14:48 02.05.2022
Թուրքիայում դժգոհություն է առաջացրել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունը Թուրքիայի վերաբերյալ: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ նախօրեին Ուկրաինայի նախագահը նշել էր, որ մի կողմից Թուրքիան աջակցում է Կիևին կարևոր հարցերում, բայց մյուս կողմից ռուս զբոսաշրջիկների համար հետաքրքիր տուրեր է կազմակերպում: Ի պատասխան այս խոսքերին` Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին Զելենսկուն հորդորել է «զգույշ […]
14:42 02.05.2022
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ այսօր 24 պոլիկլինիկա է գործում: Դրանց գրեթե 80 տոկոսի պայմաններն ու խնդիրները միանման են: Բժշկական այս հաստատությունները շահագործման օրից ի վեր երբևէ հիմնանորոգման չեն ենթարկվել: Առաջնային օղակի, առաջնային խնդիրներին լուծում տալու նպատակով հենց տեղերում իրականացվել է նախնական կարիքների գնահատում, սահմանվել են առաջնահերթությունները: Ընթացիկ տարում ծրագրեր կիրականացվեն տարբեր ուղղություններով: «Ինչպես տեսնում եք, անմխիթար, […]
14:35 02.05.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
14:27 02.05.2022
Հանրային ֆինանսների կառավարման ոլորտում Ազգային ժողովն ունի առանձնահատուկ դերակատարություն: Մասնավորապես, բյուջետային վերահսկողական գործառույթը, որի արդյունավետ իրականացումն Ազգային ժողովի առաջնահերթություններից է: Առաջիկայում խորհրդարանը քննարկելու է ՀՀ 2021թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, այնուհետև՝ ՀՀ 2023թ. պետական բյուջեի նախնական տարբերակում ներառված բյուջետային ծրագրերը: Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ ապրիլի 29-ից մայիսի 1-ն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների և […]
14:20 02.05.2022
Կամավոր ատեստավորման գործընթացը ուսուցիչներին հնարավորություն կտա ստանալ 30, 40 կամ 50 տոկոսով բարձր աշխատավարձ՝ կախված միավորներից: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, կարևորելով կրթական ոլորտի այս բարեփոխումը, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է համայնքային ենթակայության կրթօջախներում աշխատանքներ տանել գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ, որպեսզի ուսուցիչներն ատեստավորվեն և հնարավորություն ունենան ստանալ ավելի բարձր աշխատավարձ: *** Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում […]
14:12 02.05.2022
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մայիսի 2-ին նշել է հիմնադրման 25-ամյակը: Ինչպես տեղեկացնում է ԱԺ կայքը, տոնական միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, կառավարության ներկայացուցիչներ, […]
14:10 02.05.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մայիսի 2-ին մասնակցել է «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ին կից ստեղծված «Աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոն»-ի հնգամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Իր խոսքում կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը նշել է, որ ԱՀ կառավարության, «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի համատեղ աջակցությամբ ստեղծված կենտրոնն Արցախում գործող […]
14:05 02.05.2022
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, կոռուպցիայի հակազդման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների շրջանակներում, ակտիվորեն համագործակցելով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության հետ, բացահայտել է ՀՀ ՊԵԿ առանցքային վարչություններից մեկի պետի տեղակալի և նույն վարչության գլխավոր հարկային տեսուչի կողմից մշակված և իրագործվող կոռուպցիոն սխեմա, տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ-ից։ Մասնավորապես՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության […]
14:00 02.05.2022
Մայիսի 2-ին` ժամը 09։29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բադալ Մուրադյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել […]
13:45 02.05.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 1998 թվականին, ի նշան բրոնխիալ ասթմայով հիվանդացության խնդրի կարևորության բարձրաձայնման, մայիսի առաջին երկուշաբթին հայտարարել է ասթմայի դեմ պայքարի օր: Ասթմա՝ հունարենից թարգմանաբար նշանակում է շնչի խանգարում (հայերեն՝ շնչախտ, շնչի վատթարացում): Վերջին 30 տարվա ընթացքում մեծահասակների շրջանում ասթման հայտնվել է ամենատարածված, իսկ երեխաների շրջանում՝ առաջատար քրոնիկական հիվանդությունների շարքում: Ասթմայի առաջացման հավանականության ամենանշանակալի […]
13:31 02.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մայիսի 2-ին՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կիրականացնի անվանի նկարիչ, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի ծննդյան 90-ամյակին նվիրված երեկո։ Համերգի մենակատարն է ջութակահար Սերգեյ Դոգադինը։ Այն կղեկավարի դիրիժոր Անդրեաս Օտտենսամերը։ Ծրագրում ներառված են Յոհաննես Բրամսի Ջութակի կոնցերտը և թիվ 3 սիմֆոնիան։ Մինչ համերգը՝ ժամը 18։00-ին, […]
13:27 02.05.2022
Ապրիլ ամսին Շիրակի մարզում 172 երեխա է լույս աշխարհ եկել՝ 92 տղա, 80 աղջիկ։ Իսկ նախորդ շաբաթ՝ ապրիլի 25-30-ը, մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 37 երեխա՝ 19 տղա և 18 աղջիկ։
13:15 02.05.2022
Մայիսի 1-ին՝ ժամը 19։15-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ ուսահոդի առաջնային մակերեսի կտրած, արնահոսող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 57 և 51 տարեկան երկու տղամարդ: Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 17։15-ի սահմաններում Նորաշեն բնակավայրի հարակից հուշաղբյուրի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրանց դանակահարել է Նորաշեն գյուղի բնակիչ, 43-ամյա […]
02:00 01.05.2022
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, թոքերի հիվանդության դեմ երկարատև պայքարից հետո 54 տարեկանում մահացել է հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան։ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել․ «Ես կկարոտեմ քեզ, իմ գործակալ, իմ լավագույն ընկեր, իմ ընտանիք: Դու հավերժ մեզ հետ կլինես»։
01:44 01.05.2022
Թոքերի հիվանդության դեմ երկարատև պայքարից հետո 54 տարեկանում մահացել է հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան։ Այս մասին հայտնում է նրա ընտանիքը։ Օրեր առաջ արտասահմանյան ԶԼՄ-ները հայտնել էին Ռայոլայի մահվան մասին: Ավելի ուշ Ռայոլայի օգնականը, իսկ հետո ինքն էլ հերքել էր լրատվամիջոցների հայտարարությունները։ Մինո Ռայոլան համաշխարհային ֆուտբոլում ամենաազդեցիկ դեմքերից մեկն էր, նա կնքել է բազմաթիվ գործարքներ […]
00:59 01.05.2022
Ջազի միջազգային օրը Երևանում նշվեց տարատեսակ միջոցառումներով և ավարտվեց Կասկադում նմանը չունեցող համերգային ծրագրով, գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ «Շնորհավորում եմ բոլոր ջազմեններին և ջազի սիրահարներին՝ Ջազի միջազգային օրվա կապակցությամբ: Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել ջազի՝ մեր հայրենիքում հանրահռչակման գործում»,- գրել է նա և կից լուսանկարներ հրապարակել։
23:59 30.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
23:44 30.04.2022
Ոստիկանության Մասիսի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապրիլի 29-ին Նոր Խարբերդ գյուղի 23-րդ փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Ժորա Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 29-ին բաժին է ներկայացել 44-ամյա Մարկելոս Մ.-ն, […]
23:26 30.04.2022
Աշխատանքային այց Հանրապետության հարավային սահմանագոտի. պաշտպանության նախարարը հետևել է առաջնագծի վերազինման ընթացքին, զրուցել դիրքապահների և եռամսյա վարժական հավաքների մասնակիցների հետ։ Արգելագոտու հաղթահարում ու թիրախների խոցում. վարժադաշտում ապագա տանկիստներն են. Ռազմական համալսարանի կուրսանտները գործնական ակտիվ վարժանքներով ամրապնդում են տեսական գիտելիքները։ Չկա կապ, չկա ղեկավարում։ Հմուտ կապավոր դառնալու պատրաստակամությամբ բանակի կրտսեր հրամանատարների նոր հերթափոխը պատրաստվում է գերազանցության […]
23:21 30.04.2022
Հանրապետության տարածքում մայիսի 3-ի ցերեկն առանձին շրջաններում, մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 4-5-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ: Մայիսի 1-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 1-2-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: […]
23:10 30.04.2022
Ապրիլի 27-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և դեսպանության անձնակազմը մասնակցել են Կոնգրեսում կայացած Հայոց ցեղասպանության 107-րդ տալելիցին նվիրված ոգեկոչման միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են գտնվել Սենատի և Ներկայացուցիչների պալատի տասնյակից ավելի անդամներ, կոնգրեսի աշխատակիցներ, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և այլոք։ Միջոցառման ընթացքում օրենսդիրներն իրենց ելույթներում ընդգծել են տարիներ շարունակ […]
21:40 30.04.2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է ջազի հայ վարպետներին ու Հայաստան ժամանած աշխարհահռչակ ջազային երաժիշտներին Ապրիլի 30-ին ամբողջ աշխարհում նշվում է Ջազի միջազգային օրը: Տոնին միացած Երևանը ևս քաղաքի բնակիչներին ու հյուրերին ջազառատ օր է նվիրել: Մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանում կազմակերպված ջազային ֆլեշմոբին բազմաթիվ ուղևորների հետ միասին հետևել են նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու […]
21:00 30.04.2022
Ապրիլի 30-ին հայտարարված էր համապետական շաբաթօրյակ, որին ակտիվ մասնակցություն ունեցան նաև Արդարադատության նախարարության աշխատակիցները։ Մաքրման աշխատանքների մեկնարկը տրվեց ժամը 10:00-ին։ Նախարարության կողմից մաքրման համար ընտրվել էր 2008 թվականի դեկտեմբերի 3-ին Երևանում բացված խորհրդային տարիներին բռնադատվածների հուշահամալիրն ու հարակից տարածքը: Աշխատակիցների համակարգված, սրտացավ ու արդյունավետ աշխատանքի արդյունքում շատ կարճ ժամանակահատվածում խորհրդանշական տարածքը բերվեց մաքուր ու պատշաճ […]
20:47 30.04.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Նիստին ներկա են գտնվել Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան […]
20:42 30.04.2022
Ոստիկանությունը վերջին օրերին ընթացող հավաքների կապակցությամբ հայտնում է, որ հետևողականորեն շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը: «Հավաքների մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: Օրինականությունն ու համակեցության կանոնները խախտողները կենթարկվեն […]
20:24 30.04.2022
Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը ընտրվել է Բռնցքամարտի Եվրոպական Կոնֆեդերացիայի (EUBC) տնօրենների խորհրդի տնօրեն։ Այս մասին տեղեկացնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից։ Իտալիայի Ասսիզի քաղաքում կայացած ընտրություններում Հովհաննես Հովսեփյանին ձայն են տվել 45 ընտրողներից 29-ը։ Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ է ընտրվել ազգությամբ հույն Իոաննիս Ֆիլիփատոսը։