15:51 04.05.2022
Մայիսի 3-ին ռուսական զինուժը գերճշգրիտ հրթիռներով հարված է հասցվել Օդեսայի ռազմական օդանավակայանի լոգիստիկ կենտրոնին, որտեղից իրականացվում էր սպառազինությունների ներմուծում, փոխանցում է Ermenihaber-ը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ Իգոր Կոնաշենկովը՝ նշելով, որ ոչնչացված անգարներում եղել են թուրքական արտադրության «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքեր։ Ինչպես նաև հրթիռներ և զինամթերք, որոնք Ուկրաինան ստացել է […]
15:45 04.05.2022
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերած տվյալները, մայիսի 3-ի երեկոյան մայրաքաղաքի Ամառանոցային 1-ին տարածքի տներից մեկում հայտնաբերել ու քրեական ՔՈԳՎ բերման են ենթարկել առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվող 31-ամյա մի տղամարդու։ Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել անցած տարվա դեկտեմբերին՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանության և […]
15:41 04.05.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետները տեսակցել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժում ստացող 2-ամյա Արևիկին, որն օրեր առաջ 3-4 մետր բարձրությունից ընկել էր Դեբեդ գետը: Մինչ այցելությունը բաժինն ամեն օր իրազեկվում էր երեխայի առողջական վիճակի մասին: «Արմենպրես»-ին Լոռու մարզպետարանից տեղեկացրել են, որ Լոռու մարզպետարանի […]
15:40 04.05.2022
Բուլղարիայի Սոֆիա քաղաքում օգոստոսի 22-26-ը կկայանա ֆրանսերենի ապագա երիտասարդ ուսուցիչների տարածաշրջանային ֆորում: Համաժողովին կմասնակցեն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանկոֆոն երկրների ֆրանսերենի 30 երիտասարդ մասնագետներ, որոնք ցանկանում են սկսել կամ նոր են սկսում իրենց գործունեությունը կրթության ոլորտում և կրում են լեզվի ուսուցումը մշակութային միջոցառումների հետ համատեղման նորարարական գաղափարներ: Ֆրանկոֆոն միջազգային կազմակերպությունը կհոգա մասնակցության բոլոր ծախսերը: Միջոցառումների […]
15:30 04.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակը նախաձեռնել են մեծահասակների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) հանրայնացման արշավ, որը կրում է «ԿրթաԲԱՑ․ կրթություն բոլորին, ամենուր, ցկյանս» խորագիրը: Արշավը նվիրված է Հայաստանում «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ» կազմակերպության գործունեության 20-ամյակին: Նպատակն է լայն հանրությանը ցույց տալ, որ ցկյանս ուսումնառությունը իրավունք է բոլորի համար՝ անկախ տարիքից և […]
15:25 04.05.2022
««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 4-ի նիստում: Ինչպես փոխանցում է ԱԺ կայքը, նրա խոսքերով` տվյալ փոփոխության նպատակը բացառապես օրենքում լիազորող նորմի սահմանումն է, որով ՀՀ կառավարությանը կլիազորվի սահմանել ՀՀ քաղաքացիություն […]
15:20 04.05.2022
Մայիսի 5-ին՝ ժամը 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արտաշատ համայնքի Դվին բնակավայրում շչակ է գործարկվելու: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
15:16 04.05.2022
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երկու տղամարդ, որոնցից մեկը` Ագարակ գյուղի, մյուսը` մայրաքաղաքի բնակիչ, ոստիկանության ծառայողի անվան տակ, վարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով խաբեությամբ գումարներ են հափշտակում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, տեղեկությունը ճշտելուց հետո Աշտարակի ոստիկաններն անցան կոնկրետ միջոցառումների: Ապրիլի 13-ի առավոտյան երկուսն էլ հայտնաբերվեցին և բերման ենթարկվեցին ոստիկանության […]
15:12 04.05.2022
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովում քննարկվեց ՀՀ կառավարության «Ոռոգման նպատակով 2022 թվականին Սևանա լճից ջրառի մասին» որոշման նախագիծը: Այն հանձնաժողովի կարծիքին է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեն: Հանձնաժողովը համաձայնություն տվեց Սևանա լճից մինչև 170 միլիոն խմ ջրառի չափաքանակին, տեղեկացրին ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի […]
15:06 04.05.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության ղեկավար կազմին, տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։ Քննարկվել են երկրի անվտանգային, սոցիալ-տնտեսական ռազմաքաղաքական վիճակի, տարածաշրջանային զարգացումների և այդ համատեքստում Արցախի Հանրապետության ապագայի հետ կապված մի շարք հարցեր։ Երկրի ղեկավարն իր խոսքում ընդգծել է, որ Արցախի համար այս բախտորոշ ժամանակաշրջանում բոլոր քաղաքական ուժերից ակնկալում է միասնական […]
15:00 04.05.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
14:56 04.05.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 3-ին ընդունել է իտալական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների, որոնք ցանկանում են ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում։ Ընկերությունների ներկայացուցիչները ընթացիկ տարվա փետրվարին, գտնվելով Հայաստանում՝ հանդիպում են ունեցել նախարար Վահան Քերոբյանի հետ, և այս՝ հերթական հանդիպումը նպատակ ուներ առավել առարկայական քննարկել նախանշված ծրագրերը։ Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը ներկայացրել է […]
14:50 04.05.2022
Տեղեկություններ կան, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի որոշ մասնակիցներ մտադիր են այսօր կայանալիք ՀՀ ԱԺ նիստի ընթացքում իրականացնել հակաօրինական գործողություններ՝ զավթելու ԱԺ շենքը՝ այդ կերպ խաթարելով հասարակական կարգն ու հասարակական անվտանգությունը, այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։ «ՀՀ ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններից, հակառակ պարագայում կատարվածի ողջ պատասխանատվությունն ընկնելու է հավաքի […]
14:46 04.05.2022
Մայիսի 4-ին աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրի հետ: Հանդիպման սկզբում կողմերը բարձր են գնահատել երկկողմ դարավոր բարեկամությունը և ընդգծել այդ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը՝ մասնավորապես կարևորելով երկու երկրների Անվտանգության խորհուրդների միջև ոլորտային համագործակցության ընդլայնումը: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել […]
14:40 04.05.2022
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ներկայացրել է խորհուրդներ բանկային և ֆինանսական համակարգերում անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ։ Ինչո՞ւ է կարևոր անձնական տվյալների պաշտպանությունը 1. Անվտանգություն 2. Ապահովություն 3. Մարդու իրավունքների պաշտպանություն 4. Կառույցի հեղինակություն 5. Չարաշահումների կանխարգելում։ Անձնական տվյալների պաշտպանությունը բանկային և ֆինանսական համակարգերում 1. Երբեք մի կատարեք անկանխիկ, օնլայն գնումներ կամ փոխանցումներ հանրային վայրերում առկա բաց […]
14:32 04.05.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խորհրդարանական խմբակցության անդամներին։ Օրակարգային հարցերը վերաբերում էին Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին, պետականաշինությանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև օրենսդրական դաշտի կատարելագործմանը։ Տեղի ունեցած շահագրգիռ քննարկման ժամանակ բարձրացված մի շարք օրախնդիր հարցերի վերաբերյալ նախագահ Հարությունյանն օրենսդիրներին հավաստիացրել է, որ կառավարությունը համաչափության սկզբունքով գործադրում է բոլոր ջանքերն […]
14:11 04.05.2022
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում հավաստի օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի կազմակերպիչները մտադրված են այսօր անցկացվող ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում սադրանքների միջոցով հրահրել հակաօրինական գործողություններ և դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը և հարկադրել կատարելու որևէ գործողություն՝ այդ կերպ ապակայունացնել երկրի ներքին անվտանգությունը, խաթարել հասարակական կարգն ու անվտանգությունը: «Ազգային անվտանգության ծառայությունը […]
13:59 04.05.2022
Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Կապան-Իրանի սահման ավտոճանապարհի կմ 40+200 հատվածով անցնող փոքր կամրջի երթևեկելի մասի վրա գտնվող երկաթբետոնե սալը ջարդվել է։ Անհրաժեշտություն է առաջացել այն անհապաղ նորոգելու։Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից տեղեկացնում են, որ կատարվում են աշխատանքներ անվտանգ երթևեկություն ապահովելու և վնասված հատվածը վերականգնելու ուղղությամբ։
13:50 04.05.2022
Ոստիկանության Աշոցքի բաժնի և Բավրայի սահմանապահ վերահսկողության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 3-ին սահմանային անցակետում հայտնաբերվել և Աշոցքի բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Նարինե Խ.-ն, որը ապրիլի 20-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին տեղեկացվել […]
13:30 04.05.2022
Ապրիլի 28-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները Երևանում ծառայություն իրականացնելիս, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել երկու տղամարդու՝ երկուսն էլ մայրաքաղաքի բնակիչներ: 40-ամյա տղամարդը մեքենայի մեջից ոստիկաններին ներկայացրել է մեթադոնով սրվակներ, իսկ 39 տարեկանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Լ» գրառմամբ 10 դեղահաբ: Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում […]
13:24 04.05.2022
այաստանի խորհրդարանի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը մայիսի 4-ի ԱԺ նիստում ներկայացրել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության արդյունքները: Նա տեղեկացրել է, որ 107 պատգամավորից գաղտնի քվեարկությանը մասնակցել է 70-ը: 70 կողմ ձայնով Գոհար Մամիկոնյանն ընտրվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ, տեղեկացնում է ԱԺ կայքը։ Ստանձնելով կարգավորող պետական մարմնի անդամի պարտականությունները` Գոհար Մամիկոնյանը […]
13:18 04.05.2022
Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի հետ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են թուրք-իրանական հարաբերություններին առնչվող թեմաներ, այդ թվում՝ թուրք-իրաքյան ռազմավարական համագործակցության գերագույն խորհրդի 7-րդ նիստի անցկացմանն առնչվող հարցեր: Նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր:
13:11 04.05.2022
Մայիսի 5-ին՝ ժամը 18։00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա «Հայկական իմպրեսիոնիզմ» խորագրով ցուցահանդեսի բացումը: Պատկերասրահի մուտքը՝ Արամի փողոցից։ Ծնունդ առնելով և ձևավորվելով Ֆրանսիայում՝ համաշխարհային արվեստում իրական հեղաշրջում կատարած այս «տիպիկ ֆրանսիական» ուղղությունը լայն տարածում է գտել աշխարհի տարբեր երկրների արվեստում՝ կազմավորելով ինքնատիպ ազգային դպրոցներ: «Հայկական իմպրեսիոնիզմը», դեռևս 19-րդ դարի երկրորդ կեսին սաղմնավորվելով դասականության ավանդույթների և […]
00:26 04.05.2022
Ուկրաինայի Ռովնենսկի մարզում ուղևորատար ավտոբուսի և բենզատարի մասնակցությամբ վթարի հետևանքով տասնյոթ մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Վթարը տեղի է ունեցել Դուբենի շրջանի Սիտնոյե գյուղից ոչ հեռու՝ Կիև-Չոպ մայրուղու վրա, ժամը 19։30-ի սահմաններում։ Նախնական տվյալներով՝ 17 մարդ զոհվել է, 6-ը ՝ վիրավորվել։ Ուկրաինական լրատվամիջոցների տարածած կադրերում երևում է, որ […]
00:15 04.05.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են փոխգործակցության տարբեր ասպեկտներ, այդ թվում ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարների առաջիկա հանդիպման նախապատրաստման հետ կապված: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը ։ «Անդրադարձ է կատարվել Եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցության առանձին ասպեկտներին, այդ թվում՝ Հավաքական անվտանգության […]
23:55 03.05.2022
Հունաստան բոլոր ժամանողներից այլևս չի պահանջվում ցուցադրել COVID-19 դեմ պատվաստման, ապաքինման վավեր վկայական կամ վարակի բացասական թեստի արդյունք։ Այս մասին հայտարարություն է տարածել Հունաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում։ «2022 թվականի մայիսի 1֊ից սկսած, և որքան դա թույլ կտան համաճարակաբանական տվյալները, Հունաստան բոլոր ժամանողներից, անկախ նրանց քաղաքացիության երկրից, այլևս չի պահանջվում ներկայացնել պատվաստման կամ COVID-19-ից ապաքինման […]
23:39 03.05.2022
Այս ոսկեզօծ հանդերձանքով Մոնրոն երգել էր Happy Birthday, պարոն նախագահ երգը 1962 թվականին: Նյու Յորքում կայացել է Met Gala զգեստների ինստիտուտի պարահանդեսը: Երեկոյի աստղը կարմիր գորգի իր յուրօրինակ և ամենաթանկ հանդերձանքի շնորհիվ Քիմ Քարդաշյանն էր։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։ Նա իր ընկերոջ՝ Փիթ Դևիդսոնի հետ մասնակցել է Met Gala-ին Մերիլին Մոնրոյի խորհրդանշական զգեստով։ […]