TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+30.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Թուրքիայում հարցվածների 82%-ը մտահոգված է տնտեսության վիճակով

15:14 03.05.2022

Թուրքիայի բնակչությանն այս պահին ամենաշատը մտահոգում են երկրում սոցիալ-տնտեսական ոչ բարվոք վիճակը: Այս մասին հայտնի է դարձել ֆրանսիական հայտնի Ipsos հետազոտական ընկերության կողմից տարբեր երկրներում մարտի 25-ից ապրիլի 3-ին իրականացված հարցումների տվյալներից: 27 երկրներում կատարված հարցումների արդյունքներով հարցվածների միջինում 35%-ն ասել է, որ գոհ է իր երկրի տնտեսությունից. Թուրքիայում միայն 18%-ն է գոհունակություն հայտնել տնտեսության […]

̰
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողնվել՝ 9.25 տոկոս

15:07 03.05.2022

Մայիսի 3-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 9.25%: Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 10.75%: Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.75%: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամլո ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 15:30-ին, և կհեռարձակվի ՀՀ ԿԲ կայքէջի ուղիղ եթերով:

̰
SHANTNEWS

15:00 03.05.2022

̰
Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 74.10մլն մ³-ով ավելի է

14:50 03.05.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը մայիսի 3-ի դրությամբ։ Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 74.10մլն մ³-ով ավելի է։ Արփի լիճ ջրամբարում` 10.40մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 8.99մլն մ³-ով, Մարմարիկի ջրամբարում` 0.88մլն մ³, Ապարանի ջրամբարում՝ 1.50մլն մ³-ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ծավալից։

̰
Օրենսդրությունը պետք է շարունակաբար թեթևացնել, ազատել խութերից կամ թաքնված ականներից. Գևորգ Պապոյան

14:44 03.05.2022

2019թ. դեկտեմբերի 4-ին խորհրդարանն ընդունել է ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որի համաձայն` 2020թ. հունվարի 1-ից ԲԲԸ-ների ֆինանսական հաշվետվությունները հրապարակման ենթակա չեն, բացառությամբ այն ընկերությունների, որոնք, 2019թ. դեկտեմբերի 4-ին ընդունված «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի համաձայն, համարվում են հանրային հետարքրքություն ներկայացնող կազմակերպություններ: Օրենքի ընդունման նպատակն է, որ հանրային հետաքրքրություն չներկայացնող, փոքր, հաճախ չգործող […]

̰
Կայացել է Զինաիդա Սիմոնյանի անվան հրաձգության հուշամրցաշարը. հայտնի են հաղթողները

14:38 03.05.2022

Ապրիլի 29-ից մայիսի 1-ը 10-րդ անգամ անցկացվել է ԽՍՀՄ, Եվրոպայի, աշխարհի բազմակի չեմպիոնուհի և 53 ռեկորդների հեղինակ Զինաիդա Սիմոնյանի անվան հրաձգության ավանդական հուշամրցաշարը: Հուշամրցաշարին մասնակցել են Երևանի, Գյումրիի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցների, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Վանաձորի թիմերը: Մրցաշարի մասնակիցները, առանց տարիքային սահմանափակման, մրցել են 10 մ (4․5 մմ) հեռավորությունից հետևյալ զինատեսակներից՝ հրացան, […]

̰
Թուրքիան 180 երկրների շարքում մամուլի ազատության ցուցանիշով այս տարի 149-րդն է

14:32 03.05.2022

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս» ամենամյա զեկույցը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիան 180 երկրների շարքում մամուլի ազատության ցուցանիշով զբաղեցրել է 149-րդ տեղը։ 2021-ին նույն զեկույցում Թուրքիան զբաղեցրել էր 153-րդ տեղը, 2020-ին` 154-րդ, 2017-ին՝ 155-րդ, 2018 և 2019թթ. 157-րդ հորիզոնականը։ Զեկույցում նշվել է, որ Թուրքիայում շարունակում է սահմանափակվել խոսքի և մամուլի […]

̰
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

14:26 03.05.2022

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 3-ին աշխատանքային այցով մեկնելու է Վրաստան: Ինչպես հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից՝ այցի շրջանակներում ԱԽ քարտուղարն ունենալու է աշխատանքային հանդիպումներ:

̰
Իրավական ակտերը համապատասխանեցվում են ԵԱՏՄ համաձայնագրին

14:18 03.05.2022

2021թ. մայիսի 24-ին ուժի մեջ է մտել «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը: Փաստաթուղթը բազմաթիվ դրույթներ է պարունակում, որոնք սահմանում են ԵԱՏՄ տարածքում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շրջանառության միասնական պայմաններ ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների համար: Այն հնարավորություն կտա անդամ պետությունների տնտեսվարող սուբյեկտներին շրջանառել ԵԱՏՄ ամբողջ […]

̰
«Աքշեներն ինձ գայլերի երախը նետեց»․ Կարո Փայլան

14:12 03.05.2022

Այն բանից հետո, երբ պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծ ներկայացրեց Թուրքիայի խորհրդարան (մեջլիս), նրա դեմ ատելության խոսքեր ուղղվեցին Թուրքիայի իշխանական ու քաղաքական շրջանակների կողմից: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Թուրքիայի ազգայնական ընդդիմադիր «Լավ» (İYİ) կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները Twitter-ում անդրադարձել էր Փայլանի այդ օրենսդրական նախաձեռնությանը՝ գրառելով. «Խստորեն դատապարտում եմ այն լկտիությունը, որը […]

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

14:05 03.05.2022

Մայիսի 3-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ԱԺ կայքը։ Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը շեշտել է Ֆրանսիայի Սենատի հետ ջերմ հարաբերությունները` հավելելով, որ միշտ ուրախ է ընդունել Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի լավագույն բարեկամներին: Նա գոհունակությամբ է անդրադարձել Սենատի Ֆրանսիա-Հայաստան […]

̰
Հանրապետության գետերի մեծ մասում մայիսի 2-3-ը դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ

13:59 03.05.2022

Հանրապետության գետերի մեծ մասում մայիսի 2-3-ը դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Կանզասի Ազգային գվարդիայի պատվիրակությանը

13:58 03.05.2022

Մայիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի պատվիրակությանը` Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշերի գլխավորությամբ: Անդրադառնալով Հայաստան-Կանզաս ռազմական համագործակցությանը, կողմերը գոհունակությամբ ընդգծել են, որ իրականացվում են արդյունավետ միջոցառումներ խաղաղապահության, ռազմակրթական, ռազմաբժշկական և այլ ոլորտներում: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ԱՄՆ կառավարության և, մասնավորապես, Կանզասի Ազգային գվարդիայի շարունակական աջակցությունը […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում

13:54 03.05.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մայիսի 2-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ը։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

̰
Դաշնակահարուհի Անի Առուշանյանը՝ WPTA հայաստանյան ներկայացուցչության նախագահ

13:42 03.05.2022

Դաշնամուրի ուսուցիչների համաշխարհային ասոցիացիայի (World Piano Teachers association, WPTA) հայաստանյան ներկայացուցչության նախագահի պաշտոնում նշանակվել է դաշնակահարուհի Անի Առուշանյանը: WPTA-ն դաշնամուրային արվեստին առնչվող ամենաընդգրկուն ասոցիացիան է, որը գործում է ամբողջ աշխարհում։ Այն հիմնադրվել է 2007 թվականին պրոֆեսոր Դորիան Լելյակի նախաձեռնությամբ։ Ասոցիացիան իր ներկայացուցչություններն ունի մի շարք երկրներում, որոնց նախագահությունը ստանձնել են աշխարհահռչակ երաժիշտներ: Դաշնամուրի ուսուցիչների համաշխարհային […]

̰
Ալիևն Էրդողանին հրավիրել է Ադրբեջան

13:35 03.05.2022

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ըստ հիշյալ հաղորդագրության՝ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են երկկողմն հարաբերություններին առնչվող հարցեր: Նրանք համոզմունք են հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի «բարեկամական և եղբայրական հարաբերությունները» հետագայում ևս հաջողությամբ կզարգանան: Ալիևն […]

̰
Ասկերանի շրջանում սպանել էին և հուղարկավորել Գյումրու երկու բնակչի․ ԱՀ ՆԳՆ ոստիկանության բացահայտումը

13:27 03.05.2022

Մայիսի 2-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի օպերլիազորը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից ստացված հեռախոսագրի կապակցությամբ՝ ձեռնարկված փնտրողական աշխատանքների արդյունքում, նույն օրը՝ ժամը 12:50-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում տեղակայված հանգուցյալ Վ. Հակոբյանին պատկանող տան բակում հուղարկավորված վիճակում հայտնաբերվել են ՀՀ Շիրակի մարզի […]

̰
Հայտնի են 2022-ի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների օրերը

13:18 03.05.2022

ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ հաստատվել են 2022 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Ըստ այդմ՝ 2-րդ քննաշրջանի համար դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն 2022 թվականի հունիսի 7-ից մինչև հուլիսի 6-ը ներառյալ, Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1): Հիմնական կրթության վկայական […]

̰
SHANTNEWS

13:00 03.05.2022

̰
SHANTNEWS

10:00 03.05.2022

̰
Արարատ Միրզոյանն ու Էնթոնի Բլինքենը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

23:56 02.05.2022

Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Հանդիպման վերաբերյալ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է արել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Շատ արդյունավետ հանդիպում […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

23:55 02.05.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Միրզոյանը Բլինքենի հետ հանդիպումն արդյունավետ է գնահատել

23:29 02.05.2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումն արդյունավետ է գնահատել։ ԱՄՆ պետքարտուղարի հետ բանակցությունների արդյունքում Միրզոյանը գրառում է կատարել Twitter-ում։ «Ես շատ արդյունավետ հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Ուրախ եմ վերադառնալ Վաշինգտոն և հաստատել ամուր գործընկերային հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանն ու ԱՄՆ-ն արդյունավետ […]

̰
Սպասվում է անձրև և ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

23:08 02.05.2022

Հանրապետության տարածքում մայիսի 3-ի կեսօրից հետո, 4-7-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան` 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երևան քաղաքում […]

̰
SHANTNEWS

22:00 02.05.2022

̰
Ապամոնտաժվել է ապօրինի գովազդը

21:56 02.05.2022

Ապամոնտաժվել է Մաշտոցի 43 հասցեում տեղադրված ապօրինի գովազդը։ Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ առանց համապատասխան թույլտվության տեղադրված գովազդներն ապամոնտաժվելու են։ Երևանի համայնքի սահմաններում արտաքին գովազդ տեղադրելու համար անհրաժեշտ է դիմել Երևանի քաղաքապետարան՝ թույլտվություն ստանալու համար։

̰
Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ

21:50 02.05.2022

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայի իրադրությունը: Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում: «Թուրքական կողմի նախաձեռնությամբ 2022 թվականի մայիսի 2-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև տեղի են ունեցել հեռախոսային բանակցություններ։ Բանակցությունների ընթացքում քննարկվել […]

̰
BACK_TO_TOP