22:45 14.04.2022
Ստորաբաժանումների հրամանատարների մասնագիտական գիտելիքները զարգացնելու նպատակով ապրիլի 14-ին N զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ: Զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, առաջադրվել են հստակ խնդիրներ, իրականացվել հարձակողական մարտի նախապատրաստման և վարման գործողություններ:
22:33 14.04.2022
Ապրիլի 14-ին` երեկոյան, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվեց Խավարման կարգը, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը:
22:23 14.04.2022
Հանրապետության տարածքում ապրիլի 15-ին, 16-ի գիշերը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 14-19-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
22:11 14.04.2022
Ապրիլի 14-ին` ժամը 18։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնից Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ մոտոցիկլետը բախվել է ծառին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մոտոցիկլետը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]
22:02 14.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
21:48 14.04.2022
Ապրիլի 14-ին՝ ժամը 17։24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արբաթ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, երկու ջրատար, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է […]
21:28 14.04.2022
Զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկ զինծառայողների հետ մշտապես անցկացվում են մարտական պատրաստության պարապմունքներ։ Զինծառայողները մասնակցում են շարային, ֆիզիկական, մարտավարական և կրակային պարապմունքների, ամրապնդում անհատական պատրաստության աստիճանը և մասնագիտական գիտելիքները։
21:15 14.04.2022
Մոսկվան վճռական է` աջակցելու Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմանագրի կնքմանը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար Բաքվի առաջարկած «հիմնարար սկզբունքները» և դրանց վերաբերյալ Երևանի արձագանքը կոչված են հիմք ծառայել խաղաղ պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցություններ սկսելու համար»,- նշել է նա: Դիվանագետի […]
16:01 14.04.2022
Ապրիլի 13-ին՝ ժամը 18։18-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ ապրիլի 10-ից ապրիլի 13-ի ժամը 18։00-ն ընկած ժամանակահատվածում մուրճանման առարկայով վնասել են Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում տեղադրված Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանի դեմքի հատվածը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության Կենտրոնական բաժնի […]
15:58 14.04.2022
Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը ապրիլի 13-ին այցելել է Երևանի կաշվի գործարան՝ ծանոթանալու արտադրական հզորություններին, գործունեությանն ու առկա խնդիրներին։ Գործարանը 2016-ին ձեռք են բերել սփյուռքահայ Հայկազ եղբայրները, որոնք մինչ այդ կաշեգործությամբ զբաղվել են Նիդեռլանդներում։ Գործարանի համասեփականատեր Երվանդ Հայկազի և տնօրեն Արսեն Թուֆենկջիի ուղեկցությամբ Ռաֆայել Գևորգյանը շրջել է արտադրամասերում՝ ծանոթանալով հումքի մշակման գործընթացին`քննարկելով հումքի որակի բարձրացմանը, նորագույն […]
15:55 14.04.2022
Քանի որ ԱՀ ՏԿԵ նախարարության կողմից սահմանվել է ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց կողմից գույքն օգտագործման տրամադրելու հատուկ կարգ ու պայմաններ, ուստի խնդրում ենք մինչև սույն թվականի հունիսի 1-ը պայմանագրերի փոփոխությունները ամրագրելու համար դիմել ԱՀ ՏԿԵ նախարարության համապատասխան բաժին: Ծրագրի մասին համառոտ՝ ստորև. ԱՀ ՏԿԵ նախարարության կողմից սահմանվել է ռազմական […]
15:50 14.04.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-արգենտինյան երկկողմ բազմաբնույթ հարաբերություններն առավելագույնս խորացնելու ուղղությամբ, այդ թվում՝ տնտեսական, մշակութային, գիտական, կրթական, սպորտի բնագավառներում, ինչպես նաև բազմակողմ հարթակներում։ Ընդգծվել է, որ Արգենտինայի մեծաթիվ և ազդեցիկ հայ համայնքն իր գործունեությամբ նպաստում է երկու երկրների ու ժողովուրդների […]
15:43 14.04.2022
Հանրապետության գետերում ապրիլի 13-14-ը դիտվել է ջրի ելքերի նվազում, տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
15:29 14.04.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների՝ անհատ ձեռնարկատեր Արմեն Ավագյանին պատկանող ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքների արտադրամաս (ք. Մեղրի) կատարած կրկնայցի արդյունքում պարզվել է, որ այդ արտադրամասում վերացվել են նախորդիվ արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է:
15:23 14.04.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը ԱԺ-ում կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի զեկույցի քննարկմանը. «Ազգային ժողովի մեծարգո նախագահ Հարգելի փոխնախագահներ Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ Հարգելի նախարարներ Երևանի 198 ավագ դպրոցի հարգելի աշակերտներ Սիրելի հայրենակիցներ Շնորհակալ եմ շահագրգիռ քննարկման համար: Իմ կարծիքով՝ տեղի ունեցած քննարկումը, որը կայացավ և կայանում է այս դահլիճում և այս դահլիճից դուրս, չափազանց […]
15:16 14.04.2022
«Էյր Արմենիա» ՓԲԸ տնօրինության կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործով 2016թ. դեկտեմբերի 29-ին մեղադրանք էր առաջադրվել նշված ընկերության տնօրեն Ա. Ավետիսյանին: Վերջինս մեղադրվում էր նրանում, որ կառավարության համապատասխան որոշման հիման վրա պարտավորված լինելով գանձել ՀՀ-ից մեկնող ֆիզիկական անձանց վաճառված ավիատոմսերից առաջացած […]
15:00 14.04.2022
Պետական եկամուտների կոմիտեն, ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբի հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2022-ի 1-ին եռամսյակի ընթացքում բացահայտել է գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման մի շարք դեպքեր: Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ-ից, ռիսկերի խորհրդի կողմից ընտրված ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից […]
14:50 14.04.2022
Ապրիլի 14-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը: Այս առիթով վաղ առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց Ապաշխարողաց կարգը: Այնուհետև Մայր Աթոռի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում […]
14:43 14.04.2022
Ապրիլի 13-ին շարունակելով աշխատանքային այցը Սյունիքում՝ Պաշտպան Գրիգորյանը Գորիսում հանդիպում է ունեցել Արցախից տեղահանված ընտանիքների հետ։ Հանդիպումների ընթացքում Պաշտպանը ծանոթացել է տեղահանված արցախցիների խնդիրներին, լսել ընտանիքների մտահոգությունները, որոնց հիման վրա կատարվել է կենսական կարիքների հավաքագրում և տեղում քննարկվել են կատարվելիք քայլերը։ Պաշտպանը հավաստիացրել է տեղահանված բնակիչներին, որ ՄԻՊ Սյունիքի մարզային գրասենյակի միջոցով նրանց խնդիրները կլինեն […]
14:35 14.04.2022
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 13-ին բաժին է ներկայացել 23-ամյա Բորիկ Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Կոմիտասի պողոտայից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 40-ամյա Արմեն Ու.-ին, որը […]
14:28 14.04.2022
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն ամենօրյա ասուլիսում պատասխանել է Թուրքիային վերաբերող հարցերին։ «Կվերացվե՞ն արդյոք Թուրքիայի դեմ CAATSA-ի պատժամիջոցները» հարցին ի պատասխան՝ Փրայսը ասել է. «Ես դրա պատասխանը չունեմ: Ինչպես գիտեք, CAATSA-ի պատժամիջոցները սահմանված են օրենքով: Թուրքական C-400 համակարգերի հետ կապված մեր մտահոգությունների վերաբերյալ մենք բանակցություններ ենք վարում թուրք դաշնակիցների հետ: Սրանից զատ հավելելու ոչինչ չունեմ»: […]
14:21 14.04.2022
Եվրամիության «Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագիրը 10 տարեկան է: Հայաստանում ծրագրի իրականացման աջակից ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն այս առիթով մրցանակներ է հանձնել ծրագրում ներգրավված ակտիվ դպրոցներին և ուսուցիչներին, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագրի արդյունավետությունը չափվում է ոչ […]
14:15 14.04.2022
Ապրիլի 11-ին՝ ժամը 01.12-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 49-ամյա քաղաքացին հայտնել էր, որ վնասվածքները ստացել է ապրիլի 10-ին՝ ժամը 13.10-ին, Աթոյան փողոցի իրենց շենքի բակում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով: Ապրիլի 13-ին՝ ժամը 15.50-ին, ոստիկանություն է ներկայացել Երևանի բնակիչ, 59-ամյա մի տղամարդ և խոստովանել, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել ինքը՝ իր վարած «Մերսեդես» մակնիշի […]