Կառավարությունը 200 մլն դրամով ավելացրել է 2022 թ. մարզական ֆեդերացիաներին հատկացվող ֆինանսական միջոցները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

Կառավարությունը 200 մլն դրամով ավելացրել է 2022 թ. մարզական ֆեդերացիաներին հատկացվող ֆինանսական միջոցները

15:06 26.05.2022

ՀՀ կառավարությունը մայիսի 26-ին կայացած նիստում հավանության է արժանացրել «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և ԿԳՄՍ նախարարությանը գումար հատկացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Այս նախագծով ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի հաստատված բյուջեն կավելացվի 200 մլն դրամով՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին: Այն բխում է 2022 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին պատշաճ մասնակցության և մարզիկների լավագույն մարզավիճակի ապահովման համար ՀՀ մարզական ֆեդերացիաներին լրացուցիչ գումար տրամադրելու անհրաժեշտությունից:

Մասնավորապես, ֆինանսական միջոցներ են հատկացվելու Հայաստանի ըմբշամարտի, ծանրամարտի, բռնցքամարտի, մարմնամարզության, ձյուդոյի, բասկետբոլի, հրաձգության, սուսերամարտի, թենիսի և վոլեյբոլի ֆեդերացիաներին, ինչպես նաև «Լողի հայկական դաշնություն» ՀԿ-ին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը զեկուցել է՝ լրացուցիչ ֆինանսավորմամբ ֆեդերացիաները Հայաստանի Հանրապետությունում կկազմակերպեն միջազգային մրցաշարեր և առաջնություններ, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին լավագույնս նախապատրաստվելու համար կկազմակերպեն ուսումնամարզական հավաքներ, այդ թվում՝ համատեղ ուսումնամարզական հավաքներ այլ երկրների հավաքականների հետ:

Նախարարի տեղակալի խոսքերով՝ լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտությունը բխում է նաև 3 հիմնական պատճառներից. «Մենք մեր օրակարգը պետք է համապատասխանեցնենք միջազգայինի հետ: Միջազգային մի շարք առաջնություններ են ավելացել, մասնավորապես՝ մինչև 23 տարեկանների և կրտսեր տարիքի պատանիների առաջնությունները, ինչի հետևանքով ավելացել է նաև ուսումնամարզական հավաքների քանակը: Սա պայմանավորված է նաև նրանով, որ 2020-2021 թվականներին նախատեսված են եղել մի շարք միջոցառումներ, որոնք կորոնավիրուսի պատճառով չեղարկվել կամ հետաձգվել են և կանցկացվեն 2022 թվականին»:

Բացի դրանից՝ ֆեդերացիաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի, կավելացվի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակիցների թիվը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ նշել է՝ ըստ էության վերականգնվում է ֆեդերացիաների ֆինանսավորումը՝ պայմանավորված 2020-2021 թվականների կրճատումներով, երբ քովիդով պայմանավորված՝ բյուջեում կրճատումներ եղան, և մի շարք մրցումներ չեղարկվեցին. «Հիմա միջազգային մրցումների թիվն ավելացել է, դրանց լավագույնս նախապատրաստվելու համար անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ: Նախկին հատկացումներն արդեն չեն բավարարում ֆեդերացիաներին»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է այս նախագծի ընդունումը. «Սրա հետ մեկտեղ պետք է նաև այնպես անենք, որ նմանօրինակ որոշումները կայացնենք ճիշտ ժամանակին՝ ավելի արդյունավետ աշխատելու և լավագույն արդյունքներ ապահովելու համար: Նպատակ ենք դրել ՀՀ-ում միջազգային մրցաշարեր անցկացնել ու այնպես անել, որ Հայաստանը սպորտային քարտեզում իր տեղն ունենա: Այս համատեքստում ևս կարևոր նախագիծ ենք ընդունում»:

Որոշման ընդունմամբ ակնկալվում է տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մեդալների նվաճում, մարզական արդյունքների աճ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համայնքային ոստիկանները ավտոբուսում խուլիգանություն կատարած անձին ձերբակալել են

10:59 19.07.2025

Համայնքային ոստիկանները ավտոբուսում խուլիգանություն կատարած անձին ձերբակալել են

Հուլիսի 18-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 15-ին՝ ավտոբուսներից մեկում, անհայտ անձը խուլիգանություն է կատարել։ Դեպքի վերաբերյալ համացանցում տարածվել էր նաև տեսանյութ, որը հանրության շրջանում լայն արձագանք էր ստացել։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում ճշտվել է առերևույթ խուլիգանություն […] ...

Հրդեհ Ալավերդի քաղաքում

10:50 19.07.2025

Հրդեհ Ալավերդի քաղաքում

Հուլիսի 19-ին, ժամը 00:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի գործարաններից մեկի հանդերձարանում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կիրովի փողոցում գտնվող գործարանի երկրորդ հարկի հանդերձարանում (մոտ 12 քմ). […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ին

10:44 19.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.92 դրամ:   ...

Թրամփը Բայդենին անվանել է դաժան և ոչ կոմպետենտ

10:17 19.07.2025

Թրամփը Բայդենին անվանել է դաժան և ոչ կոմպետենտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախորդին՝ Ջո Բայդենին, անվանել է դաժան և ոչ կոմպետենտ անձնավորություն։ Նա այս գնահատականը տվել է Սպիտակ տանը կրիպտոարժույթների կարգավորման մասին օրինագծի ստորագրման արարողության ժամանակ։ Թրամփն ասել է, որ ԱՄՆ նախորդ վարչակազմը «պայքարել է կրիպտոարժույթների արդյունաբերության դեմ»։ «Նրանք դաժան մարդիկ են։ Մարդիկ չեն գիտակցում, որ իրենք ոչ կոմպետենտ և դաժան էին։ […] ...

Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեց

09:42 19.07.2025

Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեց

Դատարանը երկու ամսով կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբիկ Հակոբյանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ Հակոբյանը կասկածվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ ...

Մերցը գնահատել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության ժամկետները

09:15 19.07.2025

Մերցը գնահատել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության ժամկետները

Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը երկարաժամկետ նպատակ է, որը կարող է իրականացվել միայն ռազմական հակամարտության ավարտից հետո և բազմամյա քայլ առ քայլ գործընթացի արդյունքում, ուրբաթ Բեռլինում Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ «Ուկրաինայի համար անդամակցության գործընթացը բաց է։ Սակայն մենք բոլորս, իհարկե, գիտենք, որ Եվրամիությանն անդամակցությունը կլինի աստիճանական», – […] ...

BACK_TO_TOP