14:34 28.04.2022
Ապրիլի 29-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրում իրականացնելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
14:26 28.04.2022
Երևանում հանրային տրանսպորտի վերահսկողության նպատակով կառավարման կենտրոն կստեղծվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: «Մեր բոլոր ավտոբուսները կահավորված են տեսախցիկներով: Կառավարման կենտրոնում կլինեն օպերատորներ, որոնք ժամանակի ցանկացած պահին վերահսկողություն կիրականացնեն: Ծրագիրը թեստավորման փուլում է: Հոկտեմբերին ամբողջական կառավարման կենտրոն կունենանք»,- հավելեց քաղաքապետը: Նա ևս մեկ անգամ հորդորեց քաղաքացիներին մետաղադրամները […]
14:18 28.04.2022
Շրջակա միջավայրի աղտոտման համար վճարվող բնապահպանական հարկի գումարների նպատակային և հասցեական օգտագործման գործող համակարգի բարելավումը շարունակական գործընթաց է: «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքն ընդունվել է 2001թ., և ժամանակի թելադրանքով հարկ է առաջացել կատարել փոփոխություններ՝ կարգավորումները համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության […]
14:12 28.04.2022
ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ շրջայց է կատարել նաև «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի» հիմնանորոգված շենքում։ Կառավարության սուբվենցիոն ծրագրերով 2020-2021 թվականներին ամբողջությամբ կատարվել է պոլիկլինիկայի վարչական շենքի ներսի և դրսի հարդարման աշխատանքներ:
14:06 28.04.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 28-29 ընկած ժամանակահատվածում կլինի Սաուդյան Արաբիայում: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հայտնել է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը: Ըստ տեղեկությունների՝ Էրդողանն այցի շրջանակներում հանդիպելու է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ: Քննարկվելու են թուրք-սաուդական հարաբերություններին առնչվող հարցեր, այդ թվում՝ երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները: Խոսվելու է նաև տարածաշրջանային և միջազգային […]
14:00 28.04.2022
Մեղմացվում են կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմանն ուղղված սահմանափակումները: Մայիսի մեկից կհանվեն. ✅ Պետական սահմանի ցամաքային և օդանավակայաններում տեղակայված անցման կետերով մուտք գործելիս ՊՇՌ և արագ ախտորոշիչ թեստով հետազոտության սերտիֆիկատ և պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը՝ ներառյալ գնացքների անձնակազմի, վարորդների, օդաչուների համար: ✅ Քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունների արգելքը, ինչպես նաև այցելուների և ազատությունից զրկված անձանց ՊՇՌ լաբորատոր հետազոտության […]
13:53 28.04.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել գիտնական, ֆիզիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, Հայաստանի ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: Ողջունելով անվանի գիտնականին՝ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել նրա պատրաստակամությունն աջակցելու Հայաստանում գիտության զարգացմանը: […]
13:47 28.04.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 27-ին փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Türkiyegazetesi-ն: Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, և որ մոտ ապագայում առևտուր էլ կիրականացվի և խնդիրները կլուծվեն։ «Մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի […]
13:30 28.04.2022
2021թ. օգոստոսի 30-ին ուժի մեջ է մտել ծանր վիրավորանքի քրեականացման վերաբերյալ ՀՀ Քրեական օրենսգրքում կատարված լրացումը: Համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքում ավելացված նոր՝ 137.1-րդ հոդվածի՝ քրեական պատասխանատվություն է նախատեսվում հայհոյելու կամ անձի արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու, այդպիսիք պարունակող նյութերը, նաև անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով տարածելու, […]
13:18 28.04.2022
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, տեղեկացնելով, որ վերջին օրերին Երևան քաղաքում և մարզերում իրականացվող հավաքների և այլ զանգվածային միջոցառումների մշտադիտարկման արդյունքներով` ոստիկանությունում արձանագրվել են հասարակական կարգի խաթարմանը միտված իրավախախտումներ: Ոստիկանությունը հետևողականորեն և վճռական կերպով շարունակելու է մարդու անվտանգության, հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ինչպես նաև իրավախախտումների նախականխման ու կանխման՝ իր օրենսդրական խնդիրների իրականացումը: […]
13:06 28.04.2022
Հանրապետության գետերում ապրիլի 27-28-ը դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
23:55 27.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
23:37 27.04.2022
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ազատության փողոցի շենքերից մեկի նկուղում 39-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում: Ապրիլի 25-ին նրա բնակարանի զննությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 50 գրամից ավելի քաշով: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ հայտնաբերվածը պատկանում է տանտիրոջ մորեղբորը, որը Կարմիրգյուղի 66-ամյա բնակիչ է: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացավ ոստիկանության Գավառի […]
23:24 27.04.2022
Ապրիլի 18-ի գիշերը ոստիկանության Սևանի բաժին դիմեց Ծովագյուղի մի բնակիչ։ Նա տվեց հաղորդում, որ մոտ չորս ժամ առաջ իր «Մերսեդեսը» կայանել էր Սևանի Կոմիտասի փողոցում, մեքենայի դռներն էլ՝ բաց: Այդ հանգամանքից էլ օգտվելով՝ սրահից տարել էին իր դրամապանակը՝ 61 հազար դրամով։ Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր։ Ուսումնասիրվեց և՛ մեքենան, և՛ տարածքը։ Իսկ քրեական հետախույզների […]
22:36 27.04.2022
Ռոբերտ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Ռոբերտ Խաչատրյանին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու մասին․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Ռոբերտ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»:
22:30 27.04.2022
Հանրապետության տարածքում ապրիլի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 28-ի կեսօրից հետո, 29-ը, մայիսի 1-2-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 28-ի և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն […]
22:23 27.04.2022
Ոստիկանության Նաիրիի բաժնի անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Լոռու մարզի երկու բնակիչ Զովունիի մի կիսակառույց շինությունից գողություն են անում: Ապրիլի լույս 25-ի գիշերը նույն բաժանմունքի ծառայողները Զովունիում դարանակալել, իսկ կասկածվողների «ԲՄՎ» մակնիշի մեքենան նկատելուց հետո հետապնդել ու կանգնեցրել են մեքենան: Լոռեցի տղամարդիկ, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության […]
22:08 27.04.2022
«Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ապրիլի 26-ին Լեո-Պարոնյան խաչմերուկում վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հայրիկի հետ, ցավակցություն հայտնել նրան և նրա ընտանիքի անդամներին, ցավ ու ափսոսանք հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և երաշխավորել, որ տեղի կունենա դեպքի օբյեկտիվ քննություն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը: Նա նաև պարզաբանել է թե ինչու դեպքից հետո […]
21:55 27.04.2022
Ապրիլի 27-ին՝ ժամը 18։47-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Դարանի փողոցում այրվում է ավտոմեքենա, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կոտայքի փողոցում «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1961 թ.) բախվել է տներից մեկի պատին […]
21:50 27.04.2022
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ «Պարեկություն է արվել Ասկերանի, […]
21:46 27.04.2022
Ապրիլի 27-ին աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Չաթամ Հաուսում՝ Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում, հանդիպել է Լոնդոնի փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ, տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։ Հանդիպման ընթացքում Ա.Գրիգորյանը փորձագիտական համայնքի ներկայացուցիչներին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և Հայաստանի անվտանգային առաջնայնությունների վերաբերյալ Երևանի մոտեցումները:
21:42 27.04.2022
Ապրիլի 27-ին Երևանում կայացել է «Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության ընդլայնման հեռանկարները մսի և մսամթերքի առևտրի ոլորտում» խորագրով քննարկումը, որին մասնակցել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Միջոցառման մասնակիցների թվում էին Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, Հայաստանի և Ռուսաստանի՝ անասնաբուծության և ագրովերամշակման ոլորտում գործունեություն իրականցնող շուրջ 50 հասարակական կազմակերպությունների և մսամթերք արտադրող խոշորագույն ընկերությունների […]
21:30 27.04.2022
Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ վերջին տարիներին կատարված աշխատանքները նոր փուլ են մտնում: Պացիենտի կարիքներին միտված, ժամանակին տրամադրվող, ծախսարդյունավետ բուժծառայություն. սրանք են որակի բարեփոխումների պարտադիր բաղադրիչները: ԱՀԿ-ի գնահատականներով առողջապահական ծառայությունների որակի հետ կապված խնդիրները հանգեցնում են ներդրված միջոցների մի մասի անտեղի վատնմանը` անգամ բարձր եկամուտ ունեցող երկրներում: Հետևաբար բժշկական օգնության որակը բոլոր երկրների առողջապահական համակարգերում […]
21:19 27.04.2022
Ապրիլի 27-ի լուսադեմին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած տեղեկություններն իրացրին՝ համագործակցելով Կենտրոնականի բաժնի գործընկերների հետ։ Արդյունքում Երևանի Մայիսի 9-ի փողոցի տներից մեկում հայտնաբերեցին և գլխավոր վարչություն բերման ենթարկեցին Երևանի Վարդանանց փողոցի բնակիչ 32-ամյա մի տղամարդու: Հիշեցնենք, որ 2021 թվականի օգոստոսի լույս 1-ի գիշերը Արամի փողոցի «Վերնիսաժ» […]
21:08 27.04.2022
Թուրքիայի պետական լրատվական հեռուստաընկերությունը՝ «TRT Haber»-ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ապրիլքսանչորսյան ելույթում ցեղասպանություն եզրույթի օգտագործման հետ կապված հարցում է ուղարկել ԱՄՆ Պետդեպարտամենտ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ «TRT Haber»-ի հարցումը եղել է այն մասին, թե ինչ հիմնավորմամբ է Բայդենը հայտարարում, որ «Ուկրաինայում տեղի ունեցող ջարդերը որպես «ցեղասպանություն» սահմանելու հարցը թողնելու են փաստաբանների միջազգային հետաքննությանը, երբ նա 1915 […]
20:55 27.04.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է,որ Նորաշենիկ գետի ջրի որակը գետաբերանում գնահատվել է․ 🔴 «վատ» (5-րդ դաս)՝ պայմանավորված վանադիումով, մանգանով և մոլիբդենով։ Ողջի գետի ջրի որակը Քաջարան քաղաքից 1.8 կմ ներքև գնահատվել է․ 🔴 «վատ» (5-րդ դաս)՝ պայմանավորված մանգանով և մոլիբդենով։ Ողջի գետի ջրի որակը Կապանի օդանավակայանից 0.5 կմ ներքև գնահատվել է․ 🟠 «անբավարար» (4-րդ […]