TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+36.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի երրորդ նիստը

23:44 28.04.2022

2022 թ․ ապրիլի 28-ին Երևանում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի երրորդ նիստը, որը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ)՝ 2021թ․ մարտի 1-ին ուժի մեջ մտնելուց հետո առաջին հանդիպումն էր։ Գործընկերության կոմիտեի նիստի ընթացքում քննարկվեց Համաձայնագրի կատարման ընթացքը, տեղեկացնում է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության […]

̰
Քննարկվել են Հայաստանի և Իսպանիայի համալսարանների միջև համագործակցության ակտիվացման հնարավորությունները

23:41 28.04.2022

Ապրիլի 28-ին դեսպան Սոս Ավետիսյանն ընդունել է Կադիսի համալսարանի ռեկտորի տեղակալ Ռաֆայել Խիմենես Կաստանյեդային: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իսպանիայի համալսարանների միջև համագործակցության ակտիվացման և Կադիսի համալսարանում Հայաստանի վերաբերյալ ծրագրերի իրականացման գործնական հնարավորությունները:

̰
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում

23:36 28.04.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 21-27-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում և Նոր Նորքում՝ ապրիլի 25-ին։ Ազոտի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ապրիլի 24-ին և 27-ին։   Ծծմբի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

23:22 28.04.2022

Հանրապետության տարածքում ապրիլի 29-ին, մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 30-ի, մայիսի 1-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 28-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 […]

̰
Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

23:11 28.04.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 17-23-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրազդանում՝ ապրիլի 18-20-ը, 22-ին և 23-ին, Վանաձորում՝ ապրիլի 17-21-ը և 23-ին, Ալավերդիում՝ ապրիլի 18-20-ը և 23-ին։

̰
Քարաթափման վտանգ Աթենքի փողոցում․ երթևեկությունը միակողմանի փակ է

23:02 28.04.2022

Ապրիլի 28-ին՝ ժամը 12:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աթենքի փողոցի սկզբնամասում առկա է քարաթափման վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները միակողմանի փակել են երթևեկությունը։ Փրկարարները հեռացրել են թուլացած քարերը։

̰
Վրաստան և Հայաստան մուտքի կանոնները

22:55 28.04.2022

Մայիսի 1-ից Հայաստան մուտք գործող քաղաքացիներից PCR թեստի բացասական պատասխան կամ պատվաստման հավաստագիր չի պահանջվի: Փոփոխությունը կվերաբերի ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա, այդ թվում նաև Վրաստանի քաղաքացիներին, փոխանցում է Aliq.ge-ն։ Վրաստանի քաղաքացուց Վրաստան մուտք գործելիս ևս կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան կամ պատվաստումը հաստատող փաստաթուղթ չի պահանջվում։ Հայաստանի քաղաքացին Վրաստան մուտք գործելիս պարտավոր է ներկայացնել 72 […]

̰
Սուրեն Պապիկյանն այցելել է առաջնագիծ

22:42 28.04.2022

Ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերում, տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ը։ Առաջնագծի բարձրադիր հենակետերում պաշտպանական գերատես չության ղեկավարըծանոթացել է մարտական հերթապահության կրման պայմաններին, զրուցել դիրքապահ զինծառայողների հետ: Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը ներկայացրել է առաջնագծի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը հանդիպել է նաև […]

̰
Թմրամիջոցներ իրացրած տղամարդն ու կանայք կալանավորվել են

22:33 28.04.2022

Ապրիլի 22-ին ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին՝ համագործակցելով Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների հետ։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում ոստիկանության ծառայողները հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին 7 տղամարդու՝ ավտոմեքենաներով հանդերձ։ Անձնական խուզարկություններով ու զննություններով հայտնաբերվեցին մեթամֆետամինով փաթեթներ, մարիխուանա ու ծխամորճ։ Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ քրեական հետախույզները պարզեցին, որ բերման ենթարկվածները […]

̰
SHANTNEWS

22:00 28.04.2022

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

21:23 28.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
Նախարար Բաբայանը դատապարտել է Մերձդնեստրի մի շարք պետական կառույցների վրա իրականացված ահաբեկչական հարձակումները

21:07 28.04.2022

Ապրիլի 28-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) արտաքին գերատեսչության ղեկավար Վիտալի Իգնատևի զրույցը տեսակապով ։ Նախարար Բաբայանը դատապարտել է նախօրեին ՄՄՀ մի շարք պետական կառույցների վրա իրականացված ահաբեկչական հարձակումները և Արցախի իշխանությունների և ժողովրդի անունից համերաշխություն հայտնել Մերձդնեստրի եղբայրական ժողովրդին։ Քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

16:00 28.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
Ընդգծում ենք մեր հանձնառությունը՝  նպաստել Հարավային Կովկասում առավել անվտանգ ապագայի կերտմանը․ դեսպաններ

15:57 28.04.2022

Դեսպաններ Լիթցենբերգերը, Դեգնանը և Թրեյսին, փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկա Օլսոնը, պետքարտուղարության կովկասյան բանակցությունների գծով հատուկ խորհրդական Էնդրյու Շոֆերը և Եվրոպային ու Եվրասիային ուղղվող ԱՄՆ աջակցության համակարգողի պաշտոնակատար Գրեգ Նաարդենը մասնակցեցին տարածաշրջանի առաքելության ղեկավարների հանդիպմանը, որը կազմակերպվել էր Բաքվում ԱՄՆ դեսպանատան կողմից։ Անցյալ տարի առաքելության ղեկավարների հավաքը տեղի էր ունեցել Երևանում, իսկ մինչ այդ նմանօրինակ հավաքներ հյուրընկալել […]

̰
Փոփոխություններ են կատարվել հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում

15:55 28.04.2022

ՀՀ կառավարության նիստում այսօր գործադիրը հավանության է արժանացրել «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնա­կան հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Զեկուցելով հարցը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ նախորդ տարի առաջին անգամ ուսուցիչները հնարավորություն են ստացել ընտրելու նախարարության կողմից երաշխավորված կազմակերպություններից որևէ մեկը: «Վերջին մեկ […]

̰
Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Ռաֆայել Պետրոս Մինասյանին

15:43 28.04.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Ռաֆայել Պետրոս Մինասյանին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Տեր Ռաֆայել Պետրոս Մինասյան շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայոց եկեղեցու դերը` հատկապես ազգի ինքնության պահպանման գործում: «Ձեր գործը մեծ նշանակություն […]

̰
Փրկարարները ձորակից դուրս են բերել դի

15:41 28.04.2022

Ապրիլի 28-ին` ժամը 13։01-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արթիկ քաղաքին հարակից ձորակում հայտնաբերվել է քաղաքացու դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արթիկ-Հառիճ ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ «Աթոյենց ձոր» կոչվող ձորակում, հայտնաբերվել է […]

̰
Հայաստանի և ԱՀԿ-ի միջև  2022-2023 թվականների Համագործակցության երկամյա համաձայնագիր է ստորագրվել

15:32 28.04.2022

Երկօրյա այցով Հայաստանում է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն դոկտոր Հանս Հենրի Պ. Կլյուգեն։ Այս մասին գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Առողջապահության նախարարությունում այսօր ընդունել եմ դոկտոր Կլյուգեին` հույս հայտնելով, որ նրա այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա մեր երկրի առողջապահական համակարգի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջև երկարատև գործընկերության համար: Քննարկել ենք համավարակի հաղթահարման մեր […]

̰
Ռուսաստանը և ԱՄՆ-ը բանտարկյալների փոխանակում են կատարել Թուրքիայում

15:30 28.04.2022

Անկարայի հետ համագործակցությամբ Թուրքիայում փոխանակել են ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի նախկին զինծառայող Թրևոր Ռիդին և ռուս օդաչու Կոնստանտին Յարոշենկոյին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Ռիդն ու Յարոշենկոն Թուրքիա են ժամանել գրեթե միաժամանակ։ Նշվում է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչները փոխադարձաբար հաստատել փոխանակվողների ինքնությունը, ապա տեղի է ունեցել փոխանակությունը: Նշենք, որ Ռիդը Ռուսաստանում բանտարկվել է 2019 թվականի օգոստոսի 15-ին՝ […]

̰
Փախստական ընտանիքները կսեփականաշնորհեն իրենց զբաղեցրած բնակելի տարածքները

15:25 28.04.2022

Կառավարությունն ընդունել է «1988-1992 թթ.-ին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձի կողմից զբաղեցրած բնակելի տարածքը սեփականաշնորհելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` ք. Երևան, Մոլդովական փողոց 29/1, ք. Երևան, Շիրակի փողոց 2/32, ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Հատիսի փողոց 4-րդ նրբանցք, Ճարտարագիտական քոլեջի հանրակացարան հասցեների Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ […]

̰
Կկանոնակարգվի գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի համաձայնեցման ու հաստատման գործընթացը

15:18 28.04.2022

Գործադիրը ընդունել է որոշում՝ համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը վերանայելու նպատակով: Ըստ այդմ, առաջարկվում է համապատասխանեցնել նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման ընթացակարգն օրենքի դրույթներին,հստակեցնել գլխավոր հատակագծերի փոփոխությունների առաջարկությունների կազմին ու բովանադակությանը ներկայացվող պահանջները (անհրաժեշտ ելակետային փաստաթղթերի հավաքագրումը, որի […]

̰
«Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված անձանց կտրամադրվի ամսական 100 000 դրամ պատվովճար. կառավարությունը սահմանել է պատվովճարի նշանակման և վճարման կարգը

15:14 28.04.2022

Գործադիրը սահմանել է ՀՀ «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված անձանց ամենամսյա պատվովճարի նշանակման և վճարման կարգը: Ըստ այդմ՝ «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված անձանց կտրամադրվի ամսական 100 000 դրամ պատվովճար։ Հիմնավորման համաձայն՝ անկախությունից ի վեր, պայմանավորված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակով և սոցիալական երաշխիքների ոչ բավարար աջակցությամբ պայմանավորված էականորեն նվազել է բազմազավակ ընտանիքների թիվը: Ներկայումս ՀՀ-ում շատ քիչ ընտանիքներ […]

̰
Կներդրվի ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման գործընթացի ավտոմատացված համակարգ

15:11 28.04.2022

Ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման գործընթացի ավտոմատացված համակարգի ներդրման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Արդյունքում ձեռք կբերվեն ծրագրային համակարգչային, ինչպես նաև հաշվապահական համակարգչային ծրագրային փաթեթներ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է՝ դեռևս 2021 թ. դեկտեմբերին ընդունվել են որոշումներ և սահմանվել են կարգեր այս գործընթացի մեկնարկի համար: […]

̰
«ՀայՓոստը» ավելացնում է փոստի արագությունը Երևանում

15:09 28.04.2022

«ՀայՓոստը» բարելավում է ծառայությունների մատուցման արագությունը և Երևան քաղաքում փոստի փոխանակումն իրականացնում օրը երեք անգամ, նախկին մեկ անգամի փոխարեն: Ինչը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր աշխատանքային օր Երևանում մինչև ժամը 12:00 հանձնված առաքանին ուղարկել և ստանալ նույն օրը Երևանի այլ փոստային բաժանմունքից: Ինչպես նշում է «ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը.- «Փոստի փոխանակման արագության մեծացումը շատ […]

̰
Հանվել է աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը

15:07 28.04.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմանն ուղղված առկա սահմանափակումները մեղմացնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ առաջարկելով վերացնել ՀՀ տարածք մուտք գործելու սահմանափակումները: Ըստ այդմ, հաշվի առնելով միջազգային փորձը և այն հանգամանքը, որ մի շարք երկրներ արդեն իսկ մեղմացրել […]

̰
Վահրամ Դումանյանն ընդունել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարներին

15:00 28.04.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանին և թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Հանդիպման ընթացքում արծարծվել են Մայր թատրոնի 100-ամյակի նշման հոբելյանական ծրագրի ձևաչափերն ու բովանդակային հարցերը: Վահրամ Դումանյանը թատրոնի ղեկավարների հետ քննարկել է նաև […]

̰ ̰
Բռնցքամարտի Հայաստանի 3 ներկայացուցիչ կպայքարի ոսկե մեդալի համար

14:56 28.04.2022

Չեխիայում ընթացող բռնցքամարտի IBA-ի A կարգի մրցաշարում Հայաստանի 3 ներկայացուցիչ այսօր կպայքարի հաղթողի կոչման համար: Եզրափակիչ են դուրս եկել 48 կգ քաշային Արմեն Ղուշչյանը, 54 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանն ու 60 կգ քաշային Ժորժիկ Մարությանը: Մրցաշարին մասանկցում են 16 երկրի ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ մրցավայր էր մեկնել 7 բռնցքամարտիկ: Հավաքականի հետ Չեխիայում […]

̰
Ինչպե՞ս դառնալ ՀՀ ռեզիդենտ ՏՏ կազմակերպություն և օգտվել հարկային արտոնություններից ՀՀ-ում

14:48 28.04.2022

ՀՀ ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում այլ երկրների քաղաքացիների կողմից ընկերություններ և կազմակերպություններ գրանցելու, գործունեություն իրականացնելու և սահմանված արտոնություններից օգտվելու վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Քննարկվել են Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին առնչվող մի շարք ռազմավարական խնդիրներ

14:40 28.04.2022

Ապրիլի 26-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ԳՄՀԸ կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեսական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի, «ՍԿԼ Ինթերնեյշնլի» (Շվեդիա) և Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների միջև կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին առնչվող մի շարք ռազմավարական խնդիրներ։ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ պարոն Վաչե Տերտերյանը ներկայացրել է Հայաստանում վարչատարածքային […]

̰
BACK_TO_TOP