TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+35.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Կառավարության որոշմամբ  փոփոխություններ և լրացումներ են  արվել ՀՀ-ի ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրում

15:44 15.04.2022

2022 թ.-ի ապրիլի 16-ից մինչև 2022 թ․-ի դեկտեմբերի 31-ը կսուբսիդավորվի ՀՀ դրամով տրամադրված լիզինգի 10, արտարժույթով տրամադրված լիզինգի՝ 6 տոկոսային կետը, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար՝ ՀՀ դրամով տրամադրված լիզինգի 12, արտարժույթով տրամադրված լիզինգի՝ 7 տոկոսային կետը, եթե ձեռք բերվող սարքավորումները շահագործվելու են նույն վայրերում։

̰
Նոր նշանակում Քննչական կոմիտեում

15:32 15.04.2022

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արայիկ Համլետի Պետրոսյանը 2022 թվականի ապրիլի 14-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ: Կենսագրություն Արայիկ Համլետի Պետրոսյանը ծնվել է 1984 թվականին: 2004թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2008 թվականին՝ նույն բուհի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Աշխատանքային […]

̰
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի հետ

15:27 15.04.2022

Պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ: Պատվիրակության կազմում են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Ողջունելով երևանյան պատվիրակության անդամներին՝ Թբիլիսիի քաղաքապետը նկատել է, որ այցը ևս մեկ […]

̰
Լավրովն ու Միրզոյանը քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմանագրի հեռանկարները

15:22 15.04.2022

Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը ուրբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Մոսկվայի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի համաձայնեցման հեռանկարները: «Նախարարները մտքեր են փոխանակել 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ՝ […]

̰
Փոփոխություններ գյուղատնտեսական հումքի մթերումների ծրագրում

15:17 15.04.2022

Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերը կսուբսիդավորվեն 10 տոկոսային կետով, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսավարողների համար՝ մինչև 14 տոկոսային կետով Մթերման վարկերի ներգրավման համար ապահովման միջոցի չբավարարելու դեպքում 2022 թվականի հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը կարող է տրամադրվել 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավել քան 2021 թ․ արտահանված արտադրանքի արժեքը։ 2022 թվականի մայիսի 1-ից […]

̰
Վարչական դատարանը վերահաստատել է ՄՊՀ դիրքորոշումը հավի ձվի շուկայում հակամրցակցային համաձայնության վերաբերյալ

15:08 15.04.2022

Վարչական դատարանը թիվ ՎԴ/0611/05/21 գործով 2022 թվականի ապրիլի 7-ին կայացրած վճռով մերժել է «Լուսակերտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցը՝ վերահաստատելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 368-Ա որոշմամբ արտահայտված դիրքորոշման իրավաչափությունը։ Հիշեցնենք, որ հանձնաժողովը վերոնշյալ որոշմամբ «Վարիանտ Գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու» սահմանափակ պատասխանատվությամբ, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական և «Արաքս թռչնաֆաբրիկա» […]

̰
SHANTNEWS

14:55 15.04.2022

̰
Կառավարությունը հաստատել է 2022-ին Հայաստան ներմուծվող էլեկտրամոբիլների նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու մասին որոշումը

14:46 15.04.2022

Կառավարությունը հաստատել է 2022-ի ընթացքում ՀՀ տարածք ներմուծվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու մասին որոշումը և ընթացակարգը։ 2022-ի ընթացքում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ՀՀ ներմուծումը թույլատրվում է 0 % ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` 6400 հատից ոչ ավելի ծավալով:

̰
«Օմիկրոն» շտամը կարող է վարակել ընտանի կատուներին և շներին

14:35 15.04.2022

Իսպանացի անասնաբույժները հայտնաբերել են, որ SARS-CoV-2-ի այլ տարբերակների՝ «Օմիկրոն» շտամը բավականին հաճախ է ներթափանցում ընտանի կատուների և շների օրգանիզմ իրենց վարակված տերերից: Հետազոտողների դիտարկումների արդյունքները ներկայացվել են bioRxiv էլեկտրոնային գրադարանում: «Մեր դիտարկումները ցույց են տվել, որ կորոնավիրուսի նոր շտամները կարող են մարդուց փոխանցվել կենդանիներին, սակայն դրանք վարակելիությամբ զիջում են SARS-CoV-2-ի նախորդ շտամներին: Դա հերթական անգամ […]

̰
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում է

14:33 15.04.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 15-ին՝ ժամը 13։30-18։00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
«Երևանում կայանալիք Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունն իր ծավալով և նշանակությամբ աննախադեպ է». Վահրամ Դումանյան

14:28 15.04.2022

2022 թվականի մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունն անցկացնելու նպատակով ՀՀ կառավարության ապրիլի 15-ի որոշմամբ պահուստային ֆոնդից 750 մլն 192 հազար դրամ գումար է հատկացվել: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ գումարը նախատեսված է մրցաշարի բրենդավորման, գովազդի և սոցիալական ցանցերում առաջխաղացման, բացման և փակման հանդիսավոր արարողությունների ու […]

̰
Արարատի մարզի 49-ամյա բնակիչը փորձել է սպանել նախկին կնոջը․ նա կալանավորվել է

14:23 15.04.2022

Արարատի մարզի 49-ամյա բնակիչը կալանավորվել է նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով։ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արարատի մարզի 49-ամյա բնակչի կողմից նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված տվյալների […]

̰
Հանրապետության գետերում ապրիլի 14-15-ը դիտվել է ջրի ելքերի նվազում

14:18 15.04.2022

Հանրապետության գետերում ապրիլի 14-15-ը դիտվել է ջրի ելքերի նվազում, տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
ՆԱՏՕ-ի նավերը մտել են Բալթիկ ծով

14:13 15.04.2022

Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) առաջին մշտական ծովային խմբի նավերը մտել են Բալթիկ ծով, որտեղ նախատեսվում են զորավարժություններ դաշնակիցների հետ: Այս մասին հայտնում է Iz.ru-ն։ Խոսքը SNMG1 խմբի նավերի մասին է։ «Առաջնային խնդիրն է ՝ ցույց տալ դաշնակիցների ներկայությունը Բալթիկ ծովի տարածաշրջանում և համատեղ զորավարժություններ անցկացնել Էստոնիայի ռազմածովային նավատորմի հետ»,- ասված է հրապարակման մեջ: Զորավարժությունները կմեկնարկեն հաջորդ […]

̰
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը բողոքել է թանկացումների դեմ

14:07 15.04.2022

Հայաստանի հետ երկխոսության գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը սոցիալական ցանցի իր էջում քննադատել է Թուրքիայի շուկաներում վաճառվող բանջարեղենի և մրգերի գների բարձրացումը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը քննադատել է շուկաներում նկատվող թանկացումները՝ նշելով, որ այս իրավիճակը չի կարող մեկնաբանվել տնտեսական հիմքերով: Ըստ Քըլըչի՝ պետք է բացատրել, որ ազատ շուկայական տնտեսությունը ժողովրդի […]

̰
Սկսված է Արցախի պետբյուջեի միջոցների հաշվին առողջարանային բուժման ուղեգրերի տրամադրման գործընթացը

13:59 15.04.2022

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ սկսված է Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին առողջարանային բուժման ուղեգրերի տրամադրման գործընթացը: Ուղեգրերն առաջնահերթության կարգով հատկացվում են Արցախի Հանրապետությունում հաշվառված` * 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամներին, ինչպես նաև հաշմանդամ երեխաներին: * Արցախյան երեք պատերազմների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին (ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված […]

̰
Ստամբուլում հայկական դպրոցը վանդալիզմի է ենթարկվել

13:53 15.04.2022

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գործող հայկական դպրոցը վանդալիզմի է ենթարկվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Massispost-ը հայտնում է, որ վանդալիզմի ակտը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հայերը պատրաստվում են Հայոց ցեղասպանության տարելիցին։ Ստամբուլի նույն դպրոցի նկատմամբ վանդալիզմի դրսևորումներ էին եղել նաև 2016 թվականի նոյեմբերին։ Դպրոցի պատերին հայտնվել էր «Մի գիշեր, մենք հանկարծ կլինենք Ղարաբաղում» գրություն: 2016 […]

̰
Երկարաձգվել է Պարեկային ծառայություն ընդունելություն-մրցույթի դիմումների ընդունման ժամկետը

13:48 15.04.2022

Ոստիկանության ծառայող չհանդիսացող անձանց (այսուհետ՝ դիմորդ) ընդունելությունն իրականացվում է «Ոստիկանական գործ» մասնագիտության «պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, պետական պատվերի շրջանակներում (անվճար): Շրջանավարտներին շնորհվում են ոստիկանության կոչումներ, և նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում, ծառայության վայրերը` Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերը: Ոստիկանության ծառայողների (այսուհետ՝ ծառայող) մրցույթն իրականացվում […]

̰
Արցախի իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

13:43 15.04.2022

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, համագործակցելով Արցախի իրավապահների հետ, ապրիլի 14-ին Արշալույս գյուղում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 19-ամյա Արմեն Պ.-ին, որը հետախուզվում էր ԱՀ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Անկարան կոշտ է արձագանքել Թուրքիայում մարդու իրավունքների մասին ԱՄՆ-ի զեկույցին

13:38 15.04.2022

Թուրքիայի արտգործնախարարությունը գրավոր հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից կազմած Մարդու իրավունքների մասին զեկույցում Թուրքիային առնչվող գնահատականները: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ նշվել է, որ, ինչպես այս թեմայով ԱՄՆ-ի նախկին զեկույցներին, այս զեկույցին ի պատասխան թուրքական կողմը հայտարարում է, որ երկրում առկա է բավարար կամք մարդու իրավունքների պաշտպանության ու զարգացման ուղղությամբ: Ավելին, […]

̰
Ստեղծվել է Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով

13:33 15.04.2022

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը նշելու նպատակով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Համաձայն որոշման՝ 20-օրյա ժամկետում հանձնաժողովը պետք է մշակի հոբելյանական միջոցառումների ծրագիր:

̰
Տեղի է ունեցել «Սոմա. Կրակե օղակ» օպերային ներկայացման պրեմիերան

13:28 15.04.2022

Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակի շրջանակում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում տեղի է ունեցել Ա. Տերտերյանի «Սոմա. Կրակե օղակ» երկու գործողությամբ օպերային ներկայացման պրեմիերան: Պրեմիերային ներկա է եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: «Կրակե օղակը» Ավետ Տերտերյանի առաջին փորձն է և առաջին անգամ բեմադրվել է 1967 թվականին. այս տարի լրանում […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

13:17 15.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպան Էվանգելոս Տուռնակիսին

13:11 15.04.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուռնակիսին, տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։ Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու բարեկամ երկրների միջև բոլոր ուղղություններով փոխգործակցության զարգացման կարևորությանը, առկա օրակարգի ընդլայնմանն ու ապագային միտված նախաձեռնությունների իրականացմանը: Մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև միջազգային արդի խնդիրների, մարտահրավերների շուրջ:

̰
ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հասնել համապարփակ խաղաղության․ Պետքարտուղարություն

00:20 15.04.2022

Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հասնել համապարփակ խաղաղության, այդ թվում ՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի (ԵԱՀԿ) միջոցով: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ։ «Մենք հավատարիմ ենք մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի համար խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի առաջխաղացման գործին։ Մենք ողջունում ենք […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

23:55 14.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
Ավտոտեխսպասարկման կետում այրվել են «Opel Zafira»-ն, «Nissan Murano»-ի բեռնախցիկը, և ջերմահարվել՝ «BMW 520»-ի շարժիչի հատվածը

23:50 14.04.2022

Ապրիլի 14-ին` ժամը 21:15-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պռոշյան գյուղի Անդրանիկի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 5.2 հա տարածքում բռնկված հրդեհները

23:44 14.04.2022

Ապրիլի 11-ից 14-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1․6 հա, Էրեբունի վարչական շրջանում՝ 2000 քմ, Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ 2000 քմ, Մասիս քաղաքում՝ 1850 քմ, Տափերական գյուղում՝ 3000 քմ, Արմավիրի մարզի […]

̰
Պռոշյան գյուղում ավտոմեքենա է այրվել

23:37 14.04.2022

Ապրիլի 14-ին` ժամը 21:15-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:40-ին, մարվել՝ 22:12-ին:

̰
Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է անձամբ մեկնել Կիև

23:25 14.04.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի հայտարարել է, որ պատրաստ է անձամբ մեկնել Կիև։ Մերիլենդ նահանգում նախագահական ինքնաթիռ նստելուց առաջ Սպիտակ տան ղեկավարը լրագրողների հետ ավանդական ճեպազրույց է ունեցել, որի ընթացքում Բայդենին հարցրել են, թե պատրա՞ստ է արդյոք իր վարչակազմի անդամներից որևէ մեկին ուղարկել Կիև: Ի պատասխան` Բայդենն ասել է, որ այդ մասին որոշում դեռ չի […]

̰
BACK_TO_TOP