվային սպորտի ու առողջ ապրելակերպի մասսայականացման, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման ու հեծանվային սպորտի դերի բարձրացման նպատակով մայիսի 28-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը: Մրցաշարը տեղի կունենա ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում (մեկնարկը՝ Շողակաթ (նախկին՝ Շորժա) համայնքից, 40 կմ): Մասնակիցները Շողակաթ կժամանեն գնացքով: Տեղեկացնում ենք՝ մասնակիցներին մրցավայր […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

14:05 27.05.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը դինամիկ զարգանում է, և Հայաստանը հետաքրքրված է բարեկամ Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ հարաբերությունների շարունակական ամրապնդմամբ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ […]

̰
Փոխվարչապետ Մաթևոսյանին ներկայացվել է Երևանի Տիչինայի փողոցին և «Հյուսիս-հարավ» մայրուղուն հարող թաղամասում մեկնարկած քաղաքաշինական ծրագիրը

14:05 27.05.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է շինարարական հրապարակ և տեղում ծանոթացել Երևանի Տիչինայի փողոցին և «Հյուսիս-հարավ» մայրուղուն հարող թաղամասում մեկնարկած քաղաքաշինական ծրագրին։ Նշենք, որ բնակելի և հասարակական շենքային համալիրների կառուցման, ինչպես նաև անտառ պուրակի հիմնման նպատակով առանձնացվել է 129 հեկտար մակերեսով հողատարածք, որը նախատեսվում է կառուցապատել հինգ փուլերով։ Աշխատանքային այցի ընթացքում փոխվարչապետ Մաթևոսյանը ծանոթացել է […]

̰
Կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը

13:56 27.05.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Հակոբ Պողոսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Վանաձոր-Երևան մայրուղու Ջրաշենի ոլորանի հատված): Պարզվել է, որ այստեղ խախտվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, մասնավորապես՝ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում չեն եղել, աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման […]

̰
Գործողություններ Օրհուսի կոնվենցիային անհամապատասխանությունների վերացման ուղղությամբ

13:46 27.05.2022

Մայիսի 26-ին ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում, շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, կազմակերպվել էր «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության, որոշումների կայացմանը հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիային (այսուհետև՝ Օրհուսի կոնվենցիա) համապատասխանեցման գործողությունների պլանի մշակման քննարկում: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ վարչական դատարանի դատավոր Կ. Զարիկյանը, ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Օ. Գեղամյանը, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող […]

̰
Քննարկվել են ՀՀ մարզերի և Ղազախստանի ակիմաթների միջև միջտարածաշրջանային համագործակցության զարգացման վերաբերյալ հարցեր

13:37 27.05.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևին, տեղեկացնում են նախարարությունից։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ մարզերի և ՂՀ ակիմաթների միջև միջտարածաշրջանային համագործակցության զարգացման վերաբերյալ հարցեր։ Դեռևս ապրիլ ամսին ՀՀ մարզերի և ՂՀ ակիմաթների միջև միջտարածաշրջանային համագործակցության զարգացման վերաբերյալ տեսակոնֆերանս էր կազմակերպվել, հանգամանալից քննարկվել էին համագործակցության […]

̰
Բազումի ոստիկանները գողության դեպք են բացահայտել

13:29 27.05.2022

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերել և, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 19-ամյա մի երիտասարդի։ Պարզվել է, որ Վանաձորի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի նկուղից ընկերոջ հետ պարբերաբար գողություն են արել։ Ընկերը ևս հայտնաբերվել ու բերման է ենթարկվել։ Գողոնը հայտնաբերվել է։ Հանգամանքները պարզվում են։

̰
Առանց համապատասխան թույլտվության տեղադրված խաչքարը տեղափոխվել է վանական համալիրից մոտ 30մ հեռավորության վրա

13:18 27.05.2022

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ Տավուշի մարզի Չինարի բնակավայրի Խորանաշատ վանական համալիրի գավթի մուտքի մոտ 2022թ. փետրվարին տեղադրվել է 44-օրյա պատերազմի զոհերին նվիրված խաչքար՝ առանց համապատասխան թույլտվության: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության և զորամասի ծառայողների համագործակցության արդյունքում սույն թվականի մայիսի 26-ին խաչքարը տեղափոխվել է հարակից տարածք, վանական համալիրից մոտ 30մ հեռավորության վրա:

̰
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է շվեյցարահայ բժիշկների հետ

13:07 27.05.2022

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ժնևյան պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է շվեյցարահայ բժիշկների հետ: Հանդիպումը կայացել է Շվեյցարիայի ՀՀ դեսպանությունում Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում` ՀՀ մշտական ներկայացուցիչ և Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի մասնակցությամբ: Նախարարը ներկայացրել է ոլորտի գերակա ուղղություններն ու առաջնահերթությունները, նշել, որ առողջապահական համակարգը բարեփոխումների […]

̰ ̰
BACK_TO_TOP