21:41 02.05.2022
Մայիսի 2-ին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ը։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացման կապակցությամբ: Արարատ Միրզոյանը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարում, […]
21:33 02.05.2022
Մայիսին բնորոշ է մթնոլորտային պրոցեսների զգալի ակտիվացումը և օդային զանգվածների հաճախակի փոխատեղումը: Տաք և ցուրտ օդային զանգվածների հերթափոխը, ինչպես նաև երկրի մակերևույթի անհավասարաչափ տաքացումը, բարձր լեռնային շրջաններում ձյան հալոցքը բերում է հզոր կոնվեկտիվ հոսանքների առաջացման` հաճախ են դիտվում հորդառատ բնույթի տեղումներ, որոնք ուղեկցվում են ամպրոպներով: Չնայած ջերմաստիճանային ֆոնը ամսվա ընթացքում բարձր է, լեռնային շրջաններում ամբողջ […]
21:24 02.05.2022
N զորամիավորումում մայիսի 2-ին անցկացվել է տեղեկատվության արտահոսքի կանխարգելման վերաբերյալ հրահանգչամեթոդական պարապմունք, տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ը։ Զինծառայողներին ներկայացվել են արտահոսքի հնարավոր վտանգներն ու կանխարգելիչ միջոցառումները, քննարկվել զինծառայողներին հետաքրքրող մի շարք խնդիրներ։
21:00 02.05.2022
Ապօրինի, առանց համապատասխան թույլտվության, տիրազուրկ գովազդային վահանակների, պաստառների և դրանք կրող մետաղական մեխանիզմների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են:
20:54 02.05.2022
Այսօր՝ մայիսի 1-ին Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ՝ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդության քննությունը: Դատավորին վերագրվում է «ՀՀ դատական օրենսգրքի» 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նորմի խախտում, այն է՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ […]
20:40 02.05.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է,որ նշված հիվանդությունների դեպքում պետությունն իրականացնում է 100% դեղապահովում: Մանրամասները’ ստորև:
20:32 02.05.2022
Այսօր ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը հյուրընկալել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Օպերատիվ շտաբում ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության տարածքային ստարաբաժանումների (միասնական սոցիալական ծառայության նպաստների և միասնական սոցիալական ծառայության կենսաթոշակների բաժինների) աշխատանքներին՝ տեղահանված քաղաքացիների սպասարկման ուղղությամբ, Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների […]
20:15 02.05.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
15:59 02.05.2022
Ապրիլ ամսվա ընթացքում Շիրակի մարզպետարանի քարտուղարությունում մուտքագրվել է քաղաքացիներից ստացված 184 դիմում։ Նախորդ ամիսների նման ապրիլին ևս դիմումների գերակշիռ մասը վերաբերել է դրամական աջակցության տրամադրմանը (145), դիմումներ են ստացվել առողջապահական (6), քաղաքաշինական (16), կրթական-մշակութային (5), ՏԻՄ (5), սոցիալական (2), ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության (4) բնագավառների հիմնահարցերի վերաբերյալ։ Բոլոր դիմումներին տրվել են պարզաբանումներ, դրանցից մի […]
15:58 02.05.2022
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ մայիսի 7-ին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ, որի ընթացքում Լոռու («Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղ), Արագածոտնի («Արագածոտնի անտառտնտեսություն») և Սյունիքի («Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղ) մարզերում կտնկվի շուրջ 15 հա անտառ։ Համապետական ծառատունկին կարող են մասնակցել նաև հասարակական և մասնավոր հատվածի տարբեր կազմակերպություններ և անհատ քաղաքացիներ, որոնց Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կտրամադրվեն […]
15:54 02.05.2022
Մայիսի 1-ին ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը այցելեց Մանչեստր՝ մասնակցելու Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու 150-ամյակին նվիրված միջոցառումներին։ Դեսպանը ներկա է գտնվել եկեղեցում մատուցված պատարագին, որին հաջորդել է տեղի հայ համայնքի կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելություն, որին մասնակցել են նաև տեղական իշխանությունների ներկայացուցիչներ և կրոնական առաջնորդներ: Դեսպան Ներսեսյանն իր խոսքում կարևորեց Մանչեստրի նշանակությունը՝ որպես Միացյալ Թագավորությունում հայկական […]
15:52 02.05.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջն իրականացնում է «Ռոմանոս Մելիքյանը և ռոմանսի ճանապարհը» մարզային ծրագիրը։ Ծրագիրը մայիսի 2-ին մեկնարկում է Տավուշի մարզում՝ Բերդի երաժշտական և արվեստի դպրոցի համերգային դահլիճում։ Մյուս երկու համերգները տեղի կունենան Ջերմուկում և Գյումրիում։ Մարզային այս ծրագիրը բաղկացած է երեք համերգներից, որոնց ընթացքում կկատարվեն Ռ․ Մելիքյանի ռոմանսները, ինչպես […]
15:50 02.05.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր մոդելի նախագիծը: Այն ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Նախ անդրադարձ է կատարվել անձի ֆունկցիոնալության գնահատման ներկայիս համակարգին, առկա խնդիրներին ու թերություններին, հաշմանդամության փորձաքննության գործընթացին, մատուցվող ծառայություններին, երաշխիքներին, ինչպես նաև սոցիալական պաշտպանությանը: Նշվել է, որ հաշմանդամության քաղաքականության […]
15:47 02.05.2022
Ինչպես արդեն տեղեկացվել է, 2022թ. առաջին եռամսյակում հանրապետությունում արձանագրվել է ՀՀ դատախազության կողմից որպես առաջնահերթություն հռչակված մի քանի առանցքային ուղղություններով հանցավորության դինամիկայի շոշափելի բարելավում, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ 2022թ. առաջին եռամսյակում, ի թիվս այլ հանցատեսակների արձանագրվել է նաև ճանապարհային երթևեկության հանցավոր խախտումների և դրանց հետևանքով մահվան ելքով դեպքերի էական նվազում: Եթե 2021թ. առաջին երեք […]
15:45 02.05.2022
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջիկա հանդիպմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Sabah թերթին տված հարցազրույցում Չավուշօղլուն նշել է, որ այդ հանդիպմանը քննարկվելու են տարբեր քայլեր, որոնք կարող են իրագործվել առաջիկա ժամանակահատվածում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա […]
15:44 02.05.2022
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը, ի պատասխան ԶԼՄ-ների հարցման, տեղեկացնում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա։ Նման հարց օրակարգում չկա։
15:44 02.05.2022
Այսօր Վրաստանի վարչապետն ընդունել է Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին, որը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Թբիլիսիում, տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Այսօր՝ մայիսի 2-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարբաշվիլին ընդունել է Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին։ Վրաստանի վարչապետն իր ջերմ ողջույններն է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կարևորելով վարչապետ Փաշինյանի հետ ամուր գործընկերային հարաբերությունները: Հանդիպման […]
15:42 02.05.2022
Ապրիլի 29-ին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ նախարարությունում կայացել է փոխվարչապետին կից ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցել են խորհրդի անդամները, հրավիրյալներ պետական տարբեր գերատեսչություններից՝ ֆինանսների նախարարությունից, արդարադատության նախարարությունից, Պետական եկամուտների կոմիտեից, Կադաստրի կոմիտեից, ինչպես նաև լիզինգային շուկայի առաջատար հանդիսացող ֆինանսական կառույցներից, ՎԶԵԲ և ՄԹ կառավարության Լավ կառավարման հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Գործարարության […]
15:39 02.05.2022
ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական RiaFan տեղեկատվության դաշնային գործակալությանը, որտեղ նա անդրադարձել է Արցախի անվտանգային, հումանիտար, ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական ու աշխարհաքաղաքական հիմնախնդիրներին ու կատարվող աշխատանքներին: Մանրամասները՝ այստեղ։
15:36 02.05.2022
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրվել էր լիազորություն` պայմանավորված, մասնավորապես, կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման ոլորտում առկա գործառույթներին առնչվող իրավակարգավորումների հստակեցման և գործնականում առաջացած խնդիրների հաղթահարման անհրաժեշտությամբ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի տեղեկացմամբ` այս հանգամանքով է պայմանավորված ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով ընդունելը, տեղեկացնում է […]
15:32 02.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել վճարային ու վճարահաշվարկային համակարգերի ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է վճարային տերմինալների փաթեթներում, որպես ծառայություն, թանգարանները ներառելու ԿԳՄՍ նախարարության առաջարկը, որը թանգարանային տոմսեր ձեռք բերելու լրացուցիչ հնարավորություն կապահովի: «Կարծում ենք, որ երկուստեք կարող է արդյունավետ համագործակցություն ծավալվել թանգարանների […]
15:28 02.05.2022
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ին կայացած նիստում քննարկվել է ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին›› օրենքի նախագիծը, որը հեղինակել են ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Թագուհի Ղազարյանը, Կնյազ Հասանովը և Հասմիկ Հակոբյանը: Օրենքում լրացումներ կատարելու նպատակն է կարգավորել լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացման կարգը, որպեսզի պայմաններ ստեղծվեն՝ ճանաչելու քաղաքացիների […]
15:25 02.05.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր մասնակցել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 25-ամյակին նվիրված միջոցառմանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և շնորհավորել Հանձնաժողովի նախագահին, անդամներին և ողջ աշխատակազմին՝ մաղթելով արդյունավետ գործունեություն և արգասաբեր աշխատանք: Նախարարի խոսքերով՝ Հանձնաժողովն իր կարևոր՝ կարգավորիչ դերակատարումն իսկապես մեծ պատասխանատվությամբ է կատարում։ «Նպատակ ունենալով հավասարակշռել սպառողների և հանրային ծառայությունների […]
15:20 02.05.2022
Ապրիլի 30-ին Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների շրջանակում Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցեց փարիզամերձ Կլամար (Clamart) քաղաքում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված արարողությանը։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի առջև տեղի ունեցած ոգեկոչման միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության օրհներգներով, որից հետո հայտարարվեց լռության րոպե։ Խաչքարի առջև ծաղկեպսակներ խոնարհեցին Կլամարի փոխքաղաքապետ Ֆրանսուա Լը Գոն, Օ-դը-Սեն […]
15:05 02.05.2022
Ապրիլի 25-ից մայիսի 1-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 421 դեպք, որից 129-ը արտակարգ, այդ թվում՝ 64 հրդեհի, 1 փլուզման, 7 ինքնասպանության փորձի դեպք, 43 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 175 կենցաղային կանչ. տուժել է 74 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 10 մահ: Արձանագրվել է թունավորման 5 դեպք: Եղանակային պայմաններով և […]
14:59 02.05.2022
Ոստիկանության Գորիսի բաժնի ՔՀԲ ծառայողները մայիսի 1-ին Շինուհայր գյուղի ավազահանք տանող ճանապարհի հարակից դաշտից բերման են ենթարկել 29-ամյա Վարդան Ա.-ին, որը ապրիլի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը), 258-րդ (Խուլիգանությունը) և 332-րդ (Արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Ոստիկանության Գորիսի բաժնի […]