14:08 14.04.2022
Ապրիլի 13-ին նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագրի շրջանակում այցելել է «Creative group» ընկերություն: Ընկերության տնօրեն և հիմնադիր Արմինե Բաբայանը ներկայացրել է ընկերության գործունեությունը և առաջիկա ծրագրերը: Ընկերությունը զբաղվում է անկողնային պարագաների արտադրությամբ` հումք ներկրելով արտերկրից և տեղում կարելով անկողնային հավաքածուներ, սրբիչներ, խալաթներ: Հումքը հիմնականում ներկրվում է Ռուսաստանից, Ուզբեկստանից, Իրանից, Թուրքիայից: Նախարարի […]
14:00 14.04.2022
Թուրքիան շարունակում է իր սահմաններին պատեր ու աշտարակներ կառուցել, տեսախցիկներ ու ջերմատեսիլ սարքեր տեղադրել: Դրանից բացի, պատերի երկայնքով իրականացվելիք պարեկային ծառայության մեքենաների համար ճանապարհներ են կառուցվում, անցկացվում են լուսավորություն ու հոսանքի գծեր: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ պաշտոնապես հաղորդվում է, որ այդ աշխատանքները կատարվում են մեծամասամբ Սիրիայից ու Իրանից փախստականների հոսքը կանխելու ու սահմանների վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով: Սիրիայի […]
13:53 14.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
13:46 14.04.2022
Ստեփանակերտի Առաքելյան 1-ին նրբանցքի թիվ 1 հասցեում շարունակվում են նոր բազմաբնակարան շենքի կառուցման շինարարական աշխատանքները։ Ինչպես տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից, շենքը կլինի 6 հարկանի, բաղկացած ընդհանուր թվով 54 բնակարաններից, ինչպես նաև նկուղային հարկում կունենա ավտոկայանատեղի։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են մասնավոր ներդրումային միջոցներով՝ «Սոլիդ Քոնսթրաքշն Գրուպ» ՓԲ ընկերության կողմից։
13:40 14.04.2022
Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպումը տեղի կունենա Վիեննայում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Մեր հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կրկին տեղի կունենա Վիեննայում»,- ասել է նա՝ չնշելով հանդիպման հնարավոր ամսաթիվը: Ընդ որում, Չավուշօղլուն կրկին կարծիք է հայտնել, որ բանակցությունները պետք է ընթանան կա՛մ Թուրքիայում, կա՛մ Հայաստանում, այլ […]
13:31 14.04.2022
ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Նարեկ Տերյանը ապրիլի 12-ին հանդիպում են ունեցել ՌԴ գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշևի հետ, տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։ Որպես համատեղ աշխատանքի արդյունքի օրինակ՝ նշվել է ագրոպարենային ոլորտի արտադրանքի առևտրաշրջանառության աճը, ինչն իրականացվում է ինչպես […]
13:26 14.04.2022
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել է ինսուլինի տեղական արտադրություն հիմնելու որոշման մասին և գրառում արել Twitter-ում։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Քոջան նշել է, որ Թուրքիայի դեղերի և բժշկական սարքերի ընկերությունը (TİTCK) կոչ է արել երկրի ընկերություններին ինսուլինի տեղական արտադրություն հիմնել, որը կենսական նշանակություն կունենա շաքարախտով հիվանդների համար։ «Թուրքիայում կարտադրվի ինսուլին։ Քրոնիկ հիվանդություն համարվող շաքարային դիաբետի համար […]
13:21 14.04.2022
ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, ԱՀ Քրեական օրենսգրքի 33-279-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված, խոշոր չափերի հասնող՝ 15.09 գրամ «Մարիխունա» տեսակի և զգալի չափերի հասնող 0.134 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու հանցափորձ կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ Մարտունի քաղաքի՝ 1977 թ․ ծնված Ն. Պ․-ն։ Նախաքննությունը շարունակվում […]
13:17 14.04.2022
ԵՊՀ-ում ամփոփվել է ICPC ծրագրավորման միջազգային օլիմպիադայի՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային փուլը: ԵՊՀ երեք թիմեր գրանցել են տպավորիչ արդյունքներ՝ պարգևատրվելով երկրորդ կարգի դիպլոմներով։ Մրցույթի ամփոփմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Նա գոհունակություն է հայտնել, որ տարիների քրտնաջան աշխատանքը տվեց իր արդյունքը: Նրա խոսքերով՝ այս տարի ԵՊՀ թիմերը ոչ միայն մրցակցում էին մյուս համալսարանների թիմերի հետ, […]
13:11 14.04.2022
Ս․թ․ ապրիլի 11-12-ը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն աշխատանքային այց կատարեց Լոս Անջելես։ Այցի շրջանակներում ապրիլի 11-ին դեսպանը հանդիպեց Արևմտյան ափի հոգևոր առաջնորդների, համայնքային կառույցների ղեկավարների, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում դեսպան Մակունցը ներկայացրեց Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները, գործակցության վերջին շրջանի զարգացումները։ ՀՀ դեսպանն ընդգծեց ԱՄՆ հետ հարաբերությունների […]
00:01 14.04.2022
Ապրիլի 11-ից 13-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Հրազդան, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Սյունիքի մարզի Վերին Խոտանան, Շիրակի մարզի Ամասիա գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա և 4 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
00:00 14.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Գեղարքունիքի մարզում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ […]
23:44 13.04.2022
Ապրիլի 10-ից 13-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Ստեփանավան, Արարատի մարզի Մասիս քաղաքներում, Ազատավան և Մրգավետ գյուղերում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 30 քմ) և տրանսպորտային […]
23:37 13.04.2022
2021թ. ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շարունակվել է համավարակի մարտահրավերը: Կառավարությունն այս մարտահրավերին դիմակայելու եւ դրա ազդեցությունը հնարավորինս մեղմելու համար վարել է հավասարակշռված քաղաքականություն՝ մի կողմից զսպելով վարակի տարածումը, կանխարգելելով հիվանդությունը պատվաստումներով եւ ապահովելով մեր քաղաքացիների համար բարձրորակ բժշկական օգնություն, մյուս կողմից՝ չգնալով տնտեսական գործունեության սահմանափակումների՝ զերծ է մնացել լոքդաուններից. Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի […]
23:11 13.04.2022
Ապրիլի 13-ին՝ ժամը 21:00-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակ գյուղի 14-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։16-ին, մարվել՝ 21։26-ին։ Այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան․ տուժածներ չկան։ Փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ և հերթապահություն՝ […]
23:03 13.04.2022
Հանրապետության տարածքում ապրիլի 15-16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Ապրիլի 14-ին, 15-16-ի գիշերը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-6 մ/վ, 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 14-17-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
22:54 13.04.2022
Արտաշատում ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցել է 75 ըմբիշ։ Ֆեդերացիան ներկայացնում է հաղթողներին և մրցանակակիրներին․ 57 կգ Հարություն Հովհաննիսյան ՕՀՔ, Արմավիր մարզիչ՝ Արմեն Մալխասյան Էդիկ Հարությունյան Ջրվեժ Արսեն Գալուստյան Այգեհովիտ Հելբերտ Սահակյան Գյումրի 61 կգ Հայկ Աբրահամյան ՕՀՔ, Կոմիտաս մարզիչ՝ Արշակ Սանոյան, Արշակ Հայրապետյան Լևիկ Միքայելյան Արտաշատ Ումբերտո Ռոստոմյան Գառնի […]
22:17 13.04.2022
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է 2021 թվականի «Մարդու իրավունքների համաշխարհային զեկույցը», որտեղ անդրադարձ կա նաև Թուրքիային: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ զեկույցում նշվում է՝ Թուրքիայում տեղի են ունեցել մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ: Մասնավորապես հիշատակվել են Թուրքիայի Բողազըջը համալսարանում 2021-ին տեղի ունեցած բողոքի ակցիաները և դրան հաջորդած մասսայական ձերբակալությունները: Նշվում է, որ առ այսօր կալանավորված է մնում Հայոց ցեղասպանությունը չճանաչող […]
22:06 13.04.2022
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում քննարկել է Կիևին Վաշինգտոնի շարունակվող աջակցությունը: Ինչպես հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, զրույցը տևել է մոտ մեկ ժամ: «Նախագահ Բայդենը զանգահարել է Զելենսկուն, որպեսզի նրան արդիական տեղեկատվություն տրամադրի ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային շարունակվող աջակցության մասին», – ասված է հաղորդագրության մեջ: Խոսակցության […]
21:48 13.04.2022
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ռուսաստանի Դաշնության տարածքում ուկրաինական զորքերի կողմից օբյեկտներին հարվածներ հասցնելու և դիվերսիաների փորձեր է տեսնում: Այս մասին երեքշաբթի հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ «Եթե նման դեպքերը շարունակվեն, ապա Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը հարվածներ կհասցնեն որոշումների ընդունման կենտրոններին, այդ թվում՝ Կիևում, ինչից ռուսական բանակը մինչ օրս ձեռնպահ է մնացել»,- […]
21:39 13.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտով՝ երկկողմ երթևեկությամբ։ Գեղարքունիքի մարզում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում […]
21:31 13.04.2022
2020թ. 44-օրյա պատերազմի եւ կորոնավիրուսային հիվանդության համավարակի տնտեսական եւ սոցիալական հետեւանքների չեզոքացման, տնտեսական ակտիվությունը վերականգնելու եւ զարգացման հիմքերը կայունացնելու անհրաժեշտությունը բարդ մարտահրավերներ էին ստեղծել Կառավարության 2021թ. մակրոտնտեսական, այդ թվում՝ հարկաբյուջետային քաղաքականության համար. ապրիլի 13-ին Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի ընթացքում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: «Մակրոտնտեսական կայունության […]
21:22 13.04.2022
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը Կառավարության ծրագրի 2021թ. կատարման զեկույցի վերաբերյալ հարակից զեկուցմամբ հանդես գալով՝ նախ դիտարկումներ է ներկայացրել ՀՀ վարչապետի ելույթում հնչած որոշ տեսակետների վերաբերյալ, ապա անդրադարձել 2021թ. Կառավարության ծրագրի կատարման ֆինանսական ու տնտեսական հատվածին, իշխանությունների հասցեին հնչած որոշ մեղադրանքներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, Գեւորգ Պապոյանը […]