16:54 06.05.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ֆրանսիայի վերընտրված նախագահ Էմանուել Մակրոնի միջև կայացել է հեռախոսազրույց: Ինչպես փոխանցում է ermenihaber-ը՝ կողմերը քննարկել են թուրք-ֆրանսիական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ: Խոսվել է նաև Ուկրաինայում տիրող իրավիճակի, ինչպես նաև Թուրքիայի կողմից ձեռնարկվող քայլերի մասին: Բացի դրանից՝ Էրդողանն էլ շնորհավորել է Մակրոնին Ֆրանսիայի նախագահական ընտրություններում […]
16:50 06.05.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն այսօր մասնակցել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) կողմից իրականացվող «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն»-II և «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրերի մեկնարկային աշխատաժողովին։ Աշխատաժողովին մասնակցել են նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Պավել Ցուգունյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, […]
16:36 06.05.2022
Ս․թ․ մայիսի 5-ին դեսպան Սամվել Մկրտչյանն այցելեց Աուշվից-Բիրկենաու (Аuschwitz-Birkenau) պետական հուշահամալիր-թանգարան։ Հանդիպում կայացավ թանգարանի տնօրեն Պյոտր Ցիվինսկու հետ։ Քննարկվեցին ցեղասպանության հանցագործության վերաբերյալ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ ուսուցողական ծրագրեր իրականացնելու հարցեր։ Այցի ընթացքում Ս․ Մկրտչյանը ծանոթացավ թանգարանի համալիրին, ծաղկեպսակ դրեց «Մահվան պատի» (գնդակահարությունների) մոտ և գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում։
16:24 06.05.2022
Արձանագրվել է կալանավորման ակնառու հիմքերի և պայմանների առկայությամբ դատարանի կողմից այդ խափանման միջոցի կիրառման միջնորդությունն անհիմն և անհամաչափ կերպով մերժելու և դրա պատճառով մեղադրյալի ազատության մեջ մնալու արդյունքում կոնկրետ հանցավոր հետևանքների առաջացման հերթական դեպքը, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ 2016-2018թթ. ընթացքում Շիրակի մարզի Արթիկ քաղաքի և Արևաշատ գյուղի բնակիչների կողմից տրված հաղորդումների հիման վրա ՀՀ […]
16:18 06.05.2022
Սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում անցկացվելիք «STARMUS VI» միջազգային գիտական փառատոնին ընդառաջ՝ այսօր կայացել է տեղեկատվական արշավի մեկնարկն ազդարարող առաջին միջոցառումը՝ մամուլի ասուլիսի ձևաչափով: Փառատոնը Հայաստանում կազմակերպվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո՝ ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ՝ ի դեմս ՀՀ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների: Ասուլիսի խոսնակներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […]
16:12 06.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Նախնական տվյալներով՝ քաղաքական […]
16:06 06.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում քննություն է տարվում՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու նպատակով Արմավիրի մարզի բնակչին նյութապես շահագրգռելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հավելենք, որ 2022թ. մայիսի 5-ին՝ համացանցում տարածվել էր հրապարակում և տեսագրություն, որում երկու […]
16:01 06.05.2022
Մեր երկրում զարգանում է անկանխիկ վճարումների մշակույթը, և անկանխիկ գործառնություններն անխափան, պարզ և արագ կատարելու համար պետությունն իրականացնում է անհրաժեշտ օրենսդրական, ենթակառուցվածքային և կրթական գործողություններ: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանն ու Ծովինար Վարդանյանը «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի փոփոխություններով առաջարկում են ընդլայնել խաղային բիզնեսի ոլորտում անկանխիկ վճարումների շրջանակը` տվյալ […]
15:57 06.05.2022
Շիրակի մարզպետարանում այսօր անցկացվել է մարզպետարանի կառավարման ապարատի 2023 թվականի բյուջետային հայտի և 2023-2025թթ․ միջնաժամկետ ծախսային ծրագրերի հանրային քննարկում։ Քննարկմանը մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանն ու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը ներկայացրել են մարզպետարանի բյուջետային հատկացումների ծրագրերն ու միջոցառումները, ինչպես նաև միջնաժամկետ ծախսային ծրագրով, ըստ ոլորտների, ֆինանսավորման համամասնությունն ու առաջնահերթությունները, համեմատությունները […]
15:52 06.05.2022
Մայրաքաղաքում և հանրապետության ճանապարհներին անցկացվող քաղաքացիական ակցիաների շրջանակում, ժամը 14:00-ի դրությամբ կա 48 բերման ենթարկված: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Համացանցում տեղեկատվություն է տարածվել, որ ոստիկանությունը բերման է ենթարկել նաև նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Ոստիկանությունից նշեցին, որ առանձին անձանց բերման ենթարկելու վերաբերյալ տեղեկատվություն չեն տրամադրում: Ընդդիմությունը մայիսի 6-ին շարունակել […]
15:45 06.05.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 5-ին «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության PMI Science գիտահետազոտական կենտրոնում ներկա է գտնվել Ռիչարդ Թեյլերի «Սխալ վարքագիծ» գրքի շնորհանդեսին: Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռիչարդ Թեյլերի գիրքը խմբագրել է նախագահ Վահագն Խաչատուրյանը, իսկ անգլերենից թարգմանել՝ Նունե Գաբրիելյանը: «Սխալ վարքագիծ» գրքում ներկայացված է հետաքրքրաշարժ պատմություն ակադեմիական գիտակարգերը վերանայելու և տնտեսագիտության, ինքներս մեր ու աշխարհի […]
15:38 06.05.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։ Հանդիպմանը մտքեր են փոխանակել անվտանգության խնդիրներին առնչվող հարցերի շուրջ:
15:33 06.05.2022
Մայիսի 6-ին՝ ժամը 12:19-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի Կենտրոնական փողոցում այրվում է ավտոտնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում են չշահագործվող ավտոտնակի (մոտ 40 քմ) տանիքը և ներսում՝ փայտե տախտակներ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:03-ին, […]
15:27 06.05.2022
Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից հայտարարվել է 4 վթարավտանգ հատվածների բարելավման շինարարական աշխատանքների ձեռքբերման բաց մրցույթ՝ Լոտ 1 • Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման կմ4+500 – կմ6+000 հատված • Մ-4, Երևան-Սևան-Իջևան կմ68+000 – կմ75+000 • Հ-29, Սևան-Ծաղկունք-Զովաբեր կմ11+000 – կմ12+000 Լոտ 2 • Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 կմ0+000 – կմ15+000 […]
15:20 06.05.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է պատվիրակման միջոցով սոցիալ-վերականգնողական ծառայություններ մատուցել տեսողության խնդիրներ ունեցող անձանց։ Տրամադրվող ծառայություններն ուղղված են շահառուների ինքնասպասարկման և կենցաղավարման հմտությունների ձևավորմանը, ինքնուրույն կյանք վարելու կարողությունների զարգացմանն ու համայնքային կյանքին լիարժեք մասնակցության ապահովմանը։ Այս նպատակով 2022 թվականի համար նախարարությունը հատկացրել է շուրջ 11 մլն դրամ։ Ծրագրի շրջանակում, մասնավորապես, իրականացվում են՝ պարապմունքներ […]
15:09 06.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում քննություն է տարվում Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. մայիսի 6-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, հիշյալ վայրում, 1991թ. ծնված […]
15:06 06.05.2022
Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել «Հայկական իմպրեսիոնիզմ» խորագրով ցուցահանդեսի բացումը: Վերաբացվել է նաև Հակոբ Գյուրջյանի ցուցասրահը: «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսը Հայաստանում առաջին փորձն է՝ միևնույն հարթակում ներկայացնելու համաշխարհային խոշոր ու կարևորագույն ֆենոմեններից մեկի՝ իմպրեսիոնիզմի հայկական դրսևորումները: Ցուցահանդեսը բաղկացած է 2 ցուցադրատարածքից: Առաջին հատվածում ընդգրկվել են գլխավորապես 20-րդ դարի առաջին երեք տասնամյակներում ստեղծագործած այն նկարիչները, որոնց […]
14:57 06.05.2022
Մայիսի 5-ին ԱՄՆ-ում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի հանրապետականների ղեկավար Միթչ Մաքքոնելի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության խորացման և ընդլայնման հեռանկարները: Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ԱՄՆ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության […]
14:50 06.05.2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ: Բարձր գնահատելով Ֆրանսիայի դերը մինչ այժմ Երևանում իրականացված ծրագրերում՝ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ դեսպանատան հետ ձևավորված ջերմ հարաբերությունները կլինեն շարունակական, ինչն իր հերթին կնպաստի Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև հաստատված բարեկամական ու գործնական հարաբերությունների առավել ընդլայնմանը: Շնորհակալություն հայտնելով […]
14:42 06.05.2022
Այսօր կայացել է «ՀՀ բնակավայրերի ջրահեռացման բնագավառի զարգացման հայեցակարգ և դրա իրականացման միջոցառումների պլան» խորհրդատվական ծառայության արդյունքների ներկայացման աշխատանքային հանդիպում, որն իրականացվում էր «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4SEVAN) ծրագրի շրջանակում: EU4Sevan ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից։ Այն «ԵՄ-ը հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» ԵՄ գործողության և ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից […]
14:39 06.05.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 6-ին՝ ժամը 10։00-20։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Գոմաձոր և Ցամաքաբերդ թաղամասերի, 1-5 միկրոշրջանների, Էներգետիկների, Խաղաղության, Գրիբոյեդովի, Գործարանային, Կոմիտասի, Բաբաջանյան, Սարգիս Սևանցու փողոցների, Նալբանդյան 40ա-65, Սայաթ-Նովայի 17-27, Շինարարների 3, 5, Նաիրյան 168-187 համարների, Մաշտոցի անվան թիվ 1 և Զուրաբյանի […]
14:26 06.05.2022
Մայիսի 5-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Մարտակերտ-Դրմբոն ճանապարհի 24-րդ կմ-ում ադրբեջանական շարասյան կազմում երթևեկող բեռնատարը, դուրս գալով ճանապարհի հանդիպակաց հատված, կցորդիչով բախվել է արցախյան գրանցման Ռենո Լոգան տաքսի ծառայություններ մատուցող մեքենային, որի հետևանքով մեքենան 12 մետր գլորվել է ճանապարհի աջ հատվածում գտվող ձորը։ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հաղորդմամբ՝ մեքենայի մեջ բացի վարորդից եղել են 2 ուղևորներ։ […]
14:12 06.05.2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 14-ին կմեկնի Թուրքիա: Հաղորդվում է, որ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կմասնակցի Ռիզե-Արդվին օդանավակայանի բացմանը, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ օդանավակայանում առաջին վայրէջքը պիտի կատարեն Էրդողանի ու Ալիևի ինքնաթիռները: Ալիևի այցի օրակարգի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: Նշենք, որ «Ռիզե-Արդվին» օդանավակայանը Թուրքիայում ծովի վրա կառուցված 2-րդ օդանավակայանն […]
14:06 06.05.2022
Մայրաքաղաք Ստեփանակերտի մի շարք փողոցներում իրականացվում է ճանապարհների վերանորոգման, փոսալցման, միաժամանակ՝ հորիզոնական գծանշումների աշխատանքներ, տեղեկացնում են ԱՀ ոստիկանությունից։ Բնակչության ազատ տեղաշարժն ու վարորդների անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով՝ Ճանապարհային ոստիկանությունն այդ ճանապարհահատվածներում իրականացնում է ուժեղացված ծառայություն: Նախատեսվում է աշխատանքներն ավարտել մինչև մայիսի 9-ը:
14:00 06.05.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մայիսի 5-ին ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։ Նախարարը ողջունել է դեսպանին, բարձր է գնահատել Հայաստանի և Բելառուսի միջև առկա համագործակցությունը և ընդգծել, որ համատեղ պետք է քայլեր ձեռնարկել այդ համագործակցությունն էլ ավելի խորացնելու ուղղությամբ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է տարանցիկ, երրորդ երկրներից և […]
13:47 06.05.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր […]
13:35 06.05.2022
Երեկ` ժամը 13:30-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտի շրջանի Դրմբոն-Մարտակերտ ճանապարհահատվածում ադրբեջանական շարասյան մաս կազմող քարշակող բեռնատարի կողմից վթարի է ենթարկվել ճանապարհի հանդիպակաց գոտով երթևեկող հայկական ավտոմեքենան, որն ընկել էր ճանապարհի աջակողմյան ձորակը: Դեպքից անմիջապես հետո դեպքի վայր են ներկայացել ոստիկանության ծառայողները: Ինչպես տեղեկացնում են ԱՀ դատախազությունից, վարորդի և երկու ուղևորների առողջությանը լուրջ վնաս չի պատճառվել, նրանց […]
13:31 06.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ 10-ից 25 տարեկան պատանիների և երիտասարդների համար հայտարարում է մրցույթ «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» խորագրով: Մրցույթի նպատակն է նպաստել բռնցքամարտ մարզաձևում հայ անվանի մարզիկների և նրանց նվաճումների հանրահռչակմանն ու ճանաչելիության բարձրացմանը, հասարակության շրջանում բռնցքամարտ մարզաձևի նկատմամբ հետաքրքրության խթանմանը: Մրցույթի պայմաններն ու կանոնները Մայիսի […]