15:58 05.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Սերբիայի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Անդրիյա Յորգիչին: Սերբական պատվիրակության կազմում էին Սերբիայի հայ ազգային համայնքի նախագահ Բիլիանա Օբրադովիչը, Սերբիայի Ռազմավարական վերլուծությունների կենտրոնի ծրագրի ղեկավար Դարկո Օբրադովիչը և «Borba» ամսագրի խմբագիր Լիլիանա Ստոյանովիչը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի […]
15:57 05.05.2022
Երևանի քաղաքապետարանի ենթակայության Սուրեն Սպանդարյանի անվան համար 24 դպրոցում ութերորդ դասարանի աշակերտին դասասենյակում գրքերով հարվածներ է հասցրել անգլերենի ուսուցչուհին: Համացանցում դեպքի մասին տեսանյութ է տարածվել: «Արմենպրես»-ի թղթակիցն այցելել է Սուրեն Սպանդարյանի անվան համար 24 դպրոց, միջադեպի վերաբերյալ զրուցել աշակերտի ծնողի և դպրոցի տնօրենի հետ: Աշակերտի՝ Քրիստոֆերի մայրը տեղեկացրեց, որ տեսանյութը նկարահանվել է մայիսի 2-ին, սակայն […]
15:50 05.05.2022
Ավարտական փուլում է «Ոռոգման համակարգերի արդիականացման» ծրագիրը, որի համար ՀՀ կառավարության և Եվրասիական զարգացման բանկի կողմից ներդրվել է 50 միլիոն ԱՄՆ դոլար: Իրականացվող աշխատանքների շնորհիվ Հայաստանում՝ ✅ տարեկան կխնայվի 11.8 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, ✅ շահագործման ծախսերը կկրճատվեն տարեկան 300 միլիոն դրամով, ✅ 10.5 հազար հեկտարով կավելանան ոռոգվող հողատարածքները, ✅ 8 պոմպակայան շահագործումից դուրս կգա, ✅ […]
15:46 05.05.2022
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատավարձի վճարումը։ Ըստ հիմնավորման՝ «Նաիրիտ» գործարանի տեխնիկական անվտանգության համակարգի սարքավորումներում առկա հրդեհապայթունավտանգ և այլ քիմիական նյութերի պահպանումն իրականացնում են 216 աշխատակիցները, որոնցից 142 աշխատակից ուղղակիորեն որպես մասնագետ իրականացնում են տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի անվտանգ պահպանությունը, համաձայն գործող տեխնիկական հրահանգների, […]
15:42 05.05.2022
ԲԴԽ-ն տեղեկացնում ենք, որ ս․թ․ մայիսի 5-ի ժամը 14։00-ից վերագործարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, Սնանկության դատարանում, Վերաքննիչ քաղաքացիական դատարանում, Վերաքննիչ քրեական դատարանում, Վարչական և Վերաքննիչ վարչական դատարաններում գործերի ավտոմատ էլեկտրոնային մակագրման համակարգը։ «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ համակարգը դեռևս կարիք ունի ծրագրային թարմացումների, 2021թ-ից մինչ այժմ ձեռքով կատարված գործերի մակագրումների ամբողջական […]
15:38 05.05.2022
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ուսուցչուհին դասապրոցեսի ընթացքում գրքով հարվածում է աշակերտին, ինչն անընդունելի է և հարիր չէ մանկավարժական գործունեությանը: Այդ կապակցությամբ տեղեկացնում ենք, որ միջադեպը տեղի է ունեցել Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում (8-րդ դասարան, անգլերենի դասաժամ): Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այժմ գտնվում են վերոնշյալ դպրոցում՝ դեպքի մանրամասներն ուսումնասիրելու նպատակով: Ուսումնասիրության արդյունքում […]
15:30 05.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 35-ամյա կնոջ սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հիշյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի մայիսի 5-ին՝ ժամը 01։53-ին, «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունից և տեղեկացվել է, որ […]
15:24 05.05.2022
ՀՀ կառավարության մայիսի 5-ի նիստում հավանություն է տրվել ««Կրթության բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին: Ծրագրի արդյունքների մասին` նախադպրոցականից մինչև բուհ Ներկայացնելով նախագիծը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագիրը Համաշխարհային բանկի աջակցությամբ մեկնարկել է 2015 թվականին: Այն ընդգրկում է կրթության բոլոր մակարդակները՝ նախադպրոցականից մինչև բարձրագույն […]
14:55 05.05.2022
Գործադիրն ընդունել է «ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքին հողամաս նվիրաբերելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ Լուսաղբյուր գյուղում պետբյուջեի միջոցների հաշվին նախատեսվում է կառուցել 144 տեղանոց մոդուլային մանկապարտեզ, որի համար հատկացված է համայնքային սեփականություն հանդիսացող հողամաս: Հատկացված հողամասի չափը բավարար չէ մանկապարտեզի կառուցման, հետագայում դրա պահպանման և սպասարկման համար: Անհրաժեշտություն է առաջացել պահանջվող հողամասի պակասը լրացնել կառուցվող […]
14:50 05.05.2022
Կառավարությունը հաստատել է «Սի ընդ Էմ ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի՝ որպես ՀՀ տարածքից արտահանման և (կամ) ՀՀ տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով փոխադրման օպերատոր ճանաչելու, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ընկերության միջոցով իրականացվող բեռնափոխադրումների և ծառայությունների մատուցման հետ կապված հաշվարկների կազմակերպման մասին պայմանագրի ձևը, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի միջոցով իրականացվող բեռնափոխադրումների և ծառայությունների մատուցման հետ կապված հաշվարկների կազմակերպման մասին պայմանագրի […]
14:35 05.05.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հավանություն է տվել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների նախաձեռնման հիմքերի, ուսումնասիրության ժամկետի և գույքի բռնագանձման հնարավորությունների վերանայման անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, […]
14:28 05.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի մայիսի 6-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը:
14:15 05.05.2022
Մայիսի 17-ին՝ ժամը 9:30-ին, Երևանում տեղի կունենա Քաղաքապետների դաշնագրի ակումբի երրորդ հանդիպումը։ Քաղաքապետների դաշնագրի ակումբը ձևավորվել է ԵՀ «Քաղաքապետների դաշնագիր հանուն Կլիմայի և էներգիայի» նախաձեռնության ներքո և ԵՀ «Քաղաքապետների դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակներում: Ակումբի գործող նախագահը Սպիտակ համայնքի ղեկավար պրն Քաջայր Նիկողոսյանն է, փոխնախագահը՝ Տաշիր համայնքի ղեկավար պրն Էդգար Արշակյանը։ Նիստի ընթացքում նախատեսվում է նաև […]
14:09 05.05.2022
Հայաստանի վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2021-ին նորածիններին ավելի հաճախ տրվող անուններն ըստ սեռի։ Մանրամասները՝ այստեղ։
14:03 05.05.2022
Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից շտապօգնության մեքենայով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված քաղաքացի՝ սրտի կանգով, գրել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։ «Հիվանդանոցում անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման գործողությունները, սակայն, ցավոք, բուժաշխատողների բոլոր ջանքերը եղան ապարդյուն, և գրանցվեց կենսաբանական մահ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է […]
13:59 05.05.2022
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 4-ին բաժին է ներկայացել 48-ամյա Ռոբերտ Մ.-ն, որը հունվարի 20-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ռոբերտ Մ.-ն ներկայացվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 4-ին Նոր Խարբերդի […]
13:55 05.05.2022
Հինգշաբթի Ճապոնիայի կենտրոնական մասում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ։ Այս մասին հայտնել է երկրի ազգային օդերևութաբանական վարչությունը։ Աղբյուրի տվյալներով ՝ էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյի հարևան Իբարակի պրեֆեկտուրայում, օջախը գտնվել է 40 կմ խորության վրա: Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
13:44 05.05.2022
Ոստիկանության ՔՈԳՎ և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 3-ին Մասիս քաղաքի Շիրակի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և Մասիսի բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Արայիկ Հ.-ն, որը 2020 թ. նոյեմբերի 4-ից Ղազախստանի Հանրապետության Պավլոդար քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՂՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման […]
13:38 05.05.2022
Թուրքիայում աճել է այն մարդկանց թիվը, որոնք դիմել են այլ երկրներ ապաստան ստանալու խնդրանքով: Նման մարդկանց թիվն աճել է 45 տոկոսով՝ հասնելով 20.000-ի, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայից այդպիսի դիմումներ ամենաշատը ստացել են Գերմանիան, Ֆրանսիան, Հոլանդիան, Շվեյցարիան և Հունաստանը: Նշվում է, որ Գերմանիան առհասարակ աշխարհում համարվում է ամենաշատ նմանատիպ դիմումներ ստացած երկիրը: Ապաստան ստանալու խնդրանքով պաշտոնական […]
13:32 05.05.2022
Մայիսի 6-ին՝ ժամը 13:00-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում իրականացնելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է բնակավայրում առկա շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
13:25 05.05.2022
Իտալիայի Սորենտո քաղաքում ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) և Իտալիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ հունիսի 27-ից հուլիսի 3-ը կկայանա Երիտասարդական զբոսաշրջության 1-ին համաշխարհային գագաթնաժողովը (Global Youth Tourism Summit): Միջոցառումը նախատեսված է 2003 թ.-ի հուլիսի 4-ից մինչև 2010 թ.-ի հունիսի 27-ն ընկած միջակայքում ծնված պատանիների և երիտասարդների համար, որոնք հատուկ հետաքրքրություն են ցուցաբերում ՄԱԿ-ի կայուն զարգացման թեմաների […]
13:10 05.05.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Մարտունի քաղաքում հանդիպել է շրջանի վարչակազմի պատասխանատուների և համայնքների ղեկավարների հետ։ Երկրի ղեկավարը նախ անդրադարձել է սոցիալ-տնտեսական ծրագրերին՝ նշելով, որ պատերազմի հետևանքները վերացնելուն ուղղված աշխատանքները պետք է շարունակել արագացված տեմպով: Նախագահի խոսքով՝ Կառավարությունը, ի լրումն պաշտպանական ծրագրերի, հետևողականորեն իրականացնելու է նախանշված բոլոր հիմնական ծրագրերը՝ առանձնացնելով հատկապես բնակարանաշինական և գյուղատնտեսական ուղղությունները: […]
00:07 05.05.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը օլիմպիականների, այդ թվում ՝ հաշմանդամային անվասայլակներով պարաօլիմպիականների հետ լուսանկարվելու ժամանակ մարզիկներին խնդրել է չցատկել: Հեռարձակումն իրականացվել է Սպիտակ տան Youtube-ի պաշտոնական ալիքով։ Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի Սպիտակ տանը։ Բայդենը և նրա կինը՝ Ջիլը, հանդիսավոր ընդունելություն են կազմակերպել ազգային օլիմպիական հավաքականի մարզիկներին, որոնք մասնակցել են 2020 թվականի Տոկիոյի ամառային Օլիմպիադային և […]
23:55 04.05.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: