21:52 19.04.2022
Ապրիլի 16-ին Ֆրանսիայի Նիմ քաղաքի կենտրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հրապարակի և հայկական խաչքարի բացման հանդիսավոր արարողություն։ Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Նիմի քաղաքապետ Ժան-Պոլ Ֆուրնիեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Նիմի հայկական ընկերակցության (« Amicale Franco-Armenienne de Nimes et du Gard ») նախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Արարողությանը ներկա էր նաև Ֆրանսիայի […]
21:47 19.04.2022
Ապրիլի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի և ՌԴ Արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյի հանդիպումը: Ինչպես տեղեկացրին արդարադատության նախարարությունից, հանդիպման ընթացքում երկու երկրների արդարադատության նախարարների միջև ստորագրվել է 2022-2023թվականների համագործակցության հուշագիր: ՀՀ և ՌԴ արդարադատության նախարարների միջև տեղի է ունեցել արդարադատության համակարգի թվայնացման վերաբերյալ […]
21:39 19.04.2022
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի հրավերով` 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանը պաշտոնական այց կատարեց Ռուսաստանի Դաշնություն: 1. Առաջնորդները, Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններին բնորոշ կառուցողական և վստահության մթնոլորտում անցկացրեցին մտքերի հանգամանալից փոխանակում քաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային-հումանիտար ոլորտներում, ինչպես նաև արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտներում երկկողմ համագործակցության ընդարձակ օրակարգի շուրջ, […]
21:38 19.04.2022
Ռուսական խաղաղապահ զորախումբը իրականացված ինժեներական աշխատանքների ընթացքում այսօր՝ ապրիլի 19-ին, Արցախի Հանրապետության Ճարտար գյուղի շրջանում վնասազերծել է հրետանային դիրք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի Տելեգրամ ալիքը: Նշվում է, որ ընդհանուր առմամբ այդ դիրքում ոչնչացվել է 152 մմ տրամաչափի երկու հրանոթ և 60 արկ: Ռուսական խաղաղապահ զորամիավորման ուժերը տեղակայվել են Լեռնային Ղարաբաղի […]
21:35 19.04.2022
Մայրաքաղաքում սանմաքրման խնդիրներին ավելի արդյունավետ լուծում տալու նպատակով Երևանի 12 վարչական շրջանների սանիտարական մաքրումն ապահովող շուրջ 300 աշխատակիցների թիվը կավելանա ևս 200-ով: Այսօր կայացած նիստում ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին: Արդյունավետ կառավարում ապահովելու, ինչպես նաև աշխատանքների նկատմամբ մշտական վերահսկողություն սահմանելու նպատակով էլ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում կլինեն կառուցվածքային փոփոխություններ: Կենտրոն վարչական շրջանի […]
21:31 19.04.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ուժեղացնել պայքարը նեոնացիզմի, ազգային, լեզվական հատկանիշներով խտրականության դրսևորումների դեմ, ասվում է Կրեմլի կայքում հրապարակված համատեղ հայտարարության մեջ: «Կողմերը, պահպանելով ընդհանուր անցյալի նկատմամբ միասնական մոտեցումները, մտադրություն են հայտնել շարունակել պայքարը Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման և պատմության կեղծման դեմ։ Պայմանավորվել են մեծացնել ջանքերը ռասիզմի, այլատյացության, […]
21:21 19.04.2022
Ռուսաստանն ու Հայաստանը երրորդ երկրներին չեն տրամադրի իրենց տարածքները Կենսանվտանգության ոլորտում միմյանց շահերի դեմ օգտագործելու համար, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների արդյունքներով Կրեմլի կայքում հրապարակված համատեղ հայտարարության մեջ: «Առաջնորդներն ընդգծել են կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում Մոսկվայի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հետագա իրականացման կարևորությունը, այդ թվում՝ 2021 […]
21:13 19.04.2022
Ապրիլի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության Մոսկվա պաշտոնական այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԽ գրասենյակը։ Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության համաձայնագիր: Երկկողմ հետագա համագործակցության ուղղվածությունը նաև կներառի […]
21:04 19.04.2022
Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Նատալյա Բոչարովան: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ […]
20:54 19.04.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի կայացած բանակցություններում պայմանավորվել են ակտիվացնել Ադրբեջանի հետ փոխգործակցությունը եռակողմ ձևաչափով: Այդ մասին ասված է Կրեմլի կայքում հրապարակված հայտարարության մեջ: «Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ փոխգործակցությունը ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու նպատակով»,- նշվում է փաստաթղթում: Պուտինն ընդունել է այս […]
20:29 19.04.2022
Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի և «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցի մասնակցությամբ տեղի է ունեցել «Մեդիային վերաբերող օրենսդրության բարեփոխումների անհրաժեշտությունը Հայաստանում» թեմայով հանդիպում։ Հանդիպմանը, որի նախաձեռնողն է եղել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, ներկա են գտնվել փորձագետներ, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, փաստաբաններ և լրագրողներ, որոնց շրջանում ծավալվել է աշխատանքային […]
20:23 19.04.2022
Ապրիլի 19-ին ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում (UNWTO) ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ Սոս Ավետիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին։ Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում Զուրաբ Պոլոլիկաշվիլին շնորհավորել է Սոս Ավետիսյանին՝ ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և բեղմնավոր աշխատանք։ Դեսպան Ավետիսյանը վերահաստատել է ՀՀ պատրաստակամությունը, որպես նաև ՄԱԿ […]
20:16 19.04.2022
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել՝ 2022թ մարտի 9-ին ժամը 14:15-ից սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Խնուշինակ գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող՝ Ռուսլան Գաբրիելյանի, Հայկ Մուրսալյանի և Ռոմիկ Սարգսյանի ուղղությամբ ականանետերով արկեր արձակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ […]
20:07 19.04.2022
Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում մերձմոկսովյան Նովո-Օգորյովո նստավայրում տեղի է ունենում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ողջունելով Վարչապետ Փաշինյանին` ՌԴ նախագահը նշել է. «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել: Ձեր այցը նվիրված է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Գիտեմ, որ շատ մեծ ծրագիր ունեք` հանդիպում […]
16:00 19.04.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը ապրիլի 19-ի դրությամբ: Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 13.91մլն մ³-ով, Արփի լիճ ջրամբարում` 10.70մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 9.17մլն մ³-ով, Մարմարիկի ջրամբարում` 0.76մլն մ³, Ապարանի ջրամբարում՝ 3.10մլն մ³-ով:
15:57 19.04.2022
Երևանում վճարովի կայանատեղիները կներկվեն կապույտ գույնով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանն ասաց, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի առաջարկով օրենքի նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ: «Օրենքի նախագիծը կմտնի շրջանառության, կստանա դրական եզրակացություն, կկատարվի փոփոխությունը: Քաղաքացիները արդեն գույնով կկարողանան տարբերակել տվյալ կայանատեղին ծառայողական է, թե ընդհանուր […]
15:55 19.04.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են գողության, գողության փորձի, ինչպես նաև խոշոր չափերի կանեփի բույսեր աճեցնելու մի շարք դեպքեր: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիր գյուղի 32-ամյա բնակիչը, ուրիշի գույքի զգալի չափով հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով 24-ամյա համագյուղացու հետ, վերջինիս պատկանող ավտոմեքենայով 2021թ. […]
15:53 19.04.2022
Ոստիկանության Թումանյանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական գործողությունների և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 18-ին նախաքննական մարմնին է ներկայացել 30-ամյա Դավիթ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) մեղադրանքով: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողները վետերանների […]
15:52 19.04.2022
Երևան քաղաքի ավագանին միաձայն ընդունեց Երևանի Մայիսյան փողոցը ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի փողոց անվանակոչելու մասին նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանն ափսոսանքով ընդգծեց, որ Խորեն Աբրահամյանի անունով մինչ օրս փողոց չկա: «Ընտրել ենք այդ փողոցը, որովհետև դա կրկնվող անունով փողոց է և կից է թատերական ինստիտուտին»,- ասաց […]
15:51 19.04.2022
2022թ-ի ապրիլի 17-ին տեղի է ունեցել ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանի հանդիպումը ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Խեյրոլլահ Խադեմիի հետ, տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել է տրանսպորտային ոլորտում հայ-իրանական համագործակցությունն ընդլայնելու, մասնավորապես «Հյուսիս-հարավ» մայրուղու Սյունիքի մարզում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքներին իրանական ընկերությունների մասնակցության հարցը։ Իրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանի հետ հանդիպման ժամանակ, ճանապարհների […]
15:47 19.04.2022
ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության և Միգրացիայի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման միասնական էլեկտրոնային հարթակի ներկայացման միջոցառումը։ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը կարևորել է, որ նորաստեղծ հարթակում մեկտեղվել են երկու տարբեր պետական գերատեսչությունների գործառույթներ, ինչպես նաև հնարավորություն է ստեղծվել ոլորտին առնչվող այլ պետական մարմինների գործակցությունը կազմակերպել էլեկտրոնային […]
15:40 19.04.2022
Թյուրքական պետությունների կազմակերպության ղեկավարման մարմիններից մեկի՝ «Թյուրք աքսակալների (սպիտակամորուք) միության» Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավարությունը «Ադրբեջանի թուրքական օջախներ»-ի հետ հանդիպմանը քննարկել է թուրքալեզու պետությունների ինտեգրացման հարցերը: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ «Թյուրք աքսակալների միության» ղեկավարությունը «Ադրբեջանի թուրքական օջախների» ղեկավարներին ներկայացրել է թյուրքալեզու պետությունների ինտեգրացիան արագացնելու ուղղությամբ կազմակերպության ծրագրերը, նախատեսվող միջոցառումներն ու նախագծերը: Հիշյալ երկու թյուրքական կազմակերպությունները պայմանավորվել են համագործակցել ինտեգրացիոն […]
15:36 19.04.2022
Հայաստան է ժամանել Վրաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի գլխավորած պատվիրակությունը: Վրաստանի գլխավոր դատախազի այցը ՀՀ տեղի է ունենում դեռևս 2018թ. մայիսի 30-ին Վրաստան կատարած այցի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից արված հրավերի շրջանակում: ՀՀ գլխավոր դատախազությունում ապրիլի 19-ին կայացել է երկու երկրների գլխավոր դատախազների հանդիպումը: Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել իր վրաց […]
15:32 19.04.2022
2022 թ. ապրիլի 18-ին կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ Ֆերդինանտ Մանուկյանը: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ֆերդինանտ Մանուկյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ: Ֆերդինանտ Մանուկյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս.թ. ապրիլի 20-ին՝ ժամը 18:00-20:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ ապրիլի 21-ին՝ ժամը 11:00-13:00-ին, նույն վայրից:
15:30 19.04.2022
Ապրիլի 18-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ 4-րդ հանրային քննարկումը՝ Սևանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ: Սևանի ջրավազանային կառավարման պլանի նախագիծը մշակվել է ԵՄ «Ջրային նախաձեռնություններ պլյուս» ծրագրի շրջանակներում: Հանրային քննարկումը կազմակերպվել էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ, […]
15:26 19.04.2022
2020թ. ադրբեջանական լայնածավալ հարձակումները և ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներկայությունը Հայաստանի գյուղերի հարևանությամբ սկզբունքորեն փոխել են Պաշտպանի գործունեության առանձնահատկություններն ու ուղղությունները: ԱԺ կայքի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը 2021թ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության տարեկան հաղորդումը ներկայացնելու ժամանակ: Զեկույցը քննարկվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 19-ի […]
15:24 19.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]