00:13 30.04.2022
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, որ Ադրբեջանի հիմնական ակնկալիքը Հայաստանից Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումն է։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Արմեն Գրիգորյանը նշել է, որ այդ հայտարարությունների համատեքստում Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կոնկրետացնեն, թե ո՞ր տարածքներն են տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, որպեսզի Հայաստանն […]
23:57 29.04.2022
Այսուհետև ռուս զբոսաշրջիկները Թուրքիայում կարող են օգտագործել «Мир» տեսակի բանկային քարտեր: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հյատնում են թուրքական լրատվամիջոցները: Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարար Նուրեդդին Նեբաթին հայտնել է, որ այս պահի դրությամբ «Мир» քարտերով գործարք անող թուրքական բանկերի թիվը կազմում է 15%: Ըստ նախարարի առաջիկայում նմանատիպ բանկերի առաջիկայում կաճի: Աղբյուրը նաև տեղեկություններ է հաղորդել Ռուսաստանից […]
23:55 29.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
23:14 29.04.2022
2023 թվականի հունիսին Թուրքիայում տեղի ունենալիք համապետական ընտրություններին ընդառաջ թուրք հայտնի կին քաղաքական գործիչ, 1993-1996թթ. Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Թանսու Չիլլերը մտադիր էր նոր քաղաքական ուժ ձևավորել և մասնակցել առաջիկա ընտրություններին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ թուրքական ազգայնական «Լավ» (İyi) կուսակցության փոխնախագահ Քորայ Այդընն այս կապակցությամբ հայտարարել էր, թե Չիլլերի իրական նպատակն իշխող ԱԶԿ-ին աջակցելն ու մասնավորապես իրենց […]
23:05 29.04.2022
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ հայազգի քանդակործ Թորոս Ռաստ-Կլանի հեղինակած և Ֆրանսիայի Անտոնի քաղաքում տեղադրված «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի մոտ տեղի ունեցավ ոգեկոչման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին Օ-դը-Սեն դեպարտամենտի ղեկավարությունը, քաղաքապետեր, քաղաքային խորհուրդների անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Իր խոսքում ՀՀ դեսպանը կարևորեց Ֆրանսիայի դերակատարումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։ Նշվեց, որ Ֆրանսիայում ապաստան են գտել […]
22:36 29.04.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Հենրի Պ. Կլյուգեն պաշտոնական այցերից հետո եղել է նաև Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ Դոկտոր Կլյուգեն շրջել է թանգարանային համալիրում, ծանոթացել հայ միջնադարյան մատենագրությանը, աշխարհի տարբեր երկրներում տպագրված հայերեն հնատիպ գրքերին և Մատենադարանում պահվող հին այլալեզու ձեռագրերին ու փաստաթղթերին։
22:35 29.04.2022
Հանրապետության տարածքում մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 4-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, ապրիլի 30-ի և մայիսի 3-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 30-ի, մայիսի 1-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ի […]
22:26 29.04.2022
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 67-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ 2021թ. դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 43-ամյա տղամարդը, մոր կողմից իր հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար վրեժխնդիր լինելու շարժառիթով, Սյունիքի մարզի Կապան համայնքի Մ.Ստեփանյան փողոցի իրենց բնակարանում բռունցքներով […]
22:17 29.04.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը սուբվենցիոն ծրագրերի ընթացքին և արդեն իսկ կատարված աշխատանքների որակին ծանոթանալու նպատակով այսօր այցելել է Արագածոտնի մարզ։ Նախարարը մարզպետի և համայնքապետի ուղեկցությամբ շրջայց է կատարել Աշտարակ համայնքում։ Նախարար Սանոսյանին է ներկայացվել բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման, կապիտալ նորոգման, փողոցների հիմնանորոգման, քայքայված հատվածների փոխարինման աշխատանքները։ Նախարարը շրջայց է կատարել նաև […]
21:52 29.04.2022
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը մասնակցել է հայ-ֆրանսիական ակնաբուժական համաժողովին, որի ժամանակ ներկայացվել է կատարակտի և ցանցաթաղանթի հիվանդությունների ոլորտում միջազգային արդի փորձը, հայաստանյան իրավիճակը, ինչպես նաև ակնաբուժական հմտությունների կատարելագործման հայ-ֆրանսիական դպրոցի աշխատանքը: Դպրոցի ծրագիրը մեկնարկել է այս շաբաթ՝ Գյումրիում, հայ և ֆրանսիացի ակնաբույժների դասախոսությունների շարքով: Ֆրանսիայից ժամանած ակնաբույժներ Մերիլին Նոդարեանը և Սեբաստիան Բրունոն հայ գործընկերների […]
21:45 29.04.2022
Ճանապարհների ընթացիկ ամառային սպասարկման շրջանակներում՝ Ստեփանակերտի մի շարք փողոցներում մեկնարկել են փոսային նորոգման աշխատանքները։ Դրանք այժմ իրականացվում են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում։ Տեխնիկական միջոցների ներգրավմամբ` նախապես գծանշված մասերում, կատարվում են ասֆալտբետոնի ծածկի քայքայված և վնասված հատվածների նորոգման աշխատանքներ։ Շինաշխատանքներին աջակցում են ոստիկանության ՃՈ ծառայողները՝ անհրաժեշտ վայրերում, ըստ իրավիճակի, կարգավորելով ճանապարհային երթևեկությունը։ Ելնելով այն հանգամանքից, որ ցերեկվա […]
21:35 29.04.2022
ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ հանրապետությունում բնական գազի մատակարարման բացակայության պատճառով կենցաղում քաղաքացիները օգտագործում են մետաղական գազի բալոններ, որոնք հրդեհավտանգության տեսակետից բավականին վտանգավոր են: «ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում վերջին օրերին գրանցվել է հրդեհի 2 դեպք, որոնց առաջացման պատճառը գազի բալոնի պայթյունն է, կամ դրանց անսարքությունը: Արձանագրենք, որ բնակարաններում գազի բալոնի պայթյունը կարող […]
21:24 29.04.2022
N զորամասում ապրիլի 29-ին անցկացվել են մասնագիտական պատրաստության տեսական պարապմունքներ։ Անձնակազմին ներկայացվել են ծառայության արդյունավետության բարձրացմանն ուղղված անհրաժեշտ քայլերն ու միջոցառումները, նախանշվել առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները։
21:17 29.04.2022
Ապրիլի 27-ին՝ ժամը 21.55-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել․ «1-02» էր զանգահարել «Անտարես» հրատարակչության տնօրենը և հայտնել, որ Լեոի փողոցի 12 հասցեի մոտ ցուցարարները հարձակվել են իր վրա և վնասվածք պատճառել: Նույն օրը՝ ժամը 21.58-ին, 1-ին համալսարանական հիվանդանոցից բաժնում հաղորդում էր ստացվել, որ «քթի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Արարատի մարզի բնակիչ, 49-ամյա մի […]
21:14 29.04.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2022 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղի ունեցած հավաքի ընթացքում մի խումբ մասնակիցներ, անտեսելով պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու՝ ոստիկանության ծառայողների կողմից ներկայացված պահանջները, բողոքի ակցիա իրականացնող այլ […]
17:00 29.04.2022
Ապրիլի 29-ին՝ ժամը 15:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
16:59 29.04.2022
Քաղաքացու օրվան ընդառաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 29-ին հանդիպել է ճանաչողական այցի շրջանակում Ազգային ժողովում գտնվող Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի` ՀՀ տարբեր մարզերի աշակերտներին: Պատգամավորների տեղերում նստած պատանիներն ընդհանուր առմամբ տպավորվել էին դահլիճից: Նրանք միանշանակ համաձայն էին ԱԺ նախագահի այն դիտարկմանը, որ դահլիճին պատուհաններ են պակասում, որոնք, ի դեպ, միջազգային շատ խորհրդարաններում եւս […]
16:58 29.04.2022
Այսօր՝ ապրիլի 29-ին, Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի և Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում փաստաբանական գրասենյակների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության մասնագետները ներկայացրել են Պետռեգիստրի սպասարկման գրասենյակի գործառույթները փաստաբանի կամ փաստաբանական գրասենյակների կողմից իրականացնելու կարգը և պայմանները: Կառավարության որոշման համաձայն՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության […]
16:46 29.04.2022
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի ներկայացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագծի թեմայի շուրջ աղմուկը Թուրքիայում չի դադարում: Փայլանի այդ քայլը խիստ դատապարտող հայտարարություններին զուգահեռ նշմարվում են նաև որոշակի իրավական գործընթացներ, փոխանցում է Ermenihaber-ը։ Նախօրեին Քադիր Քարթալ անունով մի թուրք փաստաբան դատախազությանը Փայլանի դեմ «հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին»: Հաղորդման մեջ պահանջվում է Փայլանին զրկել […]
16:44 29.04.2022
Ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր: Տոնի խորհրդի առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է պարարվեստի ոլորտի նվիրյալների հետ, շնորհավորել մասնագիտական տոնի կապակցությամբ: «Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում ստեղծագործական նոր ներշնչանքներ, բազում բեմեր, լեփ-լեցուն դահլիճներ և ծափերի տեղատարափ»,- նշել է նախարարը և կարևորել պարարվեստի անզուգական դերակատարումը մարդու կյանքում: ՀՀ […]
16:38 29.04.2022
ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Վահան Գևորգյանն (Ֆորշ) իրեն լավ է զգում, վերականգնվում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում վստահեցրեց երգչի որդին՝ Արեգ Գևորգյանը: «Միկրոինսուլտ է եղել, որը վախենալու չի և կանցնի՝ առանց հետքեր թողնելու»,- նշեց Արեգ Գևորգյանը: Գևորգյանների ընտանիքին մոտ կանգնած մարդիկ «Արմենպրես»-ի հետ զրույցում մանրամասնեցին, որ արդեն մի քանի օր է՝ երգիչը հիվանդանոցում է: Երկու […]
16:36 29.04.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի «Թոխմախ» գերեզմանատան ավտոկայանատեղիում տեղի ունեցած՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 37-ամյա բնակիչը, եղբոր և նրա ընկերուհու հասցեին «Ինստագրամ» սոցիալական ցանցի համապատասխան […]
16:33 29.04.2022
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտնում է կաշառք վերցնելու կասկածանքով Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների ձերբակալելու մասին: «Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել, որոնք իրացվեցին քրեական ոստիկանության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների հետ: Ձեռնարկվեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում ձեռք բերված փաստական տվյալը հետևյալն էր. Երևանի Բաղրամյան պողոտայի […]
16:29 29.04.2022
«Արցախգազ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, և մայրաքաղաքի գազամատակարարումը նախատեսվում է վերականգնել այսօր՝ ապրիլի 29-ին, ժամը 20:00 սահմաններում։ Մի փոքր ավելի ուշ կվերսկսի նաև գազալցակայանների աշխատանքը։ «Կրկին հայցում ենք բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
16:15 29.04.2022
Այսօր՝ ապրիլի 29-ին, ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանն այցելել է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ, որտեղ հանդիպել է Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի հետ։ Արցախի պետական նախարարը ծանոթացել է շտաբի կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքներին: Ա. Բեգլարյանն ու Մ. Վիրաբյանը քննարկել են նաև տեղահանված քաղաքացիներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։
16:00 29.04.2022
2021թ. ՀՀ ԳԱԱ-ն գործունեությունն իրականացրել է հանրապետության առջև ծառացած նոր մարտահրավերների ու խնդիրների պայմաններում. ապրիլի 29-ին տեղի ունեցած ՀՀ ԳԱԱ 2021թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին ասել է ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: Ժողովին մասնակցել են Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ […]